Աստղագուշակ․ 2022 թվականի մարտի 22
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2367 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա իրադարձությունները կօգնեն նորովի նայել շատ բաների, անցյալում թողնել մոլորություններն ու սխալ համոզմունքները, որոնք խանգարում էին առաջ շարժվել: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ ինքներդ ձեզ ու մյուսներին, կզգաք, որ պատրաստ եք ինչ-որ բան փոխել, և շուտով նման հնարավորություն կհայտնվի: Չարժե շտապել ֆինանսական հարցերում. և՛ գործարքները, և՛ գնումները լավ է ինչպես հարկն է մտածեք: Իսկ ահա անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում արժե հույս դնել ինտուիցիայի վրա: Օրվա երկրորդ կեսը հաճելի ծանոթություններ է խոստանում, որոնցից մեկը կարող է ռոմանտիկ պատմության սկիզբ դառնալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Դուք հրաշալի գլուխ կհանեք բազմաթիվ առաջադրանքներից, եթե ձեր ձևով գործեք, ուրիշի օրինակին չհետևեք: Ինչ-որ մեկի խորհուրդներն այսօր հազիվ թե օգտակար լինեն. ոչ ոք ձեզանից լավ գլուխ չի հանի ստեղծված իրավիճակից: Նույնիսկ առօրյա գործերն այսօր կարող են սովորականից ժամանակատար լինել: Համբերությամբ զինվեք ու անպայման կհասնեք անհրաժեշտ արդյունքին, թեկուզ՝ սպասվածից մի փոքր ուշ: Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ, հատկապես՝ օրվա առաջին կեսին: Բայց ձեզ կհաջողվի հարթել բոլոր սուր անկյունները և խուսափել երկար վեճերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Արագ ու վճռական գործեք: Դուք շատ բան կհասցնեք, եթե ժամանակը զուր չվատնեք: Կարող եք վերադառնալ հին գաղափարներին կամ լրիվ նոր բան ստանձնել. աստղերը բոլոր դեպքերում կաջակցեն ձեզ: Օգտակար կլինի գործնական հարաբերություններում նախաձեռնող լինելը: Եթե համախոհների կարիք ունեք, նրանց ինքներդ փնտրեք, մի սպասեք, որ ինչ-որ մեկը օգնություն կառաջարկի: Օրը հարմար կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի. պարզապես վարվեք այնպես, ինչպես ինտուիցիան է հուշում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հրաշալի օր է կարևոր գործ ստանձնելու համար: Եթե օգնականների կարիք ունենաք, արագ կգտնեք նրանց: Ձեր գաղափարները շատերին դուր կգան, դրանց իրագործման հարցում հետաքրքրվողների շարքում ազդեցիկ մարդիկ կլինեն: Չի բացառվում համագործակցության սկիզբը, որը ձեր առաջ գրավիչ մասնագիտական հեռանկարներ կբացի: Բացի այդ, օրը հարմար կլինի ֆինանսական և իրավաբանական հարցերը լուծելու համար: Այստեղ շատ տեղին կլինեն լրջությունն ու մանրուքներին ուշադրությունը, հատկապես ուրիշների աչքից վրիպածը նկատելը: Ոչ ոք չի կարողանա շեղել ձեզ կամ մոլորության մեջ գցել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրն անհանգիստ կլինի, բայց այն ձեզ դուր կգա: Հնարավորություն կունենաք իրագործել անսովոր ու համարձակ գաղափարը, կյանքի կոչել հին ծրագիրը: Միաժամանակ դուք ցույց կտաք շրջապատողներին, թե ինչի եք ունակ: Նախկինում ձեզ թերագնահատող մարդիկ ստիպված են լինելու փոխել իրենց կարծիքը: Հավանական են համագործակցության հետաքրքիր առաջարկներ: Հեշտությամբ կտրվի ուսումը: Դուք արագ կմտապահեք այն ամենն, ինչ պետք է, կիրառում կգտնեք ստացված գիտելիքներին: Սակայն մի շտապեք դրանցով շուրջը բոլորի հետ կիսվել. հիմա բոլորը չէ, որ պատրաստ կլինեն ձեզ ուշադիր լսել: Լավ է շրջանցեք անտեղի խորհուրդները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Մի շտապեք նոր բան ստանձնել: Օրվա սկիզբը լավը կլինի առօրյա գործերի, ծանոթ առաջադրանքները լուծելու համար: Հավանական են հաջող բանակցություններ: Եթե գործընկերների կամ ղեկավարության հետ հարաբերությունները վերջին ժամանակներս հեշտ չէին դասավորվել, ապա հիմա ամեն ինչ հարթելու շանս կլինի, ընդհանուր լեզու կգտնեք, կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին: Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի հնարամտություն ու երևակայություն պահանջող ցանկացած գործի համար: Ձեզ կհաջողվի պատասխաններ գտնել բարդ հարցերին, լուծել սեփական խնդիրներն ու օգնել շրջապատողներին: Ազատ ժամանակն արժե անցկացնել մտերիմների հետ, որոնց հետ շփումները ձեզ կուրախացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկիզբն անհանգիստ կանցնի: Հասկանալով, որ շատ բան է պետք հասցնել, դուք չեք ուզենա ոչ մի րոպեն զուր վատնել: Բայց արժե հիշել, որ ճիշտ որոշում արագ ընդունել ամեն անգամ հնարավոր չէ: Երբեմն ժամանակ է պետք իրավիճակից գլուխ հանելու, ամեն ինչ մտածելու և նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնելու համար: Եթե կարևոր մի բանով եք զբաղված, ապա շտապողականությունը ձեզ պետք չէ: Օրվա երկրորդ կեսը այլ կերպ կդասավորվի: Այն հնարավորություն կտա կենտրոնանալ մի գործի վրա, որը ձեզ շատ է հետաքրքրում: Դուք դրանից սպասվածից լավ գլուխ կհանեք: Երեկոն հաճելի ընտանեկան հոգսեր ու մտերիմներից մեկին վերաբերող լավ նորություններ կբերի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հաջողության հասնել միանգամից չի ստացվի, բայց դուք համառ կլինեք, և ամեն ինչ կստացվի: Դժվար պահերին կարող եք հույս դնել փորձված համախոհների վրա, որոնք կօգնեն ձեզ, հրաշալի խորհուրդներ կտան: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում ընկերական կամ սիրային բնույթ կարող են ստանալ: Օրը հարմար կլինի տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Դուք ուշադրություն կդարձնեք նրան, ինչն ուրիշները չեն նկատել, ճիշտ եզրահանգումներ կանեք: Այսօր ընդունած որոշումները ճիշտ կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Եկել է այն գործերին վերադառնալու ժամանակը, որոնք ժամանակին հետաձգել եք, քանի որ դրանք չափազանց բարդ եք համարել: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես կարելի է դրանցից գլուխ հանել, և այն չի սխալվի: Դուք ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի, կկենտրոնանաք նրա վրա, ինչն իսկապես կարևոր է: Կհաջողվի հաղթահարել դժվարությունները, որոնք նախկինում խանգարում էին առաջ շարժվել: Օգտակար կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը: Դուք չեք զղջա, եթե այսօր ընդառաջ գնաք մի մարդու, որին վաղուց եք համակրում կամ պատմեք ձեր զգացմունքների մասին: Հավանական են հաճելի ռոմանտիկ անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը կուրախացնի: Հավանական են դրական փոփոխություններ գործնական ոլորտում, չեն բացառվում աշխատանքին վերաբերող հետաքրքիր առաջարկները: Հեշտությամբ կպայմանավորվեք այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ ընդհանուր լեզու չէիք գտնում: Նոր համախոհների շնորհիվ կհաղթեք հին մրցակիցներին: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերություններում: Ձեզ համար թանկ մարդկանց հետ վեճերի ու տարաձայնությունների առիթ չի լինի, շփումներն էլ դրական հույզեր կպարգևեն: Կգտնվեն գործեր, որոնցով կուզենաք միասին զբաղվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հարմար օր է բարդ ու մասշտաբային գործ ստանձնելու համար: Սկսածը կես ճամփին թողնել չեք ուզենա, դրա համար պատճառներ էլ չեն լինի: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես է լավ գործել ու շուտով առաջին հաջողություններին կհասնեք: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնցից առավելագույն օգուտ կքաղեք: Այսօր էներգիա շատ կունենաք, և նույնիսկ մեծ ծանրաբեռնվածության դեպքում կարող եք գերհոգնածությունից չվախենալ: Լավ կանցնեն ուղևորությունները, կուրախացնեն զբոսանքները, ակտիվ հանգիստն էլ կոգեշնչի ու դրական հույզեր կպարգևի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հարմար կլինի գործնական հանդիպումների, աշխատանքի ու բիզնեսի մասին զրուցելու, ինչպես նաև ուսման հետ կապված ծրագրերը քննարկելու համար: Դուք ուշադրություն կդարձնեք կարևոր մասերին, չեք վստահի առաջին տպավորությանը, ճիշտ եզրահանգումներ կանեք: Կնքված գործարքները շահեկան կլինեն: Արժե մտածել սեփական ծրագրերի շուրջ: Հնարավոր է՝ հասկանաք, որ ինչ-որ հարցում շտապել եք, ինչ-որ բան հաշվի չեք առել: Դեռ ուշ չէ ամեն ինչ ուղղելու համար: Օրվա երկրորդ կեսին կարևոր կլինի մտերիմներին ուշադրություն հատկացնելը. նրանք ձեր հոգատարության ու աջակցության կարիքը շատ կունենան: Չի բացառվում՝ ընտանեկան տոնի համար առիթ ստեղծվի, որն էլ կբարձրացնի բոլորի տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|