Աստղագուշակ․ 2022 թվականի մարտի 8
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2291 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Այսօր դուք գլուխ կհանեք բարդ հարցերից: Լրիվ պարզ կդառնա այն, ինչի մասին նախկինում միայն կռահում էիք: Դա կօգնի որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում, որոշել, թե ինչի վրա եք կենտրոնանալու հիմա, իսկ ինչն եք հետաձգելու: Օրվա առաջին կեսը հարմար կլինի կարևոր զրույցների, համատեղ գործողությունները քննարկելու համար: Օրվա երկրորդ կեսին կգա ոչ մի բանի չպարտավորեցնող հաճելի զրույցների, ինչպես նաև զվարճանքների ու հանգստի ժամանակը: Գումարի հետ զգույշ վարվեք. սպոնտան գնումների համար լավագույն օրը չէ: Հավանական են նվերներ ու հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկիզբը հրաշալի կլինի նոր ծանոթների հետ հանդիպելու համար: Ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց վրա բարենպաստ տպավորություն թողնելը: Դուք ձեզ լավագույն կողմերով ցույց կտաք, և մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, կհասկանան, թե որքան են սխալվել: Անսպասելի հյուրեր կունենաք, որոնց համար շատ ուրախ կլինեք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ցանկացած ստեղծագործ զբաղմունքի համար. դրանք ձեզ կոգեշնչեն, դրական հույզեր կպարգևեն: Չի բացառվում՝ ուզենաք վերադառնալ հին նախասիրությանը: Հնարավոր է՝ նույնիսկ հասկանաք, թե ինչպես կարելի է այն լրացուցիչ եկամուտների աղբյուրի վերածել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Աշխատեք չշտապել որոշումների հարցում, խուսափել խառնաշփոթից ու պրովոկացիաներին չտրվել: Այսօր ձեզ շատ պետք կգա հանգստություն պահպանելու և ձեր ձևով գործելու կարողությունը, նույնիսկ եթե շրջապատողները փորձեն ինչ-որ ձևով ազդել ձեզ վրա: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես է լավ գործել: Իսկ ահա շրջապատողների խորհուրդները կարող են անօգուտ լինել: Լավագույն օրը չէ չծրագրված գնումների համար, հատկապես՝ խոշոր գնումների: Դժվար կլինի հասկանալը, թե ինչն իսկապես պետք կգա ձեզ ու ձեր մտերիմներին, իսկ ինչի կարիքը չկա: Իսկ ահա ոչ մեծ գնումները կարող են հաջող լինել: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Նոր ծրագրերի, հնարավորությունների ու հեռանկարների օր է: Նախկինում ակնհայտ թվացող շատ բաների այսօր նորովի կնայեք: Պարզ կդառնա, թե որտեղ եք սխալներ արել և ինչպես ուղղել դրանք: Շատ տարաձայնություններ կմնան անցյալում միայն նրա համար, որ շրջապատողները կընդունեն ձեր իրավացիությունը: Լավ է նոր գործեր ստանձնեք. դուք արագ կհասնեք նոր հաջողությունների, և դա, իհարկե, կուրախացնի: Կգտնվեն օգնել ցանկացող մարդիկ: Նրանց հետ շփումները շատ հաճելի կլինեն: Չի բացառվում ռոմանտիկ կամ ընկերական հարաբերությունների սկիզբը: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի զբոսանքների և ընկերների հետ հանդիպելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հարմար կլինի կարևոր հարցերը քննարկելու համար: Ձեզ կհաջողվի սեփական տեսակետը պարզ ու հստակ հայտնել՝ ոչ ոքի չվիրավորելով: Շրջապատողներին դա դուր կգա, շատերը կուզենան ձեզ հետ ընկերանալ: Հնարավորություն կունենաք դեպի լավը փոխել ու ամրապնդել վերջին շրջանում բարդացած հարաբերությունները: Օրը բարենպաստ կլինի նաև սպորտով զբաղվելու, ակտիվ հանգստի համար: Երկու դեպքում էլ հաճելի ընկերակցություն կգտնեք: Հետևեք ձեր հուզական վիճակին, հնարավորինս խուսափեք սթրեսներից, բացասական ինֆորմացիայից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկզբին շատ զգայուն ու խոցելի կլինեք, դատարկ բաների պատճառով կնեղանաք կամ սուր կարձագանքեք այն նկատողություններին, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել բարյացակամ տրամադրված մարդկանց հետ, որոնք ամեն հարցում աջակցում են ձեզ ու հեռու մնացեք բոլորին քննադատելու սիրահարներից: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իսկ ձեր տրամադրությունը՝ կլավանա: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի