Աստղագուշակ․ 2022 թվականի մայիսի 12
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2045 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրն սկսեք կարևոր ու բարդ գործերից: Դուք կկարողանաք գլուխ հանել նրանից, ինչն առաջ չի ստացվել, հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել: Հավանական են հաջող գործարքներ, ինչպես նաև դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Օրվա առաջին կեսը հարմար կլինի աշխատանքային հարցերը քննարկելու, պոտենցիալ գործընկերների ու գործատուների հետ հանդիպելու համար: Օրվա երկրորդ կեսը անհանգիստ կանցնի: Ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, և դուք պիտի որոշ գործեր հետաձգեք այլ գործերով զբաղվելու համար: Բայց դրա պատճառով անհանգստանալ չարժե, քանի որ դուք կհասցնեք անել ամենն, ինչ պետք է: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Լսեք ինտուիցիայի ձայնին, որի հուշումներին հետևելով կկարողանաք հասնել նրան, ինչին վաղուց եք ձգտում: Հավանական են նկատելի հաջողություններ աշխատանքի մեջ: Դուք ձեր դիրքերն ամրապնդելու, թշնամիներին զինաթափելու հնարավորություն կունենաք: Մարդիկ, որոնցից շատ բան է կախված, կտեսնեն, թե ինչի եք ունակ և շուտով հետաքրքիր առաջարկներ կանեն: Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Շրջապատողների հետ լեզու գտնելը դժվար չի լինի, հաճախ նրանց կես խոսքից կհասկանաք: Օրվա երկրորդ կեսին հավանական են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ստանձնեք նոր գործերը: Սկզբում դրանք կարող են բարդ թվալ, բայց դուք արագ կհասկանաք, թե ինչպես կարելի է հաջողության հասնել ու կսովորեք այն, ինչ պետք է: Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ շփումները ձեզ կուրախացնեն: Չեն բացառվում հետաքրքիր գործնական առաջարկները: Որոշ Երկվորյակներ կկարողանան զբաղվել նրանով, ինչը նրանց վաղուց է հետաքրքրում: Օրը հարմար կլինի ուղևորությունների համար և կարևոր չէ՝ ճամփա կընկնեք գործով, թե պարզապես կուզենաք փոխել պայմանները, շեղվել հոգսերից: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարված Երկվորյակներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Վճռական գործեք: Դուք շատ բան կհասցնեք, եթե ժամանակը զուր չվատնեք: Ինտուիցիան կհուշի, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին, իսկ ինչը կարելի է հետաձգել: Ձեր գաղափարները շատերին դուր կգան: Դրանց իրագործման հարցում կօգնեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Հնարավոր է երկարատև համագործակցության սկիզբ: Այն թույլ կտա ձեզ ամրապնդել մասնագիտական դիրքերն ու ավելի ուշ նաև բարձրանալ մասնագիտական սանդուղքով: Արժե զգույշ լինել գումարի հետ: Այսօր լավ է չշտապեք ո՛չ գնումների, ո՛չ էլ գործարքներ կնքելու հարցում: Դրանց շուրջ ինչպես հարկն է մտածեք. դուք անպայման ճիշտ լուծում կգտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Աշխատեք օրվա սկզբին մանրուքների պատճառով չանհանգստանալ: Դուք զգայուն ու խոցելի կլինեք, կվշտանաք մի բանի պատճառով, ինչը մեկ ուրիշ պարագայում չէիք էլ նկատի: Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք դրական կտրամադրվեք, կտեսնեք հնարավորություններ, որոնք նախկինում չեք նկատել: Օրվա երկրորդ կեսին շատ բան հեշտությամբ կտրվի: Դա լավ ժամանակ կլինի նոր նախաձեռնությունների համար. կարող եք մեծ հաջողության հասնել: Այս շրջանը բարենպաստ կլինի նաև շփումների համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Քննարկեք կարևոր հարցերը: Այսօր դուք կկարողանաք ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք, կսկսեք ավելի լավ հասկանալ ամենատարբեր մարդկանց: Հավանական են լավ նորություններ, երկար սպասված առաջարկներ, ինչպես նաև զարմանալի զուգադիպություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Չի բացառվում՝ ուզենաք փոխել ձեր ծրագրերը, լրիվ նոր բանի անցնել: Օրվա երկրորդ կեսին աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից ու սթրեսային իրավիճակներից: Այդ հատվածում օգտակար կլինի հանգստանալն ու ուժերը վերականգնելը: Ընկերների