ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի հունվարի 1
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2155 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հազիվ թե հանգիստ ու անամպ անցնի, բայց դուք գոհ կլինեք, թե ինչպես այն կդասավորվի: Հազիվ թե կարողանաք խուսափել փոքրիկ թյուրիմացություններից, բայց դրանք ավելի շուտ կզվարճացնեն, քան կվշտացնեն ձեզ: Հնարավոր են զարմանալի զուգադիպություններ, անսովոր պատահարներ, որոնք երկար կհիշվեն: Հավանական են անսպասելի հանդիպումներ, որոնց համար ուրախ կլինեք: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը:

Օրվա առաջին կեսը նոր գործեր ու առաջադրանքներ չի բերի, իսկ ահա երկրորդին դրանք կհայտնվեն: Դուք խուճապի չեք մատնվի, արագ կանեք այն ամենն, ինչ պետք է: Հին ընկերները հաճույքով կօգնեն, նրանց աջակցությամբ սպասվածից ավելիին կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալի օր է նոր բան փորձելու համար: Վառ տպավորություններ ու բազմազանություն կուզենաք. կկարողանաք ստանալ և՛ մեկը, և՛ մյուսը: Հավանական են անսովոր ծանոթություններ, ինչպես նաև հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ վաղուց չեք հանդիպել: Շփումները բազում վառ տպավորություններ կպարգևեն. ձեր հմայքին դիմակայելը դժվար կլինի:

Օրը հրաշալի կլինի գնումների համար: Կարևոր չէ՝ դրանք ծրագրված են եղել, թե ոչ. բոլոր դեպքերում գոհ կմնաք: Չեն բացառվում նվերները, որոնց համար ուրախ կլինեք: Հաճելիորեն կզարմացնեն մարդիկ, որոնց հետ հարաբերությունները վերջերս բարդացել էին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Անգործ նստել չեք ուզենա, կուրախացնի օգտակար մի բանով զբաղվելու հնարավորությունը: Ընկերները հաճույքով կմիանան ձեզ, կօգնեն: Նրանց հետ միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք: Օրը հարմար կլինի ուղևորությունների համար: Կարող եք փոխել պայմանները, լինել հետաքրքիր վայրերում: Նոր տպավորությունները կոգեշնչեն, հրաշալի գաղափարներ կտան, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել:

Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, հրաշալի լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց առաջին անգամ եք տեսնում: Որոշ Երկվորյակներ նոր ընկերներ ձեռք կբերեն, որոնց հետ շփումները դրական հույզեր կպարգևեն: Երեկոն հրաշալի կլինի հին ծրագրերն իրագործելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հարմար օր է ավելի վաղ մտածածը կյանքի կոչելու համար: Հնարավորություն կունենաք պատասխաններ գտնել վերջին շրջանում անհանգստացնող հարցերին: Ուժերի ներհոսք զգալով՝ դուք ոգևորությամբ կստանձնեք բարդ գործերն ու հրաշալի գլուխ կհանեք դրանցից: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել:

Կարող եք հրաշալի ժամանակ անցկացնել մտերիմների հետ, հատկապես եթե միասին ուղևորության մեկնեք կամ զբոսնեք: Հետաքրքիր կլինի նոր վայրերում լինելը, բոլորը բազում վառ հույզեր կստանան: Օրը բարենպաստ կլինի սիրահարված Խեցգետինների համար, որոնց բազում հաճելի անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հրաշալի օր է հաճելի բաների մասին մտորելու համար: Կարևոր չէ՝ իրական ծրագրեր եք կառուցելու, թե պարզապես երազելու եք. բոլոր դեպքերում ձեզ մոտ հրաշալի գաղափարներ կծնվեն, որոնց իրագործմանը կանցնեք ընկերների հետ միասին: Հնարավոր են անսպասելի այցեր, հանդիպումներ, որոնց համար ուրախ կլինեք:

Մի շտապեք ստանձնել գործերը. այսօր հանգստի կարիք կունենաք: Եթե միապաղաղությունից շեղվելու հնարավորություն լինի, օգտվեք դրանից: Նոր տպավորությունները կոգեշնչեն, էներգիա կհաղորդեն: Հին ծանոթները հետաքրքիր մի բան կառաջարկեն: Դուք չեք զղջա, եթե առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանեք: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Առավոտյան կենտրոնանալը, մտքերը հավաքելը բարդ կլինի: Ինքներդ ձեզ փոքրիկ դադար թույլ տվեք, հանգստացեք, շեղվեք գործերից: Լավ ժամանակ կլինի մտերիմների հետ զրուցելու, ընկերների հետ հանդիպելու համար. դա ձեզ կոգեշնչի, դրական հույզեր կպարգևի:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի օգտակար գործերի համար: Կարևոր չէ՝ ծանոթ բանով եք զբաղվելու, թե լրիվ նոր բան եք ստանձնելու, քանի որ բոլոր դեպքերում անհրաժեշտ արդյունքին արագ կհասնեք: Հավանական են ձեր կամ ձեր մտերիմների հետ կապված լավ նորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կարևոր կլինի օրը լավ տրամադրությամբ սկսելը: Մտածեք, թե ինչը կարող է ուրախացնել կամ ոգեշնչել ձեզ, դրական հույզեր պարգևել: Հաճելի զբաղմունքները, հետաքրքիր զրույցները, ընկերների հետ հանդիպումները էներգիայով կլիցքավորեն: Նույնը կարելի է ասել նաև ուղևորությունների ու զբոսանքների մասին:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի զուգադիպություններով: Դրանցից մեկի շնորհիվ կարող է իրականանալ հին ցանկությունը: Երեկոն հրաշալի կլինի հարազատների հետ հանդիպելու համար: Կարող եք քննարկել ընդհանուր գործերը: Նույնիսկ եթե վերջին ժամանակներս վեճեր շատ են եղել, հիմա կկարողանաք լուծում գտնել, որը բոլորին դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հրաշալի օր է մտերիմների հետ շփվելու համար: Կարող եք քննարկել կարևոր թեմաները՝ առանց վախենալու տարաձայնություններից ու վեճերից: Բայց դատարկ բաների մասին զրույցներն էլ օգտակար կլինեն. հաճախ հենց դրանք ձեզ հետաքրքիր գաղափարներ կտան, կհուշեն՝ դեպի ուր շարժվել: Տրամադրությունը կբարձրացնեն լավ նորությունները և այն մարդկանցից ստացված լուրերը, որոնց հետ վաղուց չեք հանդիպել:

Օրը հարմար կլինի մոտ ապագայի ծրագրերը մտածելու համար: Հիմա դուք շատ բաների կկարողանաք նորովի նայել: Չի բացառվում՝ փոխվեն նպատակներն ու առաջնահերթությունները: Խելամիտ խորհուրդներ կտան հին ծանոթները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաճելի, բայց ոչ այնքան արդյունավետ օր է: Այն հարմար կլինի փոքր ու հասարակ գործերի համար, որոնց համար սովորաբար ժամանակ չեք գտնում: Ինչ-որ հարցերում կօգնեն հին ծանոթները, նրանք ձեզ հետ կկիսվեն լավ նորություններով ու գաղափարներով, որոնք բոլորին դուր կգան: Ոչ մեծ գնումները հաջող կլինեն:

Օրը հարմար կլինի ուղևորությունների ու զբոսանքների համար, որոնք թույլ կտան աշխուժանալ, էներգիայով լցվել: Կուրախացնեն հին ծանոթների հետ անսպասելի հանդիպումները: Նույնիսկ եթե վերջին ժամանակներս քիչ էիք շփվում, հիմա զրուցելու բան կունենաք: Անկեղծ զրույցը կարող է նկատելիորեն դեպի լավը փոխել այն մարդու հետ հարաբերությունները, որի հետ վերջերս հաշտ չէիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հանգստի ու զվարճանքների, հաճելի հանդիպումների, հետաքրքիր զրույցների և ուրախ կատակների օր է: Այն արդյունավետ անվանել, ցավոք, չի կարելի. կուզենաք հետաձգել գործերը, և շատ Այծեղջյուրներ հենց այդպես էլ կվարվեն: Դա խնդիրների չի հանգեցնի, դուք ամեն ինչից ավելի ուշ գլուխ կհանեք:

Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Չի բացառվում վերադարձնեն պարտքերը, որոնց մասին վաղուց մոռացել էիք: Օրը հրաշալի կլինի ապագա գնումները ծրագրելու, ներդրումների մասին մտածելու համար: Ֆինանսների և ունեցվածքի հետ կապված ամեն ինչում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա առաջին կեսին դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք: Այդ հատվածում ինչ-որ բան սպասվածի նման չի դասավորվի, բայց դա չի նշանակում, որ ծրագրերն իրագործել չի ստացվելու: Դուք անպայման կգտնեք նպատակին հասնելու, մտածածն իրագործելու ձևը: Ընկերներն ու հին ծանոթները հաճույքով կօգնեն:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ կուրախացնի և՛ հաջող զուգադիպություններով, և՛ լավ նորություններով, և՛ հաճելի հանդիպումներով: Դա հրաշալի ժամանակ կլինի մտերիմների հետ շփվելու համար. դուք իրար կես խոսքից կհասկանաք, շատ բաների մասին կպայմանավորվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Վառ, բարենպաստ օր է: Դուք էներգիայով լի կլինեք, անգործ նստել չեք ուզենա, ոգևորությամբ կստանձնեք նոր բաները, նույնիսկ եթե վստահ չեք ձեր նախաձեռնությունների հաջողությանը: Շրջապատողները պատրաստ չեն լինի ձեզ միանգամից աջակցել, բայց կանեն դա, երբ հասկանան, որ դուք ճիշտ ճամփա եք ընտրել ու հաղթանակները սարերի հետևում չեն:

Օրը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն: Որոշ Ձկներ կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը, կհասկանան, թե ինչպես կարելի է հին նախասիրությունը բիզնեսի վերածել: Չի բացառվում ուրիշ հրաշալի գաղափարներ ունենաք, որոնց կհետևեն կյանքում մեծ փոփոխությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2155 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0