ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի հունիսի 27
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1885 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մի շտապեք նոր ու կարևոր գործեր սկսելու հարցում: Օրվա առաջին կեսը ավելի հարմար կլինի ընթացիկ առաջադրանքները լուծելու կամ ավարտելու համար այն, ինչին արդեն մեծ ուժեր եք նվիրել: Վատ չեն անցնի գործնական բանակցությունները, եթե դրանց լուրջ վերաբերվեք, նախապես մտածեք, թե ինչ եք ասելու և հույս չդնեք իմպրովիզներ անելու, արագ անհրաժեշտ բառերը գտնելու ունակության վրա:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ է համակրելի մարդկանց հետ շփվելու համար: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, ծրագրեր կհայտնվեն, որոնք կուզենաք միասին իրագործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին ժամանակը զուր մի վատնեք: Դա շատ բարենպաստ շրջան է լինելու, որը հնարավորություն կտա նկատելի հաջողությունների հասնել աշխատանքի մեջ, գլուխ հանել բարդ գործերից: Բայց հաղթանակները հեշտ չեն տրվի. դուք պիտի ջանքեր գործադրեք: Պատրաստ եղեք ինքնուրույն կարևոր որոշումներ ընդունելուն: Որոշ Ցուլեր պիտի իրենց վրա վերցնեն ուրիշների համար պատասխանատվությունը:

Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակ կլինի ապագայի մասին մտորելու, երևակայելու և երազելու համար: Մտերիմ մարդը կաջակցի ձեզ ու հրաշալի խորհուրդ կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Համառ եղեք, քանի որ այսօր առանց դրա հազիվ թե հաջողության հասնեք: Օրը բարենպաստ կլինի բանակցությունների, աշխատանքի և բիզնեսի հետ կապված հարցերը քննարկելու համար: Դուք հրաշալի խորհուրդներ կստանաք, կկարողանաք ձեռք բերել ազդեցիկ անձանց աջակցությունը: Որոշ Երկվորյակներ կընկերանան այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում միայն գործնական հետաքրքրություններով էին կապված:

Սա լավագույն օրը չի լինի գործարքների և գնումների համար: Դուք կարող եք գումարին թեթևամտորեն վերաբերվել, վտանգ կա՝ որոշումներ ընդունեք, որոնց մասին հետո ստիպված եք լինելու զղջալ: Մի շտապեք ազատվել նրանից, ինչը հիմա անպիտան է թվում: Նման բաները լավ է պարզապես ժամանակավոր մի կողմ դնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հաճելի լուրեր ու հետաքրքիր առաջարկներ կբերի: Պատրաստ եղեք անսպասելի իրադարձությունների: Հնարավոր է՝ դրանց պատճառով ստիպված լինեք փոխել ծրագրերը: Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չի բացառվում՝ մտերիմներից մեկը ձեր ֆինանսական օգնության կարիքն ունենա:

Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները: Նրանք կաջակցեն ձեր նոր գաղափարները, կհուշեն՝ ինչպես իրագործել մտածածը: Նրանց օգնությամբ դուք կհաղթահարեք խոչընդոտները, որոնք խանգարում էին առաջ շարժվել: Օրվա երկրորդ կեսին լավ է հոգնեցնող գործեր չծրագրեք. այդ հատվածը լավը կլինի հանգստի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր սովորականից հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք: Ձեր խոսքերն ու արարքներն աննկատ չեն մնա: Դա օգտակար կլինի. բոլորը կտեսնեն, թե ինչի եք ունակ: Մարդիկ, որոնք նախկինում կասկածում էին ձեր գիտելիքներին ու մասնագիտական որակներին, կհասկանան, թե որքան են սխալվել:

Օրը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: Հավանական են շահավետ գործարքներ ու գնումներ: Որոշ Առյուծներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն: Հին ծանոթները կարող են աշխատանքի ու բիզնեսի հետ կապված անսպասելի առաջարկներ անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Արժե նախաձեռնող լինել գործնական հարաբերություններում: Ձեր մասին հիշեցրեք մարդկանց, որոնց հետ ժամանակին համագործակցել եք, մտածեք, թե ինչով կարող եք հետաքրքրել նոր օգնականներին: Չեն բացառվում առաջարկները, որոնք ձեր առաջ նոր մասնագիտական հորիզոններ կբացեն: Կարող եք լրիվ նոր բան ստանձնել. դուք արագ կսովորեք այն, ինչ պետք է:

