Աստղագուշակ․ 2022 թվականի հունվարի 11
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2133 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարենպաստ օր է ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Կարող եք քննարկել կարևոր հարցերը՝ առանց վախենալու, որ լուրջ տարաձայնություններ կառաջանան: Իսկ ահա նոր ընդհանուր ծրագրերի ի հայտ գալը լրիվ հավանական է: Այսօր կարող եք քննարկել կատարվելիք գործողությունների կարգն ու կոնկրետ քայլերը: Զգույշ եղեք գումարի հետ: Դուք հակված կլինեք թեթևամտության, վտանգ կա՝ ֆինանսական արկածախնդրությունների մեջ ներքաշվեք կամ չափազանց շատ ծախսեք դատարկ բաների վրա: Խոշոր գնումներ անելուց կամ լուրջ գործարքներ կնքելուց առաջ խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց փորձին վստահում եք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկիզբը կոգեշնչի: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Որոշ Ցուլեր կգտնեն մեռյալ կետից բարդ գործերը շարժելու ձևը: Անսպասելի նոր համախոհներ ու օգնականներ ձեռք կբերեք, որոնք ձեզանից քիչ հետաքրքրված չեն լինի ընդհանուր նպատակներին հասնելու հարցով: Օրվա երկրորդ կեսը անհանգիստ կանցնի. շատ բան պիտի հասցնեք, ամեն անգամ պարզ չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Հնարավոր են անսպասելի առաջարկներ, որոնք ձեզ կստիպեն փոխել ծրագրերը: Ստիպված եք լինելու հուզվել, բայց անպայման կանեք այն ամենը, ինչ մտածել եք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա առաջին կեսը կուրախացնի լավ նորություններով ու գրավիչ առաջարկներով: Հնարավորություն կունենաք զբաղվել այն գործով, որը վաղուց է հետաքրքրում ձեզ: Կկարողանաք արագ հասնել առաջին հաջողություններին: Դուք հրաշալի գլուխ կհանեք շատ ու շատ, այդ թվում՝ բավական բարդ առաջադրանքների լուծումից: Այլ կերպ կդասավորվի օրվա երկրորդ կեսը. կուզենաք շեղվել գործերից, հանգստանալ, փոխել պայմանները: Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները: Կարող եք ամեն ինչի մասին խոսել, պատմել ձեր տագնապների մասին, կիսվել գաղափարներով, քննարկել ծրագրերը: Ձեր նույնիսկ ամենահամարձակ մտահղացումները աջակցություն կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հարմար օր է նոր գործեր ստանձնելու համար, այդ թվում՝ բարդ գործեր: Դուք դժվարություններից չեք վախենա, խոչընդոտների առաջ չեք ընկրկի, կհաղթահարեք բոլոր դժվարություններն ու անպայման կհասնեք ձեր ուզածին: Ինտուիցիան այսօր շատ ուժեղ կլինի ու հաճախ կօգնի աշխատանքային հարցերը լուծելիս: Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Կարող եք պայմանավորվել կարևոր բաների մասին, քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում լուրջ տարաձայնություններ են առաջացել: Պարզ կդառնա, թե ինչպես կարելի է լուծել բոլորին անհանգստացնող ընտանեկան խնդիրները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հրաշալի օր է գործնական շփումների համար: Կարող եք քննարկել բարդ աշխատանքային հարցերը, բիզնեսի զարգացման հեռանկարները և վերջին ժամանակներս առաջ եկած գաղափարները: Հաջող զուգադիպությունը կօգնի վերջ տալ երկար ձգվող տարաձայնություններին: Չի բացառվում՝ շատ ազդեցիկ համախոհներ ձեռք բերեք: Չնայած հոգսեր այսօր քիչ չեք ունենա, ժամանակ կմնա նաև հանգստի համար: Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, նոր վայրերում լինելը: Լավ կանցնի ռոմանտիկ ժամադրությունը, եթե փորձեք անսովոր մի բան մտածել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Բարենպաստ և արդյունավետ օր է: Շատ բան հաջող կդասավորվի, նույնիսկ եթե դրա համար ջանքեր չգործադրեք: Հաճախ գործերում հաջողակ կլինեք: Կարող եք արագ գլուխ հանել նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Դուք հրաշալի գլուխ կհանեք կազմակերպչական հարցերից, հաճախ կօգնեք նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել, հրաշալի խորհուրդներ կտաք: Հավանական են լավ նորություններ: Հաճախ դրանք կվերաբերեն մարդկանց, որոնց ճակատագրի համար վերջերս անհանգստանում էիք: Չեն բացառվում անսպասելի առաջարկները: Դուք հաճույքով կընդունեք դրանք ու չեք զղջա դրա համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը հազիվ թե առանց ապրումների անցնի: Դուք հակված կլինեք սրտին մոտ ընդունել մանրուքները, սուր արձագանքել նրան, ինչը մեկ ուրիշ ժամանակ պարզապես չէիք նկատի: Չեն բացառվում անսովոր հանդիպումները, ծանոթությունները, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Որոշ Կշեռքներ լրջորեն կմտածեն ծրագրերն արմատապես փոխելու մասին: Դուք լավ գլուխ կհանեք առօրյա գործերից, բայց խուճապի կմատնվեք ու կհուզվեք, եթե լրիվ նոր բան ստանձնեք: Բարեբախտաբար ձեր կողքին կլինեն օգնելու պատրաստ մարդիկ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկզբին մտքերը հավաքելը, լուրջ գործի վրա կենտրոնանալը բարդ կլինի: Անընդհատ կշեղեն մանրուքները, դրանց պատճառով կարևոր մասերը աչքից կվրիպեն: Վատ ժամանակ չի լինի հին համախոհների հետ շփվելու համար: Նրանք հրաշալի խորհուրդներ կտան: Օրվա երկրորդ կեսը անհանգիստ, բայց շատ արդյունավետ կանցնի: Հնարավորություն կունենաք զբաղվել նրանով, ինչը վաղուց է ձեզ հետաքրքրում: Նոր գործերում արագ կհասնեք առաջին հաջողություններին, և դա կոգեշնչի: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության կամ մի մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հրաշալի օր է կարևոր զրույցների համար: Ձեր գաղափարների մասին այնպես կպատմեք, որ ոչ ոք դրանց հանդեպ անտարբեր մնալ չի կարողանա: Հեշտությամբ նոր համախոհներ կգտնեք, ընդ որում՝ նրանց շարքում կարող են լինել շատ ազդեցիկ մարդիկ: Որոշ Աղեղնավորներ աշխատանքի հետ կապված գրավիչ առաջարկներ կստանան, անսպասելի կիրառում կգտնեն իրենց տաղանդներին: Առօրյա գործերն այսօր ձանձրալի ու հոգնեցնող կթվան: Բայց դրանցից արժե արագ գլուխ հանել: Այդպես ավելի արագ կկարողանաք անցնել ոգեշնչող ստեղծագործ առաջադրանքների լուծմանը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հարմար օր է բարդ հարցերը լուծելու, խճճված իրավիճակներից գլուխ հանելու, շատերին անհանգստացնող խնդիրները լուծելու համար: Դուք ուշադիր կդիտեք ձեր շուրջը ու միշտ ճիշտ եզրակացություններ կանեք ձեր դիտումներից: Մաս-մաս հավաքած ինֆորմացիան կօգնի ճիշտ որոշումներ ընդունել: Ցանկացած կարևոր հանդիպում արժե անցկացնել ոչ ֆորմալ միջավայրում: Այդպես զրուցակիցների վրա լավ տպավորություն թողնելը, նրանց ձեր գաղափարներով հետաքրքրելն ավելի հեշտ կլինի: Շատ Այծեղջյուրներ այսօր ազդեցիկ համախոհներ կգտնեն պարզապես իրենց հմայքի շնորհիվ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Այսօր ձեզ համար շատ հեշտ կլինի ուրիշների խնդիրներից գլուխ հանելը և այն մարդկանց օգնելը, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել: Սեփական գործերն ամեն անգամ արագ անել չի ստացվի. արժե համբերությամբ զինվել: Ոչ բոլոր հարցերը միանգամից ուզածի նման կլուծվեն: Բայց դուք անպայման կհասնեք ձեր ուզածին, թեկուզ՝ ոչ առաջին փորձից: Ընկերները և մյուս մտերիմ մարդիկ կուրախացնեն ձեզ հաճելի անակնկալներով, անսպասելի նվերներ կանեն, հաճախ հետաքրքիր մի բան կառաջարկեն: Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա վերականգնել հին կապերը, հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը բավական անհանգիստ կանցնի: Շատ բան պիտի հասցնեք ու չի կարելի ասել, որ դա ձեզ կուրախացնի: Շատ Ձկներ կնախընտրեին հանգստանալ կամ առանց շտապելու զբաղվել առօրյա գործերով, այլ ոչ թե միանգամից մի քանի նոր առաջադրանք լուծել: Բայց դուք բոլոր փորձություններից արժանապատվորեն դուրս կգաք. դրանում կօգնի փորձը: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, հարազատների հետ կապված լավ նորություններ: Վերջին ժամանակներս անհանգստացնող տնային խնդիրները կմնան անցյալում. տրամադրությունն անմիջապես կլավանա: Երեկոն հարմար կլինի հյուրեր ընդունելու, ձեզ համար թանկ մարդկանց համար փոքրիկ տոներ կազմակերպելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|