Աստղագուշակ․ 2022 թվականի հունիսի 4
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1711 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրն արժե սկսել այն գործերից, որոնցից նախկինում գլուխ հանել չի ստացվել: Անսպասելի որոշումները հաջող կլինեն, դուք արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Կարող են օգնել մարդիկ, որոնցից աջակցություն չէիք սպասում: Նախկինում լարված հարաբերությունները կարող են դեպի լավը փոխվել, եթե դուք նախաձեռնող լինեք: Օրվա երկրորդ կեսին հանգստանալու, գործերից շեղվելու, լավ ընկերախմբում ուրախ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի: Այդ ժամանակահատվածը լավը կլինի ուղևորությունների համար ու կարևոր չէ՝ դրանք նախապես ծրագրել էիք, թե ոչ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հրաշալի օր է օգտակար գործ սկսելու համար: Այն կարող է մասշտաբային ու բարդ լինել, անհրաժեշտ արդյունքի էլ հազիվ թե հաջողվի արագ հասնել, բայց դուք սկսածը կիսատ չեք թողնի, և ամեն ինչ կստացվի, չնայած՝ ոչ միանգամից: Հավանական են հաճելի հանդիպումներ, պիտանի ծանոթություններ: Որոշ Ցուլեր նոր ընկերներ կգտնեն: Լավատեսությունն ու բարեհամբույր լինելը կօգնեն մտերիմների հետ շփումներում: Դուք կաջակցեք նրանց, ովքեր հուսահատվել են, կուրախացնեք տխրածներին: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի սիրահարվածների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Լավ օր է շփումների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վերջին ժամանակներս կարոտել էիք: Հեշտությամբ լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց առաջ չեք հասկացել, հնարավոր է՝ հաշտվեք վեճից հետո: Մտերիմների հետ տարաձայնությունները կմնան անցյալում, դուք կկարողանաք պայմանավորվել համատեղ գործողությունների և ընդհանուր ծրագրերի մասին: Օրը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: Հնարավոր են դրամական մուտքեր, որոշ Երկվորյակների կվերադարձնեն հին պարտքերը: Չեն բացառվում նվերները, որոնց համար շատ ուրախ կլինեք: Երեկոն հաճելի լուրեր կբերի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկիզբը հրաշալի գաղափարներ կբերի: Ինչ-որ մեկին դրանք իրականությունից հեռու կթվան, բայց դուք կգտնեք մտածածը կյանքի կոչելու ձևը: Սովորական դարձած բաներին կհաջողվի նորովի նայել, և դա կօգնի պատասխաններ ստանալ այն հարցերին, որոնց շուրջ վերջին ժամանակներս մտորում էիք: Օրվա երկրորդ կեսին արժե ընտրողաբար մոտենալ շփումներին: Լավ է խուսափեք այն մարդկանց հետ զրույցներից, որոնք հաճախ քննադատում են ձեզ, փչացնում են ձեր տրամադրությունը կտրուկ նկատողություններով: Փոխարենը եթե հանդիպեք ձեզ աջակցող մարդկանց, ուժերի ներհոսք կզգաք, կյանքն էլ նոր գույներով կներկվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկիզբը հազիվ թե հարմար լինի կարևոր զրույցների համար: Այդ հատվածում դժվար կլինի նույնիսկ այն մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելը, որոնց հետ առաջ հաշտ էիք: Դատարկ բաների պատճառով տարաձայնությունները, անհիմն կասկածները, անհասկացողությունը կարող են մթագնել սիրելիների հետ հարաբերությունները: Բայց եթե հանգստություն պահպանեք, հույզերին էլ չտրվեք, ապա ամեն ինչ շուտով կհարթվի: Օրվա երկրորդ կեսը հաջող ու արդյունավետ ժամանակ կլինի, հարմար կլինի բարդ գործերի, կարևոր հարցերին պատասխաններ փնտրելու համար: Հեշտությամբ կտրվի ուսումը, դուք արագ կմտապահեք նոր տեղեկատվությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հագեցած ու հիշարժան կլինի: Դուք պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, բայց դա ձեզ չի ստիպի հուզվել կամ անհանգստանալ: Ինտուիցիան կհուշի, որ դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, և այն չի սխալվի: Ստեղծագործ մոտեցումն ու բոլոր գործերին լուրջ վերաբերմունքը կօգնեն հրաշալի արդյունքի հասնել այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել: Հավանական են հետաքրքիր հանդիպումներ ու անսովոր ծանոթություններ: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնք շատ բաների ուրիշների