Չնայած առաջադրանքներ սպասվածից շատ կլինեն, ժամանակ կմնա նաև հանգստի համար: Մտերիմները հաճույքով ձեզ կընկերակցեն զբոսանքների և ուղևորությունների ժամանակ: Երեկոն հարմար կլինի ընտանեկան տոնի համար. դրա համար առիթ անպայման կստեղծվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատեք չկորցնեք ինքնատիրապետումը, նույնիսկ եթե զգում եք, որ ինչ-որ մեկը հատուկ պրովոկացիայի է ենթարկում ձեզ, փորձում է հանել հավասարակշռությունից: Ձեզ շատ պետք կգա սուր անկյունները հարթելու, նրբանկատ վարք դրսևորելու, ամենատարբեր մարդկանց արագ մոտեցում գտնելու ունակությունը: Ֆինանսական հարցերի լուծման մեջ մի շտապեք. հնարավոր են անհաջող գործարքներ ու կորուստներ:

Օրը հարմար կլինի աշխատանքի համար, դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից: Հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտել այն նախագիծը, որին արդեն մեծ ուժեր եք նվիրել: Երեկոյան լավ գաղափարներ կունենաք, որոնց իրագործման վրա էլ կկենտրոնանաք մոտ ժամանակներս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Պատմեք ձեր մասին. շրջապատողներին իսկապես հետաքրքիր կլինի ձեր մասին ավելի շատ բան իմանալը: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Չեն բացառվում համագործակցության առաջարկները: Եթե դրանք անեն հին համախոհները, փորձված գործընկերները, կարող եք առանց երկար մտածելու համաձայնել:

Օրը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Կարիճներ կհասկանան, թե ինչպես կարելի է հին նախասիրությունը լրացուցիչ եկամուտների հուսալի աղբյուրի վերածել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Արժե դրական տրամադրվել հենց առավոտվանից: Ձեզ անհանգիստ, բայց բարենպաստ օր է սպասվում: Այն հարմար կլինի բարդ առաջադրանքները լուծելու համար: Կհաջողվի պատասխաններ գտնել շատերին փակուղու առաջ կանգնեցրած հարցերին: Որոշ Աղեղնավորներ կհասկանան՝ ինչպես հաղթել հին թշնամիներին ու նոր համախոհներ գտնել:

Հաճելի զրույցներ շատ կլինեն: Մարդիկ, որոնց հետ վաղուց էիք ուզում շփվել, հաճույքով կարձագանքեն միասին ժամանակ անցկացնելու ձեր առաջարկին: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար, սիրահարվածներին կուրախացնի հաճելի անակնկալներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Համբերությամբ զինվեք. այսօր այն ձեզ պետք է գալու: Ամեն ինչ չէ, որ ուզածի նման կդասավորվի, և անհրաժեշտ արդյունքին հասնելու համար պիտի դժվարություններ հաղթահարեք: Ձեզ հաճույքով կօգնեն հին ծանոթներն ու փորձված համախոհները: Նրանց աջակցությամբ դուք գլուխ կհանեք նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել:

Աշխատեք պրովոկացիաներին չտրվել: Սա ամենահասարակ օրը չի լինելու շփումների տեսանկյունից. նույնիսկ հին ծանոթների հետ լեզու գտնելը երբեմն բարդ կլինի: Լարված պահերին օգնության կհասնի հումորի զգացումը: Դուք կգտնեք մթնոլորտը լիցքաթափելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ստանձնեք լուրջ գործերը. այսօր դրանցից գլուխ հանելու շանս կունենաք: Շատ Ջրհոսների այսօր պետք կգա այն, ինչ նրանք ավելի վաղ են սովորել: Գիտելիքների և փորձի շնորհիվ դուք կկարողանաք հաղթել հին մրցակիցներին ու զինաթափել թշնամիներին: Մարդիկ, որոնք նախկինում կասկածում էին ձեր ունակություններին, կհասկանան, որ սխալվել են:

Օգտակար կլինի և՛ աշխատանքի մեջ, և՛ անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը: Ձեզ շատերը կաջակցեն: Չի բացառվում՝ նոր համախոհներ ու օգնականներ գտնեք: Օրվա երկրորդ կեսին կենցաղային խնդիրներ կառաջանան, որոնց լուծումը որոշակի ծախսեր կպահանջի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Վճռական գործեք: Ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա, դուք անպայման կհասնեք դրված նպատակներին: Առօրյա աշխատանքը հեշտությամբ կտրվի, նոր առաջադրանքներից էլ արագ գլուխ կհանեք: Նախկինում ձեռք բերած փորձը թույլ կտա արագ կողմնորոշվել նոր իրավիճակում:

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք կհասկանաք՝ ինչ կա մտերիմների հոգում, լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ առաջին անգամ եք հանդիպել: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Երեկոն մտերիմներից մեկի հետ կապված հաճելի լուրեր կբերի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1885 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0