ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի մայիսի 4
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1959 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մի վախեցեք շրջապատողների հետ քննարկել այն, ինչի մասին երկար ժամանակ լռել եք ու բարդ զրույցներ սկսել: Ձեզ կհաջողվի գտնել անհրաժեշտ բառերը, ապացուցել ձեր ճշմարտացիությունը՝ ոչ ոքի չվիրավորելով: Հին գործնական կապերը վերականգնելու, հաշտվելու հնարավորություն կունենաք: Ձեզ հետ շփվելու համար ուրախ կլինեն նրանք, ում վրա նախկինում լավ տպավորություն թողնել չէր ստացվում:

Աշխատեք խուսափել գերհոգնածությունից: Օրը արդյունավետ կլինի, բայց մի փորձեք բացարձակապես ամեն ինչ հասցնել: Լավ է կենտրոնանաք ամենակարևորի վրա ու մի փոքր ժամանակ թողնեք հանգստի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Չանհանգստանաք, եթե օրվա առաջին կեսին ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Ձեզ կհաջողվի արագ կողմնորոշվել իրավիճակի մեջ, հասկանալ՝ ինչպես է պետք գործել: Նոր, վառ ու անսովոր գաղափարներ կունենաք: Դրանք կաջակցեն նույնիսկ նրանք, ումից նման բան չէիք սպասում:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ առաջինից հաջող կդասավորվի, նոր հնարավորություններ կբացի: Այն հարմար կլինի ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Դուք իրար հետ հրաշալի լեզու կգտնեք, կկարողանաք շատ բաների մասին պայմանավորվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ոչ մի տեղ մի շտապեք: Այսօր շատ բան պիտի անեք, բայց եթե շտապեք, ցավալի սխալներ թույլ կտաք, խնդիրներ կստեղծեք ձեր ու շրջապատողների համար: Գործերին լուրջ վերաբերմունքը թույլ կտա հրաշալի արդյունքների հասնել նույնիսկ այնտեղ, որտեղ դրա հույսը չունեիք:

Օրը հարմար կլինի շփումների համար: Հաջող կլինեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Դուք մոտեցում կգտնեք նրանց, ում հետ առաջ հաշտ չէիք: Չի բացառվում՝ հակակրանքը համակրանքով փոխարինվի, իսկ ոչ վաղ անցյալի թշնամիները ուզենան ընկերանալ ձեզ հետ: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք կարելի է նրանց վստահել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Վստահեք ինտուիցիային: Հենց նրա հուշումների շնորհիվ այսօր կկարողանաք նկատելի հաջողությունների հասնել, լուծել այն առաջադրանքները, որոնցից առաջ գլուխ չեք հանել: Իրադարձությունների հաջող ընթացքը թույլ կտա հաղթել հին մրցակիցներին: Որոշ Խեցգետիններ կարիերայի աստիճաններով բարձրանալու շանս կունենան:

Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Հաջող գնումներ անելու հնարավորություն կլինի, բայց այստեղ կարևոր կլինի չշտապելը: Մի քանի տարբերակներից լավագույնն ընտրելու համար ժամանակ է պետք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Պատրանքներ մի կառուցեք, աշխատեք առավելագույնս իրատես լինել: Այսօր շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք պատրաստ կլինեք ձեր գաղափարները քննադատորեն գնահատել, տեսնել դրանց թույլ կողմերը: Ամենայն հավանականությամբ, մտածածն իրագործելու հարցով անհապաղ զբաղվել չի ստացվի, այնպես որ՝ մտածելու համար ժամանակ կունենաք:

Այսօր դուք շատ հմայիչ կլինեք: Զարմանալի չէ, որ շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնք արագ կզարգանան ու շուտով կարևոր կդառնան ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ինչով էլ զբաղվեք, ուշադիր եղեք, աշխատեք ոչ մի բան աչքաթող չանել: Կարևոր կլինի գործնական հարաբերություններին ընտրողաբար մոտենալը: Չարժե վստահել բոլոր նրանց, ովքեր առատ խոստումներ են տալիս կամ փորձում են ամեն գնով շահել ձեր համակրանքը: Ամենակարևոր հարցերը լավ է ինքնուրույն լուծեք:

Անձնական կյանքին և մտերիմների հետ շփումներին վերաբերող ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Հենց նրա հուշումները կօգնեն խուսափել լարված պահերից, հասկանալ, թե ինչու են շրջապատողները վարվում այս և ոչ թե այլ կերպ: Հավանական են հաճելի ծանոթություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օգտակար կլինի գործերում նախաձեռնող լինելը: Մարդիկ, որոնց օրվա առաջին կեսին կպատմեք ձեր գաղափարների մասին, կուզենան օգնել դրանց իրագործման հարցում: Նույնիսկ ձեր ամենահամարձակ ծրագրերը աջակցություն կստանան: Դրանցով կհետաքրքրվեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Հավանական են դրամական մուտքեր ու հաջող գործարքներ:

Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները: Օրը հարմար կլինի հարազատների հետ շփվելու, ընտանեկան միջոցառման կամ ընկերական երեկույթի համար: Հին ծանոթները կուրախացնեն լավ նորություններով ու հետաքրքիր առաջարկներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Առանց ավելորդ համեստության պատմեք ձեր հաղթանակների ու ձեռքբերումների մասին, ձեր գաղափարներով կիսվեք նրանց հետ, ում դրանք հետաքրքրում են: Այսօր համախոհներ ու օգնականներ գտնելու, պոտենցիալ գործատուների ու գործընկերների վրա լավ տպավորություն թողնելու հնարավորություն կունենաք: Այստեղ վերջին դերը չի խաղա համակրանքը: Դուք հմայիչ կլինեք, և դա շատերը կգնահատեն:

Չի բացառվում՝ պետք լինի վերադառնալ հին գործերին, հարցերին, որոնք լուծված էիք համարում: Դրա պատճառով ստիպված եք լինելու փոխել ծրագրերը, բայց դուք շատ չեք վշտանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ընթացիկ գործերին, սովորական, լավ ծանոթ առաջադրանքների լուծմանը լուրջ վերաբերվեք: Դա թույլ կտա խուսափել ցավալի սխալներից ու լարված պահերից: Եթե նոր բան եք ստանձնում, յուրահատուկ ուշադիր եղեք: Վտանգ կա՝ ինչ-որ բան աչքաթող անեք: Լսեք այն մարդկանց խորհուրդները, որոնք ձեզ լավ գիտեն:

Ինչ վերաբերում է անձնական հարաբերություններին ու մտերիմների հետ շփումներին, ապա այստեղ արժե ինտուիցիայի վրա հենվել: Նրա հուշումների շնորհիվ կկռահեք, թե ինչ կա շրջապատողների հոգում, կհասկանաք՝ ինչպես է լավ ձեզ պահեք նույնիսկ ամենազգայուն մարդկանց չվիրավորելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Առաջին տպավորությանը մի վստահեք. այն կարող է խաբուսիկ լինել: Նոր իրավիճակից գլուխ հանելու, այսօր առաջին անգամ հանդիպած մարդկանց մասին ճիշտ կարծիք կազմելու համար ձեզ ժամանակ է պետք գալու: Լավ է գումարը ռիսկի չենթարկեք, գործարքներ չկնքեք, եթե թեկուզ մի փոքր կասկած ունեք, որ այն շահավետ է լինելու ձեզ համար:

Օրը հաջող կլինի մասնագիտական տեսանկյունից: Կարող են գրավիչ հեռանկարներ բացվել, կիրառում կգտնվի ձեր գիտելիքներին ու տաղանդներին: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները կարող են ժամանակի ընթացքում ընկերական կամ ռոմանտիկ բնույթ ստանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մի շտապեք: Օրվա առաջին կեսը հարմար չի լինի կարևոր գործեր ստանձնելու և լուրջ հարցերը լուծելու համար: Զգուշություն է պետք այն մարդկանց հետ շփումներում, որոնց կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել: Կարևոր կլինի ավելորդ բաներ չխոսելը, խոստումներ չտալը, եթե դրանք կատարելը բարդ է լինելու:

Օրը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, հարազատների հետ հանդիպումների համար: Կհաջողվի հանգիստ քննարկել ընդհանուր ծրագրերը, պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Ձեր ջանքերի շնորհիվ անցյալում կմնան ֆինանսական խնդիրները, որոնք բոլորին էին անհանգստացնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատեք ստացված ցանկացած բնույթի տեղեկատվություն ստուգել: Ցավոք, վտանգ կա, որ այսօր ձեզ կփորձեն շեղել ու խճճել: Լուրջ խոստումներ տալուց առաջ երկար մտածեք: Հնարավոր են ոչ մեծ ֆինանսական կորուստներ: Դրանց պատճառով շատ մի անհանգստացեք, քանի որ շուտով ձեզ դրամական մուտքեր են սպասվում:

Հավանական են դրական փոփոխություններ գործընկերների հետ հարաբերություններում: Եթե նախկինում ամեն դատարկ բանի պատճառով վիճում էիք, ապա հիմա շատ բաների մասին կկարողանաք պայմանավորվել: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1959 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0