Աստղագուշակ․ 2022 թվականի մայիսի 16
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1814 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Առավոտը հարմար կլինի ծրագրերը ևս մեկ անգամ մտածելու համար: Հնարավոր է՝ նկատեք այն, ինչին առաջ ուշադրություն չեք դարձրել, և դա կօգնի խուսափել սխալներից: Հնարավորություն կունենաք լուծել բարդ աշխատանքային հարցերը: Չի բացառվում՝ օգնեն նոր ծանոթները: Դուք միանգամից կհասկանաք, թե ինչում կարող եք նրանց վրա հույս դնել: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընկերների և մյուս մտերիմ մարդկանց հետ հանդիպելու համար: Շատ բաների մասին կհաջողվի զրուցել: Կարող եք հանգիստ քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են եղել և լուծում գտնել դրանց: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Աշխատեք չբարկանալ, երբ ինչ-որ մեկը անժամանակ խառնվի ձեր գործերին կամ անտեղի խորհուրդներ տա: Դա հատկապես կարևոր կլինի օրվա առաջին կեսին, երբ մի քանի սուր նկատողությունը կարող է փչացնել բոլորի տրամադրությունը: Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, հուզական դաշտն էլ կկայունանա: Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կանցնի: Դուք գլուխ կհանեք այն գործերից, որոնց երկար ժամանակ չէիք համարձակվում անցնել, շատ բաներում հաջողության կհասնեք: Հաջող կլինեն պոտենցիալ գործընկերների և գործատուների հետ հանդիպումները. դուք բոլորի վրա լավ տպավորություն կթողնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Որոշումների հարցում մի շտապեք: Օրվա առաջին կեսը հազիվ թե հարմար լինի կյանքում ինչ-որ բան արմատապես փոխելու համար: Վտանգ կա, որ ինչ-որ բան աչքաթող կանեք, չեք նկատի մանրուքները, որոնք ավելի ուշ կարող են կարևոր լինել: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց փորձը կարող է օգտակար լինել ձեզ, այնպես որ՝ վատ մի զգացեք դիմել խորհուրդների խնդրանքով: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի նոր բան ստանձնելու համար: Արժե ուշադիր լսել ինտուիցիային, որի հուշումները ճիշտ կլինեն, և որոնց շնորհիվ արագ կհասնեք շատ կարևոր նպատակների: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Կարևոր կլինի հենց առավոտվանից դրական տրամադրվելը: Այդ հատվածը կարող է հագեցած, անսպասելի իրադարձություններով լի լինել: Չի բացառվում՝ պետք լինի շտապելով այնպիսի որոշումներ ընդունել, որոնց շուրջ կնախընտրեիք ավելի երկար մտածել: Հաջողությունը շատ բանում կախված կլինի նրանից՝ արդյոք վստահ եք ձեր ուժերին, ունակ եք արդյոք համառություն դրսևորել, եթե ինչ-որ բան չստացվի: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Հեշտությամբ նոր ծանոթություններ կհաստատեք: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, ինչ-որ մեկը նույնիսկ կարող է առաջին հայացքից սիրահարվել ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Չարժե անհանգստանալ օրվա սկզբին առաջ եկած դժվարությունների պատճառով: Ամենայն հավանականությամբ, դրանք այնքան լուրջ չեն լինի, որքան սկզբում կթվան, դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք: Աշխատեք ավելի շատ շփվել այն մարդկանց հետ, որոնք աջակցում են ձեզ ու բարձրացնում ձեր տրամադրությունը. նման մարդկանց շնորհիվ դուք ձեզ ավելի լավ կզգաք: Օրվա երկրորդ կեսը հաջող կդասավորվի: Դուք կկարողանաք և՛ ավարտել ավելի վաղ սկսածը, և՛ լրիվ նոր բան ստանձնել: Հավանական են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ և ուշադրության նշաններ, որոնց համար շատ ուրախ կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Դուք համառ կլինեք և հենց դրա շնորհիվ կհասնեք ձեր նպատակներին: Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, չի բացառվում՝ ճանապարհին լուրջ խոչընդոտներ առաջանան: Բայց դուք ձեր ծրագրերից չեք հրաժարվի, հնարամիտ կլինեք, օգնականներ կգտնեք, որոնց աջակցությունը շատ տեղին կլինի: Օրը հարմար կլինի կարևոր զրույցների համար: Կհաջողվի հանգիստ քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում վեճեր շատ են եղել: Դուք կկարողանաք ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ ոչ ոք չէր կարողանում պայմանավորվել: Ոչ վաղ անցյալի թշնամիները կհասկանան, որ ձեզ հետ լավ է համագործակցել ու ընկերություն անել, ու կփորձեն հարթել հարաբերությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Արագ գործեք ու շատ բան կհասցնեք: Աստղերն այսօր ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ կհասնեք նրան, ինչը նախկինում համարյա անհնար էր թվում: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնք ձեր առաջ նոր հնարավորություններ կբացեն: Այստեղ կարևոր կլինի խուճապի չմատնվելը, ինտուիցիան կհուշի, թե ինչպես է լավ գործել: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, արագ դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար միայն ուրիշների թերություններն են նկատում: Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները, շփումները ձեզ դրական հույզեր կպարգևեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ձեզանից անհնարինը մի պահանջեք: Օրը կարող է այնքան էլ արդյունավետ չլինել. ամենայն հավանականությամբ ինչ-որ ժամանակահատված վատնելու եք դատարկ բաների վրա: Որոշ Կարիճների համար շատ օգտակար կլինի առօրյա գործերից շեղվելը, նոր վայրերում լինելը կամ պարզապես մի փոքր հանգստանալը: Օրը հարմար կլինի ուսման ու ստեղծագործ զբաղմունքների համար: Դուք ուրախ կլինեք նոր բան իմանալու համար, բաց չեք թողնի սովորելու հնարավորությունը: Երեկոն անսովոր գաղափարներ կբերի, որոնց իրագործման հարցում ձեզ հաճույքով կօգնեն մտերիմները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շրջապատողների հետ համբերատար եղեք: Այսօր բոլորի հետ չի հաջողվի ընդհանուր լեզու գտնել, նույնիսկ մտերիմները երբեմն ձեզ սխալ կհասկանան: Բայց դուք կաշխատեք ոչ մեկի հետ չվիճել, կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու ձևը: Ցանկացած կարևոր հարց լավ է քննարկեք օրվա երկրորդ կեսին, քանի որ այդ հատվածում բոլորի հետ ընդհանուր լեզու գտնելը ավելի հեշտ կլինի: Օրը լավը կլինի աշխատանքի համար: Կարևոր չէ՝ կզբաղվեք առօրյա գործերով, թե լրիվ նոր բանով: Ցանկացած դեպքում հրաշալի արդյունքների կհասնեք: Շատ Աղեղնավորներ կհասցնեն սպասվածից շատ բան անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Կարևոր գործերն առավոտվանից ստանձնեք, քանի որ այդպես հաջողության հասնելն ավելի հեշտ կլինի: Դուք գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել, պատասխաններ կգտնեք բարդ հարցերին: Ձեր նախաձեռնությունները կաջակցեն ամենատարբեր մարդիկ: Ձեր նոր համախոհներից ինչ-որ մեկի հետ շուտով կընկերանաք: Իսկ ահա ֆինանսական հարցերը լուծելիս լավ է չշտապեք: Այստեղ կարող եք ցանկալին իրականության տեղ ընդունել: Արժե երկար մտածել գործարքներ կնքելուց առաջ: Կյանքի մյուս ոլորտներում կգերակշռեն դրական միտումները, ձեզ հաճելի անակնկալներ ու հաջող զուգադիպություններ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Անսովոր հանդիպումների, հաճելի ծանոթությունների օր է, որոնք ձեզ վրա կարող են ուժեղ տպավորություն թողնել: Որոշ Ջրհոսներ այսօր նոր համախոհներ ու գործընկերներ կգտնեն, կպայմանավորվեն կարևոր նախագծերի վրա տարվող համատեղ աշխատանքի շուրջ: Հնարավորություն կունենաք վերականգնել հին մասնագիտական կապերը: Օրվա առաջին կեսը հարմար կլինի նոր բան ստանձնելու համար: Ավելի ուշ կկարողանաք վերադառնալ արդեն ծանոթ գործերին: Դրանցից գլուխ հանելը դժվար չի լինի, դուք նույնիսկ աննշան սխալներ չեք անի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հանգստություն պահպանեք: Դուք գլուխ կհանեք ցանկացած դժվարությունից, եթե ղեկավարվեք առողջ բանականությամբ, պահի հույզերին էլ չտրվեք: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Ցանկացած լուրջ հարց քննարկելու համար օրվա երկրորդ կեսը առաջինից լավը կլինի: Հաջող կանցնեն ուղևորությունները և կարևոր չէ՝ դրանք նախապես ծրագրել էիք, թե որոշումը վերջին պահին եք ընդունել: Չի բացառվում անսպասելի հանդիպումը մի մարդու հետ, որին վերջին ժամանակներս շատ էիք կարոտում: Սիրահարված Ձկներին հաճելի անակնկալներ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|