Աստղագուշակ․ 2022 թվականի հունվարի 21
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2217 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Զբաղվեք նրանով, ինչը հոգեհարազատ է ձեզ. հենց նման գործերում դուք այսօր ամենամեծ հաջողություններին կհասնեք: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է պետք գործել, կօգնի մոտեցում գտնել մարդկանց, որոնցից շատ բան է կախված: Դուք չեք ուզենա գնալ տրորված ճանապարհով, կփորձեք նպատակին տանող սեփական ուղին գտնել ու դա ձեզ մոտ կստացվի: Հնարավոր է այսօր ստիպված լինեք խառնվել ուրիշների գործերին կամ ուղղել ուրիշների գործած սխալները: Դա հազիվ թե հաճելի ու հետաքրքիր լինի, փոխարենը թույլ կտա ծանոթանալ ու ընկերանալ անսովոր մարդկանց հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը շատ բարենպաստ կլինի աշխատանքի համար: Դուք կլուծեք բարդ առաջադրանքները, գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել: Լրիվ նոր բան սովորելու հնարավորություն կունենաք: Այսօր ստացած գիտելիքները շուտով անպայման պետք կգան: Չի բացառվում հենց դրանց շնորհիվ կարողանաք բարձրանալ մասնագիտական սանդուղքով, նկատելիորեն մեծացնել եկամուտները: Կարող եք կենտրոնանալ այն գործերի վրա, որոնք երկար ժամանակ հետաձգել եք՝ դրանք չափազանց բարդ կամ նույնքան տհաճ համարելով: Պարզ կդառնա, թե ինչպես կարող եք անհրաժեշտ արդյունքի հասնել՝ նվազագույն ջանքեր գործադրելով: Երեկոն կուրախացնի հին ընկերներից լուրերով ու հետաքրքիր առաջարկներով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրն անսովոր գաղափարներ կբերի, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր գործերն ու չեք նահանջի, եթե դժվարությունների բախվեք: Հին ծանոթներն ու փորձված համախոհները ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությունը կոգեշնչի, կօգնի գլուխ հանել բոլոր փորձություններից: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերությունները կարող են ավելի անբռնազբոս, ընկերական դառնալ: Չի բացառվում՝ դրանցում ռոմանտիկ նոտաներ հայտնվեն: Օրվա առաջին կեսը իրադարձություններով հագեցած կլինի, իսկ երկրորդն ավելի հանգիստ կանցնի: Երեկոյան կկարողանաք որոշակիություն մտցնել ծրագրերում ու կհասկանաք, թե ինչպես ավելի հեշտ իրագործեք դրանք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Նույնիսկ շատ բարդ հարցերը կարելի է հանգիստ քննարկել՝ խուսափելով լուրջ տարաձայնություններից, դժգոհություններից ու վիրավորանքներից: Դուք մոտեցում կգտնեք այն մարդկանց, որոնց հետ առաջ հաշտ չէիք: Որոշ Խեցգետիններ կկարողանան նոր համախոհներ գտնել, որոնց աջակցությունը չափազանց օգտակար կլինի մասնագիտական տեսանկյունից: Հին ծրագրերն իրագործելու, ավելի վաղ գործած սխալներն ուղղելու հնարավորություն կունենաք: Այսօր դուք ուշադիր կլինեք, կարևոր մասեր կնկատեք, որոնք վրիպել են ուրիշների աչքից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրն անհանգիստ, բայց հետաքրքիր կանցնի: Դուք կիմանաք այն, ինչի մասին նախկինում չէիք էլ կռահում, մյուսներից շուտ արժեքավոր ինֆորմացիա կստանաք: Նկատելիորեն կփոխվեն մասնագիտական ծրագրերը. չի բացառվում դա կապված լինի ազդեցիկ համախոհների հայտնվելու հետ: Որոշ Առյուծների կառաջարկեն հենց այն աշխատանքը, որի մասին նրանք վաղուց էին երազում: Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները, դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք: Մարդը, որը ձեզ համար յուրահատուկ թանկ է, կզարմացնի հաճելի անակնկալով: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք հարազատների հետ, վեճերի առիթներ չեն լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա առաջին կեսը բարդ կլինի: Այդ հատվածում դժվարությամբ գլուխ կհանեք սեփական զգացմունքներից: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինի, անհասկացողությունը կարող է վիրավորանքների հանգեցնել: Բայց դուք կաշխատեք հնարավորինս շուտ գլուխ հանել իրավիճակից, և դա ձեզ կհաջողվի: Հարաբերություններում ներդաշնակությունը շուտով կվերականգնվի, իրավիճակն էլ ընդհանուր առմամբ դեպի լավը կփոխվի, քանի որ դրական միտումներն ուժ կհավաքեն: Օրվա երկրորդ կեսին ծրագրածից ավելին կհասցնեք անել: Շատ բան հեշտությամբ կտրվի: Դուք հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ ուրիշների մոտ ոչինչ չի ստացվել, և բոլորը կուրախանան ձեր հաջողության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը բարենպաստ կլինի կարևոր գործերի, բարդ աշխատանքի համար: Դուք կկենտրոնանաք գլխավորի վրա, դատարկ բաների վրա չեք շեղվի, այդ իսկ պատճառով ոչինչ աչքաթող չեք անի, սխալներ չեք գործի: Պետք կգա այն, ինչ ավելի վաղ եք սովորել: Ձեր փորձը տպավորություն կթողնի շրջապատողների վրա: Չի բացառվում ձեզ հետ ուզենան համագործակցել մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Բայց ժամանակ կգտնվի և՛ հանգստի, և՛ հաճելի շփումների, և՛ զվարճանքների համար: Հնարավոր է ուզենաք ընտանեկան տոն, ամենամտերիմ ընկերների համար իմպրովիզացված երեկույթ կազմակերպել: Դուք գոհ կմնաք, բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Դուք շատ լավ գլուխ կհանեք բարդ գործերից, կկարողանաք լուծել վերջերս բոլորին անհանգստացնող խնդիրները: Ամեն անգամ հեշտ չի լինի կարևոր հարցերին պատասխաններ գտնելը, բայց դուք չեք հանգստանա, քանի դեռ անհրաժեշտ ինֆորմացիան չեք ստացել, ճշմարտությանը չեք հասել: Ձեր համառությունը շատերի սրտով կլինի: Չի բացառվում հուսալի համախոհներ ու նոր ընկերներ ձեռք բերեք: Հաջող կանցնեն ուղևորությունները և կարևոր չէ՝ գործերով կմեկնեք, թե պարզապես հաճելի ժամանակ անցկացնելու նպատակով: Տանից հեռու կկարողանաք հաջող գնումներ անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հազիվ թե հանգիստ անցնի: Հավանական են անսպասելի իրադարձություններ, փոփոխություններ, որոնք լրջորեն կստիպեն հուզվել: Քանի որ հուզական դաշտը բավական անկայուն է լինելու, նույնիսկ մանրուքները կարևոր կթվան: Լավ է, եթե ձեր կողքին լինի մեկը, ով կօգնի այլ կերպ նայել իրավիճակին, ցույց կտա նոր հնարավորություններն ու բացվող հեռանկարները: Հաջողությունը կժպտա այն Աղեղնավորներին, որոնք կորոշեն զբաղվել բոլորի համար օգտակար գործով: Նշանի նման ներկայացուցիչները հնարավորություն կունենան ինչ-որ բան դեպի լավը փոխել, վերականգնել արդարությունը: Բացի այդ, նրանց անսովոր հանդիպումներ ու հաճելի ծանոթություններ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկզբին ստիպված եք լինելու հուզվել: Ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա և միանգամից պարզ չի դառնա՝ արդյոք կկարողանաք իրագործել այն, ինչ մտածել եք: Ավելի ուշ կհասկանաք, որ աստղերը նախկինի նման ձեր կողմից են, հաջողությունը սարերի հետևում չէ, կարևոր հաղթանակներ տոնելու շանս կա: Կարող եք հույս դնել հին համախոհների վրա, որոնք կաջակցեն ձեզ, հաճույքով իրենց վրա կվերցնեն ձեր հոգսերի մի մասը: Օրվա երկրորդ կեսը բացառապես բարենպաստ կլինի շփումների համար: Ինտուիցիան կօգնի կռահել շրջապատողների ցանկությունների մասին, կհուշի՝ ինչպես ձեզ պահեք նոր ծանոթների հետ: Հավանական են լավ նորություններ՝ կապված մտերիմներից մեկի հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը կուրախացնի հաճելի հանդիպումներով: Հնարավորություն կունենաք շփվել հին ընկերների հետ, բայց հավանական են նաև նոր ծանոթություններ: Լավ կանցնեն գործնական հանդիպումները: Չի բացառվում սպասվածից գրավիչ առաջարկներ ստանաք: Ինտուիցիան կհուշի, թե ինչ պատասխան է պետք տալ: Գործեր քիչ չեն լինի, բայց դուք դրանցից արագ գլուխ կհանեք: Նույնիսկ եթե ստիպված լինեք մի քանի հարց միաժամանակ լուծել, ձեզ կհաջողվի ոչինչ չմոռանալ և իրար չխառնել, հրաշալի արդյունքի հասնել: Ժամանակ կմնա նաև հին նախասիրության համար, որը կրկին դրական հույզեր կպարգևի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ գործերից, եթե դատարկ բաների պատճառով չանհանգստանաք: Աշխատեք մանր-մունր տհաճություններին փիլիսոփայորեն մոտենալ, թյուրիմացությունների պատճառով էլ չվշտանալ: Ձեր ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա: Եթե պահպանեք լավատեսությունն ու սեփական ուժերի հանդեպ հավատը, ապա կհասնեք դրված նպատակներին: Լուրջ հարցերն այսօր կարելի է քննարկել անկաշկանդ մթնոլորտում, գործերի արանքում: Հենց այդպես հեշտ կլինի բոլորին դուր եկող լուծում գտնելը: Օգտակար կլինի նախաձեռնող լինելը, ընդ որում՝ խոսքը միայն գործնական ոլորտի մասին չէ, այլև անձնական հարաբերությունների: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|