Աստղագուշակ․ 2022 թվականի հունիսի 7
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1979 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկզբին դժվար կլինի գործերի վրա կենտրոնանալը, բայց դուք բոլոր դեպքերում կփորձեք դա անել: Չարժե շեղվել դատարկ բաների վրա, ժամանակ վատնել անօգուտ ու անկարևոր զրույցների վրա: Կարևոր կլինի գործնական հարաբերություններին ընտրողաբար մոտենալը: Արժե զգուշանալ, եթե ինչ-որ մեկը համառորեն ձեզ գրավիչ, բայց ռիսկային նախագծեր առաջարկի: Ուշադրության արժանի գաղափարներ կունենաք օրվա երկրորդ կեսին: Հնարավոր է՝ չկարողանաք դրանք միանգամից իրագործել, բայց ավելի ուշ անպայման կվերադառնաք մտածածին: Երեկոն հարմար կլինի հին ընկերոջ հետ հանդիպելու կամ ռոմանտիկ ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բոլոր գործերին լուրջ վերաբերմունքը բավարար կլինի օրվա սկզբին խնդիրներից խուսափելու համար: Հնարավորություն կունենաք լուծել այն աշխատանքային խնդիրները, որոնց մասին վերջին ժամանակներս շատ էիք մտածում: Դրանում կօգնեն հին ծանոթները: Ավելի ուշ ֆինանսական հարցերի լուծման, ինչպես նաև պիտանի իրեր գնելու համար բարենպաստ ժամանակ կգա: Տանը անսպասելի գործեր կհայտնվեն, բայց դրանք ձեզանից շատ ժամանակ չեն խլի: Հավանական են չծրագրված այցեր, հանդիպումներ ընկերների և այն մարդկանց հետ, որոնց հետ շփումները ձեզ միշտ ուրախացնում են: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Պատրաստ եղեք փոխելու ծրագրերը: Օրն անսպասելի իրադարձություններ կբերի, որոնց պատճառով որոշ գործեր պիտի հետաձգեք ու կենտրոնանաք այլ գործերի վրա: Դա ձեզ չի ուրախացնի, բայց դժվարություններ չեն առաջանա, դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում և ամեն ինչից գլուխ կհանեք: Ժամանակ կմնա և՛ հաճելի զբաղմունքների, և՛ համակրելի մարդկանց հետ շփումների համար: Ինչ-որ մեկի հետ ապագայի ծրագրերը քննարկելիս զգույշ եղեք. չի բացառվում՝ զրուցակիցը փորձի ազդել ձեզ վրա, պարտադրել իր տեսակետը: Մի՛ թուլացեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը հասարակ չի լինի, բայց բավական հաջող կանցնի: Կարևոր կլինի սկսածը կիսատ չթողնելը, նույնիսկ եթե սկզբում ինչ-որ բան ուզածի նման չընթանա: Հազիվ թե հաջողվի խուսափել փոքրիկ տարաձայնություններից ու վեճերից, հատկապես եթե որոշեք նոր գործ ստանձնել այն մարդկանց հետ, որոնց վատ եք ճանաչում: Բայց շուտով ամեն ինչ կհարթվի, և հարաբերությունները կլավանան: Առօրյա գործերից դուք արագ գլուխ կհանեք, աննշան սխալներ էլ չեք գործի: Ժամանակ կմնա նաև ավելի գրավիչ զբաղմունքների, հանգստի ու զվարճանքների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հետ կանգնեք չծրագրված գնումներից ու գործարքներից, ինչ-որ բանի վրա գումար ծախսելուց առաջ երկար մտածեք: Զուր ծախսերի հավանականությունը շատ մեծ է: Մնացած հարցերում օրն այնքան էլ վատը չի լինի. ծրագրված գործերից գլուխ կհանեք, լուրջ խնդիրներից էլ կհաջողվի խուսափել: Շրջապատողները ուշադիր կլսեն ձեր կարծիքը, իսկ դա կհեշտացնի և՛ աշխատանքային, և՛ ընտանեկան խնդիրների լուծումը: Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, առօրյա գրաֆիկից շեղվելը: Հետաքրքիր կլինի մտերիմ մարդու հետ նոր վայրերում լինելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Լավ օր է կարևոր բաների մասին խոսելու համար: Կարևոր չէ՝ աշխատանքային հարցերը կքննարկեք, թե կկիսվեք ձեր ապրումներով: Բոլոր դեպքերում ձեզ շատ ուշադիր կլսեն, կհասկանան ու կաջակցեն: Կհաջողվի լուծել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ շատ են եղել: Փոխզիջումային տարբերակ կգտնվի, և բոլորը գոհ կմնան: Գործեր սովորականից շատ կլինեն, այնպես որ՝ պետք է փոխեք առօրյա գրաֆիկը: Փաստաթղթերի հետ ցանկացած աշխատանք արժե ծրագրել օրվա առաջին կեսի համար, իսկ այն, ինչ կապված է շփումների հետ՝ օրվա երկրորդ կեսի համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը հոգնեցնող, բայց արդյունավետ կանցնի: Ամենայն հավանականությամբ պիտի զբաղվեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով: Որոշ Կշեռքներ պիտի ուղղեն ուրիշների գործած սխալները: Դուք կաշխատեք դրան առավելագույնս լուրջ մոտենալ, այնպես որ՝ սխալներ չեք անի: Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական հարցերը, հավանական են դրամական մուտքեր: Սակայն չծրագրված ծախսերն էլ շատ հնարավոր են: Ամենայն հավանականությամբ դրանք կապված կլինեն մտերիմներին օգնելու, նրանց ուրախացնելու ձեր ցանկության հետ: Սպոնտան գնումները հաջող կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրն անսովոր հանդիպումներ ու ծանոթություններ, հետաքրքիր զրույցներ է խոստանում: Հնարավոր են նաև հաջող զուգադիպություններ, որոնցից կկարողանաք մեծ օգուտ քաղել: Այսօր ընդունած ձեր որոշումները շրջապատողներին տարօրինակ կթվան: Բայց դուք ոչ մի րոպե չեք կասկածի հաջողության վրա և անպայման կհասնեք նրան: Օրվա առաջին կեսը հարմար կլինի կարևոր գործերի համար. դուք արագ կկենտրոնանաք, միանգամից կհասկանաք՝ ինչն է իսկապես կարևոր, իսկ ինչը՝ ոչ: Ավելի ուշ ամենայն հավանականությամբ կուզենաք մի փոքր հանգստանալ, շեղվել հոգսերից: Նման հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Աստղերն այսօր ձեր կողմից կլինեն, և շատ բան լավ կդասավորվի: Ծանոթ գործերից գլուխ հանելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Բայց եթե ուզում եք նոր բան ստանձնել, պատրաստ եղեք աշխատել ու համառություն դրսևորել: Չարժե հույս դնել կողքից օգնության վրա, լավ է ձեր ուժերին հենվեք: Հաջող կլինեն և՛ գործնական, և՛ անձնական բնույթի ուղևորությունները: Այն Աղեղնավորները, որոնք այսօր կորոշեն ռոմանտիկ ճամփորդության մեկնել, դրանից շատ գոհ կմնան: Իսկ նրանց, ովքեր կորոշեն տանը մնալ, կուրախացնեն լավ նորությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկզբին փոքրիկ թյուրիմացություններից ու տարաձայնություններից խուսափել չի ստացվի: Ամենատհաճն այն կլինի, որ դուք ցանկացած պատահարի շատ սուր կարձագանքեք: Շեղվելուն կօգնեն հետաքրքիր գործերը: Բաց մի թողեք նոր բանով զբաղվելու, միաժամանակ ձեր նախասիրությունները կիսող մարդկանց հետ ծանոթանալու հնարավորությունը: Օրվա երկրորդ կեսը հաջող կլինի: Վերջին ժամանակներս կուտակված մանր-մունր գործերն անելու հնարավորություն կլինի: Տրամադրությունը կլավանա, երբ գլուխ հանեք դրանցից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հարմար կլինի բարդ գործերի, կարևոր հարցերը լուծելու համար: Դուք դրանցից արագ գլուխ կհանեք, նույնիսկ եթե միանգամից գլխի չընկնեք, թե ինչպես է պետք գործել: Ինտուիցիան կհուշի, թե ինչից է պետք սկսել և դեպի ուր շարժվել: Շրջապատողների հետ լեզու գտնելը դժվար չի լինի: Օրը հարմար կլինի հին հարաբերությունները վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք: Կհաջողվի հասկանալ, թե ինչու են նախկինում տարաձայնություններ առաջացել և ինչպես հաղթահարել դրանք: Արժե նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում. դա շատ տեղին կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկզբին աշխատեք ավելորդ բաներ չխոսել: Երկար մտածեք՝ արժե արդյոք սեփական ծրագրերով կիսվել քիչ ծանոթ մարդկանց հետ, ձեր զգացմունքների մասին պատմել նրանց, ում դրանք առանձնապես հետաքրքիր չեն: Չի բացառվում՝ ավելի ուշ զղջաք ձեր անկեղծության համար: Մնացած հարցերում օրը հաջող կլինի: Այն հարմար կլինի աշխատանքի համար. դուք և՛ սովորական առաջադրանքներից, և՛ լրիվ նոր գործերից արագ գլուխ կհանեք: Հավանական են հաճելի հանդիպումներ: Այսօր սկսվող հարաբերություններն ավելի ուշ ոչ ֆորմալ, ընկերական բնույթ կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|