ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի մարտի 21
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2291 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Լավ գաղափարների պակաս չի լինի և դժվարությամբ կորոշեք, թե դրանցից որի վրա է պետք կենտրոնանալ հիմա: Ծանոթները հրաշալի խորհուրդներ կտան, բայց կարևոր որոշումները պիտի ինքնուրույն ընդունեք: Լսեք ինտուիցիայի ձայնին, որի հուշումները հստակ կլինեն:

Օրը բարենպաստ կլինի կարևոր զրույցների համար: Դուք ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում շատ եք վիճել: Գործերում հաջողությունների կհասնեք հնարամտության, դեպի նպատակը տանող սեփական ուղին գտնելու ունակության շնորհիվ, քանի որ փորձված մեթոդները հազիվ թե արդյունավետ լինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օգտակար կլինի հին ծրագրերին վերադառնալը. հնարավոր է՝ հիմա գտնեք դրանք իրագործելու ձևը: Շատ հարցերում հաջողակ կլինեք: Աստղերի աջակցությամբ հրաշալի գլուխ կհանեք մի գործից, որը համարյա անհույս էր թվում: Ձեր մասնագիտական հաջողություններն աննկատ չեն մնա: Չի բացառվում՝ ձեզ առաջարկեն մասնակցել նոր նախագծի վրա տարվող աշխատանքին:

Օրը հարմար կլինի հին ծանոթների, մանկության ու պատանեկության ընկերների հետ շփումների համար: Նրանք լավ նորություններ կհայտնեն, հետաքրքիր մի բան կառաջարկեն: Հնարավոր է՝ միասին կարևոր որոշումներ ընդունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հեշտությամբ կտրվեն կարգապահություն, կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործերը: Շեղվել չեք ուզենա, աննշան սխալներ էլ չեք անի: Պետք կգա վաղուց ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք արագ պատասխաններ կգտնեք աշխատանքի հետ կապված բարդ հարցերին:

Հազիվ թե կարողանաք խուսափել մանր-մունր թյուրիմացություններից: Բայց դուք դրանց հանգիստ կվերաբերվեք, չեք բարկանա և ապրումներ չեք ունենա դատարկ բաների պատճառով: Կհաջողվի ուրախացնել մտերիմներին, նրանք էլ ձեզ շնորհակալ կլինեն դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շտապելու կարիք չկա: Առավոտը հազիվ թե հարմար լինի լուրջ գործերի, կարևոր հանդիպումների կամ պատասխանատու որոշումների համար: Լավ է զբաղվեք ծանոթ ու հասարակ մի բանով, կենտրոնանաք առօրյա խնդիրների վրա: Բայց դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, և դուք շուտով կզգաք, որ պատրաստ եք ավելի նշանակալի մի բան ստանձնել:

Եթե օգնականների կարիք ունենաք, արագ կգտնեք նրանց: Ինտուիցիան կօգնի լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ, նույնիսկ նրանց, ում հետ առաջ պայմանավորվել չէր ստացվում: Դուք ոչ միայն հուսալի համախոհներ, այլև իսկական ընկերներ ձեռք կբերեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կհաջողվի պատասխաններ գտնել այն հարցերին, որոնց շուրջ վերջին ժամանակներս շատ էիք մտածում: Դուք ուշադրություն կդարձնեք նրան, ինչն առաջ չեք նկատել, գլուխ կհանեք ոչ միանշանակ իրավիճակից: Դրանից հետո լրիվ պարզ կդառնա, թե ինչ է պետք նախաձեռնել մոտ ժամանակներս:

Օրը բարենպաստ կլինի ծանոթությունների համար: Ինտուիցիան կհուշի՝ ում կարելի է վստահել, իսկ ումից արժե հեռու մնալ: Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը, որոնք շուտով շատ կարևոր կդառնան ձեզ համար: Երեկոն մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրն արժե սկսել կարևոր գործերից ու լուրջ զրույցներից: Առավոտյան կենտրոնանալը հեշտ կլինի, չեք ուզենա դատարկ բաների վրա շեղվել, կիսատ թողնել սկսածը, եթե հանկարծ դժվարություններ առաջանան: Հին ծանոթները կաջակցեն ձեր նախաձեռնությունները, հրաշալի խորհուրդներ կտան, իրենց վրա կվերցնեն որոշ խնդիրների լուծումը:

Օրվա երկրորդ կեսը ավելի հարմար կլինի հանգստի, հեշտ ու հետաքրքիր զբաղմունքների, ինչպես նաև հաճելի զրույցների համար: Շատ Կույսերի միապաղաղությունից շեղվել կօգնեն զբոսանքներն ու ուղևորությունները: Լավ է, եթե ձեզ ընկերակցեն ընկերները կամ մյուս մտերիմ մարդիկ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Եթե օրվա համար կարևոր գործեր եք ծրագրել, արժե մտածել, թե ով կարող է ձեզ օգնել դրանցից գլուխ հանելու հարցում: Ինքնուրույն դժվար կլինի, հատկապես եթե խոսքը նոր առաջադրանքների մասին լինի: Բայց ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել. մի վախեցեք դիմել նրանց աջակցության խնդրանքով:

Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Օրը լավը կլինի մտերիմների հետ շփվելու, ընդհանուր գործերի ու ծրագրերի մասին զրուցելու համար: Չի բացառվում՝ հյուր գան հին ընկերները, և դուք շատ ուրախ կլինեք նրանց այցելության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին պրովոկացիաներին մի տրվեք: Այդ հատվածում կարևոր կլինի հանգստություն պահպանելը, պահի հույզերին չտրվելը: Ավելի ուշ ինքներդ ձեզ շնորհակալ կլինեք, որ պահպանել եք ինքնատիրապետումը, գլուխ եք հանել իրավիճակից ու միայն դրանից հետո եք սկսել գործել:

Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կլինի: Այն հարմար կլինի հին ծրագրերին վերադառնալու համար. դուք կհասկանաք, որ դրանք կարելի է իրագործել հենց հիմա: Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ շփումները ձեզ վառ պահեր կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա առաջին կեսին լավ է զբաղվեք ծանոթ, առօրյա գործերով: Եթե կարևոր հարցերը քննարկելու կարիք կա, մի փոքր սպասեք, ավելի շատ ինֆորմացիա հավաքեք: Ծանրակշիռ փաստարկներ հավաքեք, քանի որ առանց դրա չեք կարողանալու զրուցակիցներին համոզել ձեր ճշմարտացիությունը:

Ինչքան երեկոն մոտենա, այնքան շրջապատողների հետ լեզու գտնելը կհեշտանա: Դուք մոտեցում կգտնեք նույնիսկ նրանց, ում առաջ ընդհանրապես չեք հասկացել: Լուրջ առաջադրանքների լուծման համար էլ օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի: Ոչ ոք ձեզ չի խճճի ու չի շեղի, դուք արագ կհասկանաք՝ ինչպես հասնել անհրաժեշտ արդյունքին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսը հաճելի հանդիպումներ ու լավ նորություններ է խոստանում: Հավանական են աննշան, բայց ոգեշնչող իրադարձություններ: Պետք կգա երևակայությունը. նրա շնորհիվ կկարողանաք մեռյալ կետից շարժել այն գործը, որին արդեն մեծ ուժեր եք նվիրել:

Ավելի ուշ կգա բարդ, բայց կարևոր ու օգտակար աշխատանքի համար հարմար ժամանակը: Հազիվ թե կարողանաք արագ օգնականներ գտնել, շատ բան պիտի մենակ անեք: Սկսածը կիսատ մի թողեք. եթե համառ լինեք, ապա սպասվածից լավ արդյունքների կհասնեք: Երեկոյան մտերիմները կփորձեն բարձրացնել ձեր տրամադրությունը, և դա նրանց կհաջողվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հարմար կլինի աշխատանքի և նրա մասին զրուցելու համար: Ձեզ պետք կգա իսկապես կարևոր բանի վրա կենտրոնանալու, դատարկ բաների վրա չշեղվելու ունակությունը: Շրջապատողներին դուր կգա գործերին ձեր լուրջ մոտեցումը, չի բացառվում՝ ինչ-որ մեկը շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկի:

Աշխատեք համբերատար ու նրբանկատ լինել մտերիմների հետ: Փոքրիկ տարաձայնություններ կարող են առաջանալ, բայց ձեր ուժերի սահմաններում կլինի երկար վեճերից խուսափելը, ձեզ համար թանկ մարդկանց հետ ջերմ հարաբերությունները պահպանելը: Լավ է հրաժարվեք քննադատական նկատողություններից, որոնք կարող են չափազանց կտրուկ թվալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրն անհանգիստ, հագեցած ու շատ արդյունավետ կլինի: Պիտի զբաղվեք ոչ միայն ձեր գործերով: Չի բացառվում՝ ստիպված լինեք ուղղել ուրիշների սխալները, լուծել նրանց մեղքով առաջ եկած խնդիրները: Դա ջանքեր կպահանջի, բայց դուք հրաշալի գլուխ կհանեք, ձեր ջանքերի արդյունքներից էլ գոհ կմնաք:

Բաց մի թողեք նոր բան սովորելու, պիտանի ինֆորմացիա ստանալու հնարավորությունը: Այն ամենը, ինչ այսօր կիմանաք, պետք կգա մոտ ժամանակներս: Օրը հարմար կլինի կենցաղային հարցերը լուծելու համար, օրինակ՝ տան համար տեխնիկա գնելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2291 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0