ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Այսօր հազիվ թե կարողանաք ծրագրի համաձայն գործել, կյանքի կոչել ամենն, ինչ մտածել եք: Իրադարձությունները սպասվածից արագ կզարգանան: Լսեք ինտուիցիայի ձայնին, որը կհուշի՝ ինչպես գործել: Աշխատանքի ու բիզնեսի հետ կապված հրաշալի գաղափարներ կունենաք: Կենտրոնացեք դրանց վրա ու շուտով կկարողանաք բարձրանալ մասնագիտական սանդուղքով կամ մեծացնել եկամուտները:
Հնարավոր են անսպասելի ծախսեր: Հաճախ դրանք կապված կլինեն աշխատանքի և ուսման համար անհրաժեշտ իրեր ձեռք բերելու հետ: Նման ծախսերը զուր չեն լինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրվա սկզբին պիտի միաժամանակ մի քանի բանի մասին մտածեք. այդ հատվածը անհանգիստ, բայց արդյունավետ կանցնի: Հավանական են անսպասելի ձգձգումներ գործերում, դժվարություններ, որոնց պատճառով որոշ հարցերի լուծում պիտի անորոշ ժամանակով հետաձգեք: Սակայն նաև նոր հնարավորություններ կբացվեն, որոնցից կուզենաք օգտվել:
Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ ու իրադարձություններ է խոստանում, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Հին կարևոր կապերը վերականգնելու շանս կունենաք. բաց մի թողեք այն: Չի բացառվում ծանոթությունը, որը գեղեցիկ սիրային պատմության սկիզբ կդնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի օրը, աշխատեք հանգստություն պահպանել ու կշռադատված որոշումներ ընդունել. հիմա դա շատ կարևոր կլինի: Շտապողականությունից օգուտ չի լինի, պահի ազդեցության տակ գործած արարքներից՝ նույնպես: Արժե խորհրդակցել այն մարդկանց հետ, որոնց փորձին վստահում եք: Ձեզ կհուշեն՝ ինչպես գործել:
Օրվա առաջին կեսին մտքերը հավաքելը դժվար կլինի, փոխարենը երկրորդին կարող եք կենտրոնանալ, միաժամանակ մի քանի լուրջ հարց լուծել: Երեկոյան պարզ կդառնա, թե ինչպես կարելի է աջակցել մտերիմներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրվա սկիզբը հրաշալի կլինի նոր գործ ստանձնելու համար: Նույնիսկ եթե այն բարդ լինի, մի կասկածեք, որ ամեն ինչից գլուխ կհանեք ու կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Այո, ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, բայց դրանք ձեզ չեն ստիպի հրաժարվել մտածածից կամ կիսատ թողնել սկսածը: Հին ծանոթները հաճույքով կաջակցեն ձեզ, կօգնեն, եթե դրա կարիքը լինի:
Օրվա երկրորդ կեսին կարելի է լուծել բարդ կազմակերպչական հարցերը, կարգուկանոն հաստատել գործերում, ինչպես նաև քննարկել կարևոր բաները: Դուք ընդհանուր լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ հաշտ չէիք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Եթե այսօրվա համար կարևոր գործ եք ծրագրել, նկատի ունեցեք, որ դրանից ավելի հեշտ կլինի ինքնուրույն գլուխ հանելը, քան ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը: Հնարավոր են տարաձայնություններ հին գործընկերների հետ, երբեմն դժվար կլինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնք առաջ կես խոսքից հասկանում էին ձեզ: Սակայն շատ սուր անկյուններ կհաջողվի հարթել, իսկ երեկոյան հարաբերություններում ներդաշնակությունը կվերականգնվի:
Աշխատեք շատ չհոգնել: Ինչքան էլ ուզենաք այսօր հնարավորինս շատ բան հասցնել, պատրաստ եղեք, որ որոշ գործեր ստիպված եք լինելու հետաձգել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը կարևոր ու հաճախ նաև բարդ զրույցներ կբերի: Երբեմն ստիպված եք լինելու քննարկել այն, ինչի մասին կնախընտրեիք մոռանալ: Բայց դա օգուտ կտա, թույլ կտա որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում: Չի բացառվում՝ վերանայեք ձեր նպատակներն ու առաջնահերթությունները, կենտրոնանաք նրա վրա, ինչին նախկինում մեծ նշանակություն չեք տվել:
Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները: Նրանց աջակցության շնորհիվ դուք ողջ օրվա ընթացքում կպահպանեք լավ տրամադրությունը: Հավանական են հաճելի ռոմանտիկ անակնկալներ ու անսպասելի նվերներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրը կուրախացնի լավ նորություններով ու անսպասելի հաճելի իրադարձություներով: Հնարավոր է՝ դրանք ձեր կյանքն անհապաղ չփոխեն, բայց անպայման կհուշեն՝ դեպի ուր շարժվել, ինչպես նաև դրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ էներգիայով կլիցքավորեն: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները, որոնց հետ շփումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը:
Պարզ կդառնա՝ ինչպես լուծել այն հարցերը, որոնց շուրջ վերջերս շատ էիք մտածում: Մտերիմներն ամեն հարցում կաջակցեն ձեզ, հաճույքով կօգնեն, եթե դա անհրաժեշտ լինի: Լարված հարաբերությունները ներդաշնակ կդառնան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Պարզ կդառնա՝ ինչպես լուծել նախկինում ձեզ փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները: Դուք արագ մտորումներից ու ծրագրելուց կոնկրետ գործողությունների կանցնեք ու կհասնեք առաջին հաջողություններին: Համառություն դրսևորեք ու սպասվածից լավ արդյունք կստանաք: Օրը հաջողություններ է խոստանում աշխատանքի և ուսման մեջ ու առաջընթաց գործնական բանակցություններում:
Դուք հրաշալի գլուխ կհանեք ստեղծագործ մոտեցում պահանջող հարցերից: Ձեզ համար ավելի հեշտ, հետաքրքիր ու հաճելի կլինի նոր բան մտածելը, քան ուրիշի օրինակին հետևելը: Դա շատերին դուր կգա ու անպայման կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Համարձակ ստանձնեք նոր գործերը, դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Կհաջողվի նաև գլուխ հանել այն ամենից, ինչը նախկինում բարդ է թվացել, պատասխաններ գտնել լուրջ հարցերին: Աշխատանքի մեջ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Նրա հուշումների շնորհիվ արագ կիրագործեք այն, ինչ մտածել եք, սպասվածից մեծ բանի կհասնեք:
Օրը հրաշալի կլինի ձեր գաղափարներով կիսվելու, դրանք հին ու նոր ծանոթների հետ քննարկելու համար: Դուք աջակցություն կստանաք, որի հույսը չունեիք: Իրադարձությունների հաջող ընթացքը թույլ կտա իրագործել հին ծրագիրը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը հազիվ թե առանց ցավալի թյուրիմացությունների, կասկածների ու տարաձայնությունների անցնի: Հնարավոր են տհաճ պատահարներ: Բայց շատ անհանգստանալ պետք չէ, քանի որ իրավիճակը արագ դեպի լավը կփոխվի: Անսպասելի լուրերը կբարձրացնեն ձեր տրամադրությունը, կօգնեն շատ բաների նորովի նայել: Ծրագրեր կհայտնվեն, որոնց իրագործմանը մեծ ոգևորությամբ կանցնեք:
Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Դուք կկարողանաք լեզու գտնել նրանց հետ, ում հետ պայմանավորվել առաջ չէր ստացվում, կհաշտվեք նրանց հետ, ում հետ վիճել էիք: Հավանական են դրական փոփոխություններ ամենամտերիմների հետ հարաբերություններում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Գործեր սպասվածից շատ կլինեն, բայց դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Պետք կգա այն, ինչ հասցրել եք վերջին ժամանակներս սովորել: Հնարավորություն կունենաք ստանձնել այն գործը, որը ձեզ միշտ է հետաքրքրել. այսօր հազիվ թե ինչ-որ բան ձեզ շեղի դրանից: Հավանական են հաճելի ծանոթություններ ու հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք:
Արժե զգույշ լինել ֆինանսների հետ կապված հարցերում: Աշխատեք շատ չծախսել նրա վրա, ինչի կարիքը չկա: Եթե այսօր հետ կանգնեք չմտածված գնումներից, ապա ավելի ուշ ինքներդ ձեզ դեռ շատ շնորհակալ կլինեք դրա համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Շատ բան պիտի անեք: Ճիշտ է, միանգամից պարզ չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Իրավիճակն ինչպես հարկն է կշռադատեք. դա թույլ կտա խուսափել ավելորդ խառնաշփոթից ու զուր ապրումներից: Մարդիկ, որոնք ձեզ գիտեն, լավ խորհուրդներ կտան, և դուք կհետևեք դրանց:
Հնարավորություն կունենաք հաջողության հասնել մի գործում, որը յուրահատուկ կարևոր է ձեզ համար: Դուք սպասվածից շատ բանի կհասնեք: Դա կուրախացնի ու կոգեշնչի, դուք կզգաք, որ պատրաստ եք առաջ շարժվել: Մտերիմների հետ վեճերի առիթներ չեն լինի, դուք արագ ամեն ինչի մասին կպայմանավորվեք: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: