ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի հունվարի 26
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2188 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հագեցած կլինի: Դուք ժամանակը զուր չեք վատնի ու շատ բան կհասցնեք անել: Կուրախացնի այն, որ շատ հարցերի ճիշտ պատասխանները մակերեսին դրված կլինեն, դրանք գտնելու համար գլուխ կոտրելու կարիք չի լինի: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, չի բացառվում նոր համախոհներ ու նույնիսկ հովանավորներ գտնեք:

Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, ձեզ կհաջողվի արագ ընդհանուր լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ: Այսօր կարող եք և՛ ընկերական, և՛ ռոմանտիկ հարաբերություններ սկսել: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ կբերի այն մարդկանցից, որոնց կարոտել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսին մանր-մունր դժվարություններից ու թյուրիմացություններից խուսափել չի ստացվի: Բայց հուզվելու կարիք չկա: Այդ հատվածում լուրջ խնդիրներ չեն առաջանա, իսկ մնացած ամեն ինչից արագ գլուխ կհանեք: Հաճույքով կօգնեն հին ընկերները, որոնց աջակցության շնորհիվ դժվար պահին խուճապի չեք մատնվի:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և օրվա երկրորդ կեսը ավելի հաճելի կանցնի: Այդ հատվածում կարող են իրականանալ հին ցանկությունները, իսկ պայմանները բարենպաստ կլինեն մի ծրագրի իրագործման համար, որի հետ մեծ հույսեր եք կապում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այսօր դուք օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար: Կարևոր գործերը բարդ չեն թվա, դուք դրանց ոգևորությամբ կանցնեք ու արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Նոր գաղափարները արժե քննարկել այն մարդկանց հետ, որոնց փորձին վստահում եք: Ձեզ կհուշեն, թե ինչպես է լավ իրագործել մտածածը:

Ինտուիցիան կօգնի ֆինանսական հարցերը լուծելիս: Օրը շահավետ գործարքներ ու հաջող գնումներ է խոստանում: Հաջողակ կլինեք սիրո մեջ, հատկապես եթե նախաձեռնող լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, օրն անակնկալներով ու անսպասելի իրադարձություններով լի կլինի: Բայց եթե հանգստություն պահպանեք, նոր իրավիճակում չեք մոլորվի, արագ կհասկանաք՝ ինչպես պիտի ձեզ պահեք, ճիշտ որոշումներ կընդունեք: Ֆինանսական գործերը ուշադրություն կպահանջեն: Լավ է չշտապեք գնումների հարցում, հատկապես եթե խոսքն այնպիսի իրերի մասին է, որոնց կարիքն առանձնապես չունեք:

Օրն անսովոր ծանոթություններ է խոստանում: Ամենայն հավանականությամբ դրանք օգտակար կլինեն գործնական տեսանկյունից, ձեր առաջ նոր մասնագիտական հեռանկարներ կբացեն: Բայց ընկերական հարաբերությունների սկիզբն էլ շատ հավանական է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Նույնիսկ հասարակ գործերն այսօր ավելի մեծ ջանքեր ու ժամանակ կպահանջեն, քան սովորաբար: Դուք համառ կլինեք ու կհասնեք անհրաժեշտ արդյունքին, բայց դրա համար պիտի շատ աշխատեք: Կարող են խախտվել հին պայմանավորվածությունները, իսկ համախոհներն ամեն անգամ չեն արդարացնի ձեր ակնկալիքները: Բայց դա գործնական կապերն ավարտելու, ձեզ համար կարևոր հարաբերություններին վերջ տալու առիթ չպիտի դառնա:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա, և օրվա երկրորդ կեսը առաջինից հաջող կդասավորվի, ուրախության առիթներ կբերի: Երեկոն հարմար կլինի ծրագրեր կառուցելու համար: Այս շրջանում մտածածը շուտով կկարողանաք իրագործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Լավ կանցնեն և՛ ծրագրված, և՛ անսպասելի հանդիպումները: Դուք կկարողանաք լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ում նախկինում ընդհանրապես չէիք հասկանում: Կարող եք զբաղվել կարևոր փաստաթղթերի ձևակերպմամբ, այստեղ ոչ մի մանրուք բաց չեք թողնի: Հին ծանոթները հրաշալի խորհուրդներ կտան, և դուք անպայման կհետևեք դրանց:

Օրվա սկզբին ստացած լուրերը կարող են ազդել ձեր աշխատանքային ծրագրերի վրա: Ավելի ուշ կգա կենցաղային հարցերի լուծման համար հարմար ժամանակը: Հավանական են հաջող գնումներ. դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք ձեզ երկար տարիներ կծառայեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Գործեր անսպասելի շատ կլինեն, և դուք միանգամից չեք կարողանա որոշել, թե ինչին պիտի անցնեք առաջին հերթին: Նոր հոգսեր ու պարտականություններ կհայտնվեն, ձեզ ժամանակ է պետք՝ հասկանալու համար, թե ինչպես պիտի ամեն ինչից գլուխ հանեք: Բարեբախտաբար, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք կօգնեն և՛ գործով, և՛ խորհրդով: Հին ընկերները հետաքրքիր մի բան կառաջարկեն:

Օրը հարմար կլինի մի մարդու հետ հանդիպելու համար, որի վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Ձեր ուժեղ կողմերը աննկատ չեն մնա, իսկ ձեր հաղթանակների ու ձեռքբերումների մասին էլ առանց ավելորդ համեստության կպատմեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հոգսեր կբերի: Կպարզվի, որ ծրագրված գործերը պետք է հետաձգել անսպասելի առաջ եկած խնդիրները լուծելու համար: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, բայց դրա համար ժամանակ և ուժեր պիտի ծախսեք: Այնպես որ՝ համբերությամբ զինվեք ու անհնարը մի պահանջեք ո՛չ ձեզանից, ո՛չ շրջապատողներից:

Շատ դժվարություններից գլուխ հանելուն կօգնեն հնարամտությունն ու երևակայությունը: Դուք կնկատեք հնարավորություններ, որոնց մյուսներն ուշադրություն չեն դարձրել, կգտնեք նպատակին տանող ամենակարճ ճանապարհը: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես պիտի դեպի լավը փոխեք վերջին շրջանում լարված հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը վառ ու հիշարժան կլինի: Դուք ուշադրություն կդարձնեք նրան, ինչը նախկինում չեք նկատել, նոր հնարավորություններ կտեսնեք ու կաշխատեք դրանցից յուրաքանչյուրն օգտագործել: Օգտակար կլինի աշխատանքի մեջ նախաձեռնող լինելը, նոր բան առաջարկելը: Դուք կզարմանաք, թե ինչքան մարդ է ուզում աջակցել ձեր գաղափարները:

Կհաջողվի հանգիստ քննարկել կարևոր հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել: Որոշ Աղեղնավորներ կհասկանան՝ ինչպես լուծել իրենց ու իրենց մտերիմների կյանքը բարդացնող խնդիրները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հաջող կլինի գործնական տեսանկյունից: Այն միանման լավը կլինի և՛ ծանոթ աշխատանքի, և՛ լրիվ նոր առաջադրանքները լուծելու համար: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչը մյուսներին չափազանց բարդ է թվացել: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատել են ձեզ, կհասկանան, թե ինչքան են սխալվել:

Ձեր ջանքերի շնորհիվ կլուծվեն հին խնդիրները, ոչ միանշանակ իրավիճակից էլ ելք կգտնվի: Դուք հրաշալի լեզու կգտնեք շրջապատողների հետ, կկարողանաք պայմանավորվել նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցների հետ: Չի բացառվում իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները, որոնց ճակատագրի համար վերջերս անհանգիստ էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հանգիստ ու հաճելի կանցնի: Այն լավը կլինի հին գործերն ավարտելու և այն հարցերը լուծելու համար, որոնց շուրջ վերջին ժամանակներս շատ եք մտածել: Մարդիկ, որոնք ձեզ վաղուց գիտեն, հրաշալի խորհուրդներ կտան, ժամանակին օգնություն կառաջարկեն: Որոշ Ջրհոսներ որոշակիություն կմտցնեն մոտ ապագայի ծրագրերում, մյուսները կվերամշակեն երկարաժամկետ ծրագրերը՝ հասկանալով, որ առաջնահերթությունները փոխվել են:

Կուրախացնեն հին ընկերների հետ շփումները, որոնք ձեզ համար և՛ լավ նորություններ, և՛ հետաքրքիր առաջարկներ կունենան: Չի հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա առաջին կեսը անհանգիստ կանցնի: Տրամադրությունը հաճախ կփոխվի, դուք կարող եք սրտին մոտ ընդունել աննշան իրադարձությունները, հիմար բաների պատճառով հուզվել: Որոշ Ձկներ սեփական գործերով զբաղվելու փոխարեն կկենտրոնանան ուրիշների խնդիրների լուծման վրա, հետո էլ կմտածեն՝ արդյոք չարժեր այլ կերպ դնել առաջնահերթությունները:

Ավելի ուշ կգա նախաձեռնող լինելու, գաղափարներով կիսվելու, նոր բան առաջարկելու համար հարմար ժամանակը: Դա վերաբերում է ոչ միայն աշխատանքին, այլև անձնական հարաբերություններին: Շատ բան դեպի լավը կփոխվի, եթե ձեր իրական զգացմունքները չթաքցնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2188 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0