Աստղագուշակ․ 2022 թվականի մայիսի 10
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2065 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հրաշալի, արդյունավետ օր է: Արդեն օրվա առաջին կեսին շատ բան կհասցնեք անել, նույնիսկ եթե պայմանները առաջին հայացքից այնքան էլ հաջող չդասավորվեն: Հետագայում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կկարողանաք իրագործել այն, ինչ շատ վաղուց էիք մտածել: Օրը հարմար կլինի ստեղծագործ մոտեցում պահանջող ցանկացած զբաղմունքի համար: Նման գործերում հաճույքով կօգնեն հին ընկերներն ու մյուս մտերիմ մարդիկ, որոնց աջակցությամբ արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքի: Հավանական են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը հագեցած կլինի: Ժամանակը զուր վատնել չեք ուզենա, և դուք կհասցնեք օգտակար բաներ անել, ընդ որում՝ ոչ միայն ձեզ համար: Կհաջողվի ավարտել ավելի վաղ սկսած գործերը, գլուխ հանել նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Բարդ հարցերի լուծման հարցում հաճույքով կօգնեն մտերիմները, նրանց դրա համար խնդրելու կարիք էլ չի լինի: Օգտակար կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը, դեպի ձեզ համակրելի մարդն առաջին քայլն անելը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի սիրահարված Ցուլերի համար: Նրանց հաճելի անակնկալներ ու լավ նորություններ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը հաջող կդասավորվի: Ինտուիցիան սուր կլինի: Լսեք նրա հուշումներն ու կհասկանաք՝ ինչպես է պետք գործել, ինչի վրա կենտրոնանալ առաջին հերթին, իսկ ինչը հետաձգել: Չի բացառվում՝ ստիպված լինեք մի քանի գործով միաժամանակ զբաղվել: Միաժամանակ կհաջողվի խուսափել ավելորդ խառնաշփոթից ու շտապողականությունից, ոչմինչ չմոռանալ ու իրար չխառնել: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները: Նույնիսկ եթե վերջին ժամանակներս քիչ եք շփվել, այսօր հեշտությամբ լեզու կգտնեք, զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն: Հավանական են անսպասելի նվերներ ու հաճելի անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շտապելու կարիք չկա: Օրվա սկզբին հեշտությամբ ցանկալին իրականության տեղ կընդունեք, կգերագնահատեք ձեր հնարավորությունները: Չեն բացառվում սխալները, որոնց պատճառով ստիպված եք լինելու փոխել ծրագրերը, հետաձգել այն, ինչով կուզենայիք զբաղվել: Ուշադիր եղեք մանրուքներին: Դա թույլ կտա խուսափել նույնիսկ փոքրիկ սխալներից: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ առաջինից ավելի հեշտ ու հաճելի կանցնի: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Չեն բացառվում նոր ծանոթությունները: Դրանցից կարող են և՛ ընկերական, և՛ ռոմանտիկ հարաբերություններ սկսվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրն սկսեք լուրջ հարցերի քննարկումից: Ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար միայն սեփական տեսակետին են ուշադրություն դարձնում: Պարզ կդառնա՝ ինչպես դեպի լավը փոխել վերջին ժամանակներս լարված հարաբերությունները: Մարդիկ, որոնք ձեզ ինչ-որ բանով վիրավորել են, կփորձեն ամեն ինչ ուղղել: Օրվա երկրորդ կեսին օգնության կարիք կունենա ձեր մտերիմներից մեկը: Աշխատեք չմերժել նրան: Այն ամենը, ինչ կանեք ուրիշների համար, ձեզ նույնպես օգուտ կտա: Երեկոն գումարի կամ ունեցվածքի հետ կապված լավ նորություններ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հարմար կլինի նոր գործերի համար: Սկզբում դրանք կարող են բարդ թվալ, բայց արագ կհասկանաք, որ կարելի է անհրաժեշտ արդյունքի հասնել: Ձեզ անսպասելի կաջակցեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Վերջին ժամանակներս բարդացած հարաբերությունները կսկսեն դեպի լավը փոխվել: Օրվա առաջին կեսը հանգիստ կանցնի, իսկ երկրորդին հուզական դաշտը կլարվի: Աշխատեք դրական տրամադրվել, ավելի շատ ուշադրություն դարձնել հնարավորություններին, որոնք կբացվեն ձեր առաջ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Աշխատեք մանրուքների պատճառով չանհանգստանալ: Այսօր դուք հակված կլինեք