Աստղագուշակ․ 2022 թվականի հունվարի 24
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2141 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Եկել է կարևոր ու լուրջ գործը ստանձնելու ժամանակը: Դուք արագ նրանում առաջին հաջողություններին կհասնեք, կհասկանաք՝ ինչպես առաջ շարժվել: Հրաշալի խորհուրդներ կտան մարդիկ, որոնց փորձն արդեն օգտակար է եղել ձեզ: Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք կարող եք և՛ նոր համախոհներ, և՛ իսկական ընկերներ գտնել: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը: Հավանական են դրամական մուտքեր: Ձեզ կարող են վերադարձնել հին պարտքերը, վճարել ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: Հնարավոր են համագործակցության առաջարկներ, որոնք արագ եկամուտ կխոստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Դուք հրաշալի գաղափարներ կունենաք: Դրանց իրագործման հնարավորությունը մոտ ժամանակներս կընձեռվի, իսկ մինչ այդ կարող եք կենտրոնանալ համախոհներ փնտրելու վրա: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց օգնությունը շատ պետք կգա, նրանց հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելն էլ հեշտ կլինի: Ձեր ծրագրերի մասին այնպես կպատմեք, որ յուրաքանչյուրը կուզենա մասնակցել դրանց իրագործմանը: Օրը հարմար կլինի գնումների համար: Եթե վաղուց էիք ծրագրել ինչ-որ օգտակար իր ձեռք բերել, բայց չէիք կարողանում ընտրություն կատարել, այսօր դա ձեզ մոտ անպայման կստացվի: Չեն բացառվում նվերները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Արդեն օրվա առաջին կեսին կհասկանաք, որ պատրաստ եք ստանձնել այն գործը, որը նախկինում չափազանց բարդ, համարյա անիրագործելի էիք համարում: Դժվար չի լինի համախոհներ գտնելը. ձեզ կաջակցեն նույնիսկ նրանք, ումից նման բան չէիք սպասում: Լավ կանցնեն պոտենցիալ գործատուների, ապագա գործընկերների հետ հանդիպումները: Օրվա երկրորդ կեսին հուզական դաշտը ավելի լարված կդառնա, տրամադրությունն էլ կփչանա: Բայց ձեզ կհաջողվի արագ վերականգնել հոգեկան հավասարակշռությունը: Դրանում կօգնի սիրելի գործը կամ հանդիպումը ձեզ համար յուրահատուկ թանկ մարդու հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Այս հաջող օրը շատ արդյունավետ կանցնի: Դուք գլուխ կհանեք այն գործերից, որոնք նախկինում բարդ էին թվում, հաջողությամբ կավարտեք այն, ինչին մեծ ուժեր եք նվիրել ու գոհ կմնաք ձեզանից: Լավ կանցնեն գործնական բանակցությունները: Որոշ Խեցգետիններ աշխատանքի գրավիչ առաջարկներ կստանան, կհամաձայնեն դրանց ու չեն զղջա դրա համար: Կարող են վշտացնել մտերիմների հետ մանր-մունր տարաձայնություններն ու վեճերը: Հաճախ դրանք կապված կլինեն անհասկացողության հետ: Շուտով ամեն ինչ կպարզվի, հարաբերությունները կրկին ջերմ ու ներդաշնակ կդառնան: Երեկոն կուրախացնի ռոմանտիկ անակնկալով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Կենտրոնացեք բարդ առաջադրանքների լուծման վրա: Այսօր դուք կարող եք գլուխ հանել նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել ոչ ձեր մոտ, ոչ էլ շրջապատողների: Հնարավորություն կունենաք գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակից, հասնել ճշմարտությանը, պատասխաններ գտնել այն հարցերին, որոնք մյուսներին փակուղու առաջ են կանգնեցրել: Դա դժվար կլինի ու ջանքեր կպահանջի, բայց դուք գլուխ կհանեք: Օրը հարմար կլինի ուղևորությունների համար, և կարևոր չէ՝ դրանք նախապես ծրագրել եք, թե ճամփա ընկնելու որոշումը վերջին պահին եք կայացրել: Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները: Կարող եք հյուրեր ընդունել, բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հագեցած կլինի: Շատ բան պիտի հասցնեք, ընդ որում՝ պիտի զբաղվեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով: Չնայած պայմաններն ամեն անգամ բարենպաստ չեն դասավորվի, դուք կպահպանեք հանգստությունն ու հաղթանակի հանդեպ վստահությունը, անպայման կհասնեք ձեր նպատակին: Դրանում կօգնեն նոր ծանոթները, որոնց հետ շուտով կընկերանաք: Օրվա երկրորդ կեսին տնային խնդիրներ կառաջանան, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Չի