ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Չվշտանաք, եթե օրվա սկզբին ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Պայմանները ամենահաջող ձևով չեն դասավորվի, այդ իսկ պատճառով որոշ գործեր պիտի հետաձգեք: Բայց ավելի ուշ կվերադառնաք դրանց, անպայման կլրացնեք բաց թողածը, կհասնեք հենց այն արդյունքին, որի հույսն ունեիք:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Այն հարմար կլինի և՛ հին ընկերների հետ հանդիպելու համար, և՛ նրանց, ում հետ միայն վերջերս եք ծանոթացել: Չեն հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունները: Սիրահարված որոշ Խոյերի շատ հաճելի անակնկալներ են սպասվում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Արժե շտապել: Այսօր օգտակար շատ բան կհասցնեք անել, եթե ժամանակը զուր չվատնեք: Կհաջողվի խուսափել ավելորդ շտապողականությունից ու զուր հուզումներից: Նույնիսկ եթե շուրջը բոլորը սկսեն հուզվել, դուք կպահպանեք հանգստությունը: Հավանական են անսպասելի այցեր, հանդիպումներ մարդկանց հետ, որոնցից վաղուց լուր չունեիք: Շփումները բազում դրական հույզեր կպարգևեն:
Աշխատեք չհետաձգել այն գործերը, որոնք վաղուց են ուշադրություն պահանջում: Այսօր դրանցից կհաջողվի արագ գլուխ հանել, դրա համար լուրջ ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի. աստղերը ձեր կողմից կլինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Շատ բան մի պահանջեք ոչ ձեզանից, ոչ էլ շրջապատողներից: Սա վատ օր չէ, բայց այն լրիվ անհոգ էլ չի անցնի: Ամենայն հավանականությամբ պիտի միայնակ զբաղվեք բարդ գործերով: Դուք կհասնեք անհրաժեշտ արդյունքին, բայց ոչ միանգամից:
Հավանական են տարաձայնություններ մտերիմների հետ, վեճեր կարող են առաջանալ դատարկ բաների պատճառով: Լավ է հետաձգեք լուրջ հարցերի քննարկումը, քանի որ ընդհանուր կարծիքի գալ չի հաջողվի: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ուղևորությունների համար, որոնք կօգնեն շեղվել հոգսերից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Այսօր ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, բայց օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի: Դուք հնարավորություն կունենաք կյանքի կոչել այն, ինչ վաղուց էիք մտածել: Պետք է արագ գործեք, և մտորումների համար ժամանակ քիչ կունենաք: Այնպես որ՝ արժե ուշադիր լսել ինտուիցիայի հուշումները և ղեկավարվել դրանցով:
Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում հետ երկար ժամանակ հաշտ չէիք: Հին կապերը վերականգնելու, վեճից հետո հաշտվելու հնարավորություն կունենաք: Բաց մի թողեք ձեր շանսը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Չզարմանաք, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Օրն անսպասելի իրադարձություններ կբերի, իսկ որոշ Առյուծների նաև կուրախացնի հաճելի անակնկալներով: Շատ բան կարող է դեպի լավը փոխվել անձնական հարաբերություններում: Ճիշտ է, այստեղ ամեն ինչ կախված կլինի նրանից՝ արդյոք կկարողանաք ժամանակին նախաձեռնող լինել:
Դուք արագ գլուխ կհանեք ցանկացած կազմակերպչական հարցից, ինչպես նաև փաստաթղթեր ձևակերպելուց: Կարող եք գնումներ անել: Դուք առանց երկար մտածելու կընտրեք իրեր, որոնցից հաճույքով կօգտվեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Շրջապատողների հետ համբերատար եղեք: Այսօր նրանց հետ լեզու գտնելը հեշտ չի լինի, երբեմն չի հաջողվի միանգամից փոխհասկացողության հասնել, տարաձայնություններ կառաջանան դատարկ բաների պատճառով: Բայց դուք լուրջ կոնֆլիկտներ թույլ չեք տա, սուր անկյունները կփորձեք հարթել, իսկ լարված պահերին կգտնեք մթնոլորտը լիցքաթափելու ձևը:
Կհաջողվի արագ գլուխ հանել բազում մանր-մունր գործերից, որոնք կուտակվել էին վերջին ժամանակներս: Դրանք անելուց հետո ձեզ ավելի ազատ կզգաք: Ժամանակ կմնա նաև հանգստի ու հաճելի զբաղմունքների համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Տրամադրությունը կբարձրացնեն լավ նորություններն ու անսպասելի հանդիպումները: Չի բացառվում՝ պետք լինի փոխել ծրագրերը, ինչը ձեզ կուրախացնի, այլ ոչ թե կվշտացնի: Անսովոր վայրերում լինելու կամ միջոցառումների այցելելու հնարավորություն կունենաք, որոնց մասին շատ եք լսել: Այդպես դուք ոչ միայն կարևոր մի բան կիմանաք, այլև կծանոթանաք անսովոր մարդկանց հետ:
Օրը բարենպաստ կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարին վերաբերող հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Այն անպայման կհուշի, թե ինչ արժե նախաձեռնել այսօր, իսկ ինչն է լավ հետաձգել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Համառություն դրսևորեք: Դրված նպատակներին հասնել հազիվ թե միանգամից ստացվի, բայց եթե սկսածը կես ճանապարհին չթողնեք, ապա երեկոյան գոհ կմնաք ձեր ջանքերի արդյունքներից: Հաճախ պիտի ինքնուրույն գործեք, և դուք հազիվ թե բողոքեք դրանից: Հակառակը՝ շատ Կարիճների կուրախացնի այն, որ կարիք չկա ինչ-որ մեկի հետ խորհրդակցել ու ինչ-որ բան բացատրել:
Հաճելի կլինեն մտերիմների հետ զրույցները: Արագ ընդհանուր լեզու կգտնեք, կկարողանաք խուսափել վեճերից, նույնիսկ եթե ամեն հարցում համաձայն չլինեք իրար հետ: Անպայման լուծում կգտնվի, որից բոլորը գոհ կմնան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Կուզենաք հնարավորինս արագ գործել, բայց դա ամեն անգամ հնարավոր չի լինի: Հավանական են ձգձգումներ գործերում, կխախտվեն պայմանավորվածությունները, որոնց հետ մեծ հույսեր էիք կապում: Բայց այդ ամենը լուրջ խնդիրների չի հանգեցնի: Աստղերը բարյացակամ կլինեն ձեր հանդեպ, և դուք հաջողության կհասնեք, եթե համառ լինեք:
Օրը հարմար կլինի շփումների համար. շրջապատողների հետ լեզու գտնելը ձեզ համար դժվար չի լինի: Հավանական են ծանոթություններ, որոնցից ընկերական կամ ռոմանտիկ հարաբերություններ կսկսվեն: Չեն բացառվում մտերիմներից մեկի հետ կապված լավ նորությունները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը հրաշալի կլինի օգտակար գործերի համար: Ժամանակը զուր վատնել չեք ուզենա, իսկ ահա նոր առաջադրանքները լուծելու հնարավորությունը կուրախացնի: Այսօր ստացած փորձը թույլ կտա խուսափել ապագայի ցավալի սխալներից: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները: Դրանք կարող են օգտակար լինել մասնագիտական տեսանկյունից:
Արժե զգույշ լինել գումարի հետ: Այսօր դուք հակված կլինեք վատնող լինելու, կծախսեք ավելին, քան պետք էր: Խոշոր գնումներ անելուց առաջ խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց փորձին վստահում եք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրվա բերած մանր-մունր տհաճությունների պատճառով մի անհանգստացեք: Ամեն ինչ արագ կհարթվի, լուրջ խնդիրներ թույլ չեք տա: Անսովոր գաղափարներ կունենաք: Հազիվ թե կարողանաք անհապաղ կյանքի կոչել դրանք, և դա նույնիսկ լավ կլինի, քանի որ ամեն ինչ մտածելու, առաջնահերթությունները որոշելու համար բավարար ժամանակ կունենաք:
Օրը հարմար կլինի ընկերական հանդիպումների, լավ ծանոթների ընկերակցությամբ հաճելի ուղևորությունների համար: Ուրախ կանցնի, դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք: Հավանական են հաջող գնումներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Զբաղվեք նրանով, ինչը ձեզ իսկապես հետաքրքրում է: Հենց նման գործերը կօգնեն շեղվել հոգսերից ու դրական տրամադրվել, ոգեշնչվածության աղբյուր կդառնան: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնք կիսում են կյանքի հանդեպ ձեր հայացքները: Շփումները շատ հաճելի կլինեն, դուք արագ կընկերանաք:
Սովորականից հաճախ ստիպված եք լինելու խառնվել ուրիշների գործերին, և դա ձեզ հազիվ թե ուրախացնի: Սակայն շրջապատողները շնորհակալ կլինեն ձեզ դրա համար: Բացի այդ, ձեզ կհաջողվի նրբանկատորեն գործել, այնպես որ՝ ոչ ոք չի վիրավորվի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: