Աստղագուշակ․ 2022 թվականի մարտի 7
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2278 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա առաջին կեսին աշխատեք խնդիրների վրա չկենտրոնանալ: Լավ է այդ ժամանակը լցնեք հաճելի ու պիտանի գործերով: Դա կօգնի դրական տրամադրվել: Դուք ինքներդ ձեզ լավ կզգաք, մյուսների հետ էլ կկիսվեք ձեր էներգիայով ու կենսուրախությամբ: Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Այդ հատվածը կուրախացնի և՛ հաճելի լուրերով, և՛ նոր հնարավորություններով: Պարզ կդառնա՝ ինչպես հասնել ամենակարևոր նպատակներին, հաջողություն արձանագրել մի գործում, որին մեծ ուժեր եք նվիրել: Կուրախացնեն հին ծանոթների, մանկության ու պատանեկության ընկերների հետ հանդիպումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա առաջին կեսին ցանկացած կարևոր գործ սովորականից դժվարությամբ է տրվելու: Չի բացառվում՝ անսպասելի դժվարություններ առաջանան, որոնք հաղթահարելու համար պիտի հետաձգեք ավելի կարևոր գործերը: Բայց դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա, շուտով կզգաք, որ կյանքը հարթվում է: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան գործերի, ինչպես նաև ցանկացած օգտակար զբաղմունքի համար, որոնցում կօգնեն ընկերները: Կարևոր կլինի հին նախասիրության մասին հիշելը: Չի բացառվում՝ դրա շնորհիվ հաճելի ծանոթություններ հաստատեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը հարմար կլինի խոշոր գնումների համար: Կարող եք ինչ-որ բան ձեռք բերել և՛ ձեր, և՛ ընտանիքի անդամների համար. բոլոր դեպքերում ընտրության հարցում չեք սխալվի: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե ձեզ մտերմներից մեկն ընկերակցի: Անսպասելի հանդիպումը հետաքրքիր մտքեր կտա, կօգնի այլ կերպ նայել սովորական դարձած բաներին: Օրը հաջող կլինի նաև նրանց համար, ովքեր կորոշեն այն ուսմանը կամ ստեղծագործելուն նվիրել: Լավ գաղափարներ շատ կունենաք, դրանք կյանքի կոչելու հնարավորություն էլ կհայտնվի: Հազիվ թե ուզենաք անգործ նստել, օրը շատ արդյունավետ կանցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը հրաշալի կլինի ցանկացած օգտակար գործի համար՝ և՛ կարևոր, և՛ ոչ այնքան: Դուք հեշտությամբ գլուխ կհանեք նրանից, ինչ երկար ժամանակ չէիք համարձակվում ստանձնել, կլուծեք մանր-մունր խնդիրները, որոնք վերջերս բոլորին էին նյարդայնացնում: Հավանական են անսպասելի դրամական մուտքեր, ինչպես նաև նվերներ, հաճելի անակնկալներ: Օրվա երկրորդ կեսին աշխատեք շատ չհոգնել: Այդ հատվածում լավ է խուսափեք լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, ինչպես նաև բազմամարդ միջոցառումներին այցելությունից: Ուշադրություն հատկացրեք մտերիմներին: Կհաջողվի քննարկել բարդ հարցերը, ինչն էլ օգուտ կտա հարաբերություններին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շատ բան կուզենաք հասցնել, բայց լավ է օրն այնպես պլանավորեք, որ բավարար ժամանակ մնա նաև հանգստի համար: Կարևոր կլինի ուժասպառ չլինելը. Գերհոգնածությունը կարող է վատ անդրադառնալ և՛ ինքնազգացողության, և՛ տրամադրության վրա: Մտածեք, թե ինչով կարող եք ուրախացնել ձեզ ու ձեր մտերիմներին: Օրը հարմար կլինի զբոսանքների, ճանաչողական էքսկուրսիաների, ուղևորությունների համար: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև ռոմանտիկ հարաբերություններում: Ժամադրությունները լավ կանցնեն, սիրահարներին հաճելի պահեր են սպասվում: Որոշ Առյուծներ սիրո երկար սպասված խոստովանություններ կլսեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Վատ օր չէ, բայց այն այնքան էլ արդյունավետ չի անցնի: Կարող եք շեղվել հոգսերից, ինչ-որ թեթև ու հաճելի բանով զբաղվել: Անսպասելի ոգեշնչող կլինեն հասարակ գործերը, որոնց նախկինում լուրջ չէիք վերաբերվում: Լավ կանցնեն ընկերների հետ հանդիպումները՝ ինչպես ծրագրվածները, այնպես էլ վերջին պահին նշանակվածները: Ընտանեկան հոգսերը հոգնեցնող չեն թվա, դրանք առանձնապես շատ էլ չեն լինի: Երեկոն հարմար կլինի ոչ մեծ ընտանեկան միջոցառման կամ սիրելիի հետ յուրահատուկ ընթրիքի համար: Դուք մտերիմներին ուրախացնելու ձև կգտնեք, դրական հույզեր կպարգևեք ձեզ համար թանկ մարդկանց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Դուք անպայման կգտնեք անսպասելի իրադարձություններից օգուտ քաղելու ձևը, եթե հանգստություն պահպանեք, շտապողական որոշումներ չընդունեք կամ պահի հույզերի տակ չգործեք: Արժե զգույշ լինել քիչ ծանոթ մարդկանց հետ շփվելիս. սա լավագույն օրը չէ գաղափարներով կիսվելու, ձեր ապրումների մասին պատմելու համար: Լավ է դիմեք մտերիմներին. նրանք ձեզ ճիշտ կհասկանան ու լավ խորհուրդներ կտան: Ցանկալի է կենտրոնանալ նրա վրա, ինչը թույլ է տալիս մոտ ժամանակներս հաճելի արդյունք ստանալ: Եթե այսօր բարդ ու մասշտաբային գործեր ստանձնեք, ապա կարող եք արագ կորցնել դրանց հանդեպ հետաքրքրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հաճելի շփումների ու հետաքրքիր ծանոթությունների օր է: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք ու դրա համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա: Մարդիկ, որոնք նախկինում այնքան էլ բարյացակամ չէին տրամադրված ձեր հանդեպ, կհասկանան, որ սխալ են եղել ու նույնիսկ կփորձեն ընկերանալ ձեզ հետ: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե նրանց հետ գործ ունենալ: Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ հարցերից: Երեկոն հարմար կլինի ուսման համար: Այդ հատվածում ցանկացած տեղեկատվություն արագ կմտապահվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը կարող է նշանակալի դրական փոփոխություններ բերել հենց այն ոլորտում, որտեղ դրանք առավել ցանկալի էին: Նոր հնարավորություններ կբացվեն, և դուք կաշխատեք բաց չթողնել դրանք: Հին ծանոթները հետաքրքիր մի բան կառաջարկեն, իսկ ինտուիցիան կհուշի, որ արժե առանց երկար մտածելու համաձայնել, և այն չի սխալվի: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ այլ բնույթի ուղևորությունները: Ճանապարհին հնարավոր են հաճելի ծանոթություններ, չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Դուք գլուխներդ չեք կորցնի, բայց կհմայեք նոր ծանոթներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հարմար կլինի կարևոր գործերով զբաղվելու համար, ընդ որում՝ ոչ միայն ձեր: Հնարավորություն կունենաք աջակցել բարդ իրավիճակում հայտնվածներին, և դուք այն բաց չեք թողնի: Հավանական են անսովոր ծանոթություններ, հետաքրքիր հանդիպումներ: Դրանք հազիվ թե կյանքում անմիջապես մեծ փոփոխություններ բերեն, բայց ուժեղ տպավորություն կթողնեն, հետաքրքիր մտքեր կտան: Օրվա առաջին կեսը համեմատաբար հանգիստ կանցնի, իսկ ահա երկրորդին խառնաշփոթից խուսափել հազիվ թե ստացվի: Սակայն ձեզ բացառապես հաճելի հոգսեր են սպասվում, որոնք կբարձրացնեն տրամադրությունն ու կոգեշնչեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Ձեզ կհաջողվի հարթել սուր անկյունները, վերջ տալ տարաձայնություններին, որոնք բոլորին են վշտացրել: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը: Եթե ինչ-որ մեկի հետ վիճել եք ու կուզենայիք հաշտվել, ապա աշխատեք դա հենց հիմա անել: Հաճելի կլինի ստեղծագործ մոտեցում ու երևակայություն պահանջող գործերով զբաղվելը: Ձեզ կուրախացնի իմպրովիզներ անելու և նոր բան փորձելու հնարավորությունը, այլ ոչ թե պարզապես ուրիշներին կրկնելը: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության, սիրելիի հետ շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը շատ բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Շրջապատողներին հազիվ թե հաջողվի անտարբեր մնալ ձեր հմայքին: Հմայված կլինեն նույնիսկ նրանք, ում նախկինում ոչ ոք դուր չէր գալիս: Չի բացառվում ծանոթությունը, որը ռոմանտիկ շարունակություն կստանա: Նախկինում բացառապես ընկերական բնույթ կրող հարաբերություններում էլ նոր նոտաներ կհայտնվեն: Արժե զգույշ լինել գումարի հետ: Հաջող գնումներ անելու շանս կլինի, բայց եթե ժամանակին կանգ չառնեք, ապա վտանգ կա՝ նշանակալի գումար ծախսեք այնպիսի իրերի վրա, որոնց կարիքն առանձնապես չունեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|