ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրվա սկզբին ձեզ հեշտությամբ կտրվեն օգտակար գործերը: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ բարդ է թվացել, կգտնեք դժվար իրավիճակում հայտնված մարդկանց աջակցելու ձևը: Անսպասելի գաղափարներ կհայտնվեն, որոնք բոլորին դուր կգան: Եթե համախոհների և օգնականների կարիք ունենաք, առանց դժվարության կգտնեք նրանց:
Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ է խոստանում, սակայն զգուշություն է պահանջում ֆինանսական հարցերում: Գումարին թեթևամիտ վերաբերմունքի պատճառով հնարավոր են չարդարացված ծախսեր:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Շփումների տեսանկյունից ամենահասարակ օրը չի լինելու. միանգամից չեք կարողանա լեզու գտնել շրջապատողների հետ, երբեմն նույնիսկ մտերիմները ձեզ սխալ կհասկանան: Աշխատեք պահպանել խաղաղ տրամադրվածությունը, չվիրավորվել ու չբարկանալ: Կարևոր կլինի վեճերից ու փոխադարձ վիրավորանքներից խուսափելը. ձեր ուժերի սահմաններում կլինի բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելը:
Հաջող կլինեն և՛ սպոնտան, և՛ ծրագրված գնումները: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Հույս դրեք ինտուիցիայի վրա. նրա հուշումների շնորհիվ դուք սխալներ չեք անի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Հարմար օր է համարձակ փորձարկումների, նոր գաղափարների իրագործման համար: Այսօր ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, նոր նախաձեռնություններին էլ հաջողությունը կուղեկցի: Ստեղծագործ զբաղմունքները դրական հույզեր կպարգևեն: Հավանական են հաջողություններ ուսման մեջ. դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք:
Հաջող կանցնեն ուղևորությունները, և կարևոր չէ՝ դրանք նախապես ծրագրել էիք, թե ճամփա գնալու որոշումը վերջին պահին եք ընդունել: Տանից հեռու հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ շփումները երկար ժամանակ կուրախացնեն: Չեն բացառվում հետաքրքիր գործնական առաջարկները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը հրաշալի կլինի լուրջ գործերին ու կարևոր հանդիպումներին նախապատրաստվելու համար: Կարող եք ծրագրեր կառուցել, որոշել մանրամասները, խորհրդակցել այն մարդկանց հետ, որոնց փորձին ու գիտելիքներին վստահում եք: Օրը հարմար կլինի նաև ոչ ֆորմալ միջավայրում աշխատանքի հետ կապված գաղափարները քննարկելու համար: Ձեզ կհուշեն՝ ինչպես է լավ դրանք կյանքի կոչել:
Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան գործերի, հարազատներին օգնելու, մտերիմների հետ շփվելու համար: Դուք կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց տրամադրությունը բարձրացնելու ձևը: Չեն հիասթափեցնի նաև ռոմանտիկ ժամադրությունները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Ոչ մի տեղ մի շտապեք: Օրը հրաշալի կլինի կարևոր բաների մասին մտածելու համար: Կարող եք ծրագրեր կառուցել. դուք ճիշտ կգնահատեք ստեղծված իրավիճակն ու ձեր հնարավորությունները, կկռահեք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: Մի շտապեք կիսվել ձեր գաղափարներով: Այսօր դրանք հազիվ թե աջակցություն ստանան, իսկ ահա ավելի ուշ մտածածն իրագործելու հարցում օգնել ցանկացողներ անպայման կգտնվեն:
Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ կբերի մի մարդուց, որի մասին վերջին ժամանակներս շատ էիք մտածում: Չեն բացառվում անսպասելի հրավերները: Դուք հաճույքով կընդունեք դրանք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը հաճելի ծանոթություններ է խոստանում, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Ինտուիցիան կօգնի ձեզ վայրկենապես ճիշտ տպավորություն կազմել այն մարդկանց մասին, որոնց այսօր առաջին անգամ կհանդիպեք: Փոխադարձ համակրանքն անմիջապես կծնվի:
