ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի հունվարի 6
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2113 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Անսովոր գաղափարների օր է: Դրանք կուզենաք հնարավորինս արագ իրագործել: Բայց շտապել պետք չէ. քանի դեռ ձեր գործողություններն ու դրանց հնարավոր հետևանքները ինչպես հարկն է չեք մտածել, վտանգ կա՝ սխալներ անեք: Արժե լսել այն մարդկանց, որոնց լավ գիտեք: Հրաշալի խորհուրդներ կտան և՛ հին ընկերները, և՛ հարազատները:

Հավանական են հաճելի ընտանեկան իրադարձություններ, մտերիմների հետ կապված հրաշալի նորություններ: Օրվա երկրորդ կեսը լավը կլինի ընտանիքի անդամների հետ շփվելու համար: Շատ բաների մասին կարող եք զրուցել՝ առանց վախենալու տարաձայնություններից ու վեճերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ բան կարող եք հասցնել: Դուք նախանձելի համառություն կդրսևորեք, չեք հրաժարվի մտածածից, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան: Փորձը կօգնի արագ հասնել նպատակին. հաճախ ձեզ մոտ կստացվի այն, ինչը ուրիշների ուժերի սահմաններում չի եղել: Դուք հրաշալի լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կես խոսքից կհասկանաք նրանց, ում ոչ ոք մոտեցում գտնել չի կարողանում: Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը:

Օրը հարմար կլինի վերանորոգման կամ շինարարության հետ կապված հարցերը լուծելու համար: Կարող եք զբաղվել ծրագրմամբ, նյութեր ընտրել, փնտրել մարդկանց, որոնք կանեն հենց այն, ինչ ձեզ է պետք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Առավոտյան ապրումներից խուսափել չի ստացվի: Դուք շատ բան սրտին մոտ կընդունեք, հաճախ դատարկ բաների պատճառով կտագնապեք, կվշտանաք մի բանից, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Բարեբախտաբար, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք կիմանան՝ ինչպես բարձրացնել ձեր տրամադրությունը: Նրանց աջակցության համար խնդրելու կարիք չի լինի:

Օրվա երկրորդ կեսն ավելի հաջող կդասավորվի: Այն հարմար կլինի օգտակար գործերի համար. դուք արագ գլուխ կհանեք դրանցից, կհասնեք անհրաժեշտ արդյունքին համարյա առանց ջանքեր գործադրելու: Հարմար շրջան կլինի ընկերներին այցելելու կամ նրանց հյուր կանչելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հարմար օր է գումարին և ունեցվածքին, ինչպես նաև ձեր աշխատանքին ու բիզնեսին վերաբերող կարևոր հարցերը լուծելու համար: Գործնական ինտուիցիան շատ սուր կլինի: Լսեք նրա հուշումները և շատ բանի կհասնեք: Հավանական են առաջարկներ, որոնց առանց երկար մտածելու կհամաձայնեք ու չեք զղջա դրա համար:

Կուրախացնեն հին ծանոթներից, մանկության ու երիտասարդության ընկերներից ստացված լուրերը: Նրանց հետ շփումները հաճելի և օգտակար կլինեն, հետաքրքիր մտքեր կտան, գաղափարներ կնվիրեն, որոնց իրագործմամբ էլ մեծ ոգևորությամբ կզբաղվեք մոտ ժամանակներս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք: Այսօր հանգստություն պահպանելը հեշտ չի լինի, բայց պիտի փորձեք: Հենց նրանից, թե ինչքան լավ դա կստացվի ձեզ մոտ, կախված կլինի՝ արդյոք կհասնեք հաջողությունների ու կլուծեք բարդ առաջադրանքները: Կօգնի վաղուց ձեռք բերած փորձը: Օգտակար կլինի հին հաղթանակների մասին հիշելը. դրանք կօգնեն առաջ շարժվել:

Աշխատեք ավելորդ բաներ չխոսել: Այսօր դուք կարող եք անկախ ձեր կամքից բացահայտել ուրիշի գաղտնիքը, մարդուն անհարմար իրավիճակի մեջ դնել: Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի ֆինանսների ոլորտում: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այսօր դուք կհասցնեք լավ բաներ անել ինչպես ձեր, այնպես էլ շրջապատողների համար: Կարող եք լրիվ նոր բան ստանձնել, ձեզ կհաջողվի արագ ամեն ինչից գլուխ հանել, նկատելի հաջողությունների հասնել: Դուք հեշտությամբ կմտապահեք այն ամենը, ինչ կարող է պետք գալ, ոտքի վրա կսովորեք: Հավանական են ծանոթություններ, որոնք գործնական տեսանկյունից օգտակար կլինեն, կօգնեն ամրապնդել մասնագիտական դիրքերը կամ բարձրանալ կարիերայի սանդուղքներով:

