ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի մայիսի 23
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1776 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Պատրաստ եղեք անակնկալների: Այսօր ձեզ հազիվ թե հաջողվի հետևել ավելի վաղ կազմած ծրագրին: Հնարավոր է՝ ստիպված լինեք իմպրովիզներ անել, ինչ-որ բան ոտքի վրա մտածել, բայց դուք այդ ամենից հրաշալի գլուխ կհանեք: Անհաղթահարելի դժվարություններ չեն առաջանա, դուք կգտնեք մյուսներին փակուղու առաջ կանգնեցրած առաջադրանքները լուծելու ձևը:

Օրվա երկրորդ կեսի համար չարժե հոգնեցնող ու բարդ գործեր նախատեսել: Ձեզ համար դժվար կլինի մտքերը հավաքելը, այդ իսկ պատճառով հնարավոր են ցավալի սխալներ ու սխալ արված հաշվարկներ: Փոխարենը հանգստի համար այդ հատվածը հրաշալի կլինի: Դուք արագ կվերականգնեք ուժերն ու դրական կտրամադրվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ բարենպաստ օր է սպասվում: Արժե վճռական գործել ու ժամանակը զուր չվատնել. դուք շատ բաների հասնելու շանս կունենաք: Առավոտը հրաշալի կլինի գործնական բանակցությունների, երկարաժամկետ համագործակցության հետ կապված հարցերը քննարկելու համար: Դուք ոչ միայն համախոհներ, այլև իսկական ընկերներ կգտնեք:

Կարող եք գնումներ անել, այդ թվում՝ խոշոր գնումներ: Դուք չեք շտապի, հանգիստ կհամեմատեք մի քանի տարբերակ ու ճիշտ ընտրություն կկատարեք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, հարազատների հետ հանդիպելու, հին ծանոթների հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շտապելու կարիք չկա: Օրվա սկիզբը հազիվ թե հաջող լինի գործնական տեսանկյունից: Ինչ-որ լուրջ բան ստանձնելուց առաջ լավ մտածեք ձեր ծրագրերի մասին, խորհրդակցեք նրանց հետ, ում փորձը կարող է օգտակար լինել ձեզ: Որոշ Երկվորյակներ կկարողանան ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված: Իհարկե, նշանի նման ներկայացուցիչներն ավելի հեշտությամբ հաջողության կհասնեն:

Օրվա երկրորդ կեսը հագեցած ու արդյունավետ կլինի: Շատ բան լավ կստացվի, և դուք ժամանակը զուր չեք վատնի, կաշխատեք հնարավորինս շատ բան հասցնել: Երեկոն կուրախացնի հաճելի հանդիպումով: Հնարավոր են ռոմանտիկ անակնկալներ ու նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Լավ է բարդ գործերը երկար ժամանակով չհետաձգեք. ինչքան շուտ դրանց անցնեք, այնքան հեշտությամբ հաջողության կհասնեք: Բացի այդ, առավոտյան հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք կհաջողվի արագ կյանքի կոչել: Հեշտությամբ լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ դա անելը նախկինում չէր ստացվում: Չի բացառվում՝ ձեզ նոր աշխատանք կամ շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկեն:

Օրվա երկրորդ կեսն անհանգիստ կանցնի: Չի բացառվում՝ այդ հատվածում ստիպված լինեք միաժամանակ մի քանի հարց լուծել, և դա բավական հոգնեցնող կլինի: Բայց երեկոյան հանգստանալու, ձեզ համար թանկ մարդկանց հետ հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր ապրումներից խուսափել չի ստացվի, բայց օգտակար ու հետաքրքիր գործերը կօգնեն ձեզ հաղթահարել հույզերը: Լավ է չշտապեք անձնական հարաբերություններին վերաբերող որոշումներում. այստեղ հեշտությամբ ցանկալին իրականության տեղ կընդունեք: Իսկ ահա աշխատանքի ու բիզնեսի հետ կապված հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը չի հիասթափեցնի:

Օրվա առաջին կեսին լավ է ինքնուրույն գործեք: Իսկ երկրորդին կհաջողվի համախոհներ գտնել, ինչ-որ մեկի հետ պայմանավորվել համագործակցության մասին: Որոշ Առյուծներ կծանոթանան անսովոր մարդկանց հետ, որոնցից շատ բան կսովորեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա, բայց դրա պատճառով շատ անհանգստանալու կարիք չկա: Դրական միտումների ազդեցությունը շուտով կուժեղանա, դուք բազում նոր հնարավորություններ կտեսնեք ու կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Գործնական բանակցությունների ժամանակ պետք է ուշադիր լինել: Ինչքան գրավիչ լինեն ստացված առաջարկները, այնքան մանրամասն պետք է դրանք ուսումնասիրեք:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այդ հատվածը հարմար կլինի հին ընկերների հետ շփվելու և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց հետ վերջերս եք ծանոթացել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Խաղաղասիրաբար տրամադրվեք ու ներողամիտ եղեք շրջապատողների հանդեպ: Առավոտյան ոչ բոլորի հետ կկարողանաք հեշտությամբ ընդհանուր լեզու գտնել, բայց եթե դատարկ բաների պատճառով չվիրավորվեք ու ապրումներ չունենաք, ապա շուտով ամեն ինչ կհարթվի: Ամենալուրջ հարցերն արժե ինքնուրույն լուծել. ինչ-որ մեկի խորհուրդները հազիվ թե օգուտ տան ձեզ:

Օրվա երկրորդ կեսը ավելի արդյունավետ կլինի: Այն հարմար կլինի բարդ հարցերը լուծելու համար: Ձեզ կհաջողվի որոշակիություն մտցնել նպատակների ու առաջնահերթությունների մեջ, կենտրոնանալ ամենակարևորի վրա ու արագ հասնել անհրաժեշտ արդյունքին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բոլոր նոր գործերն արժե ստանձնել օրվա առաջին կեսին: Այդպես ավելի արագ գլուխ կհանեք, թե ինչ է պետք անել ու կհասնեք առաջին հաջողություններին: Հաճույքով կօգնեն հին ծանոթները: Նրանց վրա կարող եք հույս դնել, իսկ ահա այն մարդկանց հետ, որոնց հետ միայն վերջերս եք ծանոթացել, արժե զգույշ լինել: Նման մարդիկ կարող են անկախ իրենց կամքից ձեզ մոլորության մեջ գցել, խճճել ու շեղել:

Օրվա երկրորդ կեսին առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան գործերն ու տնային հոգսերը: Չի բացառվում՝ չծրագրված ծախսերի կարիք լինի: Սակայն խոսքը մեծ գումարի մասին չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբի համար լուրջ գործեր ծրագրել չարժե, քանի որ կենտրոնանալը դժվար է լինելու: Վտանգ կա՝ ինչ-որ բան մոռանաք կամ աչքաթող անեք, նոր առաջադրանքներն արագ լուծել էլ չի ստացվի: Այդ հատվածը հարմար կլինի ավելի վաղ սկսածն ավարտելու համար:

Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ ու նորություններ է խոստանում, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Բացի այդ, այդ հատվածում հավանական են անսպասելի հանդիպումներ հին ծանոթների հետ: Հին կապերը վերականգնելու, հաշտվելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեզ բարդ, բայց հետաքրքիր գործերով լի և արդյունավետ օր է սպասվում: Միանգամից պարզ չի լինի, թե ինչի վրա արժե կենտրոնանալ, որոշ ժամանակ է պետք գալու ստեղծված իրավիճակից գլուխ հանելու համար: Լավ խորհուրդներ կտան հին ծանոթները: Լսեք նրանց հուշումներն ու կհեշտացնեք ձեր կյանքը:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ առաջինից հանգիստ կանցնի: Այն փոփոխություններ է խոստանում անձնական հարաբերություններում: Կհաջողվի վերջ տալ տարաձայնություններին ու վեճերին, դուք կսկսեք ավելի լավ հասկանալ մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Արժե շտապել. այսօր դուք օգտակար բաներ կանեք, եթե ժամանակը զուր չվատնեք: Հնարավոր են հեռվից լավ նորություններ, աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ: Գործնական բանակցությունները արժե ծրագրել օրվա կեսի համար. այդ հատվածում շրջապատողները ձեզ շատ ուշադիր կլսեն:

Երեկոն հարմար կլինի այնպիսի զբաղմունքների համար, որոնք թույլ են տալիս շեղվել միապաղաղությունից ու զարկ տալ երևակայությանը: Կարող եք հիշել հին նախասիրության մասին կամ նորերը ձեռք բերել. դուք բոլոր դեպքերում բազում հաճելի տպավորություններ կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հետաքրքիր, ոգեշնչող իրադարձություններով լի կլինի: Այն հարմար կլինի նոր բան ստանձնելու համար: Գործերից գլուխ հանելուն հաճույքով կօգնեն հին ծանոթները: Հնարավորություն կունենաք ամրապնդել հին գործնական կապերն ու նորերը ձեռք բերել: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք ռոմանտիկ շարունակություն կստանան:

Դուք հրաշալի գլուխ կհանեք ֆինանսական հարցերից: Շահավետ գործարքներ կնքելու շանս կա: Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի խոշոր գնումների համար: Այդ հատվածում կարող եք այնպիսի իրեր ձեռք բերել, որոնցից կօգտվեն ընտանիքի բոլոր անդամները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1776 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0