Աստղագուշակ․ 2022 թվականի մարտի 26
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2184 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հարմար օր է դժվար գործերը ստանձնելու, բարդ հարցերի շուրջ մտածելու համար: Դուք կտեսնեք հնարավորություններ, որոնք առաջ չեք նկատել, կհասկանաք՝ ինչպես ավելի հեշտ հասնել ձեր նպատակին: Աշխատեք վերադառնալ նրան, ինչը երկար ժամանակ հետաձգել եք. այսօր անհրաժեշտ արդյունքին հասնելու շանս կլինի: Կուրախացնեն հին ծանոթների հայտնած լուրերը: Այսօր դուք օգտակար բաներ կիմանաք, եթե զրուցեք ավագ հարազատների կամ այլ մարդկանց հետ, որոնց փորձը հարգանք է առաջացնում: Երեկոն հրաշալի կլինի ժամադրության համար: Դուք ռոմանտիկ տրամադրություն կունենաք ու հանդիպումը անմոռանալի կդարձնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Արժե կենտրոնանալ առօրյա գործերի, պրակտիկ առաջադրանքները լուծելու վրա: Այստեղ դժվարություններ չեն առաջանա, կհաջողվի արագ ստանալ անհրաժեշտ արդյունքը: Տրամադրությունը կլավանա, և դա կզգան շրջապատողները. շատերը կուզենան շփվել ձեզ հետ, միասին ժամանակ անցկացնել: Հաճելի կլինեն և՛ հին ընկերների, և՛ նոր ծանոթների հետ շփումները: Օրվա երկրորդ կեսին հին նախասիրությանը վերադառնալու, ձեզ միշտ ուրախացրած բանով զբաղվելու հնարավորություն կլինի: Ստեղծագործելը իր բոլոր դրսևորումների մեջ կօգնի նորովի նայել իրավիճակին, տեսնել այն, ինչը նախկինում աննկատ է մնացել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Տաքանալ պետք չէ: Օրվա առաջին կեսին դժվար կլինի ինքնատիրապետումը պահպանելը, հատկապես, եթե որոշեք մտերիմների հետ ինչ-որ լուրջ բանի մասին խոսել: Պատրաստ եղեք մի քանի անգամ բացատրել այն, ինչն ակնհայտ է թվում, կրկին վերադառնալ այն թեմաներին, որոնք արդեն բազմիցս քննարկվել են: Կարևոր կլինի վեճից խուսափելը: Եթե դա ձեզ մոտ ստացվի, ապա փոխզիջումային տարբերակ շուտով կգտնվի: Օրվա երկրորդ կեսը լավը կլինի կարգապահություն ու կազմակերպվածություն պահանջող զբաղմունքների համար: Դրանք ձեզ շատ հոգնեցնող կամ ձանձրալի չեն թվա, իսկ ձեր ջանքերի արդյունքներից անպայման գոհ կմնաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Այսօր ձեզ համար հեշտ կլինի այլ մարդկանց հասկանալը, կռահելը, թե ինչ կա նրանց հոգում: Իհակե, դա կօգնի շփումներում: Շատերին հաճելիորեն կզարմացնեն ձեր նրբանկատությունը, տակտը, նույնիսկ ամենաբարդ հարցերը առանց որևէ մեկին վիրավորելու քննարկելու ունակությունը: Նկատելիորեն դեպի լավը կփոխվեն բարդ հարաբերությունները, մտերիմների հետ վեճերն ու տարաձայնությունները կմնան անցյալում: Աշխատեք շատ չհոգնել: Սա լավագույն օրը չի լինելու լուրջ գործերի համար: Մասշտաբային ու բարդ գործ ստանձնելուց առաջ ձեր ուժերն օբյեկտիվորեն գնահատեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հոգ տարեք ուրիշների մասին: Առաջին հերթին՝ այսօր դա ձեզ մոտ շատ լավ կստացվի, և երկրորդ՝ դա ձեզ կուրախացնի: Դուք կաջակցեք դժվարությունների բախված մարդկանց, կուրախացնեք տխրածներին, կընկերակցեք նրանց, ովքեր իրենց մենակ են զգում: Հեշտությամբ կվերականգնեք հին կապերը. բավարար կլինի պարզապես նախաձեռնող լինելն ու առաջին քայլն անելը: Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը, որոնք վերջին ժամանակներս անհանգստացնում էին ձեզ: Չի բացառվում՝ աշխատանքի ու բիզնեսի հետ կապված լավ գաղափարներ ունենաք: Շուտով անպայման կիրագործեք դրանք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Պետք է լինելու շատ աշխատել, և դա ձեզ կուրախացնի: Այսօր հնարավորություն կունենաք լուծել այն հարցերը, որոնց պատճառով վերջերս շատ էիք հուզվում: Դուք ոչ ամենահեշտ, բայց ամենաարդյունավետ եղանակը կընտրեք, արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին ու միանգամից ձեզ ավելի հանգիստ և ազատ կզգաք: Եթե աջակցության կարիք ունենաք, անպայման կստանաք այն: Ձեր կողմն այսօր պատրաստ կլինեն անցնել ամենատարբեր մարդիկ, նույնիսկ ոչ վաղ անցյալի թշնամիները: Ինտուիցիան անպայման կհուշի, թե ում կարելի է