բարդ գործերի համար, որոնց վրա երկար ժամանակ չէր հաջողվում կենտրոնանալ: Հիմա դուք շատ բաներից գլուխ կհանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Անսովոր հանդիպումների ու հաճելի ծանոթությունների օր է: Դուք կարող եք անձնապես շփվել այն մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել: Չի բացառվում՝ ընկերական հարաբերություններ հաստատվեն, որոնք շուտով կարևոր կդառնան ձեզ համար: Օրվա սկզբին հավանական են չծրագրված ուղևորություններ, ինչպես նաև հրավերներ, որոնք մերժել չեք ուզենա: Հնարավոր է՝ լինեք այնտեղ, որտեղ վաղուց էիք երազում լինել: Ավելի ուշ կգա ընտանեկան գործերի ժամանակը: Ձեր շնորհիվ հարազատների միջև շատ տարաձայնություններ կմնան անցյալում: Դուք կգտնեք վիճածներին հաշտեցնելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկիզբը հարմար կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնք կիսում են ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները: Զրույցի համար հետաքրքիր թեմաներ կգտնվեն, նաև գործեր, որոնցով բոլորը հաճույքով կզբաղվեն: Դուք ոչ միայն լավ ժամանակ կանցկացնեք, այլև նոր բան կիմանաք, կսովորեք մի բան, որը շուտով պետք կգա: Ավելի ուշ կգա ընթացիկ գործերի ժամանակը: Դրանք ձեզ հոգնեցնող ու ձանձրալի չեն թվա, դուք գոհ կմնաք ձեր ջանքերի արդյունքներից: Արժե նոր բան փորձել: Դրա համար պարտադիր չէ հրաժարվեք ձեր սովորույթներից կամ ինչ-որ բան արմատապես փոխեք: Կարելի է պարզապես անսովոր ուտեստ պատրաստել, զբոսնել նոր երթուղով, թարմացնել ինտերիերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկզբին աշխատեք շրջապատողների հետ ձեզ համբերատար ու բարեհամբույր պահել: Դա թույլ կտա խուսափել ավելորդ վեճերից, տարաձայնություններից, որոնք բոլորին կվշտացնեն: Օգտակար գործերը կմտերմացնեն, մի զբաղմունք կգտնեք, որը բոլորին կհետաքրքրի: Օրվա երկրորդ կեսը հանգիստ ու արդյունավետ կանցնի: Դուք լավ գլուխ կհանեք առօրյա առաջադրանքներից, նաև լրիվ նոր բանից: Նշված ժամանակահատվածը բարենպաստ կլինի կենցաղային տեխնիկա, ինչպես նաև ուսման, աշխատանքի ու ձեր նախասիրության համար անհրաժեշտ իրեր գնելու համար: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հանգստացեք: Օրը հազիվ թե հարմար լինի աշխատանքային հերոսությունների համար, հատկապես եթե ինտուիցիան համառորեն հուշում է ձեզ, որ դրանք կսպասեն: Եթե միապաղաղությունից շեղվելու, հետաքրքիր վայրերում լինելու կամ նոր ու գրավիչ գործով զբաղվելու հնարավորություն լինի, արժե հենց այդպես էլ վարվել: Հաճելի կլինեն հին ընկերների և ձեզ լավ ճանաչող, ձեր նախասիրություններն ու կյանքի հանդեպ հայացքները կիսող այլ մարդկանց հետ շփումները: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության և մի մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Չարժե օրն սկսել կարևոր հարցերի քննարկումից: Գոնե մի քանի ժամ սպասեք, և շրջապատողների հետ պայմանավորվելը կհեշտանա: Կհաջողվի պատասխաններ գտնել այն հարցերին, որոնց շուրջ վերջերս շատ էիք մտածում: Չեն բացառվում անսպասելի հանդիպումները: Դուք դրանց համար շատ ուրախ կլինեք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի նոր բան ստանձնելու համար: Ինտուիցիան անպայման կհուշի՝ ինչի վրա կենտրոնանալ: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև նվերներ ու հաճելի անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Համառությունը կօգնի գլուխ հանել այն գործերից, որոնք նախկինում համարյա անհույս էին թվում: Օգտակար կլինի այն բանին վերադառնալը, որը ժամանակին հետաձգել եք՝ բախվելով անհաղթահարելի խոչընդոտի: Այսօր դուք կկարողանաք հաջողության հասնել աստղերի աջակցությամբ: Կօգնեն նաև հին ծանոթները, որոնց խնդրելու կարիք չի լինի: Սակայն կարևոր կլինի ինքներդ ձեզանից անհնարինը չպահանջելը: Օրն այնպես ծրագրեք, որ բավարար ժամանակ մնա հանգստի, հաճելի շփումների, տրամադրություն բարձրացնող չհոգնեցնող զբաղմունքների համար: Նկատելի արդյունք կտան բուժիչ պրոցեդուրաները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|