Աստղագուշակ․ 2022 թվականի մարտի 10
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2453 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հրաշալի կլինի համախոհների հետ ծրագրերով կիսվելու, նոր գաղափարները քննարկելու համար: Հաջող կանցնեն գործնական բանակցությունները: Չի բացառվում՝ սպասվածից լավ առաջարկներ ստանաք: Հավանական են դրամական մուտքեր, ընդ որում՝ խոսքը կարող է նշանակալի գումարի մասին լինել: Շրջապատողների հետ հարաբերությունները դեպի լավը կփոխվեն: Եթե նախկինում ինչ-որ մեկի հետ հաշտ չէիք, ապա այսօր ոչ միայն ընդհանուր լեզու կգտնեք, այլև համատեղ գործողությունների մասին կպայմանավորվեք: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Որոշ Խոյեր առաջին հայացքից կսիրահարվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը հարմար կլինի գործնական հանդիպումների, աշխատանքային հարցերը քննարկելու համար: Պարզ կդառնա՝ ինչպես լուծել վերջին ժամանակներս առաջ եկած խնդիրները ու հասնել նպատակներին: Ձեր գիտելիքներն ու փորձն այսօր բոլորին օգտակար կլինեն: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ թերագնահատել են, կհասկանան, թե որքան են սխալվել: Նկատելիորեն դեպի լավը կփոխվեն վերջին ժամանակներս լարված հարաբերությունները: Հանկարծ կպարզվի, որ վիճելու բան առանձնապես չկա, փոխզիջման հասնելն էլ շատ հեշտ է: Երեկոն բարենպաստ ժամանակ կլինի ծրագրեր կառուցելու և դրանք մտերիմների հետ քննարկելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը կուրախացնի նոր հնարավորություններով ու գործնական ոլորտում բացված հեռանկարներով: Ինտուիցիան կհուշի, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ հիմա մոտ ապագայում մեծ հաջողության հասնելու համար: Հավանական են շահավետ գործարքներ: Որոշ Երկվորյակներ նոր գործընկերներ կգտնեն, որոնց հետ կպայմանավորվեն երկարաժամկետ համագործակցության մասին: Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Օրը լավը կլինի և՛ ընկերական հանդիպման, և՛ ռոմանտիկ ժամադրության համար: Դուք շատերի հետ արագ ընդհանուր լեզու կգտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հետաքրքիր զրույցների, հաճելի շփումների օր է այն մարդկանց հետ, որոնց վերջերս կարոտում էիք: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Զարմանալիորեն հեշտ կլինի ձեզանից տարբերվող մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելը: Չի բացառվում գրավիչ ռոմանտիկ պատմության սկիզբը: Դժվար կլինի միապաղաղ գործերի վրա կենտրոնանալը: Կուզենաք նոր բան մտածել, այլ ոչ թե զբաղվել ընթացիկ խնդիրների լուծմամբ: Բայց նույնիսկ առօրյա զբաղմունքներին է կարելի ստեղծագործաբար մոտենալ: Փորձեք և ձեզ մոտ անպայման կստացվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հրաշալի կլինի տեղեկատվություն հավաքելու և հետաքրքրված մարդկանց հետ դրանով կիսվելու համար: Օգտակար կլինի մասնագիտական միջոցառումներին այցելությունը, օրինակ՝ կոնֆերանսների ու սեմինարների, որտեղ կարող եք նոր բան իմանալ կամ պարզապես շփվել ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ: Այսօր սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ կարող են ռոմանտիկ բնույթ ստանալ: Օրվա առաջին կեսին դժվար կլինի ընթացիկ գործերի վրա կենտրոնանալը, կուզենաք ավելի նշանակալի մի բանի ուշադրություն հատկացնել: Ավելի ուշ կվերադառնաք սովորական առաջադրանքներին ու հրաշալի կլուծեք դրանք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շատ լավ օր է համախոհներ փնտրելու համար: Առաջատարի ձեր հատկանիշները շատ վառ կարտահայտվեն, ձեզ կհաջողվի հրաշալի թիմ հավաքել, ձեր գաղափարներով հետաքրքրել ու ոգեշնչել ամենատարբեր մարդկանց: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել առօրյա խնդիրները լուծելու հարցում: Չի բացառվում համագործակցության սկիզբը, որը ձեր առաջ նոր հնարավորություններ ու հորիզոններ կբացի: Օրվա առաջին կեսը լավը կլինի բարդ հարցերը լուծելու, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Օրվա երկրորդ կեսին կարելի է կենտրոնանալ տնային գործերի վրա: Դրանցից գլուխ հանելուն հաճույքով կօգնեն մտերիմները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Կարևոր որոշումներ ընդունելուց առաջ համոզվեք, որ հավաքել եք հասանելի ողջ տեղեկատվությունն ու իրավիճակն օբյեկտիվորեն եք գնահատել: Այսօր վտանգ կա՝ տարվեք սեփական ֆանտազիաներով, խճճվեք պատրանքների մեջ: Բայց սխալներից կարելի է խուսափել, եթե ղեկավարվեք առողջ բանականությամբ ու ձեր առաջ իրական նպատակներ դնեք: Օրվա առաջին կեսը համեմատաբար հանգիստ կանցնի, իսկ երկրորդը՝ հաճելի հոգսերի մեջ: Հնարավոր են անսպասելի իրադարձություններ, որոնք կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Դրական հույզեր կպարգևեն սիրելիի հետ շփումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ օր է կարևոր գործերի, պատասխանատու խնդիրները լուծելու համար: Համառություն դրսևորելով՝ դուք կհաղթահարեք առաջ եկած բոլոր արգելքները, սպասվածից շատ բանի կհասնեք: Օգտակար կլինի աշխատանքի մեջ նախաձեռնող լինելը. ձեր գաղափարները շատերին դուր կգան, դրանք կաջակցեն նույնիսկ նրանք, ովքեր քննադատորեն էին տրամադրված: Հին ծանոթները կկիսվեն լավ նորություններով, ամենամտերիմ մարդկանցից այսօր հաճելի բաներ կլսեք: Դուք նույնպես կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց ուրախացնելու ձևը: Հնարավոր են անսպասելի նվերներ ու հաճելի անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հարմար կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնցից շատ բան է կախված: Կարևոր չէ՝ նախկինում ծանոթ եք եղել, թե այսօր առաջին անգամ եք հանդիպել: Բոլոր դեպքերում դուք կկարողանաք նրանց հետաքրքրել ձեր գաղափարներով, լավ տպավորություն թողնել ու համատեղ գործողությունների մասին պայմանավորվել: Բայց շտապելու կարիք չկա. հնարավոր է պլանավորումից կոնկրետ քայլերի անցնել հաջողվի մի քիչ ուշ: Գործեր շատ կունենաք, և դա ձեզ կուրախացնի: Նոր առաջադրանքները հետաքրքիր կթվան, բացի այդ, արագ պարզ կդառնա, որ փորձ ձեռք բերելու շանս կա, որն էլ ձեզ դեռ շատ պետք կգա: Օրվա վերջին դուք ինքներդ էլ կզարմանաք, թե ինչքան բանի եք կարողացել հասնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հրաշալի օր է կարևոր հարցերը լուծելու համար: Ոչ ոք ձեզ չի խճճի ու չի շեղի, չի փորձի ճնշել ձեզ, պարտադրել իր տեսակետը: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես է լավ գործել, կօգնի նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնել: Այնտեղ, որտեղ մյուսները հակասական ինֆորմացիայի առատությունից խուճապի կմատնվեին, դուք տրամաբանորեն կդատեք, ամեն ինչ իրենց տեղը կդնեք: Մտերիմները ձեր աջակցության կարիքը սովորականից շատ կզգան: Աշխատեք չմերժել նրանց: Ժամանակ գտեք երկար զրույցի, ընդհանուր գործերի ու համատեղ զվարճանքների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրն անհանգիստ, բայց շատ արդյունավետ կանցնի: Կուզենաք նոր գործեր ստանձնել: Ձեզ մի զրկեք այդ հաճույքից. դուք արագ կսովորեք այն ամենը, ինչ պետք է, կհասկանաք՝ ինչպես է պետք գործել: Ֆինանսական հարցերի լուծման մեջ մի շտապեք: Մեծ գումարին հրաժեշտ տալուց կամ խոշոր գործարք կնքելուց առաջ խորհրդակցեք մի մարդու հետ, որի փորձին վստահում եք: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն հարցում արժե ուշադիր լսել ինտուիցիային: Հենց նրա հուշումների շնորհիվ կհաջողվի խուսափել անտեղի վեճերից, արագ ընդհանուր լեզու գտնել ձեզ համար թանկ մարդկանց հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Այսօր ձեր դիվանագիտական տաղանդները շուրջը բոլորին օգտակար կլինեն: Ձեր շնորհիվ ընդհանուր լեզու կգտնեն իրար չհասկացող մարդիկ, վեճերն ու կոնֆլիկտներն անցյալում կմնան: Շատերը կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով ու կհետևեն դրանց: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ թերագնահատում էին, կհասկանան, թե որքան են սխալվել ու կաշխատեն հարթել հարաբերությունները: Կարող եք նոր բան ստանձնել: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչի մասին դեռ վերջերս միայն հեռավոր պատկերացում ունեիք: Հաճույքով կօգնեն հին ծանոթները: Նրանց աջակցությունը ձեզ կուրախացնի ու կոգեշնչի, շատ տեղին լինի, եթե ճանապարհին հանկարծ արգելքներ հայտնվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|