Աստղագուշակ․ 2022 թվականի հունվարի 31
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2297 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Առավոտվա համար կարևոր գործեր մի ծրագրեք: Օրվա այդ հատվածում աշխատանքի վրա կենտրոնանալը դժվար է լինելու, ցավալի սխալներ կարող եք անել, աչքից կվրիպի մի բան, ինչն ավելի ուշ կարևոր կլինի: Չարժե շտապել գործարքների ու գնումների հարցում: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, տրամադրությունն էլ կլավանա: Դուք նոր լույսի ներքո կտեսնեք այն ամենը, ինչը նախկինում սովորական էր թվում, կհասկանաք՝ ինչպես կարելի է փոխել այն, ինչը վաղուց է դադարել ուրախացնել ձեզ: Մտերիմ մարդիկ հազիվ թե միանգամից ձեզ ճիշտ հասկանան, բայց անպայման կփորձեն աջակցել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հրաշալի օր է նոր ծանոթությունների, ինչպես նաև այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել: Բարենպաստ տպավորություն թողնելը դժվար չի լինի, շատերը կուզենան ընկերանալ ձեզ հետ: Չեն բացառվում աշխատավայրում ռոմանտիկ տարվածությունները: Օրը բարենպաստ կլինի նաև մասնագիտական տեսանկյունից: Դուք գլուխ կհանեք այն առաջադրանքից, որն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել, և դա աննկատ չի մնա: Համառությունը կօգնի հաղթել հին մրցակցին, ամենաճարպիկ Ցուլերը կկարողանան զինաթափել վտանգավոր թշնամիներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Այսօր հազիվ թե ամեն ինչ ծրագրի համաձայն ընթանա: Դուք ստիպված եք լինելու իմպրովիզներ անել, ոտքի վրա որոշումներ ընդունել, որոշ գործեր հետաձգել մեկ ուրիշ գործի վրա կենտրոնանալու համար ու տեղափոխել վաղուց նշանակված հանդիպումները: Չնայած խառնաշփոթին, որը երբեմն կիշխի ձեր շուրջը, դուք ինքներդ կպահպանեք լավ տրամադրությունն ու մյուսներին էլ թույլ չեք տա հուսահատվել: Այսօր չի կարելի մասնակցել կասկածելի գործերին, արկածախնդրություններին, որոնք վտանգավոր կարող են լինել: Լսեք ինտուիցիայի ձայնին, որն անպայման կհուշի՝ արդյոք արժե ռիսկի դիմել: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Վեճեր սովորականից շատ կլինեն, բայց դրանք օգտակար կլինեն, կօգնեն օպտիմալ որոշում ընդունել ու ճիշտ դնել առաջնահերթությունները: Դուք ուշադիր կլսեք նրանց, ովքեր ձեզ հետ համաձայն չեն ու օբյեկտիվորեն կգնահատեք ուրիշների բերած փաստարկները: Նման մոտեցումը շատերի վրա տպավորություն կթողնի: Չի բացառվում այսօր նոր համախոհներ ու նույնիսկ իսկական ընկերներ ձեռք բերեք: Հավանական են չծրագրված ծախսեր: Դուք թեթևամտորեն տրամադրված կլինեք ու առանց մտածելու մեծ գումար կծախսեք նրա վրա, ինչի կարիքը չունեք: Լավ է չշտապեք խոշոր գնումների հարցում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հազիվ թե հանգիստ անցնի, հազար ու մի գործ ուշադրություն կպահանջի, չի բացառվում ստիպված լինեք ուղղել ուրիշների սխալները: Դուք դրանից հրաշալի գլուխ կհանեք, բայց ջանքերի գնով, ուստի զարմանալի չէ, որ հետո հանգստի կարիք կունենաք: Արժե ժամանակ գտնել հին ընկերոջ կամ ձեզ լավ ճանաչող մեկ այլ մտերիմ մարդու հետ հանդիպելու համար, որը գիտի ինչպես բարձրացնել ձեր տրամադրությունն ու ուրախացնել: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի լուրջ հարցերը քննարկելու համար: Այդ հատվածում ուշադիր կլինեք, կարևոր մասեր կնկատեք, որոնք մեկ ուրիշ ժամանակ կարող էին աննկատ մնալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Դուք շատ բան կհասցնեք, եթե գործերը չհետաձգեք: Լուրջ հարցերը լավ է առավոտյան լուծեք, քանի որ այդ հատվածում հեշտությամբ կկենտրոնանաք, ոչ ոք ձեզ չի խանգարի: Իսկ ահա բանակցություններն ու հանդիպումները, հակառակը, լավ է հետաձգեք, քանի որ մարդկանց հետ լեզու գտնելն ավելի հեշտ կլինի օրվա երկրորդ կեսին: Մի շտապեք ինչ-որ բան արմատապես փոխել ձեր կյանքում, նույնիսկ եթե թվում է, թե վճռական քայլը պետք է անհապաղ անել: Այսօր դուք կարող եք տրվել պահի հույզերին: Սեփական զգացմունքներից գլուխ հանելու համար ժամանակ է պետք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Այսօր