վստահել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Խելամիտ եղեք: Օրը հարմար չի լինի հույզերին տրվելու, մտքին եկած առաջին բանն ասելու համար: Կշռադատված որոշումների ու մտածված գործողությունների համար դուք ինքներդ ձեզ դեռ շատ շնորհակալ կլինեք: Չի բացառվում՝ օգտակար լինի ուրիշի փորձը: Վատ մի զգացեք հին ընկերներին դիմել խորհուրդների խնդրանքով: Լավ է խուսափեք տհաճ թեմաներով զրույցներից, նույնիսկ մտովի չվերադառնաք հին վեճերին, հարաբերություններում եղած խնդիրներին: Աշխատեք դրական տրամադրվել, ուրախացնել ձեզ համար թանկ մարդկանց: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Մտածեք ձեր կարևոր նպատակների ու մասշտաբային ծրագրերի մասին: Այսօր հատկապես կարևոր կլինի մանրուքներից չկառչելը, թույլ չտալը, որպեսզի ցավալի թյուրիմացությունները շեղեն ձեզ: Ճանապարհին կարող են խոչընդոտներ առաջանալ, բայց դուք կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Չի բացառվում՝ դրանում օգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Լավ է չշտապեք գնումների հարցում: Այսօր ձեզ հատուկ կլինի ֆինանսական հարցերին թեթևամիտ վերաբերմունքը, դա էլ կարող է զուր ծախսերի հանգեցնել: Իսկ ահա սիրո մեջ հաջողակ կլինեք: Դա վերաբերում է նույնիսկ այն Կարիճներին, որոնք դրան չեն հավատում: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ուշադրություն պահանջող գործերն այսօր սովորականից շատ կլինեն: Բայց բողոքել չեք ուզենա, քանի որ պիտի շատ հետաքրքիր բաներով զբաղվեք: Դուք ոչ միայն կսովորեք այն, ինչը շուտով պետք կգա, այլև հաճելի ծանոթություններ կհաստատեք: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Օրը հարմար կլինի կարևոր զրույցների համար: Ձեզ շատ ուշադիր կլսեն նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար չեն հետաքրքրվում ուրիշի կարծիքով: Եթե կիսվեք ձեր գաղափարներով, անպայման կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել դրանց իրագործման հարցում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Այսօր արժե յուրահատուկ ուշադիր լինել, նկատել մանրուքները: Դուք կտեսնեք այն, ինչը վրիպել է ուրիշների աչքից, պիտանի հուշումներ կստանաք: Անսպասելի հրաշալի գաղափարներ կհայտնվեն, և դուք շուտով կծանոթանաք մարդկանց հետ, որոնք կհետաքրքրվեն դրանցով: Կարող եք պայմանավորվել համատեղ գործողությունների ու համագործակցության մասին: Չի բացառվում՝ հենց դրանից անսովոր մարդու հետ երկարատև ընկերություն սկսվի: Հավանական են դրամական մուտքեր: Դրանք հազիվ թե նշանակալի լինեն, բայց, միևնույնն է, կուրախացնեն ու շատ տեղին կլինեն. դուք կկարողանաք գնել այն, ինչ վաղուց էիք ուզում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հարմար կլինի այն մարդկանց հետ զրուցելու համար, որոնց հետ երկար ժամանակ լեզու չէիք կարողանում գտնել: Այս անգամ արագ ընդհանուր լեզու կգտնեք: Ինտուիցիան կհուշի, թե ինչ կա նրանց մտքին, կօգնի ճիշտ տոն ընտրել: Բացի այդ, կկռահեք՝ ինչպես լուծել հին խնդիրներն ու ուղղել ավելի վաղ գործած սխալները: Աշխատեք շատ չհոգնել, հնարավորինս խուսափել սթրեսային իրավիճակներից: Դա հատկապես կարևոր կլինի օրվա երկրորդ կեսին. այդ հատվածում հանգիստը ձեզ հաստատ չի խանգարի: Զբաղվեք չհոգնեցնող, բայց հետաքրքիր մի բանով, հաճելի բաների մասին խոսեք ձեզ հասկացող մարդկանց հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Աշխատեք նրբանկատ լինել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Այսօր լավ է խուսափեք քննադատությունից, սարկաստիկ նկատողություններից ու կատակներից. վտանգ կա, որ ձեզ սխալ կհասկանան: Իսկ ահա հաճոյախոսություններ անել պետք է, դրանք շատերին կուրախացնեն: Ցանկալի չէ մտերիմների հետ ունեցվածքի հետ կապված կամ ֆինանսական հարցերը քննարկելը, քանի որ դա կարող է տարաձայնությունների ու թեժ վեճերի հանգեցնել: Օգտակար կլինի առօրյա գործերից շեղվելը, ցուցահանդես կամ համերգ այցելելը. այդ ամենը կբարձրացնի ձեր տրամադրությունը: Բացի այդ, օրը լավը կլինի բարդ գիտությունների ուսումնասիրման համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|