Աստղագուշակ․ 2022 թվականի հունվարի 28
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1918 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հրաշալի կլինի ինչպես լավ ծանոթ, այնպես էլ ձեզ համար լրիվ նոր գործերի համար: Կկարողանաք արագ գլուխ հանել նրանից, ինչն առաջ չի ստացվել: Դուք կհասկանաք՝ ինչպես արագ հասնել դրված նպատակներին ու կգտնեք մարդկանց, որոնք կօգնեն այդ հարցում: Հնարավորություն կունենաք վերականգնել հին գործնական կապերը, կրկին ձեռք բերել այն մարդկանց աջակցությունը, որոնց հետ նախկինում հաճույքով համագործակցել եք: Չնայած բոլոր հաջողություններին՝ օրվա վերջին որոշ Խոյերի տրամադրությունը կարող է փչանալ: Պատճառը հոգնածությունը կդառնա: Ինքներդ ձեզ փոքրիկ դադար թույլ տվեք, և դա կօգնի կրկին դրական տրամադրվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը հրաշալի գաղափարներ, ինչպես նաև պատասխաններ կբերի այն հարցերին, որոնց շուրջ վերջերս շատ եք մտորել: Հեշտությամբ կսովորեք նոր բաները, միանգամից կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, չի բացառվում ձեզ առաջարկեն մասնակցել կարևոր նախագծի վրա տարվող աշխատանքին: Դուք արագ կլուծեք կենցաղային հարցերը, պիտանի գնումներ կանեք: Ծախսերը կարող են սպասվածից մեծ լինել: Բայց դրա համար անհանգստանալու կարիք չկա, քանի որ նոր դրամական մուտքերը չեն ուշանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Դուք սովորականից շատ զբաղված կլինեք ու կհասցնեք շատ օգտակար բաներ անել ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Առօրյա գործերից արագ գլուխ կհանեք, հեշտությամբ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Իսկ ահա նոր բան ստանձնելիս հնարավոր է դժվարությունների բախվեք: Նպատակին հասնելու համար մի քանի փորձ պիտի ձեռնարկեք: Ընկերները հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնությունները, իսկ ահա ընտանիքի անդամները կարող են քննադատորեն տրամադրված լինել: Աշխատեք նկատողություններին փիլիսոփայորեն վերաբերվել և ապրումներ չունենալ, եթե ինչ-որ մեկին ձեր արարքների մոտիվները հասկանալի չլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը շատ հաջող կլինի գործնական տեսանկյունից: Դուք արագ գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից, հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ մյուսներին դա անել չի հաջողվել: Մարդիկ, որոնք ձեզ նախկինում թերագնահատում էին, կփոխեն իրենց կարծիքը: Չի բացառվում շուտով աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հետաքրքիր առաջարկներ ստանաք: Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Հնարավոր են կենցաղային թյուրիմացություններ, մանր-մունր խնդիրներ, որոնց լուծման համար պիտի հետաձգեք մյուս զբաղմունքները: Բայց տրամադրությունը դրանից չի փչանա: Երեկոն կուրախացնի հաճելի հանդիպումով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Այսօր ինտուիցիան կօգնի պատասխաններ ստանալ բարդ հարցերին: Լսեք նրա հուշումներն ու արագ գլուխ կհանեք ոչ միանշանակ իրավիճակից, նոր պայմաններում ձեզ ճիշտ կպահեք, լավ տպավորություն կթողնեք նրանց վրա, ովքեր ձեզ առաջին անգամ են տեսնում: Հաջող կանցնեն գործնական բանակցությունները, հավանական են շահավետ գործարքներ: Ընկերների հետ հանդիպումները կբարձրացնեն տրամադրությունը: Դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք, կխոսեք բոլորին հուզող բաների մասին: Չի հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունը. հաճելի պահեր շատ կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը կարևոր հանդիպումներ ու հետաքրքիր զրույցներ կբերի: Շրջապատողների հետ միանգամից լեզու գտնել չի ստացվի. պատրաստ եղեք վեճերի ժամանակ պնդել ձեր տեսակետը: Հնարավոր են անսպասելի առաջարկներ: Վերջնական պատասխանի հարցում մի շտապեք. նախ ավելի շատ տեղեկատվություն հավաքեք, լավ մտածեք: Գործին ձեր լուրջ մոտեցումը շատերին դուր կգա: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե ճամփա ընկնեք հին ընկերոջ կամ մեկ այլ մտերիմ մարդու հետ: Երեկոն կուրախացնի հեռվից հաճելի լուրով կամ հանդիպումով, որի մասին երկար ժամանակ գաղտնի երազել եք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Այսօր ձեզ համար դժվար չի լինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելն ու եզրահանգումներ անելը: Կարող եք զբաղվել հաշվետվություններ կազմելով, և ընդհանրապես՝ փաստաթղթերի հետ աշխատանքը մեծ ջանքեր չի պահանջի: Ոչ բոլոր հանդիպումները կանցնեն ուզածի նման: Զրուցակիցներին նոր գաղափարներով հետաքրքրելու կամ նրանց ձեր ճշմարտացիության մեջ ապացուցելու համար պիտի ջանքեր գործադրեք: Տանը մանր-մունր թյուրիմացություններից, անհասկացողությունից խուսափել հազիվ թե ստացվի: Վեճերից խուսափելուն կօգնի հումորի զգացումը. դուք կգտնեք մթնոլորտը լիցքաթափելու, բոլորի տրամադրությունը բարձրացնելու ձևը: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հրաշալի օր է գաղափարներով կիսվելու, ձեր համարձակ մտահղացումների ու ծրագրերի մասին պատմելու համար: Ձեր անսովոր հայացքները ուշադրություն կգրավեն և այն մարդկանց սրտով կլինեն, որոնցից շատ բան է կախված: Հին համախոհները կօգնեն գլուխ հանել բարդ գործերից, դուք հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ դրանց հույսը չունեիք: Երեկոյան մտքերը հավաքելը բարդ կլինի, այդ իսկ պատճառով նշված հատվածի համար յուրահատուկ կարևոր ոչ մի բան մի ծրագրեք: Ամեն անգամ չէ, որ ձեր ապրումները հասկանալի կլինեն շրջապատողներին, բայց ամենամտերիմները անպայման կաջակցեն ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հարմար օր է նոր գործերի համար, հատկապես եթե դրանք ստեղծագործ մոտեցում են պահանջում: Այնտեղ, որտեղ պիտի ինքնատիպ մի բան մտածել, այսօր ձեզ հավասարը չի լինի: Իսկ ահա կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող աշխատանքից գլուխ հանելն ավելի դժվար կլինի: Չի բացառվում այդտեղ օգնության կարիք ունենաք: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Այսօր դուք հազիվ թե ուզենաք ծախսել ստացածը, և դա լավ է, քանի որ շուտով ավելի պարզ կլինի՝ ինչպես տնօրինել գումարը: Հավանական են նվերներ: Որոշ Աղեղնավորներ կստանան հենց այն, ինչի մասին վաղուց էին երազում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շրջապատողների հետ լեզու գտնելը, վիճողներին հաշտեցնելը, նոր ծանոթների մտքին եղածը կռահելը ձեզ համար հեշտ կլինի: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես վարել գործնական բանակցությունները, կօգնի բարդ հանդիպման ժամանակ վարքի ճիշտ ձև ընտրել: Ռոմանտիկ հարաբերություններում հնարավոր են մեծ դրական փոփոխություններ: Վերջին շրջանում ձեզ վշտացնող խնդիրները անցյալում կմնան: Համառությունը կօգնի գլուխ հանել այն գործից, որը համարյա անհույս էր թվում: Դուք հրաշալի արդյունքի կհասնեք, բայց ջանքերի գնով: Մտածեք, թե ինչը կօգնի ձեզ վերականգնել ուժերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Այսօր ձեզ շատ պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու, սուր անկյունները հարթելու և ձեզանից տարբերվող մարդկանց հետ պայմանավորվելու ունակությունը: Աշխատանքային շատ հարցեր արագ ու հաջողությամբ կլուծվեն հենց նրա շնորհիվ, որ դուք կգտնեք անհրաժեշտ բառերը, լավ տպավորություն կթողնեք: Լավ է նկատողություններ չանեք ու խորհուրդներ չտաք. դրանց համար հազիվ թե ինչ-որ մեկն ուրախ լինի: Օրվա առաջին կեսը հետաքրքիր ու հագեցած կլինի, իսկ երկրորդին պիտի կենտրոնանաք միապաղաղ, բավական ձանձրալի ու չոգեշնչող գործերի վրա: Բայց դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Եկել է վճռական գործելու ժամանակը: Դուք առանց կասկածելու կստանձնեք բարդ գործերը, հրաշալի գլուխ կհանեք դրանցից, սպասվածից լավ արդյունքի կհասնեք: Օգտակար կլինի մասնագիտական ոլորտում նախաձեռնող լինելը: Դա բարձր կգնահատեն մարդիկ, որոնցից կախված է ձեր կարիերայի հետագա զարգացումը: Հին ընկերոջ հետ անսպասելի հանդիպումը կփոխի ձեր ծրագրերը, կբարձրացնի տրամադրությունն ու կոգեշնչի: Չի բացառվում հենց դրա շնորհիվ հասկանաք, թե ինչ կուզենայիք փոխել ձեր կյանքում ու կսկսեք շարժվել լրիվ նոր ուղղությամբ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|