Չարժե շտապել ֆինանսական հարցերի լուծման մեջ: Օրը հարմար չի լինի չմտածված գնումների և ռիսկային գործարքների համար: Բացի այդ, դուք ավելի վստահող կլինեք, քան սովորաբար: Չի բացառվում՝ ինչ-որ մեկը փորձի օգտվել դրանից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Աշխատեք չհոգնել. այսօր դուք պիտի խուսափեք և՛ ավելորդ ապրումներից, և՛ սթրեսային իրավիճակներից, և՛ բարդ գործերից: Եթե օրվա համար մեծ ծրագրեր ունեք, մտածեք՝ արդյոք չի կարելի ինչ-որ բան հետաձգել մի փոքր հանգստանալու համար: Պետք է վերականգնեք ուժերը, և շուտով դուք կզգաք, որ պատրաստ եք նոր հերոսությունների:
Չի խանգարի շփումներին ընտրողաբար մոտենալը: Հեռու մնացեք քննադատելու և նկատողություններ անելու սիրահարներից. նրանք կարող են երկար ժամանակով փչացնել ձեր տրամադրությունը: Իսկ ահա մտերիմների աջակցությունը հաստատ ավելորդ չի լինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրը հրաշալի գաղափարներ կբերի: Ճիշտ է, մտածած ամեն ինչ չի հաջողվի միանգամից կյանքի կոչել, ինչ-որ բան պիտի հետաձգեք: Աշխատեք ճիշտ գնահատել ձեր ուժերը, չստանձնել այն, ինչը միայնակ չեք կարողանալու գլուխ բերել: Ժամանակ է պետք գալու համախոհներ գտնելու համար, որոնց վրա կարող եք հույս դնել:
Հավանական են լավ նորություններ: Դրանք կարող են վերաբերել ձեզ կամ ձեր ամենամտերիմներից մեկին: Ամենայն հավանականությամբ պիտի փոխեք ծրագրերը ստացված նորությունների կամ ընտանիքում հաճելի, բայց լրիվ անսպասելի փոփոխությունների պատճառով: Դուք դրա համար շատ ուրախ կլինեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Հետաքրքիր շփումների ու հաճելի ծանոթությունների օր է: Ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը, կհաջողվի ընկերանալ նրանց հետ, ում առաջին անգամ եք տեսնում: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Դրանք արագ կզարգանան, և դա ձեզ դուր կգա:
Չի բացառվում՝ կյանքում ինչ-որ բան փոխելու հնարավորություն հայտնվի: Եթե այսօր նոր գործ ստանձնեք, ապա արագ դրանում կհասնեք առաջին հաջողություններին: Երեկոն հաճելի անակնկալներ ու նվերներ է խոստանում: Այդ շրջանում հնարավոր են և դրամական մուտքեր:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Զբաղվեք լուրջ գործերով: Այսօր դուք հնարավորություն կունենաք հաջողության հասնել նրանում, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Հավանական է ամեն ինչ միանգամից լավ չստացվի, բայց դուք համառ կլինեք, սկսածը կիսատ չեք թողնի: Հազիվ թե ինչ-որ մեկի աջակցության կարիքն ունենաք, բայց եթե կարիքը լինի, կարող եք դիմել հին ծանոթներին:
Հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն էլ կունենաք: Մտերիմները հաճույքով կընկերակցեն ձեզ, հատկապես եթե ինչ-որ անսովոր բան առաջարկեք: Հաջող կանցնեն ոչ մեծ ուղևորությունները, դուք դրական հույզեր կստանաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Ինքներդ ձեզանից անհնարինը մի պահանջեք: Օրը հազիվ թե հարմար լինի կարևոր գործերի, լուրջ առաջադրանքների համար, փոխարենը հանգստանալու, հետաքրքիր մի բանով զբաղվելու, մարդկանց հետ հանդիպելու հնարավորություն կտա: Կարող եք հյուրեր ընդունել, ընտանեկան տոներ կազմակերպել:
Լավ է հետաձգեք լուրջ հարցերի քննարկումը. ձեզ համար դժվար կլինի հանգստություն պահպանելը, համոզիչ փաստարկներ գտնելը: Ավելի օգտակար կլինի ամեն ինչի մասին ավելի ուշ զրուցելը: Զգույշ եղեք գումարի հետ. օրը հարմար չի լինի սպոնտան գնումների համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Պատրանքներ մի կառուցեք: Այսօր դուք հակված կլինեք չափազանց լավատես լինելու, հույս կունենաք, որ բոլոր խնդիրներն իրենք իրենց են լուծվելու: Իրավիճակը դեպի լավը փոխելու համար պիտի գործեք: Ինչքան շուտ դա հասկանաք, այնքան հաջող կդասավորվի օրը:
Եթե օրվա համար մեծ ծրագրեր ունեք, դրանց իրագործմանը լուրջ վերաբերվեք: Պետք է ուշադրություն հատկացնել մանրուքներին, ոչ մի բան բաց չթողնել: Դա անպայման կստացվի այն Ձկների մոտ, որոնք հաջողակ լինելու վրա հույս չեն դնի: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա, այնպես որ՝ երեկոն հաճելի կանցնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: