ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի հունվարի 29
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1853 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հարմար կլինի կարևոր հանդիպումների համար: Կարևոր չէ, թե դրանց ժամանակ ինչի մասին է խոսվելու. կարող եք չկասկածել, որ ձեզ ուշադիր կլսեն, ճիշտ կհասկանան ու կաջակցեն: Հնարավորություն կունենաք դեպի լավը փոխել վերջին շրջանում լարված հարաբերությունները: Որոշ Խոյերի հաճելի սիրային անակնկալներ են սպասվում:

Օրվա երկրորդ կեսի համար ոչ մի լուրջ ու հոգնեցնող գործ մի ծրագրեք: Ամենայն հավանականությամբ, այդ հատվածում հանգստի կարիք եք ունենալու: Աշխատեք չմտածել գործերի մասին, փորձեք շեղվել առօրյա հոգսերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Պահպանեք ինքնատիրապետումն ու պրովոկացիաներին մի տրվեք: Հենց դա կօգնի խուսափել երկար վեճերից ու մտերիմների հետ շփումներում այլ լարված պահերից: Օրվա առաջին կեսին հազիվ թե կարողանաք հանգիստ քննարկել կարևոր հարցերը. նման զրույցները լավ է հետաձգել:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ, ձեզ համար կարևոր գործի հաջող ավարտ է խոստանում: Հավանական են անսպասելի այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք: Հյուր կգան հենց այն մարդիկ, որոնց կարոտել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հրաշալի կլինի գումարի հետ կապված լուրջ հարցերը լուծելու համար: Այստեղ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը չի հիասթափեցնի: Հաջող կլինեն գնումները և կարևոր չէ՝ դրանք նախապես ծրագրել եք, թե որոշումը վերջին պահին եք ընդունել:

Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի անձնական հարաբերությունների ոլորտում: Մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը դժվար չի լինի, նոր ծանոթներին էլ հեշտությամբ դուր կգաք: Ինչ-ինչ զարմանալի զուգադիպություններ, անսովոր իրադարձություններ կարող են բանալի տալ այն խնդրի լուծման համար, որի մասին վերջին օրերին շատ էիք մտածում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Վատ օր չէ: Ամեն ինչ չէ, որ սպասվածի նման կդասավորվի, բայց ծրագրերը փոխելու անհրաժեշտությունը ձեզ ընդհանրապես չի վշտացնի: Եթե նոր գործ ստանձնեք, արագ դրանում առաջին հաջողություններին կհասնեք: Ընկերներն ու հին ծանոթները հաճույքով կօգնեն, եթե դժվարություններ առաջանան:

Հաճելի կլինի այն մարդկանց հետ հանդիպումը, որոնց վաղուց չեք տեսել: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, ընդհանուր ծրագրեր էլ կհայտնվեն: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի հին նախասիրությանը վերադառնալու համար: Այն կրկին դրական հույզեր կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա համար համարձակ կարևոր գործեր ծրագրեք: Դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք, և դա հազիվ թե մեծ ջանքեր պահանջի: Կհաջողվի ավարտել վաղուց սկսածը: Որոշ Առյուծներ պատասխաններ կգտնեն այն հարցերին, որոնց պատճառով վերջին ժամանակներս վեճեր շատ են եղել: Ինտուիցիան սուր կլինի, նրա հուշումներն անպայման կօգնեն ճիշտ որոշումներ ընդունել:

Չի բացառվում գաղափարներ հայտնվեն, որոնց իրագործումը կօգնի ձեզ մեծացնել եկամուտները: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի խոշոր գնումների համար: Դուք անսխալ կընտրեք այն, ինչը կուրախացնի և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է ոչ մեծ ճամփորդության համար: Պարտադիր չէ հեռու տեղ մեկնեք, քանի որ կարևոր կլինի ոչ թե հեռավորությունը, այլ պայմանները փոխելու, անսովոր վայրում լինելու հնարավորությունը: Չի բացառվում ձեզ հյուր կանչեն այնտեղ, որտեղ վաղուց էիք ուզում լինել: Կարող եք առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել. դուք բազում դրական հույզեր կստանաք:

Դուք հեշտությամբ հաջողությունների կհասնեք այնտեղ, որտեղ երևակայության ու ստեղծագործ մոտեցման կարիք կլինի: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում կհետևեք ինտուիցիայի հուշումներին, որոնք այսօր ժամանակին ու ճշգրիտ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հրաշալի կլինի համախոհների հետ հանդիպելու, ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Կարևոր չէ խոսքն ընտանեկան հանգստի մասին կլինի, ապագա գնումների, թե տնային գործերի, քանի որ բոլոր դեպքերում զրույցը օգտակար կլինի, դրական հույզեր կպարգևի: Որոշ Կշեռքներ կմտածեն աշխատանքային խնդիրների մասին և անսպասելի, բայց շատ օգտակար խորհուրդներ կստանան:

