Աստղագուշակ․ 2022 թվականի մայիսի 6
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1972 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Պատրաստ եղեք նրան, որ այսօր միաժամանակ մի քանի գործով պիտի զբաղվեք, քանի որ պայմանները թույլ չեն տա կենտրոնանալ մեկ կոնկրետ բանի վրա: Օրը կարող է բավական հոգնեցնող լինել հատկապես նրանց համար, ովքեր հույս ունեին արագ գլուխ հանել բոլոր առաջադրանքներից: Իրադարձությունները ուզածից դանդաղ կզարգանան, սկսածն ավարտին հասցնելու համար համբերատարության կարիք կլինի: Շրջապատողների հետ հարաբերություններն ամեն անգամ հաճելի չեն լինի: Կարող է թվալ, որ նրանք չափազանց հաճախ են խառնվում ձեր գործերին և ոչ միշտ՝ բարի մտադրություններով: Բայց դուք բացասական հույզերին չեք տրվի ու բոլորի հետ կպահպանեք լավ հարաբերությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ստանձնեք բարդ ու կարևոր գործերը: Ինչ-ինչ դժվարություններ այսօր կարող են առաջանալ, բայց դրանք հաստատ ձեզ չեն վախեցնի ու չեն ստիպի հրաժարվել մտածածից: Կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն անցնել ձեր կողմն ու օգնել համարձակ ծրագրերի իրագործման հարցում: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կօգնեն որոշել, թե ինչպես պիտի գործեք հետագայում ու ինչի վրա կենտրոնանաք: Օրը հարմար կլինի ուսման համար: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, առանց դժվարության կմտապահեք ամենն, ինչ պետք է: Այսօր ստացած գիտելիքները մոտ ժամանակներս օգտակար կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալը բարդ կլինի: Սովորաբար մի քանի գործով զբաղվելու անհրաժեշտությունը ձեզ առանձնապես չի անհանգստացնում, քանի որ կարողանում եք արագ մի առաջադրանքից մյուսին անցնել: Բայց այսօր դա դժվարությամբ կտրվի, և արդեն օրվա կեսին կզգաք, որ փոքրիկ դադարի կարիք ունեք: Արժե մի փոքր հանգստանալ, շեղվել հոգսերից: Շուտով դուք կրկին ձեզ առույգ ու էներգիայով լի կզգաք, սկսածն էլ ավարտին կհասցնեք: Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ շրջապատողների հետ, բայց լուրջ կոնֆլիկտներ այսօր չեն առաջանա: Հակառակը՝ դուք կկարողանաք հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ երկար ժամանակ ընդհանուր լեզու չէիք գտնում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Պատրաստ եղեք փոխել ծրագրերը: Օրը անսպասելի իրադարձություններ ու լուրեր կբերի, որոնց պատճառով պիտի որոշ գործեր հետաձգեք ու կենտրոնանաք այլ գործերի վրա: Չի բացառվում՝ կենցաղային խնդիրներ առաջանան, որոնց լուծումը ծախսեր կպահանջի: Գործերում հաջողությունների հեշտությամբ կհասնեն նրանք, ովքեր մենակ չեն գործի, կաշխատեն համախոհներ գտնել: Այսօր ձեզ կհաջողվի ձեր կողմը գրավել ամենատարբեր մարդկանց: Ընդհանուր գործերը ձեզ կմտերմացնեն այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում ոչ մի կերպ լեզու չէիք գտնում: Հավանական են ռոմանտիկ տարվածություններ աշխատավայրում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Պատրաստվեք վճռական գործելուն: Այսօր երկար մտորումների կամ համախոհների հետ զրույցների ժամանակ չեք ունենա: Լսեք ինտուիցիայի ձայնին, որի հուշումների շնորհիվ արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, նպատակին տանող ամենակարճ ճամփան կգտնեք: Ոչ բոլորը, ովքեր նախկինում աջակցություն են խոստացել, կկարողանան պահել իրենց խոստումը, այնպես որ՝ պատրաստ եղեք ինքնուրույն գործելուն: Օրը հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու և ռոմանտիկ ժամադրությունների համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնք ձեզ դուր են գալիս: Տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Համբերությամբ զինվեք ու աշխատեք ոչ մեկի հետ չվիճել: Այսօր դա հեշտ չի լինելու: Նույնիսկ այն մարդիկ, որոնց հետ առաջ հաշտ էիք, իրենց տարօրինակ կպահեն, կվշտացնեն ձեզ չմտածված խոսքերով կամ տհաճ նկատողություններով: Բայց ձեզ կհաջողվի օրվա առաջին կեսին կոնֆլիկտ թույլ չտալ, իսկ ավելի ուշ հարաբերություններում ներդաշնակությունը կվերականգնվի, շփումներն էլ հեշտ ու հաճելի կդառնան: Օգտակար կլինի աշխատանքի վրա կենտրոնանալը. կհաջողվի լուծել բարդ առաջադրանքները, ցույց տալ, թե ինչի եք ունակ: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա, շուտով