Աստղագուշակ․ 2022 թվականի մայիսի 25
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2040 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկզբին հույզերին մի տրվեք: Եթե պահպանեք ինքնատիրապետումը, ապա չեք ասի ու չեք անի մի բան, ինչի համար ավելի ուշ պիտի զղջայիք, ցավալի սխալներ չեք գործի: Այդ հատվածում լավ է ավարտեք ավելի վաղ սկսած գործերը, այլ ոչ թե լրիվ նոր բան ստանձնեք: Արժե զգույշ լինել ֆինանսական հարցերը լուծելիս. այստեղ թեթևամտության դրսևորումներն անտեղի են: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ ու արդյունավետ կանցնի: Դա հարմար ժամանակ կլինի նախկինում դժվարությամբ տրվող աշխատանքի համար. դուք դրանից հրաշալի գլուխ կհանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ձեզ հագեցած ու բավական հոգնեցնող օր է սպասվում: Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել: Ոչինչ չմոռանալն ու իրար չխառնելը դժվար կլինի, բայց դուք գլուխ կհանեք. կօգնի փորձը: Լավ է չշտապեք կարևոր որոշումների հարցում, հատկապես եթե դրանք աշխատանքին կամ բիզնեսին են վերաբերում: Այստեղ առաջին տպավորությունն ամեն անգամ ճիշտ չի լինի, այնպես որ՝ արժե ավելի շատ ինֆորմացիա հավաքել: Օրվա առաջին կեսը հարմար կլինի ինքնուրույն գործողությունների համար, իսկ երկրորդը՝ համախոհներ փնտրելու և համատեղ նախագծերին մասնակցելու: Հնարավոր են հաճելի ծանոթություններ: Դրանցից մեկը կարող է երկարատև ընկերության կամ գեղեցիկ սիրային պատմության սկիզբ դնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը հազիվ թե հասարակ լինի, բայց անհաղթահարելի խոչընդոտներ ձեր ճանապարհին չեն առաջանա: Օգտակար կլինի գործերում նախաձեռնող լինելը. ձեզ ընդառաջ կգան նույնիսկ նրանք, ումից նման բան չէիք սպասում: Հաջող կանցնի աշխատանքային հարցերի քննարկումը: Շատ ժամանակ չի պահանջվի, որպեսզի բոլորը համոզվեն ձեր ճշմարտացիության մեջ: Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չեն բացառվում կենցաղային խնդիրները, որոնց լուծումը չծրագրված ծախսեր կպահանջի: Բայց հանգստի համար էլ ժամանակ կմնա: Հիշեք հին նախասիրության մասին, որը կօգնի շեղվել հոգսերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Փոքրիկ թյուրիմացությունների պատճառով մի վշտացեք. դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա և ոչ մի կերպ չեն ազդի ձեր ծրագրերի վրա: Օրվա առաջին կեսին դժվար կլինի սխալներից խուսափելը. գործեր շատ կլինեն, ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի հարց լուծել: Բայց դուք ժամանակին կնկատեք ձեր սխալներն ու արագ ամեն ինչ կուղղեք: Օրվա երկրորդ կեսը շատ հաջող կդասավորվի, ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի: Նոր ծրագրեր կհայտնվեն, մտերիմները հաճույքով կօգնեն դրանց իրագործման հարցում: Երեկոն կուրախացնի լավ նորություններով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրն սկսեք կազմակերպչական հարցերի լուծումից: Դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, կարգուկանոն կհաստատեք: Առաջատարի ձեր հատկանիշները վառ կարտահայտվեն ու շատերի վրա տպավորություն կթողնեն: Բոլորին հասկանալի կլինի՝ դուք ունակ եք ոչ միայն ինքնուրույն գործել, այլև ղեկավարել շրջապատողներին: Չի բացառվում՝ դրանից մասնագիտական արագ աճ սկսվի: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի, բայց այն նույնպես հաջող կլինի: Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Դժվար չի լինի այն մարդկանց հետ հաշտվելը, որոնց հետ վիճել էիք. պետք է միայն նախաձեռնող լինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Այսօր շատ բան պիտի հասցնեք, բայց շտապել պետք չէ: Գործերը ստանձնելուց առաջ դրեք առաջնահերթությունները, աշխատեք գլուխ հանել, թե ինչն է իսկապես կարևոր ու շտապ, իսկ ինչը կարելի է հետաձգել: Նման մոտեցումը թույլ կտա խուսափել ավելորդ շտապողականությունից ու հանգստություն պահպանել: Առավոտյան հազիվ թե ինչ-որ մեկը ձեզ օգնություն առաջարկի, բայց ավելի ուշ օգնել ցանկացողների պակաս չեք ունենա: Իսկ ամենը նրա շնորհիվ, որ շրջապատողները կտեսնեն, որ շուտով կարևոր նպատակի եք հասնելու: Նրանք, ովքեր նախկինում ձեզ թերագնահատել են, կհասկանան, թե որքան են սխալվել: Դուք անսպասելի ու համարյա առանց ջանքերի ընդհանուր լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց նախկինում չեք հասկացել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Արժե համառ լինել. հենց այդ հատկանիշի շնորհիվ այսօր հաջողության կհասնեք: Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, հավանական են ձգձգումներ գործերում, հին պայմանավորվածությունների խախտում, տհաճ անակնկալներ: Բայց ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա, ինչպես նաև խնդիրներ, որոնք կարող էին ձեզ փակուղու առաջ կանգնեցնել: Այսօր ձեզ պետք կգա ցանկացած գործի ստեղծագործաբար մոտենալու, ոչ ստանդարտ լուծումներ գտնելու ունակությունը: Շրջապատողներին դուր կգա ձեր հնարամտությունը: Շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ և ընկերանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկզբին ինքնուրույն գործեք: Հազիվ թե այդ հատվածում ինչ-որ մեկն օգնության շտապի կամ աջակցի ձեր համարձակ նախաձեռնությունները: Շատ բարդ հարցեր պետք է մենակ լուծեք: Դուք դրանից գլուխ կհանեք կուտակված փորձի և ինտուիցիայի շնորհիվ: Հավանական են անսովոր առաջարկներ: Որոշակի պատասխան տալուց առաջ արժե ամեն ինչ ինչպես հարկն է մտածել: Օրվա երկրորդ կեսը հաջող կլինի: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, շատերի հետ կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին: Չի բացառվում համագործակցության սկիզբը, որը ձեր առաջ նոր մասնագիտական հեռանկարներ կբացի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ձեզ արդյունավետ օր է սպասվում, որը միանման հարմար կլինի և՛ արդեն ծանոթ գործերի, և՛ լրիվ նորերի համար: Դուք պատասխաններ կգտնեք բարդ ու կարևոր հարցերին, կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել անլուծելի թվացող խնդիրներից: Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական հարցերը, շատ Աղեղնավորներ շահավետ գործարքներ կկնքեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ եկամուտների լրացուցիչ աղբյուր կգտնեն: Հավանական են լավ նորություններ հեռվից: Իրենց մասին կարող են հիշեցնել այն մարդիկ, որոնց հետ վաղուց չեք շփվել: Հեշտությամբ կվերականգնեք հարաբերությունները, զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հաջող կդասավորվի: Աստղերի աջակցությամբ դուք շատ բանի կհասնեք, հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում բարդ է թվացել, կպարզեք ոչ միանշանակ իրավիճակները: Շրջապատղները հաճախ կխառնվեն ձեր գործերին: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես օգուտ քաղել դրանից: Հեշտությամբ լեզու կգտնեք ձեզ համար համակրելի մարդկանց հետ, լավ տպավորություն կթողնեք նրանց վրա, ում վաղուց էիք ուզում դուր գալ: Օրը հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար. այն դրական հույզեր կպարգևի: Կարող են իրականանալ հին ցանկությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Կարևոր հանդիպումներն ու լուրջ զրույցները մի հետաձգեք: Ե՛վ գործնական շփումների, և՛ անձնական բնույթի հարցերը քննարկելու համար հրաշալի կլինի օրվա առաջին կեսը: Դուք կարող եք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք. դուք կգտնեք անհրաժեշտ բառերը, տարաձայնությունների առիթներ էլ չեն լինի: Պատրաստ եղեք, որ առօրյա գործերն այսօր ժամանակատար են լինելու: Անսպասելիորեն կպարզվի, որ դուք ինչ-որ բան եք աչքաթող արել, փոքրիկ, բայց տհաճ սխալներ եք արել: Կհաջողվի ամեն ինչ արագ ուղղել, բայց դա ջանքեր կպահանջի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Մի տաքացեք: Ինքնատիրապետումը պահպանելը հատկապես կարևոր կլինի օրվա սկզբին: Այդ հատվածում ամեն ինչ ուզածի նման չի դասավորվի, ապրումների ու հուզումների համար առիթներ կստեղծվեն: Բայց եթե հույզերը հաղթահարեք, ապա արագ կհասկանաք, թե ինչպես է լավ գործել: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի գործերում նախաձեռնող լինելու, նոր գաղափարներով կիսվելու, շրջապատողներին ինչ-որ հետաքրքիր բան առաջարկելու համար: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Որոշ Ձկներ մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|