ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի հունիսի 24
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1483 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մի անհանգստացեք օրվա առաջին կեսին առաջ եկած դժվարությունների պատճառով: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի, չեն բացառվում փոքրիկ տարաձայնությունները, վեճերը, որոնք կխանգարեն ժամանակին գլուխ հանել ծրագրած գործերից: Սակայն դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա, այնպես որ՝ իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի նոր նախաձեռնությունների համար: Կարող եք նախաձեռնող լինել և՛ գործերում, և՛ անձնական հարաբերություններում: Ձեր գաղափարները դուր կգան նույնիսկ այն մարդկանց, որոնք մյուսների առաջարկած ամեն ինչին քննադատորեն են մոտենում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Պատրաստ եղեք անակնկալների: Դրանք այսօր կարող են առաջ գալ և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում: Ձեզ շատ պետք կգա մանրուքները նկատելու, մյուսների աչքից վրիպածը տեսնելու ունակությունը: Դուք ձեր դիտումներից ճիշտ եզրահանգումներ կանեք, նույնիսկ աննշան սխալներ չեք գործի:

Ե՛վ բարդ գործերը, և՛ կարևոր հանդիպումներն արժե ծրագրել օրվա առաջին կեսի համար: Երեկոյան ամենայն հավանականությամբ հանգստի կարիք կունենաք: Շատ Ցուլեր կուզենան մենակ մնալ կամ ժամանակ անցկացնել այն մարդկանց հետ, որոնք իսկապես հասկանում են իրենց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աշխատեք չկորցնել ինքնատիրապետումը: Դա հեշտ չի լինի օրվա առաջին կեսին, երբ ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, իսկ շրջապատողների համար դժվար կլինի ձեր արարքների դրդապատճառները հասկանալը: Հավանական են տարաձայնություններ հին համախոհների ու լավ ծանոթների հետ: Կարևոր կլինի վեճեր թույլ չտալը, սուր անկյունները հարթելը: Բարդ հարցերի քննարկումը լավ է պարզապես հետաձգեք:

Օրվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու և մտերիմների հետ շփվելու համար: Ընտանիքի անդամների հետ միասին հանգստանալու, ընտանեկան տոն կազմակերպելու հնարավորություն կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ձեզ անհանգիստ օր է սպասվում: Հազիվ թե կարողանաք ծրագրի համաձայն գործել. ավելի հավանական է, որ ստիպված լինեք իմպրովիզներ անել ու ոտքի վրա մի բան հորինել: Մտերիմների հետ շփումները համբերատարություն և ինքնատիրապետում կպահանջեն: Նույնիսկ մանրուքների շուրջ պայմանավորվելը սովորականից բարդ կլինի: Բայց դուք չեք նյարդայնանա, կպահպանեք բարեհամբույր տրամադրությունը; Շրջապատողները կգնահատեն դա:

Հետաքրքիր մասնագիտական հնարավորություններ կբացվեն, չեն բացառվում աշխատանքի գրավիչ առաջարկները: Որոշ Խեցգետիններ եկամուտների նոր աղբյուր կգտնեն: Հավանական են նվերներ ու հաճելի անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մի վշտացեք, եթե ինչ-որ բան սպասվածի նման չդասավորվի, չհաջողվի արագ գլուխ հանել բարդ գործից: Համառությունն ու լավատեսությունը կօգնեն հասնել նպատակին, միաժամանակ լավ տպավորություն թողնել այն մարդկանց վրա, որոնց կարծիքը ձեզ համար կարևոր է: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները, որոնց կհետևեն հետաքրքիր առաջարկները:

Հավանական են անսպասելի, բայց շատ հաճելի փոփոխություններ ամենամտերիմների հետ հարաբերություններում: Տարաձայնություններն անցյալում կմնան, վեճերի համար առիթներ չեն ստեղծվի: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարված Առյուծներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարդ գործեր ստանձնելուց առաջ համոզվեք, որ կարողանալու եք դրանցից ինքնուրույն գլուխ հանել: Ցավոք, նույնիսկ այն մարդիկ, որոնք նախկինում բազմիցս օգնության են շտապել ձեզ, այսօր չեն կարողանալու աջակցել, ամենաբարդ հարցերը պիտի մենակ լուծեք: Հաջողության հասնել կկարողանաք, եթե կենտրոնանաք ամենակարևորի վրա, դատարկ բաների վրա չշեղվեք:

Օրը բավական անհանգիստ կանցնի, քանի որ պիտի զբաղվեք և՛ աշխատանքային առաջադրանքներով, և՛ ընտանեկան խնդիրներով: Ամեն ինչի մասին միաժամանակ մտածելը դժվար կլինի, բայց դուք գլուխ կհանեք. դրանում կօգնի փորձը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կենտրոնացեք աշխատանքի վրա. այսօր դուք կարող եք նկատելի առաջընթացի հասնել նրանում: Կհաջողվի գլուխ հանել մի գործից, որն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա: Եթե այսօր ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով հետաքրքիր առաջարկներ կստանաք: Շատ Կշեռքների աշխատանքային հարցերը լուծելիս կօգնի հմայքը: Դուք լավ տպավորություն կթողնեք շրջապատողների վրա, հեշտությամբ համախոհներ կգտնեք:

Անձնական հարաբերություններում հազիվ թե արմատական փոփոխություններ լինեն, բայց դրանք ներդաշնակ կդասավորվեն: Մտերիմները լավ նորություններ կհայտնեն, իսկ նրանցից ոմանք նաև հաճելի անակնկալներով կզարմացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հագեցած ու հետաքրքիր կանցնի: Այն հարմար կլինի գործերում նախաձեռնող լինելու համար: Այսօր ձեզ կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում քննադատորեն էին տրամադրված ու պարզապես արհամարհում էին ուրիշի կարծիքը: Հավանական են դրական փոփոխություններ գործնական հարաբերություններում: Պարզ կդառնա, որ ձեզ հարգում ու գնահատում են:

Լավ կանցնեն ուղևորությունները և կարևոր չէ՝ արդյոք դրանք նախապես ծրագրել եք, թե ոչ: Ճանապարհին կարևոր մի բան իմանալու, ինչպես նաև մի մարդու հետ ծանոթանալու շանս կա, որը շուտով ձեր ընկերը կդառնա: Կարող եք գնումներ անել. դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք պետք են ձեզ կամ ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ինչ էլ որ պատահի օրվա սկզբին, աշխատեք պահպանել լավատեսությունն ու լավ տրամադրությունը: Մի անհանգստացեք, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, իսկ գործերը, որոնցով հույս ունեիք զբաղվել, ստիպված լինեք հետաձգել: Շուտով պարզ կդառնա, որ տեղի ունեցողը ձեր օգտին է:

Օգտակար կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը, դեպի համակրելի մարդն առաջին քայլն անելը: Մտերիմների հետ լեզու գտնելը հեշտ կլինի, կարելի է հանգիստ ու կառուցողական քննարկել նախկինում վեճեր առաջացրած հարցերը: Երեկոն հեռվից լավ նորություններ կբերի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հազիվ թե նշանավորվի կարևոր իրադարձություններով, բայց ընդհանուր առմամբ հաջող կդասավորվի: Այն հարմար կլինի նոր նախաձեռնությունների համար. դուք արագ կհասկանաք՝ ինչպես է պետք գործել: Հին ծանոթները հաճույքով կօգնեն ձեզ: Ցանկացած պարագայում կարող եք հույս դնել նրանց աջակցության վրա:

Չի բացառվում՝ ստիպված լինեք վերադառնալ այն հարցերին, որոնք լուծված էիք համարում: Իրենց մասին կարող են հիշեցնել հին խնդիրները: Դրանցից գլուխ հանելու համար պիտի հետաձգեք մյուս գործերը: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, չնայած՝ ջանքերի գնով: Երեկոն արժե հանգիստ անցկացնել. այդպես արագ կվերականգնեք ուժերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Գումարի հետ կապված ամեն հարցում զգույշ եղեք: Մի շտապեք գործարքների և գնումների հարցում, ստուգեք ֆինանսական փաստաթղթերը դրանց տակ ստորագրելուց առաջ: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Այն հարմար կլինի գործնական բանակցությունների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց հետ կուզենայիք համագործակցել:

Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Մտերիմների հետ հեշտությամբ լեզու կգտնեք, նրանք կաջակցեն ձեզ, եթե դրա կարիքը լինի: Երեկոն հարմար կլինի և՛ ընկերական հանդիպման, և՛ սիրելիի հետ ժամադրվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատեք ձեզ հնարավորինս բարեհամբույր պահել և՛ հին, և՛ նոր ծանոթների հետ: Սա ամենահասարակ օրը չի լինելու շփումների տեսանկյունից: Դժվար կլինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ առաջ լավ հարաբերությունների մեջ էիք: Կարևոր կլինի թեժ վեճերից ու բաց կոնֆլիկտներից խուսափելը: Շատ Ձկների այսօր լավ ծառայություն կմատուցի հումորի զգացումը. կհաջողվի լիցքաթափել մթնոլորտը:

Օրվա առաջին կեսը գործերով հագեցած կլինի: Երկրորդը կուրախացնի հաճելի անակնկալներով, զուգադիպություններով, որոնցից կկարողանաք օգուտ քաղել: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր ու հաջող գնումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1483 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0