բացառվում ոչ մեծ, բայց շտապ ծախսերի կարիք լինի: Մնացած հարցերում օրը շատ հաջող կդասավորվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Այսօր ձեզ համար հեշտ կլինի մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելը: Կհաջողվի մյուսներից վաղ պիտանի տեղեկատվություն ստանալ, կռահել նրա մասին, ինչը ձեզանից չգիտես ինչու թաքցրել են: Հնարավոր է հասկանաք, թե ինչու վերջին ժամանակներս ծանոթներից ինչ-որ մեկի հետ հարաբերությունները լարվել էին: Շատ թյուրիմացություններ կպարզվեն, փոխադարձ վիրավորանքներն էլ կմոռացվեն: Կարևոր հարցերն այսօր արժե քննարկել ոչ ֆորմալ միջավայրում, քանի որ այդպես ավելի հեշտ կլինի բոլորին դուր եկող լուծումը գտնելը: Մարդիկ, որոնց հետ նախկինում դժվարությամբ եք լեզու գտել, անսպասելի համակրելի ու հաճելի կլինեն շփման մեջ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը անհանգիստ կանցնի, պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, օգնեք նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել, ուղղեք ուրիշների սխալները: Մեկ ուրիշը նման իրավիճակում անպայման խուճապի կմատնվեր, իսկ դուք ամեն ինչից գլուխ կհանեք: Օրվա կեսին կարող են նոր ծրագրեր հայտնվել, որոնց իրագործման վրա էլ կկենտրոնանաք մոտ օրերս: Հնարավոր են անսովոր պատահարներ, տարօրինակ ու անսպասելի իրադարձություններ: Դրանք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կօգնեն նորովի նայել սովորական դարձած բաներին, կհուշեն՝ դեպի ուր շարժվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հագեցած ու բավական հոգնեցնող կլինի: Ուշադրություն պահանջող գործեր անսպասելի շատ կլինեն, միանգամից պարզ չի դառնա, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Հեշտ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները: Հազիվ թե կարողանաք խուսափել լարված պահերից, բայց լուրջ կոնֆլիկտներ թույլ չեք տա: Կուզենաք ձեր կյանք բազմազանություն մտցնել, նոր բան փորձել: Աստղերը հազիվ թե դրա դեմ ինչ-որ բան ունենան: Սակայն կարևոր կլինի չարդարացված ռիսկից խուսափելը, խաղասեղանին շատ բան չդնելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հրաշալի կլինի աշխատանքային հարցերը քննարկելու, համագործակցություն սկսելու համար: Մի հրաժարվեք օգնության առաջարկից, նույնիսկ եթե վստահ եք, որ կարողանալու եք ամեն ինչից ինքնուրույն գլուխ հանել: Առաջին հերթին՝ աջակցությունը ավելորդ չի լինի, երկրորդ՝ ընդհանուր գործից կարող է երկար ու արդյունավետ համագործակցություն սկսվել: Կարող են հաջողությամբ լուծվել ֆինանսական հարցերը: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Գնումները լավ է անեք օրվա երկրորդ կեսին: Հենց այդ հատվածում հեշտ կլինի ճիշտ ընտրություն կատարելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հաջող կդասավորվի: Այն հաճելի ծանոթություններ ու հանդիպումներ է խոստանում, որոնց համար շատ ուրախ կլինեք: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել այն մարդկանց հետ, ում հետ վիճել էիք: Կարող եք քննարկել և՛ աշխատանքային հարցերը, և՛ անձնական գործերը: Բոլոր դեպքերում կհաջողվի արագ լուծում գտնել, որը բոլորին դուր կգա: Հավանական են նվերներ ու հաճելի անակնկալներ: Որոշ Ջրհոսներ կստանան հենց այն, ինչի մասին վաղուց էին երազում: Չեն բացառվում հրաշալի նորությունները, որոնք կվերաբերեն անձնապես ձեզ կամ ձեր մտերիմներից մեկին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հարմար կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վաղուց չեք տեսել: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, զրույցի համար թեմաներ կլինեն, կպայմանավորվեք ընդհանուր ծրագրերի մասին. տարաձայնությունների առիթներ չեն լինի: Հաջող կլինեն գործնական հանդիպումները: Եթե ձեզ ճիշտ պահեք, շուտով հետաքրքիր առաջարկներ կստանաք: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ կմատուցի սիրահարված Ձկներին: Ռոմանտիկ հարաբերությունները, որոնք վերջին ժամանակներս լարվել էին, նկատելիորեն դեպի լավը կփոխվեն: Անցյալում կմնան երկուսիդ վշտացնող տարաձայնությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|