Հաճելի կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե ճամփա ընկնեք ընկերների հետ միասին: Հնարավոր են հաջող գնումներ, որոնք երկար ժամանակ կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է ստեղծագործելու համար: Կարող եք հիշել ձեր հին նախասիրության մասին կամ զբաղվել լրիվ նոր մի բանով. բոլոր դեպքերում դուք հաջողության կհասնեք ու մեծ հաճույք կստանաք: Աշխատանքի հետ կապված գաղափարներ կհայտնվեն: Դրանց իրագործմանն անցնելը դեռևս վաղ է, բայց կարող եք զրուցել այն մարդկանց հետ, որոնց փորձին վստահում եք: Հրաշալի խորհուրդներ ստանալու շանս կա:

Օրը հարմար է ռոմանտիկ ժամադրության համար: Կուրախացնեն սիրելիի հետ հարաբերությունները. դուք իրար լավ կհասկանաք, ոգեշնչված ապագայի ծրագրեր կկառուցեք ու կպայմանավորվեք նրա մասին, ինչը կարևոր է երկուսիդ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսին շրջապատողների հետ լեզու գտնելը դժվար կլինի: Դուք չեք կարողանա ձեր կարծիքը այնքան նրբանկատորեն հայտնել, որքան իրավիճակն է պահանջում: Լավ է հետաձգեք կարևոր հարցերի քննարկումը. օրվա երկրորդ կեսին բոլորի հետ ընդհանուր լեզու գտնելը կհեշտանա:

Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Այն լավ նորություններ ու պատասխաններ կբերի վերջին շրջանում ձեզ անհանգստացնող հարցերին: Կարող եք որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում, ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնք ունակ են օգնել ձեզ կյանքի կոչել մտածածը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է կարևոր հարցերը քննարկելու համար: Ձեզ կհաջողվի ոչ միայն հանգիստ լսել շրջապատողներին և ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, այլև կռահել, թե ինչ կա այն մարդկանց մտքին, որոնք երբեք ուղիղ չեն խոսում ու նախընտրում են թաքցնել իրենց իրական հետաքրքրությունները: Նման խորաթափանցությունը կօգնի խուսափել և՛ լուրջ սխալներից, և՛ շփման մեջ տհաճ պահերից:

Հավանական են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Օրը հարմար կլինի նաև ժամանակին ձեզ համար շատ կարևոր կապերը վերականգնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հետաքրքիր ու հագեցած օր է: Դուք ոտքի վրա կյուրացնեք լավ գաղափարները, կտարվեք համաձակ ծրագրով, որը կառաջարկի ձեր ծանոթներից մեկը: Կարևոր կլինի զգուշության մասին չմոռանալը: Արկածախնդրությունների ու ռիսկային նախաձեռնությունների համար ամենաբարենպաստ օրը չէ, նման բաներում աստղերը ձեզ չեն աջակցի:

Կարող եք նոր բաներ իմանալ, սովորել այն, ինչը շուտով պետք կգա: Դուք հետաքրքրասեր կլինեք: Շրջապատողներին դա դուր կգա, նրանք հաճույքով կպատասխանեն ձեր հարցերին: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը կարող է բավական հոգնեցնող թվալ: Լուծում պահանջող մանր-մունր խնդիրներ շատ կլինեն, և հազիվ թե ինչ-որ մեկը դրանցից ձեզանից լավ գլուխ հանի: Չի բացառվում՝ անսպասելի գործերի պատճառով ստիպված լինեք հետաձգել հաճելի հանդիպումներն ու նախատեսած զվարճանքները: Դա ձեզ հազիվ թե ուրախացնի:

Բայց օրը հաճելի պահեր էլ կբերի: Օրինակ՝ շատ հավանական են սիրային անակնկալները, ուշադրության նշանները, որոնց համար շատ ուրախ կլինեք: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ է խոստանում՝ կապված մտերիմներից մեկի կամ էլ ձեզ համար թանկ մի մարդու հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Արդյունավետ, հետաքրքիր օր է: Դուք ոգևորությամբ կստանձնեք նույնիսկ բարդ գործերը: Ինտուիցիան կհուշի, որ հաջողության հասնելը դժվար չի լինելու, և այն չի սխալվի: Իսկապես, հիմա աստղերը ձեր կողմից կլինեն, դուք շատ առաջադրանքներից հրաշալի գլուխ կհանեք:

Օրը դրական փոփոխություններ է խոստանում այն մարդկանց հետ հարաբերություններում, որոնց հետ վերջին ժամանակներս ընդհանուր լեզու գտնել չի ստացվել: Կպարզվի, որ տարաձայնությունների մեծ մասի պատճառը պարզ անհասկացողությունն է եղել: Կարող եք հանգիստ քննարկել նախկինում վեճերի պատճառ դարձած հարցերը: Հաճելի ժամանակ անցկացնելն էլ չի խանգարի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2113 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0