շատ բաների սուր արձագանքել, այդ իսկ պատճառով սրտին մոտ կընդունեք այն, ինչին մեկ ուրիշ ժամանակ ընդհանրապես ուշադրություն չէիք դարձնի: Հնարավոր են անսովոր հանդիպումներ: Այսօր ծանոթություններ հեշտությամբ կհաստատվեն, դուք արագ կընկերանաք մի մարդու հետ, որի հետ մեկ ուրիշ ժամանակ, հնարավոր է, նույնիսկ չէիք համարձակվի զրուցել: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Կարող են հաջողությամբ լուծվել ֆինանսական, ունեցվածքի հետ կապված հարցերը, որոնք ձեզ վերջին ժամանակներս անհանգստացնում էին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Վառ ու ոգեշնչող օր է: Այն հարմար կլինի հին նախասիրության մասին հիշելու, կրկին այն բանով զբաղվելու համար, ինչը ժամանակին ձեզ մոտ շատ լավ էր ստացվում: Բայց կարող եք նաև նոր բան սովորել: Այստեղ խնդիրներ չեն առաջանա, դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք: Հավանական են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ: Օրը բարենպաստ կլինի ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Դուք լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ վերջին ժամանակներս հաճախ էիք վիճում, կհարթեք նախկինում հուզումների պատճառ դարձած հարաբերությունները: Կարող եք քննարկել բարդ հարցերը. դուք կգտնեք անհրաժեշտ բառերը, և ձեզ ճիշտ կհասկանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկզբին ժամանակը զուր մի վատնեք: Դուք ծրագրածից ավելին կհասցնեք անել, եթե սկսեք ամենակարևորից ու աշխատեք դատարկ բաների վրա չշեղվել: Չի բացառվում՝ բարդ առաջադրանքների լուծման հարցում օգնեն նոր ծանոթները, և դա ձեզ շատ կմտերմացնի: Հնարավոր են անսպասելի այցեր: Հյուրերը լավ նորություններ կբերեն: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի հին գործերին վերադառնալու համար, որոնք երկար ժամանակ չէիք կարողանում ավարտին հասցնել: Այս անգամ ամեն ինչ կստացվի: Ճիշտ է՝ ստեղծագործ մոտեցման կարիք կլինի. հին մեթոդները քիչ արդյունավետ կլինեն, պիտի նոր բան մտածեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հրաշալի օր է շփումների համար: Հանդիպեք այն մարդկանց հետ, որոնց կուզենայիք դուր գալ: Եղեք այնպիսին, ինչպիսին կաք ու ամենաբարենպաստ տպավորությունը կթողնեք: Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները, ռոմանտիկ ժամադրությունն էլ հաջող կլինի: Աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից: Լավ է օրվա համար հոգնեցնող ու բարդ ոչ մի բան չծրագրեք, ձեզ հանգստանալու, ուժերը վերականգնելու հնարավորություն տաք: Օգտակար կլինի ոչ մեծ ուղևորությունների մեկնելը, գեղատեսիլ վայրերում զբոսնելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հարմար օր է նոր ու անսովոր զբաղմունքների համար: Ձեզ համար շատ օգտակար կլինի միապաղաղությունից շեղվելը, այնպիսի բանի վրա կենտրոնանալը, որը ստեղծագործելու, երևակայելու, հնարելու հնարավորություն է տալիս: Չի բացառվում՝ ձեր մոտ տաղանդներ հայտնաբերեք, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում: Որոշ Ջրհոսներ նախասիրություն ձեռք կբերեն, որին մեծ ժամանակ կնվիրեն: Ինտուիցիան կօգնի ընդհանուր լեզու գտնել և՛ մտերիմների, և՛ նոր ծանոթների հետ: Նրա հուշումների շնորհիվ դուք կհասկանաք նրանց, ում հետ առաջ հաշտ չէիք: Հնարավորություն կունենաք վերականգնել այն հարաբերությունները, որոնց ավարտի համար զղջում էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շատ բան կուզենաք անել, և ձեզ հազիվ թե ինչ-որ բան խանգարի: Լավ գաղափարներ կունենաք, դրանց իրագործմանը անհապաղ կանցնեք: Շրջապատողները դա կգնահատեն ու օգնություն կառաջարկեն: Չի բացառվում՝ ձեր համախոհների շարքում հայտնվեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Նրանց հետ ընկերանալը դժվար չի լինի: Լավ է հետաձգեք ընտանեկան ունեցվածքի հետ կապված հարցերի քննարկումը: Այստեղ կարող են տարաձայնություններ առաջանալ, որոնք միանգամից հարթել չի ստացվի: Իսկ ահա հարազատների համար փոքրիկ տոն կազմակերպել կարելի է: Բոլորը գոհ կմնան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|