Օրվա առաջին կեսը հանգիստ կանցնի, երկրորդը հազիվ թե առանց անսպասելի իրադարձությունների ու հաճելի խառնաշփոթի անցնի: Հեռվից ստացած լուրերը կոգեշնչեն, հին ընկերների հետ հանդիպումներն էլ կբարձրացնեն տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այսօր աստղերը ձեր կողմից կլինեն: Նրանց աջակցությամբ դուք կյանքի կկոչեք այն, ինչ վաղուց էիք մտածել, կհասնեք կարևոր նպատակին: Ձեր անսովոր գաղափարները դուր կգան ոչ միայն ընկերներին, այլև նոր ծանոթներին: Եթե օգնականների կարիք ունենաք, առանց դժվարության կգտնեք նրանց:

Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ ու զարմանալի բացահայտումներ է խոստանում: Այդ հատվածում ստացած ինֆորմացիան ձեզ դեռ էլի է պետք գալու. այն թույլ կտա ճիշտ որոշումներ ընդունել, կողմնորոշվել ոչ միանշանակ իրավիճակում, խուսափել ցավալի սխալներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օգտակար կլինի այն գործերին վերադառնալը, որոնք ժամանակին սկսել ու այդպես էլ ավարտին չեք հասցրել: Այս անգամ կկարողանաք անհրաժեշտ արդյունքի հասնել և դրա համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Շատ Աղեղնավորների պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ նրանք կգտնեն նպատակին տանող ամենակարճ ճամփան, կխուսափեն զուր ապրումներից ու հուզումներից:

Օրը հաջող կլինի շփումների տեսանկյունից: Այսօր դուք հեշտությամբ կհասկանաք նույնիսկ նրանց, ում հետ երբեք լեզու գտնել չի ստացվել: Պարզ կդառնա, թե ինչու են շրջապատողները վարվում այս և ոչ թե այլ կերպ, չեն լսում լավ խորհուրդները, անում են այն, ինչը ձեզ հիմար բան է թվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հազիվ թե միայն հանգստին նվիրեք. էներգիա շատ կունենաք, կուզենաք դրան արժանի կիրառում գտնել: Հենց այդ պատճառով էլ կստանձնեք բարդ գործերը կամ կվերադառնաք նրան, ինչը վաղուց էիք սկսել: Համառությունը կօգնի հաջողության հասնել: Ինչ-որ մեկի օգնությունը հազիվ թե անհրաժեշտություն լինի, բայց չարժե հրաժարվել, եթե այն առաջարկեն ընկերները կամ լավ ծանոթները:

Հնարավոր են հաճելի ծանոթություններ: Ամենայն հավանականությամբ, դրանք կապված կլինեն հին նախասիրության հետ, որին այսօր կուզենաք վերադառնալ կամ ձեզ անսպասելի հետաքրքրած նոր գործի: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը լավ կդասավորվի, հաջողակ կլինեք: Կկարողանաք լուծել այն խնդիրները, որոնց պատճառով վերջին ժամանակներս բազմաթիվ հոգսեր եք ունեցել և՛ դուք, և՛ ձեր մտերիմները: Եթե կարևոր գործ ստանձնեք, արագ դրանում հաջողության կհասնեք:

Հին ընկերների հետ հանդիպումը հրաշալի կանցնի, սպասվածից շատ դրական հույզեր կպարգևի: Տարաձայնությունների ու վեճերի առիթներ հազիվ թե առաջանան, իսկ ահա նոր ընդհանուր ծրագրեր կունենաք: Հավանական են նվերներ, այդ թվում՝ լրիվ անսպասելի, որոնց համար շատ ուրախ կլինեք: Կարող են իրականանալ ամենահամարձակ երազանքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հազիվ թե բացառապես հաճելի ու լրիվ անամպ լինի, բայց լուրջ խնդիրներ էլ չի բերի: Աշխատեք ուշադրություն չդարձնել մանրուքներին, չվշտանալ, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Եթե պահպանեք հանգստությունն ու լավ տրամադրությունը, իրավիճակը դեպի լավը փոխելու եղանակ էլ կգտնեք:

Մտերիմները հաճույքով կաջակցեն ձեզ, բայց միայն այն դեպքում, եթե նրանց հետ կիսվեք ձեր ապրումներով, խորհուրդ խնդրեք: Իսկ ահա պարզապես կռահել, թե ինչ կա ձեր հոգում, հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1853 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0