ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի հունիսի 29
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1752 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հագեցած ու բավական հոգնեցնող կլինի: Գործեր սպասվածից շատ կլինեն, բայց ամեն ինչից կկարողանաք արագ գլուխ հանել: Կարող եք նոր բան ստանձնել: Ձեզ համար դժվար չի լինի հասկանալը, թե ինչպես է լավ գործել, ինչ է պետք նախաձեռնել առաջին հերթին, իսկ ինչը կարող է սպասել:

Չի բացառվում՝ պետք լինի փոխել ծրագրերը, հետաձգել հաճելի զբաղմունքները բարդ առաջադրանքների վրա կենտրոնանալու համար: Սակայն ժամանակ կմնա նաև մտերիմների հետ շփվելու համար: Երեկոն հրաշալի կլինի սիրելիի հետ հանդիպելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հաջող կդասավորվի: Հազիվ թե ստացվի խուսափել հուզումներից ու ապրումներից, բայց աստղերը ձեր կողմից կլինեն և նրանց աջակցությամբ շատ բանի կհասնեք: Հավանական են դրական փոփոխություններ գործնական հարաբերություններում: Դուք ընդհանուր լեզու կգտնեք գործընկերների ու ղեկավարության հետ, հեշտությամբ կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին:

Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ, սակայն լուրջ կոնֆլիկտ չի առաջանա: Դուք կաշխատեք հարթել սուր անկյունները, լուծում գտնել, որը բոլորին կգոհացնի: Օրվա երկրորդ կեսին հավանական են չծրագրված ուղևորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հարմար կլինի շփումների, ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար: Ձեզ համար հեշտ կլինի մարդկանց հետ լեզու գտնելը, նոր ծանոթների համակրանքը շահելու համար էլ մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում ընկերական կամ ռոմանտիկ բնույթ կստանան:

Հավանական են հաճելի իրադարձություններ տանը, ընտանիքի անդամներին վերաբերող լավ նորություններ, դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի գնումների համար: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը կուրախացնի վառ հույզերով, հաճելի անակնկալներով: Չի կարելի ասել, որ այն բացառապես հաջող է լինելու գործնական տեսանկյունից, բայց դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, դուք ուրախ կլինեք նրանց հետ շփվելու համար: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն:

Օրվա երկրորդ կեսին նոր ծրագրեր կհայտնվեն: Կուզենաք անհապաղ քննարկել դրանք մտերիմների հետ, և նման հնարավորություն անպայման կհայտնվի: Լավ կանցնեն ուղևորությունները, և կարևոր չէ՝ դրանք նախապես ծրագրել եք, թե ճամփա ընկնելու որոշումը վերջին րոպեին եք ընդունել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը վառ, հագեցած և ոգեշնչող կլինի: Այն հարմար կլինի նոր գործեր ստանձնելու համար: Պետք չի լինի մեծ ջանքեր գործադրել, որպեսզի ամեն ինչ հաջող դասավորվի: Աստղերը ձեր կողմից կլինեն, շատ հարցերում հաջողակ կլինեք: Հավանական են զարմանալի զուգադիպություններ, անսովոր իրադարձություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան:

Օրվա առաջին կեսը ամենահասարակը չի լինելու շփումների տեսանկյունից: Նույնիսկ մտերիմների հետ երբեմն դժվարությամբ լեզու կգտնեք: Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, հարաբերություններում ներդաշնակությունն էլ կվերականգնվի: Ինտուիցիան կօգնի ընդհանուր լեզու գտնել և՛ հին ծանոթների, և՛ նրանց հետ, ում առաջին անգամ եք տեսնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Համառ եղեք ու անպայման հաջողության կհասնեք: Սա այն օրը չէ, երբ ամեն ինչ ինքն իրեն հաջող կդասավորվի: Նպատակին հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք: Կօգնեն հին ծանոթներն ու փորձված համախոհները: Նրանց աջակցությամբ դուք գլուխ կհանեք նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել:

Ե՛վ գործնական, և՛ անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն: Այսօր դուք շատերին կես խոսքից կհասկանաք, տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն լինի: Երեկոն հրաշալի ժամանակ կլինի ծրագրեր կառուցելու համար: Դուք կնկատեք մի բան, ինչին նախկինում ուշադրություն չեք դարձրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատեք: Գործնական տեսանկյունից օրը շատ բարենպաստ կլինի: Դուք գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել, կկարողանաք ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև առաջարկներ, որոնք եկամուտ կբերեն:

Այսօր դուք ուշադիր կլինեք շրջապատողների հանդեպ, և դա կօգնի այն մարդու հետ շփումներում, որի հետ նախկինում լեզու գտնել չէր ստացվում: Ձեզ հետ կուզենան ընկերանալ նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցներն ու թշնամիները: Չի բացառվում անսովոր ու գրավիչ ռոմանտիկ պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրն անհանգիստ, հագեցած ու շատ հետաքրքիր կլինի: Հավանական են անսովոր ծանոթություններ, զարմանալի հանդիպումներ: Որոշ Կարիճներ հնարավորություն կունենան շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում հետաքրքիր բաներ շատ են լսել: Կհաջողվի օգտակար տեղեկատվություն ստանալ, մյուսներից վաղ ինչ-որ կարևոր բան իմանալ:

Հիշեք, որ ամենալուրջ ու բարդ բաներն արժե ծրագրել օրվա առաջին կեսի համար: Հետո դրական միտումների ազդեցությունը կնվազի, հոգնածությունն էլ կհիշեցնի իր մասին: Այնպես որ՝ երեկոն արժե նվիրել հանգստին ու հաճելի շփումներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Արժե շտապել: Օրվա սկիզբը հաջող կլինի և հարմար կլինի նոր բան ստանձնելու համար: Օգտակար կլինի հին գաղափարներին վերադառնալը, որոնք նախկինում չի հաջողվել իրագործել: Շանս կա, որ հիմա ամեն ինչ կստացվի: Կարելի է օգնության խնդրանքով դիմել փորձված համախոհներին. նրանք ձեր կողմից կլինեն:

Օրվա երկրորդ կեսը նույնպես վատ չի անցնի, սակայն ավելի հարմար կլինի առօրյա գործերի և ընթացիկ առաջադրանքները լուծելու համար: Հավանական են հեռվից լավ նորություններ, անսովոր ու գրավիչ առաջարկներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Պատրաստ եղեք իմպրովիզներ անելուն, նոր բան մտածելուն: Այսօր շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա: Բայց ձեզ կհաջողվի արագ կողմնորոշվել իրավիճակի մեջ ու ճիշտ որոշումներ ընդունել: Աշխատանքի մեջ նկատելի հաջողության հասնելու շանս կունենաք, և դուք իրար չեք խառնվի, ամեն ինչ ճիշտ կանեք: Իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, որոնց հետ ժամանակին համագործակցել եք: Նրանց հետ շփումները շատ օգտակար կլինեն:

Հիշեք, որ ամենակարևոր գործերում արժե հույս դնել սեփական ուժերի վրա: Ոչ ոք լուրջ հարցերի լուծումից ձեզանից լավ գլուխ չի հանի: Օրը շատ բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Սիրահարված Այծեղջյուրներին հաճելի անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Պատրաստվեք ձեր տեսակետը պնդելուն: Օրն առանց վեճերի չի անցնի, և դուք հազիվ թե կարողանաք արագ ընդդիմախոսներին ապացուցել ձեր ճշմարտացիությունը: Ամենայն հավանականությամբ դուք քննադատություններ կլսեք: Միայն դրանցից մի քանիսը հստակ ու օգտակար կլինեն: Կարևոր կլինի պրովոկացիաներին չտրվելն ու ինքնատիրապետումը պահպանելը:

Մտերիմների հետ կարևոր բաների մասին զրուցելու, վերջին շրջանում բոլորին անհանգստացնող բաների մասին խոսելու հնարավորություն կլինի: Դուք որոշակիություն կմտցնեք ապագայի ծրագրերում, կհասկանաք, թե ինչի վրա արժե կենտրոնանալ մոտ ժամանակներս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Համառ ու լավատես եղեք, նույնիսկ եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Այսօր դուք շատ գործերում հաջողության կհասնեք, եթե դատարկ բաների պատճառով չանհանգստանաք: Կուրախացնեն անսպասելի լուրերը: Հավանական են հաջող զուգադիպություններ: Դրանց շնորհիվ դուք կնկատեք այն, ինչին առաջ ուշադրություն չեք դարձրել:

Օրը հարմար կլինի գումարի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Այստեղ շատ բան սպասվածից հեշտ կլինի: Հնարավոր են շահավետ գործարքներ: Երեկոն հաջող ժամանակահատված կլինի ոչ մեծ ուղևորության համար: Այն հաճելի կանցնի, եթե ձեզ ընկերակցի սիրելի մարդը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1752 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0