Աստղագուշակ․ 2022 թվականի հունվարի 20
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2263 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ցանկացած կարևոր հանդիպում ձեզ համար լավ կանցնի: Կհաջողվի արագ ընդհանուր լեզու գտնել շրջապատողների հետ, հասկանալ, թե ինչ են նրանք ձեզանից սպասում և ինչի հույս ունեն: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես մոտեցում գտնեք նրանց, ում հետ առաջ հաշտ չէիք: Ոչ վաղ անցյալի մրցակիցները կարող են համախոհներ դառնալ: Շուտով կհասկանաք, որ նրանց վրա կարող եք հույս դնել: Առօրյա գործերը մեծ ուժեր չեն խլի, ժամանակ՝ նույնպես. դուք արագ անհրաժեշտ արդյունքը կստանաք: Նոր գաղափարներն իրագործելու հնարավորություն կունենաք: Ձեզ կօգնի մեկը, որից նման բան չէիք սպասում: Ընդհանուր գործերից երկարատև ընկերություն կամ գեղեցիկ սիրային պատմություն կսկսվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը թեթև կսկսվի, արդեն առավոտյան կզգաք, որ աստղերը ձեր կողմից են: Սակայն չարժե ամեն հարցում հաջողության վրա հույս դնել. իսկապես նշանակալի հաջողությունների հասնելու համար պիտի աշխատեք: Այդ հատվածում լավ է խոստումներ չտաք ու ձեզ վրա լուրջ պարտավորություններ չվերցնեք, քանի որ խոսքը պահելը հեշտ չի լինելու: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի և՛ հաճելի իրադարձություններով, և՛ լավ նորություններով: Լրիվ պարզ կդառնա, որ դրական փոփոխություններ հնարավոր են կյանքի բոլոր ոլորտներում: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես է լավ գործել, որպեսզի դրանց երկար չսպասեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Այսօր հրաշալի գաղափարները լրիվ անսպասելի կհայտնվեն ու միանգամից կփոխեն ձեր ծրագրերը: Ինտուիցիան կհուշի, որ լավ է անհապաղ անցնել մտածածն իրագործելուն, նույնիսկ եթե դրա համար ստիպված լինեք հետաձգել մյուս գործերը: Հին ծանոթներն անպայման օգնություն կառաջարկեն: Մի մերժեք այն, նույնիսկ եթե վստահ եք, որ ինքնուրույն գլուխ եք հանելու: Մանրուքներին ուշադրությունն այսօր կօգնի նոր բաներ իմանալ, պիտանի տեղեկատվություն ստանալ ու սովորել այն, ինչը շուտով պետք կգա: Դրական միտումների ազդեցությունը կգերակշռի կյանքի բացառապես բոլոր ոլորտներում: Միայն ֆինանսական հարցերը լուծելիս է զգուշություն անհրաժեշտ. այստեղ հավանական են տհաճ անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա առաջին կեսին ապրումներից ու հուզումներից խուսափել հազիվ թե ստացվի: Հուզական դաշտն այդ հատվածում լարված կլինի, իսկ տրամադրությունը կարող է հաճախ փոխվել: Աշխատեք դատարկ բաներից չկառչել: Եթե կենտրոնանաք կարևոր գործերի վրա, անպայման կգտնեք դրանցից գլուխ հանելու ձևը: Օրվա երկրորդ կեսը հեշտ ու հաճելի կանցնի: Այն բարենպաստ կլինի ստեղծագործ զբաղմունքների և երևակայություն պահանջող ցանկացած գործի համար: Մտերիմները հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնությունները: Սիրելին կուրախացնի հաճելի անակնկալով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հազիվ թե լրիվ անամպ լինի, դժվարություններ կարող են առաջանալ այնտեղ, որտեղ դրանք չեք սպասում: Բայց ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա, չեն լինի նաև այնպիսի խնդիրներ, որոնք ձեր ուժերից վեր լինեն: Շատ Առյուծների այսօր կօգնեն հին ծանոթները: Նրանց աջակցությամբ կարևոր հարցերը արագ կլուծվեն: Հաջողությամբ կլուծվեն անշարժ գույքի ու արժեքավոր ունեցվածքի հետ կապված հարցերը: Չեն բացառվում գործարքները, որոնք նշանակալի եկամուտ կբերեն: Երեկոն բարենպաստ կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար: Տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը շատ տեսանկյուններից հաջող կդասավորվի: Միայն ֆինանսական ոլորտում կարող են դժվարություններ առաջանալ գումարի հետ կապված հարցերում ձեզ ոչ բնորոշ թեթևամտության ու անփույթ վերաբերմունքի պատճառով: Ուշադիր եղեք, գնումների ու գործարքների հարցում մի շտապեք, ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց առաջ ստուգեք այն: Այդ ամենը թույլ կտա խուսափել զուր ծախսերից, ցավալի սխալներից: Անսովոր գաղափարներ, նոր ծրագրեր կհայտնվեն, որոնք դուր կգան ձեր մտերիմներին: Կհաջողվի պայմանավորվել համատեղ գործողությունների մասին՝ խուսափելով նույնիսկ աննշան տարաձայնություններից: Շատ Կույսեր իրենց ավելի ինքնավստահ կզգան, երբ հասկանան, որ սիրելին պատրաստ է նրանց ամեն հարցում աջակցել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը հաջող կդասավորվի նրանց համար, ովքեր նոր բան կստանձնեն, չեն վախենա անցնել բարդ առաջադրանքի լուծմանը: Շատ Կշեռքների պետք կգա այն, ինչ նրանք ավելի վաղ են սովորել: Փորձը թույլ կտա խուսափել և՛ աշխատանքի մեջ սխալներից, և՛ շփման մեջ տհաճ պահերից: Չեն բացառվում համագործակցության հետաքրքիր առաջարկները: Մի շտապեք վերջնական պատասխան տալու հարցում. մի քիչ ժամանակ ձգելով՝ ավելի շահեկան պայմանների կհասնեք: Այսօր ձեզ համար հեշտ կլինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ նախկինում դա անել չէր ստացվում: Հնարավոր է՝ հաշտվեք մի մարդու հետ, որի հետ վիճել էիք կամ վերականգնեք հին կապերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրն անհանգիստ ու բավական հոգնեցնող կլինի: Կարող են կենցաղային խնդիրներ ծագել, որոնց լուծման համար ստիպված կլինեք շեղվել աշխատանքային խնդիրներից: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելն ամեն անգամ հեշտ չի լինի. ստիպված եք լինելու բազմիցս բացատրել այն, ինչը ձեզ ակնհայտ է թվում: Բայց դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի, հատկապես՝ անձնական հարաբերությունների ոլորտում: Դուք կզգաք մտերիմների աջակցությունը, կհասկանաք, որ պարտադիր չէ բոլոր խնդիրներից մենակ գլուխ հանեք: Հնարավոր են լավ նորություններ, հաճելի ռոմանտիկ անակնկալներ, տրամադրությունը բարձրացնող իրադարձություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հաջող կդասավորվի, եթե չշտապեք: Կշռադատված որոշումները ճիշտ կլինեն, իսկ ահա չմտածված քայլերը հազվադեպ կտանեն դեպի նպատակը: Աշխատեք պահի հույզերին չտրվել, չընկնել այն մարդկանց ազդեցության տակ, ովքեր պատրաստ են ձեր հետաքրքրությունները զոհել իրենց սեփական հետաքրքրությունների համար: Անձնական սահմանները պաշտպանելու ունակությունն այսօր շատ Աղեղնավորների պետք կգա: Լրիվ նոր աշխատանքային ծրագրեր կարող են հայտնվել: Հնարավոր է՝ դուք հասկանաք, որ բոլորին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները իրականում լուծում ունեն: Ձեր հնարամտությանը միայն նախանձել կարելի է, բայց ավելի շատ կլինեն մարդիկ, որոնց մոտ այն հիացմունք կառաջացնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկիզբը կարող է հոգնեցնող ու բարդ լինել: Բայց չարժե տխրել ու թևաթափ լինել: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա, դուք նշանակալի հաջողությունների հասնելու շանս կունենաք: Փորձը կօգնի գլուխ հանել բարդ աշխատանքային խնդիրներից, իսկ ինտուիցիան կհուշի՝ ինչպես պիտի պահեք ձեզ շրջապատողների հետ, որպեսզի խուսափեք կոնֆլիկտներից: Ավելի ուշ կգա հանգստի համար բարենպաստ պահը: Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնց շատ կարոտել էիք: Ընկերներն ու մյուս մտերիմները կուրախացնեն լավ նորություններով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա առաջին կեսը հազիվ թե արդյունավետ լինի: Այդ հատվածում ձեզ կարող են գործերից շեղել դատարկ զրույցները և այն մարդկանց հետ վեճերը, որոնց հետ առաջ էլ ընդհանուր լեզու գտնել չէր ստացվում: Ձեզ կհաջողվի վերահսկել հույզերն ու խուսափել կոնֆլիկտից, բայց ջանքերի գնով: Ժամանակի ընթացքում իրավիճակը կկայունանա, դուք ձեզ ավելի ազատ ու ինքնավստահ կզգաք: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ ու անսպասելի նվերներ կբերի: Հավանական են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն, քանի որ հնարավորություն կունենաք գնել այն, ինչի մասին վաղուց էիք երազում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Այսօր դուք ուշադրության կենտրոնում կհայտնվեք: Ձեր գործերով կհետաքրքրվեն մարդիկ, որոնք նախկինում լրիվ անտարբեր էին դրանց հանդեպ: Հաջողություններն աննկատ չեն մնա, բայց փոքրիկ թերացումները, ցավոք, նույնպես: Աշխատեք հավասարակշռությունը չկորցնել: Եթե անկեղծորեն հետաքրքրվեք հաճոյախոսություններով ու քննադատություններին փիլիսոփայորեն մոտենաք, ապա անպայման շատերի վրա բարենպաստ տպավորություն կթողնեք: Հավանական են անսովոր ծանոթություններ, ինչպես նաև հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ եք լսել: Հնարավոր է և՛ ընկերական, և՛ սիրային հարաբերությունների սկիզբ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|