մտքերը հավաքելն ու գործերի վրա կենտրոնանալը կարող է սովորականից բարդ լինել: Բացի այդ, ստիպված եք լինելու շեղվել լուրջ խնդիրներից մանր-մունր հարցերը լուծելու համար: Դա շատ Կշեռքների կստիպի բարկանալ, և նույնիսկ նշանի ամենահանգիստ ներկայացուցիչները երբեմն դժվարությամբ կպահպանեն ինքնատիրապետումը: Օրվա առաջին կեսը բավական լարված կանցնի, փոխարենը երկրորդին դուք թուլանալու, ինչ-որ հաճելի բանով զբաղվելու հնարավորություն կունենաք: Հավանական են անակնկալներ և ուշադրության նշաններ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը, ինչպես նաև անսովոր հանդիպումներ ու ոգեշնչող նորություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը կարող է մանր-մունր թյուրիմացություններ, անհաջող զուգադիպություններ, անհանգստության առիթներ բերել: Աշխատեք տեղի ունեցողին փիլիսոփայորեն մոտենալ: Դա հեշտ չի լինելու, բայց եթե հանգստություն պահպանեք, անպայման արագ կհասկանաք՝ ինչպես իրավիճակը դեպի լավը փոխել: Այսօր լավ է այնպիսի որոշումներ չընդունեք, որոնք կարող են փոխել ձեր ու ձեր մտերիմների կյանքը: Դուք հակված կլինեք ցանկալին իրականության տեղ ընդունել, թերագնահատել այն խնդիրների դժվարությունը, որոնք դեռ պիտի լուծեք: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք, և դա թույլ կտա ձեզ խուսափել շատ ու շատ տհաճ պահերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Առավոտը հազիվ թե հարմար լինի լուրջ խնդիրները լուծելու համար: Կարևոր հանդիպումներ այս հատվածի համար չարժե ծրագրել, քանի որ դրանք չեն արդարացնի ձեր ակնկալիքները: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա: Աստիճանաբար ավելի ու ավելի շատ հնարավորություններ կբացվեն, դուք էներգիայի ներհոսք կզգաք: Այդ իսկ պատճառով օրվա երկրորդ կեսը հետաքրքիր կանցնի: Ինչ-որ օգտակար բան սովորելու կամ այնպիսի տեղեկատվություն ստանալու հնարավորություն կունենաք, որը շուտով անպայման պետք կգա: Դուք հեշտությամբ կմտապահեք այն ամենն, ինչ պետք է, արագ պատասխաններ կգտնեք ուրիշներին փակուղու առաջ կանգնեցրած հարցերին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հետաքրքիր զրույցներ շատ կլինեն: Բաց մի թողեք այն մարդու հետ խորհրդակցելու հնարավորությունը, որը ձեզ բազմիցս է օգտակար եղել: Դա կօգնի խուսափել ցավալի սխալներից ու տհաճ իրավիճակներից, ընդհանուր առմամբ կհեշտացնի նպատակին տանող ձեր ճամփան: Լավ կանցնեն պոտենցիալ գործատուների ու գործընկերների հետ հանդիպումները, դուք բարենպաստ տպավորություն կթողնեք: Միապաղաղ գործերը սովորականից ձանձրալի ու հոգնեցնող կլինեն: Հնարավոր է ուզենաք դրանք մեկ ուրիշին հանձնարարել: Կարևոր կլինի հուսալի մարդ ընտրելը, հակառակ դեպքում ժամանակը ծախսելու եք ուրիշների սխալներն ուղղելու վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Գործեր շատ կլինեն, և դուք դրանց ոգևորությամբ կանցնեք: Կուրախացնի անսովոր ու իսկապես հետաքրքիր առաջադրանքը լուծելու, տաղանդներին կիրառում գտնելու հնարավորությունը: Չեն բացառվում նոր ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնք կիսում են ձեր նպատակներն ու կյանքի հանդեպ հայացքները: Որոշ Ջրհոսներ այսօր նոր ընկերներ ձեռք կբերեն: Ոչ մեծ դրամական մուտքերը շատ տեղին կլինեն, թույլ կտան չծրագրված գնումներ անել, ուրախացնել մտերիմներին հաճելի անակնկալներով: Հավանական են անսպասելի նվերներ: Հնարավոր է դուք ստանաք այն, ինչի մասին վաղուց էիք երազում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Կհաջողվի ավարտել այն գործը, որին մեծ ուժեր էիք նվիրել, կլուծեք ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցը: Դա միանգամից չի ստացվի, բայց դուք համառ կլինեք, չեք նահանջի, քանի դեռ ուզածին չեք հասել: Ընկերները հրաշալի լուրեր կհայտնեն: Չի բացառվում դրանց պատճառով ուզենաք փոխել ծրագրերը: Օրը հրաշալի կլինի անշարժ գույքի հետ կապված հարցերը լուծելու համար: Կարող եք կահույք, կենցաղային տեխնիկա և տան համար այլ օգտակար իրեր գնել. ընտրության հարցում չեք սխալվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|