ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի մարտի 11
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2013 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրն սկսեք ամենաօգտակար ու լուրջ գործերից: Այսօր դուք կարող եք մեծ հաջողության հասնել, գլուխ հանել նրանից, ինչն ուրիշների մոտ չի ստացվել: Ինտուիցիային ուշադիր է պետք լսել. հենց նրա հուշումները կօգնեն կողմնորոշվել նոր իրավիճակում և նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնել:

Օրվա երկրորդ կեսին աշխատեք հետևել ձեր հուզական վիճակին, խուսափել տհաճ զրույցներից, մռայլ մտքերին չտրվել: Շեղվելուն կօգնեն ստեղծագործ մոտեցում պահանջող զբաղմունքները: Մտերիմները հաճույքով ձեզ կընկերակցեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շտապելու կարիք չկա: Օրվա առաջին կեսն ավելի հարմար կլինի մտորումների ու ծրագրման, քան վճռական գործողությունների համար: Ձեզ կհաջողվի գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակներից, իսկ հաճախ նաև կանխագուշակել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: Այդ հատվածում առաջ եկած ձեր գաղափարները շատերի սրտով կլինեն:

Լրիվ այլ կլինի օրվա երկրորդ կեսը: Դա շատ արդյունավետ ժամանակահատված է լինելու, որը թույլ կտա շատ բանի հասնել: Դուք կկարողանաք իրագործել այն, ինչ վաղուց էիք մտածել, եթե գործին երևակայությամբ մոտենաք: Ընկերներն ու մյուս մտերիմները ձեզ հրաշալի խորհուրդներ կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Վճռական ու արագ է պետք գործել: Օրը հագեցած ու հետաքրքիր իրադարձություններով լի կլինի: Ինչքան շուտ ամեն ինչ ձեր ձեռքն առնեք, այնքան լավ արդյունքների կհասնեք: Գիտելիքները, փորձն ու հնարամտությունը կօգնեն ձեզ հաղթել հին մրցակիցներին և ուժեղ հակառակորդներին:

Ձեր լավագույն որակներն այսօր վառ կարտահայտվեն, դրանք կնկատեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում ձեզ ուշադրություն չէին դարձնում: Հնարավոր է անսովոր հարաբերությունների սկիզբ, որոնք շուտով ռոմանտիկ կամ ընկերական բնույթ կստանան, կարևոր կդառնան ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը շատ հարմար է սովորելու համար: Դուք անմիջապես կմտապահեք այն ամենն, ինչ կարող է պետք գալ, կնկատեք ուրիշների սխալները և դրանցից ճիշտ եզրահանգումներ կանեք, անուշադրության չեք մատնի ուրիշի փորձը: Կուրախացնեն հին ծանոթների հետ շփումները. չի բացառվում՝ նրանք ձեզ հետ կիսվեն հրաշալի նորություններով:

Դուք բաց չեք թողնի բարդ իրավիճակում հայտնված մարդկանց օգնելու հնարավորությունը: Մտերիմների համար ձեր աջակցությունն այսօր յուրահատուկ կարևոր կլինի. աշխատեք չմերժել նրանց: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի կարևորի մասին զրուցելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Արժե շտապել. օրվա սկիզբը հետաքրքիր և արդյունավետ կլինի, միանման լավը կլինի և՛ ինքնուրույն աշխատանքի, և՛ համատեղ նախագծերին մասնակցության համար: Ձեզ համար հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը, սովորաբար քննադատորեն տրամադրված մարդկանց վրա լավ տպավորություն թողնելը:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այդ հատվածում արժե զբաղվել ծանոթ, չհոգնեցնող ու հասկանալի գործերով: Կարող եք ոչ մեծ գնումներ անել, բայց միայն առանց շտապելու՝ հանգիստ ընտրելով այն, ինչը ձեզ կուրախացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Աշխատեք չհոգնել ու խուսափեք սթրեսային իրավիճակներից: Եթե պայմանները թույլ են տալիս կարճ ժամանակով շեղվել գործերից, փոքրիկ դադար վերցնել, ապա հենց այդպես էլ արժե վարվել: Եթե ուշադրություն պահանջող առաջադրանքներ կան, աշխատեք դրանք առանց շտապելու լուծել՝ պահպանելով սառնասրտությունն ու ինքնավստահությունը: Բոլոր կարևոր հարցերի շուրջ արժե ինքնուրույն մտածել. խորհուրդներն ամենայն հավանականությամբ միայն կշեղեն ձեզ:

Այսօր ձեզ կուրախացնեն այն մարդկանց հետ շփումները, որոնք միշտ ձեր կողմից են եղել, աջակցել են ձեր գաղափարներին: Նրանք ձեզ կոգեշնչեն, կօգնեն դրական տրամադրվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Լսեք ինտուիցիայի ձայնին, քանի որ այսօր հենց այն ձեզ կհուշի՝ ինչպես է լավ վարվել. արդյոք արժե լրիվ նոր բան ստանձնել, թե պետք է շարունակել զբաղվել արդեն ծանոթ գործերով: Շրջապատողները ձեզ տարբեր խորհուրդներ կտան, որոնցից օգուտ քիչ կլինի: Հիշեք, որ վերջնական պատասխան տալու հարցում շտապելու կարիք չկա, դուք ամեն ինչ մտածելու համար ժամանակ ունեք:

Կարևոր կլինի իրավիճակն օբյեկտիվորեն գնահատելն ու պատրանքներ չկառուցելը: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել այն մարդկանց հետ, ովքեր լավատեսորեն են տրամադրված: Ապագան մռայլ լույսի ներքո տեսնող մարդկանց հետ շփումները միայն կշեղեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Նոր գործեր ստանձնեք: Նույնիսկ եթե դրանք ձեզ սկզբում բարդ ու խճճված թվան, ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, շրջապատողները կզարմանան, թե ինչ արագ եք սովորում: Ձեր այսօրվա հաջողությունները շատերի վրա տպավորություն կթողնեն: Չի բացառվում՝ շուտով հետաքրքիր առաջարկներ ստանաք:

Կարող եք վերադառնալ հին ծրագրերին. հիմա դուք կհասկանաք, թե ինչպես կարող եք դրանք կյանքի կոչել: Չի բացառվում՝ ձեզ օգնություն առաջարկեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Դուք արագ կընկերանաք նրանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Եթե ուզում եք ինչ-որ մեկի վրա լավ տպավորություն թողնել, աշխատեք այսօր այդ մարդու հետ հանդիպել կամ գոնե հեռախոսով զրուցել նրա հետ: Դուր գալը դժվար չի լինի. բավական է լինեք այնպիսին, ինչպիսին կաք ու ձեզ անբռնազբոս պահեք: Շատերը կուզենան ոչ միայն շփվել ձեզ հետ, այլև ընկերանալ: Չի բացառվում՝ շատ հուսալի համախոհներ ձեռք բերեք:

Հավանական են հաճելի անակնկալներ ու նվերներ: Անսպասելի աղբյուրներից դրամական մուտքերն էլ շատ հնարավոր են: Գնումների հարցում լավ է չշտապեք, քանի որ ճիշտ ընտրություն կատարելը դժվար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կարող եք կենտրոնանալ կազմակերպչական հարցերը լուծելու վրա. այստեղ խնդիրներ չեն առաջանա: Ճիշտ է, ստիպված եք լինելու շատ բաների մասին միաժամանակ մտածել: Դա բավական հոգնեցնող կլինի, բայց դուք հրաշալի գլուխ կհանեք, ոչինչ չեք մոռանա և իրար չեք խառնի: Եթե ժամանակը զուր չվատնեք, ծրագրվածից շատ բան կհասցնեք անել:

Հնարավոր են անսովոր հանդիպումներ: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, հներին էլ ավելի լավ կհասկանաք: Ձեր ջանքերի շնորհիվ նկատելիորեն դեպի լավը կփոխվեն վերջին շրջանում լարված հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Լավատեսություն պահպանեք, նույնիսկ եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Հնարավոր են ձգձգումներ գործերում, չի բացառվում խախտվեն հին պայմանավորվածությունները: Մի շտապեք եզրահանգումների հարցում. շուտով դուք կկռահեք՝ ինչպես օգուտ քաղել տեղի ունեցողից: Օրը լավը կլինի այն մարդկանց հետ զրուցելու համար, որոնցից շատ բան է կախված: Դուք ձեր գաղափարներով կհետաքրքրեք նրանց ու ձեզ համախոհ կդարձնեք:

Շրջապատողները սովորականից հաճախ ձեր օգնության կարիքը կունենան: Հնարավոր է՝ ստիպված լինեք հետաձգել սեփական գործերը այն ցուցաբերելու համար: Բայց դուք դրա համար հաստատ չեք զղջա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Վճռական գործեք ու մի կասկածեք ձեր հաջողությանը: Այսօր ձեզ մոտ շատ բան հրաշալի կստացվի: Օրը միանման լավը կլինի և՛ հին գործերն ավարտելու, և՛ լրիվ նոր բան ստանձնելու համար: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ մրցակիցներին հետևում կթողնեք:

Կարևոր կլինի գլուխներդ չկորցնելը: Հիմա պետք է օբյեկտիվորեն գնահատեք իրավիճակն ու հիշեք, որ նույնիսկ ձեր հաջողակ լինելը ամեն անգամ անսահման չէ: Լավ է չշտապեք խոստումների հարցում, ձեզ վրա լուրջ պարտականություններ չվերցնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2013 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0