ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի մայիսի 2
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1868 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին շատ օգտակար կլինի համառություն դրսևորելը: Այդ հատվածում ամեն ինչ չէ, որ ձեր ուզածի նման կստացվի, բայց ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա, դուք շատ առաջադրանքներ հրաշալի կլուծեք: Պատրաստ եղեք ինքնուրույն գործելուն. օգնել ցանկացողները շատ չեն լինի:

Օրվա երկրորդ կեսն ավելի թեթև ու հաջող կանցնի: Այն հարմար կլինի և՛ նոր գործերի, և՛ ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Այդ շրջանը բարենպաստ կլինի նաև շփումների համար, որոնք բազում դրական հույզեր կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հույզերին մի տրվեք, նույնիսկ եթե շատ ուզենաք: Այսօր կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը, կշռադատված որոշումներ ընդունելն ու պահի ցանկությունների համար ձեր նպատակների մասին չմոռանալը:

Առավոտյան հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը կարևոր լուրեր ու բացահայտումներ է խոստանում, ինչպես նաև հաջող զուգադիպություններ, որոնցից դուք կփորձեք առավելագույն օգուտ քաղել: Հավանական են անսպասելի այցեր: Հյուր կարող են գալ մարդիկ, որոնց շատ կարոտել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Լուրջ վերաբերվեք այն ամենին, ինչ կստանձնեք. հենց նման մոտեցումը թույլ կտա հաջողության հասնել: Կհաջողվի գլուխ հանել նույնիսկ նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Բայց դուք չեք զղջա նույնիսկ այն դեպքում, եթե լրիվ նոր բան ստանձնեք: Ձեր ջանքերը զուր չեն անցնի, դուք գոհ կմնաք դրանց արդյունքից:

Օրը հրաշալի կլինի նոր ծանոթների հետ շփվելու համար: Դուք կզարմանաք, թե ինչ հեշտ է նրանց հետ լեզու գտնելը, հասկանալը, թե ինչ կա նրանց մտքին: Իսկ ամենը ինտուիցիայի շնորհիվ, որի հուշումները կլսեք և որոնք անպայման ճիշտ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը ինքնաքննադատությամբ կամ ավելի վաղ գործած սխալները հիշելով մի սկսեք: Լավ է ուրախության առիթ գտնեք կամ մի հետաքրքիր գործ, որի մեջ անմիջապես կուզենաք գլխովին սուզվել: Դա կօգնի դրական տրամադրվել: Ժամանակի ընթացքում իրավիճակը դեպի լավը կփոխվի:

Օրվա կեսը կուրախացնի ձեր կամ ձեր մտերիմների հետ կապված լավ նորություններով: Ավելի ուշ կգա ընկերական հանդիպման կամ ռոմանտիկ ժամադրության համար հարմար պահը: Եթե որոշեք երեկոյան զբոսանք կատարել անսովոր վայրերում, ապա անպայման վառ հույզեր կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը լավ կդասավորվի, եթե ինքներդ այն չփչացնեք չմտածված արարքներով կամ շտապելով ընդունած որոշումներով: Ինչ-որ կարևոր բան նախաձեռնելուց առաջ երկար մտածեք, խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնք կարծիքին վստահում եք: Դա հատկապես կարևոր կլինի, երբ խոսք գնա գումարի մասին. վտանգ կա, որ շատ կծախսեք դատարկ մի բանի վրա:

Հանգստանալու, պայմանները փոխելու, հետաքրքիր վայրերում լինելու հնարավորություն կունենաք: Լավ է, եթե ձեզ միանան հին ընկերները կամ այլ մարդիկ, որոնք ձեզ լավ գիտեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հազիվ թե օրն առանց դժվարությունների ու թյուրիմացությունների անցնի, բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, իսկ մանր-մունր խնդիրներից արագ գլուխ կհանեք: Ճիշտ է, պիտի ինքնուրույն գործեք, քանի որ հազիվ թե ինչ-որ մեկը ձեզ օգնության շտապի: Բայց դուք միայնակ էլ շատ բանի ունակ կլինեք, այնպես որ՝ անհանգստության պատճառներ չեն լինի:

Օրվա առաջին կեսին արժե զգույշ լինել գումարի հետ. հնարավոր են զուր ծախսեր, ոչ մեծ, բայց ցավալի կորուստներ: Ավելի ուշ կգա գնումների համար հարմար ժամանակը: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության կամ սիրելիի հետ երկար ու հաճելի զրույցի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ինտուիցիան կհուշի, որ պետք է վճռական գործեք, և այն չի սխալվի: Օրը նոր հնարավորություններ կբացի, և դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը չկորցնել: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ շփումները ձեզ կօգնեն սովորական դարձած շատ բաների այլ կերպ նայել: Որոշ Կշեռքներ կորոշեն, որ եկել է իրենց կյանքը փոխելու ժամանակը և ընտրված ուղղությամբ առաջին քայլերը կանեն:

