Աստղագուշակ․ 2022 թվականի մարտի 15
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2462 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ուշադրություն դարձրեք օրվա առաջին կեսին առաջ եկած գաղափարներին: Ինչ-որ մեկին դրանք չափազանց համարձակ, իրականությունից հեռու կթվան: Բայց ինտուիցիան կհուշի, որ ամեն ինչ կարելի է կյանքի կոչել, և այն չի սխալվի: Շտապել պետք չէ. կոնկրետ գործողություններ մի սկսեք, քանի դեռ վստահ չեք, որ պատրաստ եք դրանց: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Այդ հատվածում հնարավոր են զարմանալի հանդիպումներ, ինչպես նաև հաճելի ծանոթություններ անսովոր ու նույնիսկ տարօրինակ պայմաններում: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Ինչ-որ մեկը նույնիսկ կարող է առաջին հայացքից սիրահարվել ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ղեկավարեք ու հրահանգներ տվեք. այսօր դա ձեզ մոտ ամենալավը կստացվի: Ձեզ կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում միշտ իրենց ձևով են գործել, արհամարհել են բոլոր ցուցումները: Առաջատարի ձեր հատկանիշները վառ կարտահայտվեն: Եթե համախոհների թիմի կարիք ունենաք, առանց դժվարության կհավաքեք այն: Կհաջողվի ոգեշնչել շրջապատողներին, դրական տրամադրել նրանց: Օրը գայթակղություններ կբերի: Դրանց դիմակայելը հեշտ չի լինի, բայց դուք գլուխ կհանեք, կարևոր բանը չեք զոհի պահի ցանկություններն իրագործելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Վճռական ու արագ գործեք: Այսօր դուք կարող եք շատ բանի հասնել, եթե մի կողմ վանեք կասկածները, ժամանակը զուր չվատնեք: Ձեզ կաջակցեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Նոր համախոհների շնորհիվ կիրագործեք այն, ինչը երկար ժամանակ ոչ ոքի չի հաջողվել: Կարևոր հարցերին պատասխաններ ստանալով՝ դուք ձեզ ավելի ինքնավստահ ու ազատ կզգաք: Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Ձեզ համար հեշտ կլինի հասկանալը, թե ինչ կա շրջապատողների հոգում: Մտերիմները կարող են դիմել օգնության խնդրանքով: Դուք կաշխատեք չմերժել նրանց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Արեք այն, ինչ վաղուց եք մտածել. դրա համար հիմա ամենահարմար պահն է: Դժվարություններ կարող են առաջանալ, բայց դրանք ձեզ չեն վախեցնի: Եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան, դուք չեք նահանջի, այլ կգտեք դրանք հաղթահարելու ձևը: Ձեր նպատակասլացությունը դուր կգա շրջապատողներին, շատերը կուզենան ձեր համախոհները դառնալ: Կարող եք քննարկել և՛ մասնագիտական, և՛ անձնական բնույթի կարևոր հարցերը: Լավ է դա անեք անբռնազբոս միջավայրում: Զրուցակիցների հետ ընդհանուր լեզու գտնելը շատ ավելի հեշտ կլինի, եթե խուսափեք ավելորդ ձևականություններից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հետևեք տեղի ունեցողին, մտորեք, ծրագրեր կառուցեք ու մի շտապեք անցնել կոնկրետ գործողությունների: Չմտածված արարքները հազիվ թե ձեզ նպատակին հասցնեն, իսկ ահա տհաճ հետևանքներ կարող են ունենալ: Օգտակար կլինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց վստահում եք: Ձեզ կհուշեն՝ ինչպես խուսափել սխալներից ու ավելի արագ հասնել անհրաժեշտ արդյունքին: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Այսօր դուք կարող եք գլուխ հանել նրանից, ինչն առաջ շատ բարդ է թվացել: Երեկոն բարենպաստ կլինի ամենամտերիմ մարդկանց հետ շփվելու համար: Դուք լավ ժամանակ կանցկացնեք, շատ բաների մասին կզրուցեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շփվեք ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ, կիսվեք գաղափարներով, քննարկեք ընդհանուր ծրագրերը: Օրը հարմար կլինի և՛ գործնական բանակցությունների, և՛ անձնական թեմաներով զրույցների համար: Ձեզ ուշադիր կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում միայն սեփական տեսակետով էին հետաքրքրվում: Հաջող գնումներ անելու հնարավորություն կունենաք: Այստեղ, սակայն, չարժե շտապել. մի քանի տարբերակներից լավագույնն ընտրելու համար ձեզ ժամանակ է պետք: Հնարավոր են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն: Չեն բացառվում անսպասելի նվերները, որոնց համար ուրախ կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրն սկսեք լուրջ գործերից ու կարևոր հանդիպումներից: Առավոտը շատ բարենպաստ կլինի. միայն մի քանի ժամվա ընթացքում շատ բան կհասցնեք անել: Կհաջողվի մի քանի բարդ աշխատանքային առաջադրանք լուծել, նոր համախոհներ գտնել, ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը: Շահավետ գործարքներ կնքելու շանս կունենաք: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի առօրյա զբաղմունքների ու այնպիսի գործերի համար, որոնցից սովորաբար արագ եք գլուխ հանում: Հին ընկերների հետ շփվելու հնարավորություն կլինի: Նրանք կբարձրացնեն ձեր տրամադրությունը, կկիսվեն լավ նորություններով կամ հետաքրքիր մի բան կառաջարկեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Տեղեկատվություն հավաքեք ու մի շտապեք կիսվել նրանով: Այն, ինչ այսօր կիմանաք, պետք է նախ ինչպես հարկն է մտածել և նոր միայն պատմել շրջապատողներին: Այդպես կկարողանաք մրցակիցներին հետևում թողնել ու զինաթափել թշնամիներին: Չեն բացառվում աշխատանքի ու բիզնեսի հետ կապված հետաքրքիր առաջարկները: Օրը հարմար կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Լավ տպավորություն թողնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի. բավական է լինեք այնպիսին, ինչպիսին կաք: Հավանական են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Համեստություն մի արեք: Եկել է ձեր ձեռքբերումների մասին պատմելու և ձեր փորձով կիսվելու ժամանակը: Օրը հարմար կլինի կարևոր բանակցությունների համար: Հաջող կլինեն պոտենցիալ գործընկերների ու գործատուների հետ հանդիպումները: Դուք գրավիչ առաջարկներ կստանաք: Գործեր շատ կլինեն, և դուք ամեն ինչից գլուխ կհանեք: Բայց կարևոր կլինի գերհոգնածությունից խուսափելը, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածը նվիրեք հասարակ ու հաճելի զբաղմունքներին, ամենամտերիմների հետ շփումներին: Երեկոն հրաշալի կլինի ստեղծագործելու համար. ոգեշնչվածությունը կայցելի ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հիշեք ձեր ամենակարևոր նպատակների մասին ու մի տրվեք պահի ազդեցությանը: Այսօր պիտի պահպանեք ինքնատիրապետումն ու հույզերին զոհ չդառնաք. հենց այդպես կկարողանաք շատ բաների հասնել: Առավոտյան շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին, ընդ որում՝ բավական անտակտ ձևով: Աշխատեք դրան հանգիստ արձագանքել. վեճեր հիմա ոչ մեկին պետք չեն: Ցանկացած կարևոր զրույցի համար օրվա երկրորդ կեսը առաջինից լավը կլինի: Դուք կարող եք լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ, ընդհանուր լեզու կգտնեք ձեզանից շատ տարբերվող անձանց հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Նոր բան ստանձնեք: Ձեր շատ նախաձեռնությունների այսօր հաջողությունը կուղեկցի: Աստղերի աջակցությամբ դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ գործից, կհասնեք նրան, ինչին վաղուց եք ձգտում: Գործնական ոլորտում հնարավոր են փոփոխություններ: Սկզբում դրանք ձեզ կմտահոգեն, բայց շուտով պարզ կդառնա՝ ինչպես օգուտ քաղել տեղի ունեցողից: Օրը հարմար կլինի հին ընկերների և ձեզ լավ ճանաչող այլ մարդկանց հետ շփվելու համար: Նրանք կաջակցեն ձեր գաղափարները, ուրախությամբ կհամաձայնեն ձեր անսովոր առաջարկներին: Երեկոն կուրախացնի ռոմանտիկ անակնկալով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Անակնկալներից մի զարմացեք. օրը դրանցով լի կլինի: Հազիվ թե կարողանաք ծրագրի համաձայն գործել: Ավելի հավանական է, որ ստիպված լինեք որոշ գործեր հետաձգել ավելի շտապ գործերի համար ու լուծել հենց նոր առաջացած խնդիրները: Նման պայմաններում հանգստություն պահպանելը բարդ կլինի, բայց ձեզ մոտ դա կստացվի: Երեկոյան կզարմանաք, թե որքան բանի եք հասցրել հասնել: Ազատ ժամանակն արժե նվիրել հանգստին, զբոսանքներին, էքսկուրսիաներին: Կուրախացնի և՛ ընկերների հետ հանդիպումը, և՛ ռոմանտիկ ժամադրությունը: Դուք կգտնեք մտերիմներին աջակցելու, բոլորի տրամադրությունը բարձրացնելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|