Աստղագուշակ․ 2022 թվականի մարտի 27
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2360 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Դուք կհասկանաք՝ ինչպես լուծել նախկինում չափազանց բարդ թվացող խնդիրները: Ժամանակը զուր վատնել չեք ուզենա, կաշխատեք հնարավորինս արագ ծրագրելուց ու քննարկելուց անցնել կոնկրետ գործողությունների: Շատ հարցերում կօգնեն հին ծանոթները. վատ մի զգացեք նրանց հիշեցնել ձեր մասին: Օրը հազիվ թե լրիվ հանգիստ անցնի: Ամենայն հավանականությամբ չեք կարողանալու խուսափել խառնաշփոթից. ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ: Բայց դուք կկողմնորոշվեք նոր իրավիճակում, կհասկանաք՝ ինչպես է լավ գործել, ինչ ասել շրջապատողներին: Հենց ձեր շնորհիվ հին տարաձայնությունները կմոռացվեն, հարաբերություններն էլ կհարթվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Քննադատությունները սրտին մոտ մի ընդունեք: Չարժե հետևել նաև խորհուրդներին, եթե դրանք ձեր սրտով չեն: Կարևոր կլինի ինտուիցիայի ձայնին լսելը. նրա հուշումները ճիշտ ու ժամանակին կլինեն: Օգտակար կլինի վերջին օրերի իրադարձությունների շուրջ մտածելը: Դուք կհասկանաք, թե ինչում եք ճիշտ եղել, որտեղ եք սխալվել: Օրվա առաջին կեսին ընդունած որոշումները կօգնեն խուսափել շատ խնդիրներից: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի լուրեր, իրադարձություններ, որոնց պատճառով պիտի փոխեք ձեր ծրագրերը: Այդ ամենը կուրախացնի, քանի որ իսկապես հաճելի ու հետաքրքիր զբաղմունքներին ժամանակ տրամադրելու հնարավորություն կհայտնվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը հարմար կլինի կարևոր գործի համար, որից գլուխ հանելուն հաճույքով կօգնեն ընկերներն ու պարզապես լավ ծանոթները: Առաջատարի ձեր հատկանիշներն այսօր շատ վառ կարտահայտվեն: Եթե ինչ-որ բանի համար պիտի ամենատարբեր մարդկանց միավորեք, դրանից առանց դժվարության գլուխ կհանեք: Կհաջողվի հանգիստ քննարկել բարդ հարցերն ու լուծում գտնել, որը բոլորին դուր կգա: Հավանական են չծրագրված ուղևորություններ: Դրանք շատ հետաքրքիր կլինեն ու երկար կհիշվեն: Նույնիսկ ոչ մեծ ուղևորությունը կլավացնի տրամադրությունն ու կոգեշնչի ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը վատ չի անցնի, եթե ինքներդ ձեզ համար դժվարություններ չստեղծեք: Կարևոր կլինի շփումներին ընտրողաբար մոտենալը: Արժե հեռու մնալ նրանցից, ովքեր անընդհատ պրովոկացիայի են ենթարկում ձեզ, փորձում են ամեն գնով հանել ձեզ հավասարկշռությունից: Իսկ ահա այն մարդկանց հետ շփումները, որոնք միշտ ձեր կողմից են, անպայման կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Ցանկալի չէ օրվա առաջին կեսին ֆինանսական հարցերը լուծելը: Այդ հատվածում դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, իսկ դա կարող է զուր ծախսերի հանգեցնել: Երեկոն կուրախացնի մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններով: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա մեծ մասը նվիրված կլինի ուրիշների խնդիրների լուծմանը, բայց դա ձեզ չի վշտացնի: Ժամանակին ուրիշների սխալներն ուղղելու շնորհիվ դուք կկարողանաք խուսափել շատ խնդիրներից, ձեր կյանքն էլ կհեշտացնեք: Օգտակար կլինի հին գաղափարներին վերադառնալը. չի բացառվում՝ հիմա կարողանաք կյանքի կոչել դրանք: Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք արագ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, և՛ նոր համախոհներ, և՛ իսկական ընկերներ կգտնեք: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Դրանք ներդաշնակ կդասավորվեն ու շուտով կարևոր կդառնան ձեզ համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հազիվ թե առանց տարաձայնությունների անցնի: Բայց դրանց պատճառով շատ անհանգստանալու կարիք չկա: Դուք բոլորի հետ կպայմանավորվեք, կկարողանաք ընդդիմախոսներին համոզել սեփական ճշմարտացիության մեջ՝ ոչ ոքի չվիրավորելով: Անսպասելի հանդիպումը կամ զարմանալի նորությունը կարող են փոխել ձեր ծրագրերը. պիտի կենտրոնանաք այն գործերի վրա, որոնցով չէիք ծրագրել զբաղվել այսօր: Ճիշտ կլինեն ֆինանսների և ունեցվածքի հետ կապված որոշումները: Չի բացառվում՝ դուք եկամուտների նոր աղբյուր գտնեք կամ հասկանաք՝ ինչպես տնօրինել գումարը: Գնումները հաջող կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շտապելու կարիք չկա: Այսօր նույնիսկ լավ ծանոթ գործերը կարող են սովորականից մեծ համբերատարություն պահանջել: Ամեն անգամ չէ, որ հաջող լուծումներն ու ճիշտ պատասխանները մակերեսին դրված կլինեն: Բայց առողջ բանականությունը անպայման կօգնի ձեզ գտնել դրանք: Հուզական դաշտը կարող է լարված լինել օրվա սկզբին, բայց ժամանակի ընթացքում տրամադրությունը կլավանա: Կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումները. դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք ու շատ բաների մասին կզրուցեք: Չեն բացառվում անսպասելի, բայց գրավիչ գործնական առաջարկները: Ինչ-որ մեկը կարող է հետաքրքրվել ձեր տաղանդներով, որոնք նախկինում աննկատ են մնացել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Լավ նորությունների, հետաքրքիր զրույցների օր է: Հին ծանոթները կպատմեն այն բանի մասին, ինչը վաղուց էիք ուզում իմանալ: Հնարավոր է՝ պատասխաններ ստանաք կարևոր հարցերին, կարողանաք որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում: Լավ կանցնեն ոչ մեծ ուղևորությունները, գեղատեսիլ վայրերում զբոսանքներն էլ կբարձրացնեն տրամադրությունը: Երեկոյան անսպասելի հյուրեր կգան, ինչի համար շատ ուրախ կլինեք: Առավոտյան արժե զգույշ լինել գումարի հետ, այն դատարկ բաների վրա չծախսել: Օրվա երկրորդ կեսին հաջող գնումներ անելու շանս կլինի. լավ է ընտրությունն առանց շտապելու անեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ձեր ջանքերի շնորհիվ հնարավոր կդառնա այն, ինչը նախկինում անհավանական էր թվում: Օրը հարմար կլինի բարդ գործ ստանձնելու և այն հարցը լուծելու համար, որն ուրիշների ուժերի սահմաններում չէ: Պետք կգա ամենատարբեր մարդկանց մոտեցում գտնելու ունակությունը: Չի բացառվում՝ ընկերանաք այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ հաշտ չէիք: Կարող եք լուծել անշարժ գույքի հետ կապված հարցերն ու խոշոր գնումներ անել: Գումարին վերաբերող հարցերում համարձակ հենվեք ինտուիցիայի վրա: Նրա հուշումները ճիշտ կլինեն, կօգնեն խուսափել ցավալի սխալներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը կարող է զարմացնել տարօրինակ իրադարձություններով, անսպասելի լուրերով: Աշխատեք պահպանել ինքնատիրապետումը. հենց այն կօգնի գլուխ հանել իրավիճակից, հնարավորություններ տեսնել, որոնք նախկինում չեք նկատել: Շատ տեղին կլինի հին ծանոթների աջակցությունը: Դրա շնորհիվ դուք արագ գլուխ կհանեք դժվարություններից: Արժե լսել մտերիմների տված խորհուրդները: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Կհաջողվի հանգիստ քննարկել այն, ինչի պատճառով նախկինում տարաձայնություններ շատ են եղել ու լուծում գտնել, որը բոլորին դուր կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Պետք է արագ գործել, հատկապես՝ օրվա առաջին կեսին: Շատ բան պիտի հասցնեք, գործերի թվում կլինեն կարևորները: Դատարկ բաների վրա մի շեղվեք, աշխատեք ղեկավարվել առողջ բանականությամբ ու մի լսեք վատ խորհուրդները: Դա էլ բավարար կլինի անհրաժեշտ արդյունքին հասնելու և սխալներ չանելու համար: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները, լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, անսպասելի հանդիպումները մարդկանց հետ, որոնց կարոտել էիք: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հարմար կլինի կարևոր հանդիպումների, լուրջ զրույցների և այն հարցերը քննարկելու համար, որոնց մասին վերջերս շատ էիք մտածում: Պիտանի խորհուրդ ու օգտակար ինֆորմացիա ստանալու շանս կլինի: Հնարավոր է՝ զրուցակիցները ձեզ ցույց տան այն, ինչն առաջ աննկատ է մնացել, և դա կօգնի որոշակիություն մտցնել ծրագրերում: Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չի բացառվում՝ ստիպված լինեք լուծել փոքրիկ կենցաղային խնդիրները, օրինակ՝ ինչ-որ բան նորոգել: Բայց նման գործերը հոգնեցնող չեն թվա, իսկ ձեր ջանքերի արդյունքներից էլ գոհ կմնաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|