ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի հունվարի 15
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2260 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ամենաարդյունավետ օրը չի լինելու, բայց այն ընդհանուր առմամբ հաճելի կանցնի: Օրը հարմար է ծրագրեր կառուցելու, մոտ ժամանակներս կատարելիք ամեն քայլը մտածելու համար: Ձեզ կհաջողվի ճիշտ գնահատել և՛ սեփական ուժերը, և՛ շրջապատողների մտադրությունները: Չի բացառվում՝ ձեզ աջակցություն առաջարկեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված:

Բարենպաստ օր է մտերիմների հետ կարևոր զրույցների համար: Կասկած չկա, որ ձեզ ուշադիր կլսեն, շատ հարցերում ընդառաջ կգան: Դուք ուրիշների ցանկությունների հանդեպ ուշադիր կլինեք, դա կօգնի անցյալում թողնել վեճերն ու փոխադարձ վիրավորանքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը վատ չի դասավորվի: Բայց դուք ամպերում կսավառնեք, ամեն անգամ իրավիճակը ճիշտ չեք գնահատի, այդ իսկ պատճառով երբեմն ինքներդ ձեզ համար դժվարություններ կստեղծեք: Լավ է, եթե ձեր կողքին լինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն խելամիտ խորհուրդներ տալ, օգնել իրատես լինել: Ինչքան շուտ հրաժեշտ տաք պատրանքներին, այնքան արագ կհասնեք նրան, ինչին ձգտում եք:

Գնումների հարցում լավ է չշտապեք. վտանգ կա՝ շատ ծախսեք այնպիսի իրերի վրա, որոնց կարիքն առանձնապես չունեք: Եթե պատրաստվում եք կարևոր փաստաթղթեր ստորագրել, մի ծուլացեք լրացուցիչ անգամ կարդալ դրանք, համոզվել, որ ոչ մի մանրուք ձեր ուշադրությունից չի վրիպել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հարմար է լուրջ զրույցների համար ու հնարավորություն կտա հանդիպել մարդկանց, որոնց վերջերս կարոտում էիք, վերականգնել ժամանակին ձեր կյանքում կարևոր դեր խաղացած հարաբերությունները: Հավանական են լավ նորություններ: Չի բացառվում՝ հենց այսօր ոգեշնչող պատասխաններ ստանաք վերջին ժամանակներս ձեզ անհանգստացնող հարցերին:

Օրվա առաջին կեսը նվիրված կլինի օգտակար գործերին, իսկ երկրորդը հանգստանալու, միապաղաղությունից շեղվելու, հետաքրքիր մի բանով զբաղվելու հնարավորություն կտա: Հնարավոր է՝ նոր նախասիրություն գտնեք կամ վերադառնաք հնին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսին ինքնատիրապետումը պահպանելը հեշտ չի լինի: Օրը կառանձնանա բավական լարված հուզական դաշտով, այդ իսկ պատճառով տրամադրությունը հաճախ կփոխվի, դուք կարող եք սրտին մոտ ընդունել ամեն դատարկ բան: Բայց ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք կարող են շեղել ձեզ հոգսերից, ուրախացնել:

Օրվա երկրորդ կեսը ավելի հաճելի կդասավորվի: Կարող եք կենտրոնանալ այն գործերի վրա, որոնց համար ժամանակ չէր մնում, ավարտել վաղուց սկսածը: Հավանական են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից, նվերներ ու հաճելի անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է ցանկացած կարևոր հարց լուծելու համար: Դուք ուշադիր կլինեք, շատ բան կնկատեք, ճիշտ եզրահանգումներ կանեք, նույնիսկ եթե մասնակի տեղեկատվության տիրապետեք: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները: Կարող եք հանգիստ քննարկել ընդհանուր գործերն ու ծրագրերը, որոշել, թե ինչով եք միասին զբաղվելու առաջին հերթին, իսկ ինչն եք թողնելու հետոյի համար:

Դուք հաճույքով կկիսվեք ձեր գաղափարներով ու ծրագրերով, լուրջ թեմաների քննարկումից չեք խուսափի, բաց կարտահայտեք ձեր կարծիքը: Այսօր դա շատերին դուր կգա: Մարդիկ, որոնք հոգնել էին անորոշությունից, ակնարկներից ու գուշակություններից, կուրախանան ձեզ հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է հին ընկերներին հանդիպելու համար: Եթե վաղուց իրար չեք տեսել ու չեք շփվել, հոգ չէ, քանի որ զրուցելու և միասին զբաղվելու բան կլինի: Կարող եք վերականգնել հին գործնական կապերը. չի բացառվում՝ շուտով դրանք օգտակար լինեն: Ոչ մեծ դրամական մուտքերը տեղին կլինեն, թույլ կտան հաջող գնումներ անել:

Աշխատեք շատ չհոգնել: Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի գործերից մի փոքր հանգստանալը, մենակ մնալը, հաճելի մի բանի մասին մտածելը: Նման դադարները կօգնեն նորովի նայել սովորական դարձած բաներին, տեսնել այն, ինչ առաջ չեք նկատել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հրաշալի, արդյունավետ օր է: Եթե վերջին ժամանակներս ինչ-որ գործեր են կուտակվել, ապա այսօր կարող եք գլուխ հանել դրանցից, ինչպես նաև ավարտել վաղուց սկսածը: Օգտակար կլինի մտերիմների հետ ծրագրերը քննարկելը. ձեզ անպայման լավ խորհուրդ կտան, կհուշեն՝ ինչպես գործել:

Լավ կանցնեն ուղևորությունները և կարևոր չէ, թե ինչ նպատակով ճամփա կգնաք: Տանից հեռու անպայման ինչ-որ հետաքրքիր բան կիմանաք, վառ տպավորություններ կստանաք: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները: Դրանցից կարող են և՛ ռոմանտիկ, և՛ ընկերական հարաբերություններ սկսվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսին չարժե քննարկել կարևոր հարցերը: Այդ ժամանակահատվածում դժվար կլինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ նախկինում հաշտ էիք: Դուք միանգամից չեք հասկանա՝ արժե զիջումների գնալ, թե լավ է շարունակել պնդել ձերը: Ամեն ինչ մտածելու համար ժամանակ է պետք: Ավելի ուշ փոխզիջման հասնելը կհեշտանա:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ ու հաճելի կանցնի: Կհաջողվի գլուխ հանել կուտակված գործերից, ավարտել վաղուց սկսածը: Ձեզ հաճույքով կօգնեն և՛ հին ընկերները, և՛ նոր ծանոթները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է նոր գործեր ստանձնելու համար: Դրանք կարող են բարդ լինել, բայց դուք բոլոր դեպքերում ամեն ինչից գլուխ կհանեք, կհաղթահարեք բոլոր փորձություններն ու կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ արագ ճիշտ լուծում կգտնեք:

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կարող եք մոտեցում գտնել նրանց, ովքեր նախկինում տհաճությամբ են կապի դուրս եկել: Հնարավոր են անսպասելի առաջարկներ, որոնք առանց երկար մտածելու կընդունեք ու հետո չեք զղջա դրա համար: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները, սիրո անսպասելի խոստովանությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսը զգուշություն է պահանջում: Մի շտապեք ստանձնել կարևոր գործերը, մտերիմների հետ խոսել այն բանի մասին, ինչի պատճառով նախկինում տարաձայնություններ շատ են եղել: Հնարավոր են ցավալի սխալներ: Չի բացառվում՝ ստիպված լինեք հետաձգել ծրագրած գործերը, որպեսզի ուղղեք ձեր սխալները: Բայց դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա:

Օրվա երկրորդ կեսը նոր հնարավորություններ կբացի կյանքի ամենատարբեր բնագավառներում: Հարմար ժամանակ է նախաձեռնող լինելու, գաղափարներով կիսվելու, ընկերներին ու մյուս մտերիմներին անսովոր մի բան առաջարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է կենցաղային հարցերը լուծելու համար: Երբեմն դրա համար ծախսերի կարիք կլինի, և այստեղ դուք չեք շտապի, կընտրեք լավագույն տարբերակը, կհասկանաք՝ ինչպես խուսափել ավելորդ ծախսերից: Հավանական են անսպասելի այցեր: Հյուրերը կարող են ոչ միայն առանց հրավերի գալ, այլև երկար մնալ: Դա կստիպի փոխել ծրագրերը, բայց բացասական հույզեր չի առաջացնի:

Աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված նոր գաղափարներ կհայտնվեն: Չի բացառվում՝ հենց այսօր հասկանաք, թե ինչպես կարելի է հին նախասիրությունը եկամուտների աղբյուրի վերածել, գումար աշխատել նրա միջոցով, ինչը լավ եք կարողանում անել ու անում եք հաճույքով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաճելի, հետաքրքիր ու ոգեշնչող օր է: Դուք կզգաք, որ շատ բանի եք ունակ, և դա իսկապես այդպես կլինի: Օրինակ՝ կարող եք հաջողությամբ ավարտել այն գործը, որի վրա վերջին շաբաթներին աշխատել եք կամ էլ պատասխաններ գտնել ձեր ու ձեր մտերիմների համար կարևոր հարցերին:

Օրը հարմար է տեխնիկա գնելու և դրանից օգտվել սովորելու համար: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչը ուրիշ ժամանակ բարդ կթվար: Նոր ինֆորմացիան հեշտությամբ կմտապահվի: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր ծանոթություններ ու հանդիպումներ է խոստանում ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները կիսող մարդկանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2260 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0