ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի հունվարի 30
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2040 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Զարմանալի օր է: Դուք կուզենաք ծրագրի համաձայն գործել, բայց դա հնարավոր չի լինի: Ինչ-որ անսպասելի բան տեղի կունենա, կփոխվեն ձեր նպատակներն ու առաջնահերթությունները: Դուք սովորաբար հաճույքով եք իմպրովիզներ անում, բայց այսօր ինչ-որ նոր բան մտածելու և ոտքի վրա որոշումներ ընդունելու հեռանկարը ձեզ մոտ ոգևորություն չի առաջացնի:

Բարեբախտաբար, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք արագ կբարձրացնեն ձեր տրամադրությունը, կուրախացնեն ու կոգեշնչեն: Նրանց շնորհիվ դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք՝ զբաղվելով սիրելի գործերով: Ձեր աշխատանքը զուր չի անցնի, նրա արդյունքները կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Մի շտապեք ստանձնել գործերը: Օրվա սկիզբը կարող է տհաճ պահեր ու ցավալի թյուրիմացություններ բերել: Թույլ մի տվեք, որպեսզի տեղի ունեցողը փչացնի ձեր տրամադրությունը: Դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա, արդեն կեսօրից հետո կզգաք, որ կյանքը հարթվել է:

Օրվա երկրորդ կեսը անսպասելի նվերներ, ուշադրության հաճելի նշաններ ու նորություններ է խոստանում, որոնց համար շատ ուրախ կլինեք: Միաժամանակ որոշ Ցուլերի հյուր կկանչեն այնտեղ, որտեղ նրանք վաղուց էին ուզում լինել: Իհարկե, նշանի ներկայացուցիչներն առանց երկար մտածելու կհամաձայնեն ու չեն զղջա դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հարմար օր է լրիվ նոր բան ստանձնելու համար: Ստանձնած ամեն ինչ հեշտությամբ կտրվի, աստղերը կօգնեն գլուխ հանել բարդ խնդիրներից, հաղթահարել խոչընդոտները: Հավանական են անսովոր հանդիպումներ: Դրանք ձեզ կուրախացնեն: Բաց մի թողեք այն հարաբերությունները վերականգնելու հնարավորությունը, որոնց ավարտի համար զղջում էիք:

Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չեն բացառվում մանր-մունր կենցաղային խնդիրները: Դրանց լուծումը ծախսատար կլինի, բայց խոսքը մեծ գումարի մասին չի լինի, ձեր բյուջեին լուրջ վնաս չի հասցվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դուք շատ օգտակար բաներ կհասցնեք անել, ընդ որում՝ ոչ միայն ձեզ համար: Ինտուիցիան կհուշի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Արժե նրան ուշադիր լսել, իսկ ահա շրջապատողների խորհուրդներին պետք է քննադատորեն մոտենալ. դրանք հազիվ թե օգտակար լինեն:

Օրը ձեզ կզարմացնի անսպասելի իրադարձություններով, տարօրինակ զուգադիպություններով: Դրանք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կօգնեն նորովի նայել նրան, ինչը նախկինում չեք նկատել: Որոշ Խեցգետիններ կուզենան փոխել իրենց ծրագրերը՝ հասկանալով, որ իրենց մոտ նոր նպատակներ ու արժեքներ են հայտնվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ բան պիտի հասցնեք, և դա ձեզ կուրախացնի: Առավոտյան կզգաք, որ պատրաստ եք գլուխ հանել ոչ միայն հասարակ գործերից, այլև բարդերից: Շատ բան պարզապես հրաշալի կստացվի, իսկ համեստ հաջողություններին ընդհանրապես առանց ջանքեր գործադրելու կհասնեք: Օրվա կեսը հաճելի հանդիպումներ է խոստանում: Հնարավորություն կունենաք զրուցել մարդկանց հետ, որոնց կարոտել էիք:

Հավանական են անսպասելի ծախսեր: Դրանք կարող են կապված լինել ընտանիքի աճող պահանջմունքների կամ ամեն ինչ ու միանգամից ստանալու ձեր ցանկության հետ: Սպոնտան գնումները հաջող կլինեն, ծախսած գումարի համար զղջալու կարիք չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ստանձնեք կարևոր գործերը: Սկզբում ամենայն հավանականությամբ բարդ է լինելու, բայց դուք հրաշալի գլուխ կհանեք, առաջին հաջողություններին էլ բավական արագ կհասնեք: Կօգնեն մարդիկ, որոնց հետ ժամանակին մոտ ընկերություն եք արել, իսկ հետո սկսել եք ավելի քիչ շփվել: Այսօր հեշտությամբ կվերականգնեք հին հարաբերությունները: Իհարկե, եթե ուզենաք:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են ոչ մեծ ընտանեկան տարաձայնություններ: Մտերիմներն ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա, չի բացառվում ստիպված լինեք մի քանի անգամ բացատրել ամենահասարակ բաները: Բայց դուք չեք նյարդայնանա, և բոլորը կպահպանեն լավ տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հրաշալի կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք կիսում են ձեր նախասիրությունները, հետաքրքրություններն ու կյանքի հանդեպ հայացքները: Զրուցելու բան կունենաք, ծրագրեր կհայտնվեն, որոնք կուզենաք միասին իրագործել: Բացի այդ, կարող եք նախաձեռնող լինել ռոմանտիկ հարաբերություններում: Դուք կզգաք, որ հիմա այն տեղին է ու չեք սխալվի:

Լավ կանցնեն ուղևորությունները, նույնիսկ եթե դրանք նախապես չէիք ծրագրել ու վերջին պահին եք որոշել ճամփա ընկնել: Ինչքան հեռո գնաք տնից, այնքան մեծ կլինի անսովոր իրադարձությունների հավանականությունը, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կօգնեն այլ կերպ նայել կյանքին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այսօր արժե ուշադիր լսել ինտուիցիայի հուշումները: Հենց այն կօգնի ճիշտ պատասխաններ ստանալ կարևոր հարցերին, գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակներից ու որոշել, թե ինչպես է պետք գործել: Շրջապատողների խորհուրդներն էլ օգտակար կլինեն, ուշադրություն դարձրեք այն մարդկանց հուշումներին, որոնց փորձը ձեզ բազմիցս է օգտակար եղել:

Ոչ բոլոր Կարիճները կկարողանան պահպանել լավ տրամադրությունը: Հուզական դաշտը անկայուն կլինի, այդ իսկ պատճառով դատարկ բաների պատճառով չհուզվել չի ստացվի: Կշեղեն հետաքրքիր գործերը: Կարող եք վերադառնալ հին նախասիրությանը կամ նորը գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը անսպասելի, բայց շատ հետաքրքիր նորություններ, ինչպես նաև լուրեր կբերի մարդկանցից, որոնց ճակատագրի համար անհանգստանում էիք: Կլուծվեն այն հարցերը, որոնց շուրջ վերջերս շատ էիք մտորում, դժվար չի լինի մոտ ապագայի գործողությունների ծրագիր կազմելը: Ընկերները հաճույքով կաջակցեն ձեր գաղափարները, կօգնեն մտածածն իրագործելու հարցում:

Տնային գործերը կարող են սպասվածից ժամանակատար լինել: Բայց դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի պիտանի գնումների համար: Դուք գումարը զուր չեք ծախսի, կընտրեք իրեր, որոնք իսկապես դեռ շատ պետք կգան ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կուզենաք ինչ-որ անսովոր, նոր բանով զբաղվել, կյանքում բազմազանություն մտցնել: Օրը դրա համար հրաշալի կլինի: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչի մասին նախկինում միայն հեռավոր պատկերացում ունեիք, կմտապահեք այն ամենը, ինչը կարող է պետք գալ, հեշտությամբ կգտնեք մարդկանց, որոնք կօգնեն և՛ գործով, և՛ խորհրդով:

Օգտակար կլինի ծրագրեր կառուցելը, կոնկրետ քայլեր մտածելը: Ձեզ կհաջողվի ոչինչ բաց չթողնել, հաշվի առնել բոլոր մանրուքները: Կարող եք իրեր գնել, որոնք պետք կգան մոտ ժամանակներս: Ընտրության հարցում չեք սխալվի և գումարը զուր չեք վատնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա համար ծրագրածը հասցնելու համար պիտի շատ աշխատեք: Նույնիսկ ամենահասարակ առաջադրանքների լուծումը կարող է սպասվածից ժամանակատար լինել: Բայց դուք ձեր մտահղացումներից չեք հրաժարվի ու ճիշտ էլ կվարվեք: Երեկոյան կհաջողվի հրաշալի արդյունքների հասնել: Որոշ Ջրհոսներ հաջողության կհասնեն այնտեղ, որտեղ դրա հույսը չունեին:

Ընկերներն ու մյուս մտերիմները հաճույքով կօգնեն ձեզ, ամեն հարցում կաջակցեն: Նրանք կուրախացնեն անսպասելի նվերներով, լավ նորություններով ու հետաքրքիր առաջարկներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր շրջապատողների հետ հեշտությամբ լեզու կգտնեք: Նոր ծանոթների հետ կարճատև զրույցներն էլ բավարար կլինեն, որպեսզի կռահեք, թե ինչ կա նրանց մտքին, իսկ մտերիմներին ընդհանրապես կես խոսքից կհասկանաք: Կուրախացնի հին ընկերների հետ հանդիպումը: Շփումները ոգեշնչող կլինեն, ծրագրեր կհայտնվեն, որոնք շուտով միասին կիրագործեք:

Օրը հրաշալի կլինի ստեղծագործ զբաղմունքների համար: Օգտակար կլինի նոր գործում ուժերը փորձելը: Որոշ Ձկներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին էլ կռահում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2040 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0