հետ շփումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ուշադիր եղեք: Այսօր լավ է որոշումների հարցում չշտապեք, ծրագրերն արմատապես չփոխեք, քանի դեռ ամեն ինչ ինչպես հարկն է չեք մտածել: Նոր ծանոթների հետ շփումները զգուշություն են պահանջելու. չի բացառվում՝ ձեզ փորձեն ներքաշել կասկածելի պատմությունների մեջ: Մտերիմների վրա ամեն հարցում կարող եք հույս դնել: Նրանք ցանկացած պարագայում ձեր կողմից կլինեն: Հավանական են չծրագրված ծախսեր: Չի բացառվում՝ պետք լինի գնումներ անել, որոնց մասին նախկինում չեք էլ մտածել: Բայց դրամական մուտքերն էլ հավանական են: Օրինակ՝ որոշ Կշեռքների կարող են վերադարձնել հին պարտքերը կամ վճարել ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Լսեք ինտուիցիայի ձայնին, որի հուշումների շնորհիվ կկարողանաք գլուխ հանել նրանից, ինչը նախկինում բարդ եք համարել, կարևոր հարցերին էլ պատասխաններ կստանաք: Հավանական են դրական փոփոխություններ այն մարդկանց հետ հարաբերություններում, որոնց հետ առաջ հաշտ չէիք: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ նրանց, ովքեր ընդհանրապես նման չեն ձեզ: Բոլոր ամենակարևոր գործերն արժե ծրագրել օրվա առաջին կեսի համար. հենց այն արդյունավետ ու հաջող կլինի: Հետո կգա հանգստանալու, հանգիստ զբաղմունքների համար հարմար ժամանակը. դրանք կօգնեն ձեզ դրական տրամադրվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Փորձարկումներ արեք, նոր բան փորձեք և հույս մի ունեցեք, որ շատ բանի եք կարողանալու հասնել ուրիշների օրինակին հետևելով: Այսօր պիտի նպատակին սեփական ճանապարհով գնաք. ինչքան շուտ դա հասկանաք, այնքան շատ օգտակար ու կարևոր բաներ կհասցնեք անել: Հնարավոր են աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված անսովոր առաջարկներ: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե ընդունել դրանք: Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք շատերի հետ կկարողանաք պայմանավորվել, լեզու կգտնեք նույնիսկ ոչ վաղ անցյալի թշնամիների հետ: Չի բացառվում ծանոթությունը, որը ռոմանտիկ պատմության սկիզբ կդառնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շտապել պետք չէ: Օրվա սկիզբը հազիվ թե հարմար լինի կարևոր գործեր ստանձնելու կամ լուրջ հարցերը քննարկելու համար: Լավ է կենտրոնանաք ընթացիկ խնդիրների լուծման վրա. դրանից լավ գլուխ կհանեք: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Ինտուիցիան կհուշի, թե երբ է եկել համարձակ ծրագրերը կյանքի կոչելու համար հարմար պահը: Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի գաղափարներով կիսվելու, գործնական կամ անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Կարող եք մտերիմներին պատմել նրա մասին, ինչը ձեզ ստիպում է անհանգստանալ: Դուք կստանաք այն աջակցությունը, որի կարիքն ունեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Համախոհներ փնտրեք: Այսօր դուք հնարավորություն կունենաք ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված: Դուք կհանդիպեք համախոհների ու կկարողանաք անկեղծ խոսել նրանց հետ ձեզ համար կարևոր բաների մասին: Որոշ Ջրհոսներ այսօր նոր ընկերներ կգտնեն: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Սակայն դրանք ուզածի նման արագ չեն զարգանա: Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Հնարավոր են աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Համառ եղեք, եթե ուզում եք հասնել կարևոր նպատակներին: Դուք միանգամից չեք ստանա այն, ինչին ձգտում եք: Բայց համբերատարությունն ու հաջողության հանդեպ վստահությունը կօգնեն հաղթահարել դժվարությունները: Բացի այդ, դուք հուսալի համախոհներ գտնելու, նոր ծանոթների աջակցությունը ստանալու հնարավորություն կունենաք: Օրվա առաջին կեսը հարմար կլինի ստեղծագործ զբաղմունքների ու նոր գործերի համար, իսկ երկրորդին օգտակար կլինի ընթացիկ խնդիրներին վերադառնալը, կհաջողվի ավարտել այն, ինչ շատ վաղուց էիք սկսել: Երեկոն կուրախացնի անսպասելի հանդիպումներով: Չի բացառվում՝ հյուր գան ընկերները, որոնց շատ կարոտել էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|