Աստղագուշակ․ 2022 թվականի մայիսի 30
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2186 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Արժե կենտրոնանալ աշխատանքի վրա. այսօր դուք նկատելի մասնագիտական հաջողությունների հասնելու շանս կունենաք: Գործընկերներն ու ղեկավարությունը կտեսնեն, թե ինչի եք ունակ: Չի բացառվում՝ շուտով հետաքրքիր առաջարկներ ստանաք: Հաջող կանցնեն աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված ուղևորությունները: Գործերում կարգուկանոն հաստատեք, աշխատեք ոչ մի տեղ չշտապել ու ոչ մի բանի համար չանհանգստանալ: Դուք ոչ մի մանրուք բաց չեք թողնի, կուղղեք նախկինում գործած բոլոր սխալները: Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական հարցերը: Որոշ Խոյեր եկամուտների նոր աղբյուր կգտնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի օրվա սկիզբը, աշխատեք չկորցնել հավասարակշռությունը: Այդ հատվածն առանց անակնկալների, տարօրինակ իրադարձությունների ու շեղող պատահարների չի անցնի: Բայց դուք արագ գլուխ կհանեք՝ ինչպես է լավ գործել, եթե ամեն դատարկ բանից չանհանգստանաք ու չտագնապեք: Դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ ձեզ կուրախացնի: Որոշ Ցուլեր երկար սպասված նորություններ կստանան ու միանգամից իրենց ավելի վստահ կզգան: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները. դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք, հետաքրքիր բաներ կիմանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը չարժե սկսել լուրջ զրույցներից: Մտքերը հավաքելն ու անհրաժեշտ բառերը գտնելը դժվար կլինի, ոչ բոլոր նկատողություններին կհաջողվի ճիշտ արձագանքել: Փոխարենը այդ հատվածը հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Այստեղ դժվարություններ չեն առաջանա, դուք ամեն ինչից արագ գլուխ կհանեք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի աշխատանքի, ինչպես նաև ֆինանսական հարցերը լուծելու համար: Ձեր ինտուիցիան շատ սուր կլինի, դուք կլսեք նրա հուշումներն ու սխալներ չեք անի: Շատ Երկվորյակների այդ հատվածում ավելի հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը, կհաջողվի հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Արժե արագ գործել: Այսօր ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, հաջող կլինեն համարձակ նախաձեռնությունները: Աստղերի աջակցությամբ դուք հաջողության կհասնեք նույնիսկ այնտեղ, որտեղ այն ոչ ոք չէր սպասում: Դա աննկատ չի մնա: Ձեր հաղթանակներին շատերն ուշադրություն կդարձնեն, և շուտով դուք հետաքրքիր առաջարկներ կստանաք: Օրը հարմար կլինի իրավաբանական հարցերը լուծելու համար: Մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի, որպեսզի ամեն ինչ լավագույն ձևով դասավորվի: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Աշխատեք չվիճել այն մարդկանց հետ, որոնք համաձայն չեն ձեզ հետ. դրանից օգուտ չի լինի, փոխարենը էներգիա շատ կվատնեք: Լավ է կենտրոնանաք օգտակար գործերի վրա, որոնց ելքը կախված է միայն ձեզանից: Ինչքան քիչ կախված լինեք շրջապատողներից, այնքան մեծ կլինեն հաջողության հասնելու ձեր շանսերը: Իսկ ահա ձեզ աջակցող ու հասկացող մարդկանց հետ շփումների համար օրը հրաշալի կլինի: Նրանց շնորհիվ դուք ձեզ ավելի ինքնավստահ կզգաք, տրամադրությունը կլավանա, իսկ ապագային լավատեսությամբ նայելը կհեշտանա: Օրվա երկրորդ կեսը հաճելի ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը բավական անհանգիստ, բայց հաջող կլինի: Նրա առաջին կեսը կարող է մանր-մունր դժվարություններ ու անսպասելի խնդիրներ բերել, բայց դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, այնպես որ՝ շուտով ամեն ինչ կհարթվի: Բացի այդ, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ամեն պահի օգնության հասնել, աջակցել ձեզ ու լավ խորհուրդ տալ: Օրվա երկրորդ կեսին կենցաղային հարցերը և տնային խնդիրները լուծելու հնարավորություն կլինի: Դա մեծ ջանքեր չի պահանջի, բայց կապված կլինի անսպասելի ծախսերի հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Կարևոր հանդիպումները մի հետաձգեք. առավոտը դրանց համար հրաշալի կլինի: Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա, կտարահամոզեք նրանց, ովքեր քննադատորեն են գնահատում ձեր գաղափարները: Հավանական են համագործակցության, համատեղ գործողությունների առաջարկներ: Որոշ Կշեռքների առաջ գրավիչ մասնագիտական հեռանկարներ կբացվեն: Այստեղ կարևոր կլինի խուճապի չմատնվելն ու արագ գործելը: Հաջող կլինի նաև օրվա երկրորդ կեսը: Այդ հատվածը բարենպաստ կլինի ինքնուրույն գործողությունների համար: Դուք արագ նպատակին տանող ամենակարճ ճամփան կգտնեք, և ոչ ոք չի կարողանա շեղել ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ոչ մի տեղ մի շտապեք: Օրը լավը կլինի գործերում կարգուկանոն հաստատելու, երկար ժամանակ ուշադրություն պահանջող հարցերը լուծելու համար: Արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Աշխատեք ռիսկի չենթարկել ոչ ձեր, ոչ էլ ուրիշի գումարը, հետ կանգնեք կասկածելի գործարքներից: Աշխատեք օրն այնպես պլանավորել, որպեսզի հանգստի համար էլ ժամանակ մնա: Կարևոր կլինի գերհոգնածությունից խուսափելը. այն այսօր կարող է վատ անդրադառնալ և՛ ձեր տրամադրության, և՛ ինքնազգացողության վրա: Ոչ մեծ դադարներ վերցրեք. ուժերն արագ կհաջողվի վերականգնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Համառ եղեք ու շատ բանի կհասնեք: Ընտրելով, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ այսօր, հենվեք ինտուիցիայի վրա. զբաղվեք նրանով, ինչը ձեզ մոտ անկեղծ հետաքրքրություն է առաջացնում: Օգնականների հեշտությամբ կգտնեք, եթե նրանց կարիքն ունենաք: Ձեր գաղափարները շատերի սրտով կլինեն, դրանք կգնահատեն նույնիսկ այն մարդիկ, որոնք սովորաբար ուրիշների մտահղացումներին քննադատորեն են վերաբերվում: Օրը բարենպաստ կլինի գործնական շփումների տեսանկյունից: Լավ կանցնեն կարևոր բանակցությունները, պոտենցիալ գործընկերների ու գործատուների հետ հանդիպումները: Դրական միտումների ազդեցությունը կգերակշռի նաև անձնական հարաբերություններում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շատ հարցեր այսօր ավելի արագ ու հեշտ կլուծվեն, քան կարող էիք ակնկալել: Իսկ ամենը նրա շնորհիվ, որ նորովի կնայեք այն ամենին, ինչը նախկինում սովորական ու լրիվ բնական էր թվում: Դուք ոչ միայն անսպասելի բացված հնարավորություններ կտեսնեք, այլև ուրիշներին մատնացույց կանեք դրանք: Չի բացառվում՝ դա օգնի նոր համախոհներ ու նույնիսկ իսկական ընկերներ գտնել: Լավ կանցնեն ուղևորությունները: Դրանց ժամանակ կարող եք լուծել գործնական հարցերը, ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ ու պարզապես հաճելի ժամանակ անցկացնել: Օրը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Գործեր սպասվածից շատ կլինեն: Օրն արժե սկսել ամենակարևորից. նման մոտեցումը թույլ կտա խուսափել ապրումներից ու հուզումներից: Դուք հրաշալի գլուխ կհանեք կազմակերպչական հարցերից: Հնարավորություն կունենաք դրսևորելու առաջատարի ձեր հատկանիշները, ցույց տալու, որ ունակ եք ղեկավարել ուրիշներին: Կհաջողվի մտերիմների հետ զրուցել լուրջ բաների մասին, հանգիստ քննարկել այն, ինչի պատճառով նախկինում տարաձայնություններ շատ են եղել: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի հարազատների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների և հյուրեր ընդունելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հազիվ թե կարողանաք խուսափել տարաձայնություններից. դրանք հատկապես հավանական են օրվա սկզբին: Նույնիսկ հին ծանոթները ձեզ կարող են սխալ հասկանալ, ստիպված եք լինելու նորից ու նորից բացատրել այն, ինչը ձեզ ակնհայտ է թվում: Միաժամանակ ձեզ կհաջողվի խաղաղասիրաբար տրամադրվելը, ոչ մեկի վրա չբարկանալն ու նույնիսկ ամենազգայուն ու խոցելի մարդկանց չվիրավորելը: Գործեր սպասվածից շատ կլինեն, և դուք ամենայն հավանականությամբ պիտի վերամշակեք ծրագրերն ու տեղափոխեք հանդիպումները: Միաժամանակ դուք խուճապի չեք մատնվի ու չեք նյարդայնանա, հանգստություն կպահպանեք ու կշռադատված որոշումներ կընդունեք, ձեզ կպահեք այնպես, ինչպես պետք է: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|