նման չեն նայում: Նման զրույցները նոր գաղափարներ կտան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Անսպասելի նոր գործեր կհայտնվեն, ստիպված եք լինելու զբաղվել ոչ այն բանով, ինչով ծրագրել էիք: Բայց տրամադրությունը դրանից չի փչանա, քանի որ հետաքրքիր կլինի: Օրվա առաջին կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով ու անսպասելի բացահայտումներով: Հավանական են ձեզ համար թանկ մարդկանց հետ կապված լավ նորություններ: Ավելի ուշ կգա հարազատների հետ շփումների, ընտանեկան միջոցառումների, ինչպես նաև ընկերների հետ հանդիպումների համար բարենպաստ ժամանակը: Օգտակար կլինի ապագայի ծրագրերը քննարկելը: Ամենայն հավանականությամբ ձեզ կհուշեն, թե ինչպես է լավ գործել, ինչի վրա ուշադրություն դարձնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Համառ եղեք. հենց համառության շնորհիվ այսօր նախկինում բարդ թվացող շատ գործերում հաջողությունների կհասնեք: Փորձը կօգնի լուծել մասնագիտական առաջադրանքները, իսկ մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը թույլ կտա խուսափել ձգձգումներից ու լարված պահերից: Դուք ընդհանուր լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ կոնֆլիկտներ են եղել: Հաջող գնումներ անելու հնարավորություն կունենաք: Որոշ Կարիճներ ձեռք կբերեն այն իրերը, որոնք վաղուց էին ուզում ունենալ: Երեկոն հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, հարազատների ու հին ընկերների հետ շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Աշխատեք լուրջ վերաբերվել ստանձնած գործերին: Նույնիսկ սովորական, լավ ծանոթ գործերն այսօր կարող են դժվարությամբ տրվել: Հնարավոր են տարաձայնություններ հին համախոհների հետ ու թեժ վեճեր: Դուք կգտնեք սուր անկյունները հարթելու և բոլորի հետ լավ հարաբերություններ հաստատելու ձևը, բայց դա ջանքեր կպահանջի: Մի շտապեք որոշումների հարցում. տեղեկատվություն հավաքելու, ամեն ինչ մտածելու և կշռադատելու համար ժամանակ է պետք: Երեկոյան դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, նոր հնարավորություններ կբացվեն: Որոշ Աղեղնավորներ հրաշալի լուրեր կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկիզբը շատ հաջող կլինի: Այդ հատվածը հարմար կլինի գործնական հանդիպումների, գաղափարներն ու ծրագրերը քննարկելու համար: Չի բացառվում՝ նոր նպատակներ հայտնվեն, և դուք կենտրոնանաք դրանց հասնելու վրա: Կարող եք լուծել փաստաթղթերի ձևակերպման, պետկազմակերպություններ դիմելու հետ կապված հարցերը: Ավելի ուշ հանգիստ ժամանակահատված կգա: Կարող եք վերադառնալ հին գործերին. դուք դրանք կավարտեք ու գոհ կմնաք ստացված արդյունքից: Կուրախացնեն մտերիմներից մեկին վերաբերող նորությունները: Հին ընկերների հետ զրույցները կբարձրացնեն տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հարմար կլինի կարևոր գործերի, պատասխանատու բանակցությունների, բարդ հարցերը լուծելու համար: Դուք գլուխ կհանեք այն ամենից, ինչն առաջ չի ստացվել, կհասկանաք՝ ինչպես է պետք գործել հաջողության հասնելու համար: Անսպասելի իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, որոնց ժամանակին աջակցել եք: Հիմա նրանց օգնությունը շատ տեղին կլինի: Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մտերիմների հետ: Կհաջողվի պայմանավորվել նրա մասին, ինչի շուրջ նախկինում վեճեր շատ են եղել: Երեկոն հրաշալի կլինի ռոմանտիկ ժամադրության կամ սիրելիի հետ անկեղծ զրույցի համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հանգիստ օր է, որը հարմար կլինի ավելի վաղ սկսածն ավարտելու և այն հարցերին պատասխաններ գտնելու համար, որոնց շուրջ վերջին ժամանակներս շատ եք մտորել: Դուք ուշադիր կլինեք մանրուքներին, ոչ մի բան աչքաթող չեք անի: Դա թույլ կտա խուսափել ցավալի սխալներից, արագ կողմնորոշվել նույնիսկ լրիվ նոր իրավիճակում: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները: Նրանց հետ զրույցը հետաքրքիր մտքեր կտա, կօգնի նորովի նայել նրան, ինչը սովորական էր թվում: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ու նվերներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|