Աստղագուշակ․ 2022 թվականի մարտի 20
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2189 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Եթե պատրաստվում եք կարևոր գործ ստանձնել, ապա պատրաստ եղեք, որ անհրաժեշտ արդյունքին միանգամից չեք հասնելու: Այսօր ձեզանից համբերատարություն ու նպատակասլացություն է պահանջվելու: Դուք կդրսևորեք այդ հատկանիշները, և դրանց վրա ուշադրություն կդարձնեն շրջապատողները: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ավելի մոտիկից ճանաչել ձեզ, ընկերանալ ձեզ հետ: Օրը հետաքրքիր հանդիպումներ ու հաճելի զրույցներ է խոստանում: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Մտերիմների համար այսօր շատ կարևոր կլինեն ձեր ուշադրությունն ու հոգատարությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Գործեր շատ կունենաք: Բայց դրանք մենակ անելը պարտադիր չէ, քանի որ օգնել ցանկացողներ անպայման կգտնվեն: Ընդհանուր գործերը կօգնեն անցյալում թողնել տարաձայնություններն ու վեճերը: Մինչև վերջերս լարված հարաբերությունները նկատելիորեն դեպի լավը կփոխվեն: Դուք կկարողանաք ընկերանալ այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում հաշտ չէիք: Հավանական են հեռվից լավ նորություններ: Դրանք ձեզ կոգեշնչեն, կհուշեն՝ դեպի ուր շարժվել, վերջ կտան կասկածներին: Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել ծրագրերը: Դուք դա մեծ հաճույքով կանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հարմար օր է վերջին շրջանում կուտակված մանր-մունր խնդիրներից գլուխ հանելու համար: Դրանք կարող են լինել ինչպես լավ ծանոթ, այնպես էլ՝ նոր խնդիրներ. դուք բոլոր դեպքերում հրաշալի գլուխ կհանեք: Մտերիմները լավ խորհուրդներ կտան: Դուք չեք զղջա, եթե հետևեք դրանց: Կուրախացնեն հին ծանոթների հետ զրույցները, որոնցից նոր բաներ կիմանաք: Տրամադրությունը կլավանա ձեզ հոգեհարազատ մարդու հետ շփումներից հետո, որը կիսում է ձեր հայացքներն ու միշտ պատրաստ է աջակցել: Իսկ ահա վեճերի սիրահարներից հեռու մնացեք, որպեսզի նրանք ձեզ չհանեն հավասարակշռությունից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Աշխատեք շեղվել հոգսերից ու ինչպես հարկն է հանգստանալ: Հետաձգեք այն գործերը, որոնք կարող են սպասել ու զբաղվեք նրանով, ինչն իսկապես ուրախացնում է ձեզ: Եթե հետաքրքիր վայրերում լինելու հնարավորություն կա, բաց մի թողեք այն: Ուշադրություն դարձրեք անսովոր առաջարկներին: Դրանք կարող են տարօրինակ թվալ, բայց դուք չեք զղջա, եթե համաձայնությամբ պատասխանեք: Օրը բարենպաստ կլինի ոչ ֆորմալ շփումների համար: Դուք լավ լեզու կգտնեք և՛ հին, և՛ նոր ծանոթների հետ: Ինտուիցիան կօգնի մոտեցում գտնել յուրաքանչյուրին: Անսպասելի հանդիպումը կարող է սիրային պատմության սկիզբ դնել, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Լավ օր է հանգստանալու համար: Եթե պայմանները թույլ են տալիս հետաձգել գործերը, ապա հենց այդպես էլ արժե վարվել: Դեռ դրանց մասին մտածել էլ չարժե: Դուք միանգամից ձեզ ազատ կզգաք, տրամադրությունը կլավանա, կուզենաք հետաքրքիր մի բանով զբաղվել: Լավ կանցնեն հին ընկերների հետ հանդիպումները: Զրույցի համար հետաքրքիր թեմաներ կգտնվեն, ընդհանուր ծրագրեր էլ կհայտնվեն: Բայց մտածածն իրագործելու հարցում շտապել պետք չէ: Չարժե քննարկել ֆինանսական հարցերը, հատկապես՝ օրվա առաջին կեսին: Դրանց պատճառով վեճեր կարող են առաջանալ, իսկ ավելի ուշ կպարզվի, որ բանը պարզ անհասկացողության մեջ է եղել, և բոլորը կզղջան տաք գլխով ասված խոսքերի համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հրաշալի կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց հետ գործնական հետաքրքրությունները կամ աշխատանքն են կապում: Կհաջողվի հեշտ ու անկաշկանդ զրուցել այն բանի մասին, ինչը մինչև վերջերս վեճեր էր հարուցում, պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Հավանական են պիտանի ծանոթություններ: Չի բացառվում՝ ստիպված լինեք խառնվել ուրիշների գործերին: Դուք դրանից ձեզ անհարմար կզգաք, բայց նրբանկատ կլինեք, ոչ ոք վիրավորվելու առիթ չի ունենա: Հիշեք, որ ամենը, ինչ այսօր կանեք ուրիշների համար, ձեզ նույնպես օգուտ կտա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ օր է շփումների համար: Հետաքրքիր զրույցներ շատ կլինեն: Չի բացառվում՝ հենց դրանք օգնեն ձեզ հասկանալ, թե ինչպես պիտի գործեք, կարևոր խնդիրների լուծման բանալի կդառնան: Դուք կզարմանաք, թե որքան հեշտությամբ եք լեզու գտնում նոր ծանոթների հետ: Շատ հնարավոր է, որ միանգամից ընկերանաք: Օգտակար կլինի աշխատանքի, բիզնեսի կամ ուսման մասին մտածելը: Դուք կտեսնեք հնարավորություններ, որոնք նախկինում չեք նկատել, կհասկանաք, թե ինչի վրա արժե կենտրոնանալ մոտ ժամանակներս: Աշխատեք չհոգնել, օրվա երկրորդ կեսը հանգիստ անցկացնել՝ խուսափելով ավելորդ ծանրաբեռնվածությունից ու սթրեսային իրավիճակներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ձեր առաջ բարձր նպատակներ դրեք. այսօր դրանց հասնելու շանս կունենաք: Չարժե բավարարվել քչով: Եթե ճիշտ գործեք, ժամանակը զուր չվատնեք, ապա կարող եք հասնել նրան, ինչն առաջ համարյա անհնար էր թվում: Ձեզ կհավատան մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Համախոհներ ձեռք կբերեք, որոնց աջակցությունը ձեր առաջ նոր հնարավորություններ կբացի: Շատ Կարիճների համար օրը կապված կլինի արդարությունը վերականգնելու, հին սխալներն ուղղելու հետ: Դուք կկարողանաք ճիշտ գնահատել ձեր ուժերը, ուրախությամբ հրաժեշտ կտաք պատրանքներին, որոնք խանգարում էին առաջ շարժվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Այսօր դուք շատ լավ լեզու կգտնեք շրջապատողների հետ: Մտերիմների սրտին եղածը հասկանալու համար երկար զրույցների կարիք չի լինի: Դուք կհասկանաք, թե ինչ աջակցություն է նրանց պետք: Վերջին շրջանում բարդացած հարաբերությունները դեպի լավը կփոխվեն, և դա ձեր արժանիքը կլինի: Կենցաղային խնդիրներ կառաջանան: Դուք արագ դրանցից գլուխ կհանեք: Ճիշտ է, չի բացառվում, որ դա ծախսեր պահանջի: Բայց խոսքը աննշան գումարի մասին կլինի, որը ձեր բյուջեին հարված չի հասցնի: Օրվա երկրորդ կեսին հավանական են հաջող գնումներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Այսօր կարող եք վերջ տալ վեճերին, ձեր իրավացիության մեջ համոզել նրանց, ովքեր նախկինում չգիտես ինչու կասկածում էին դրանում: Ձեզ ուշադիր կլսեն ամենատարբեր մարդիկ, և դուք բոլորի վրա լավ տպավորություն կթողնեք: Չի բացառվում ծանոթությունը, որը գեղեցիկ սիրային պատմության սկիզբ կդնի: Աշխատեք ողջ օրը միապաղաղ գործերով չզբաղվել. այդպես արագ կձանձրանաք: Փորձեք տարբեր առաջադրանքներ լուծել. առաջին հերթին՝ այդպես ավելի հետաքրքիր կլինի, երկրորդ՝ ավելի շատ բան կհասցնեք: Երեկոն ձեզ լուր կբերի, որին վաղուց էիք սպասում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հարմար կլինի բարդ զրույցի համար, որը երկար ժամանակ չէիք համարձակվում սկսել: Անհրաժեշտ բառերը կգտնվեն, ձեզ ճիշտ կհասկանան: Տարաձայնություններն էլ, կպարզվի, այնքան լուրջ չէին, որքան նախկինում էիք մտածում: Շատ սուր անկյուններ կհաջողվի հարթել, եթե նրբանկատ ու համբերատար լինեք: Անսպասելի հաջող կլուծվեն ձեզ անհանգստացնող ֆինանսական հարցերը: Չի բացառվում՝ եկամուտների նոր աղբյուր գտնեք, և դուք շատ ուրախ կլինեք դրա համար: Լավ է չշտապեք գնումների հարցում. ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք լավագույն ընտրությունն անելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը շատ արդյունավետ կանցնի, դուք ինքներդ էլ կզարմանաք, թե ինչքան բան եք հասցնում: Նախկինում բարդ թվացող գործերից կհաջողվի արագ ու առանց մեծ ջանքերի գլուխ հանել: Եթե ինչ-ինչ դժվարություններ էլ առաջանան, ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք կօգնեն հաղթահարել դրանք: Ձեզ ավելի առույգ ու էներգիայով լի զգալուն կօգնեն ակտիվ հանգիստն ու սպորտով զբաղվելը: Իսկ ահա պարապությունը լավագույն ձևով չի անդրադառնա ձեր տրամադրության վրա: Լավ է հետաքրքիր զբաղմունք գտնեք, վերադառնաք հին նախասիրությանը կամ ձեր ուժերը նոր բանում փորձեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|