դրանց կհետևեն հետաքրքիր առաջարկները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ստանձնեք նոր գործերը: Օրը հրաշալի կլինի դեռ միայն վերջերս ձեզ չափազանց համարձակ թվացող գաղափարն իրագործելու կամ շատերին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրը լուծելու համար: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ հրաշալի արդյունքների կհասնեք: Սակայն համառության ու նպատակասլացության կարիք կլինի, քանի որ ամեն ինչ չէ, որ միանգամից լավ կստացվի: Հավանական են անսովոր ծանոթություններ: Այսօր դուք կհանդիպեք մարդկանց, որոնց մասին նախկինում հետաքրքիր բաներ շատ եք լսել ու կընկերանաք նրանց հետ: Երեկոն մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը հասարակ չի լինի, բայց այն արդյունավետ կանցնի: Ամենակարևորը, որ պահանջվում է ձեզանից, ինքնատիրապետումը պահպանելը, պահի հույզերին չտրվելն է: Լավ է հետևեք նախապես կազմած ծրագրերին. դա թույլ կտա խուսափել զուր ապրումներից ու հուզումներից: Ոչ մեծ թյուրիմացությունները չեն խանգարի ձեզ հասնել նպատակներին, ժամանակին գլուխ հանել գործերից: Անսպասելի հանդիպումները կուրախացնեն: Չի բացառվում՝ այսօր ձեզ հետ ուզենան շփվել մարդիկ, որոնց հետ հարաբերությունները նախկինում բարդ են եղել: Շատ բան կհաջողվի պարզաբանել, վերջ տալ անհասկացողությանն ու փոխադարձ վիրավորանքներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Աշխատեք ինքնուրույն գործել, ուրիշների վրա հույս չդնել կարևոր առաջադրանքները լուծելիս: Ինչ-որ մեկի հետ համագործակցության մասին պայմանավորվելն այսօր սովորականից բարդ է լինելու, բացատրությունների ու քննարկումների վրա էլ շատ ժամանակ կվատնեք: Հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ հնարամտության, իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացքի կարիք կլինի: Օրը բարենպաստ կլինի ընկերական հանդիպումների, հին ծանոթների հետ շփվելու համար: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները, եթե մասնակցեք դրանց կազմակերպմանը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հիշեք այն գործերի մասին, որոնք երկար ժամանակ հետաձգել եք: Օրը հրաշալի կլինի դրանցով զբաղվելու համար. կհաջողվի արագ հասնել անհրաժեշտ արդյունքին, այնպիսի խնդիրներ չեն առաջանա, որոնք չկարողանաք լուծել: Հին գործընկերների հետ հարաբերությունները վերականգնելու, նրանց հետ նոր համագործակցության մասին պայմանավորվելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում՝ ձեր հարաբերություններն ավելի քիչ ֆորմալ դառնան, քան նախկինում էին: Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները. դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք ու շատ բաների մասին կզրուցեք: Նոր ծրագրեր կհայտնվեն, և դուք շուտով դրանք մտերիմների հետ միասին կիրագործեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Անհանգստանալու կարիք չկա: Մանր-մունր խնդիրներ այսօր կարող են առաջանալ, բայց դուք դրանցից գլուխ կհանեք, եթե պահպանեք ինքնատիրապետումը: Պետք է ուշադիր լինել գործնական բանակցությունների ժամանակ, հատկապես, եթե գործ եք ունենալու քիչ ծանոթ մարդկանց հետ: Նրանք կարող են փորձել օգտվել ձեր վստահող լինելուց: Օրը բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու համար: Դուք կգտնեք նրանց ուրախացնելու ձևը, նրանք էլ կփորձեն ձեզ նույն ձևով պատասխանել: Չի հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունը: Հնարավորություն կունենաք սիրելիի հետ քննարկել երկուսիդ համար կարևոր հարցերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Վստահեք ինտուիցիային, հատկապես եթե նրա հուշումները լավատեսական են ու ձեր սրտով: Այսօր հաջողությունը մեծ չափով կախված կլինի նրանից, թե որքան ինքնավստահ կլինեք դուք: Թույլ մի տվեք, որպեսզի փոքրիկ թյուրիմացությունները շեղեն ձեզ. ամեն ինչ կստացվի, եթե հաստատակամ լինեք: Մտերիմներին կես խոսքից կհասկանաք, նոր ծանոթների հետ էլ հաշտ կլինեք: Դժվար չի լինի կռահելը, թե ինչ կա շրջապատողների հոգում, ինչու են նրանք վարվում այս և ոչ թե այլ կերպ: Ձեր ջանքերի շնորհիվ կլուծվեն հին ընտանեկան խնդիրները, կհաշտվեն նրանք, ովքեր վիճել էին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|