Հավանական են դրամական մուտքեր ու նվերներ: Օրը հարմար կլինի ֆինանսների և ունեցվածքի հետ կապված կարևոր հարցերը լուծելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսին հանգստություն պահպանելը բարդ կլինի: Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, տնային խնդիրներ, որոնց լուծման համար պիտի որոշ հաճելի գործեր հետաձգեք: Բայց դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, տրամադրությունն էլ շուտով կլավանա:

Օրվա երկրորդ կեսը հաջող զուգադիպություններ է խոստանում: Այն հարմար կլինի հին ծրագրերն իրագործելու համար աստղերը ձեր կողմից կլինեն, և ամեն ինչ կդասավորվի այնպես, ինչպես պետք է: Այն մարդը, որ յուրահատուկ թանկ է ձեզ համար, կուրախացնի հաճելի անակնկալով: Այն երկար կհիշվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը անսովոր ու հիշարժան կանցնի: Այսօր շատ բան սպասվածի նման չի դասավորվի, բայց դա ձեզ ամենևին չի վշտացնի: Լրիվ հակառակը. դուք ուրախության առիթներ կգտնեք, նոր հնարավորություններ կբացվեն: Շանս կընձեռվի զբաղվել մի բանով, ինչը ձեզ վաղուց է հետաքրքրել:

Այն Աղեղնավորներին, որոնք այսօր ուղևորությունների կմեկնեն, տանից հեռու զարմանալի հանդիպումներ են սպասվում: Դուք հեշտությամբ կընկերանաք նոր ծանոթների հետ: Արագ ծրագրեր կհայտնվեն, որոնք կուզենաք միասին իրագործել: Օրվա երկրորդ կեսը կարևոր ժամանակ կլինի ընտանեկան կապերն ամրապնդելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ինտուիցիան կհուշի, որ լավ է ժամանակը զուր չվատնեք, այլ աշխատեք այն առավելագույնս արդյունավետ օգտագործել: Դա իսկապես այդպես կլինի: Կարող եք գլուխ հանել բարդ գործերից, ավարտել այն, ինչ շատ վաղուց էիք սկսել: Հաջողությունը կուղեկցի ձեր ստեղծագործ նախաձեռնություններին: Ձեզ համար հեշտ կլինի նոր բան մտածելը: Մտածածը կյանքի կոչելու եղանակ անպայման կգտնվի:

Լավ է ոչ մի կարևոր բան չծրագրեք օրվա երկրորդ կեսի համար: Այդ հատվածում կուզենաք հանգստանալ, շեղվել հոգսերից: Օգտակար կլինի հին նախասիրության մասին հիշելը, որը կրկին դրական հույզեր կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Լավ օր է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնք հետ պիտի լեզու գտնեք, պայմանավորվեք համատեղ գործողությունների մասին: Լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի, դրա համար պիտի պարզապես բնական պահեք ձեզ: Ձեր հմայքը անտարբեր չի թողնի նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար միայն ուրիշների թերություններն են նկատում:

Եթե դուք օրվա երկրորդ կեսին նպատակասլացություն դրսևորեք, ապա կհասնեք նրան, ինչը նախկինում անհնար էր թվում: Չի բացառվում հնարավոր դառնա հին ցանկության իրագործումը: Սակայն կարևոր կլինի ծանրաբեռնվածությունից ու սթրեսային իրավիճակներից խուսափելը: Հանգիստը ձեզ հաստատ չի խանգարի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կհաջողվի կարգավորել հին կոնֆլիկտները, լեզու գտնել այն մարդկանց հետ, որոնք նախկինում չգիտես ինչու դժգոհ էին ձեզանից: Նրանք, ովքեր նախկինում ձեզ թերագնահատում էին, կհասկանան, թե որքան են սխալվել ու կփոխեն իրենց կարծիքը: Չի բացառվում՝ դուք նույնիսկ ընկերանաք ոչ վաղ անցյալի մրցակիցների հետ՝ հասկանալով, որ ընդհանուր շատ բան ունեք:

Օրը լավ կդասավորվի, բայց դուք կարող եք դա չնկատել, եթե շատ մեծ նշանակություն տաք մանր-մունր թյուրիմացություններին: Լավ է կենտրոնանաք նոր հնարավորությունների, հաճելի պահերի ու ոգեշնչող հանդիպումների վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1868 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0