Աստղագուշակ․ 2022 թվականի մայիսի 5
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1923 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը բավական անհանգիստ կլինի և հազիվ թե առանց դժվարությունների անցնի: Բայց դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Դրանում կօգնեն փորձն ու գիտելիքները: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Դա հատկապես նկատելի կլինի գործնական ոլորտում. հավանական են վեճեր գործընկերների ու ղեկավարության հետ: Դուք բոլոր սուր անկյունները կհարթեք, բայց ջանքերի գնով: Հրաշալի գաղափարներ կհայտնվեն, դրանց իրագործման համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն: Այնպես որ՝ ժամանակը զուր մի վատնեք: Ինչքան շուտ ստանձնեք մտածածը կյանքի կոչելու գործը, այնքան լավ արդյունքների կհասնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Աշխատեք մանր-մունր թյուրիմացություններն ու օրվա սկզբին առաջ եկած դժվարությունները սրտին մոտ չընդունել: Եթե պահպանեք ինքնատիրապետումն ու համառ լինեք, ապա անպայման հաջողության կհասնեք: Գործնական հարաբերություններին ընտրողաբար մոտեցեք: Մի շտապեք վստահել նոր ծանոթներին, հատկապես եթե նրանք չափազանց համառորեն հետաքրքրվում են ձեր ծրագրերով ու գաղափարներով: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով ու հաճելի անակնկալներով: Աստղերը այդ հատվածում շատ բարյացակամ կլինեն սիրահարված Ցուլերի հանդեպ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբը հագեցած ու հետաքրքիր կլինի: Այդ հատվածը հարմար կլինի գործնական ու անձնական հանդիպումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, ում նախկինում ընդհանրապես չեք հասկացել: Այնպես որ՝ նրանք, ովքեր նախկինում կասկածում էին ձեր տաղանդներին, կհասկանան, թե որքան են սխալվել: Օրվա երկրորդ կեսի համար լավ է ոչ մի բարդ ու հոգնեցնող բան չծրագրեք: Արժե ընտրողաբար մոտենալ կապերին, հնարավորինս սահմանափակել շփումները ձեզ քննադատող, ձեր համբերությունը փորձող մարդկանց հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Քննարկեք աշխատանքի ու բիզնեսի հետ կապված ծրագրերը: Օրը հարմար կլինի գործնական բանակցությունների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել: Դուք կարող եք ձեր գաղափարներով հետաքրքրել նույնիսկ նրանց, ովքեր նախկինում ցանկացած առաջարկի քննադատորեն էին մոտենում: Հավանական են հաճելի լուրեր: Դրանք կարող են վերաբերել ձեզ անձնապես կամ ձեր մտերիմներից մեկին: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների ու ընկերների հետ հանդիպելու համար: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Պատրաստ եղեք անակնկալների: Օրը խոստանում է դրանցով հարուստ լինել: Չի բացառվում՝ նախկինում կառուցած ծրագրերից ստիպված լինեք հրաժարվել լրիվ նոր բանով զբաղվելու համար: Բայց դա ձեզ չի վշտացնի: Հակառակը՝ հետաքրքիր գործ ստանձնելու և բարդ առաջադրանքը լուծելու հնարավորությունը ձեզ կուրախացնի: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում հետաքրքիր բաներ եք լսել: Հեշտությամբ կընկերանաք ձեզանից տարբերվող մարդկանց հետ: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Վճռական ու արագ գործեք: Օրը բարենպաստ կլինի և արժե այն առավելագույնս արդյունավետ անցկացնել: Սկսեք ամենակարևորից ու ժամանակը դատարկ բաների վրա մի վատնեք: Հավանական են հետաքրքիր գործնական առաջարկներ: Չի բացառվում՝ աշխատավայրում նոր պարտականություններ հայտնվեն, պետք լինի արագ գլուխ հանել դրանցից: Օրը հրաշալի կլինի ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար. դուք բոլորին կկարողանաք մոտեցում ցուցաբերել: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել վեճից հետո: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ձեզ բարենպաստ, բայց բավական անհանգիստ օր է սպասվում: Հազիվ թե հաջողվի ծրագրի համաձայն գործել: Ավելի հավանական է, որ պետք լինի իմպրովիզներ անեք ու ոտքի վրա որոշումներ ընդունեք: Բայց դա ձեզ չի վշտացնի ու չի ստիպի հուզվել, հակառակը՝ դուք տեղի ունեցողից հաճույք կստանաք: Ձեր հաջողությունները աննկատ չեն մնա, դրանց ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Օրը հարմար կլինի ուսման, ինչպես նաև ընտրության և տեղեկատվության վերլուծության հետ կապված, մանրուքներին ուշադրություն պահանջող զբաղմունքների համար: Դուք ոչինչ աչքաթող չեք անի ու ճիշտ եզրակացություններ կանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Վերադարձեք այն գործերին, որոնց վրա վերջին մի քանի օրերին չէր հաջողվում կենտրոնանալ: Այսօր դուք անհրաժեշտ արդյունքին հասնելու շանս կունենաք՝ առանց դրա համար մեծ ջանքեր գործադրելու: Կօգնեն նոր ծանոթները: Նրանց դուր կգան ձեր գաղափարներն ու ծրագրերը: Չի բացառվում՝ համախոհներ գտնեք, որոնց շնորհիվ գրավիչ հեռանկարներ կբացվեն: Օրը հարմար կլինի կարևոր բանակցությունների համար: Կարևոր չէ՝ խոսքը աշխատանքի, բիզնեսի, թե անձնական բնույթի հարցերի մասին կլինի: Բոլոր դեպքերում կհաջողվի լուծում գտնել, որից գոհ կմնաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրն անհանգիստ կլինի, և դա ձեզ դուր կգա: Ամենայն հավանականությամբ ստիպված եք լինելու մի քանի գործով միաժամանակ զբաղվել, լուծել բարդ հարցերն ու ուղղել ուրիշների սխալները: Հազիվ թե ինչ-որ մեկը դրանից ձեզանից լավ գլուխ հանի: Դուք ոչինչ չեք մոռանա և իրար չեք խառնի, շատ բաներում սպասվածից լավ արդյունքների կհասնեք: Շրջապատողների հետ լեզու գտնելը դժվար չի լինի: Մարդը, որին վաղուց եք համակրում, կօգնի ձեզ մտերմանալու առաջին քայլն անել, և պետք է պարզապես խուճապի չմատնվել ու ընդառաջ գալ նրա նախաձեռնությանը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարդ գործերով լավ է զբաղվեք օրվա առաջին կեսին: Այդ հատվածում կենտրոնանալը հեշտ կլինի, դատարկ բաների վրա շեղվել չեք ուզենա, մանրուքներին ուշադրությունն էլ թույլ կտա խուսափել սխալներից: Կարող եք լուծել ֆինանսական հարցերը: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես տնօրինել եղած գումարն ու եկամուտների նոր աղբյուր գտնել: Օրվա երկրորդ կեսը լավ ժամանակ կլինի ոչ այնքան բարդ, ընթացիկ առաջադրանքները լուծելու, ինչպես նաև հանգստի համար: Միապաղաղությունից շեղվելու, ընկերների հետ միասին հետաքրքիր վայրերում լինելու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրն անսպասելի իրադարձություններ ու զարմանալի զուգադիպություններ կբերի: Չի բացառվում՝ դրանց պատճառով պետք լինի փոխել ծրագրերը, հետաձգել որոշ գործեր ու կենտրոնանալ այլ գործերի վրա: Հավանական են չծրագրված ծախսեր, որոշ Ջրհոսներ շատ հաջող գնումներ անելու շանս կունենան: Աշխատանքի մեջ հաջողությունների հեշտությամբ կհասնեն նրանք, ովքեր պատրաստ են ինքնուրույն գործել ու իրենց վրա պատասխանատվություն վերցնել: Ինչքան քիչ կախված լինեք ուրիշներից, այնքան հեշտ կլինի ճիշտ լուծումներ գտնելը: Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարենպաստ կլինի, ապրումների առիթներ չեն լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հանդիպեք այն մարդկանց հետ, որոնց կուզենայիք դուր գալ: Օրը բարենպաստ կլինի շփումների համար, հազիվ թե ինչ-որ մեկն անտարբեր մնա ձեր հմայքին: Դուք հեշտությամբ համախոհներ ու օգնականներ կգտնեք, կընկերանաք այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ միայն աշխատանքի բերումով էիք շփվում: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Սակայն նոր ռոմանտիկ հարաբերությունները հազիվ թե արագ զարգանան: Օրը բարենպաստ կլինի ֆինանսների տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի գնումների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|