Աստղագուշակ․ 2022 թվականի հունիսի 21
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1941 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Կարևոր գործնական բանակցությունները մի հետաձգեք: Այսօր դրանք կանցնեն այնպես, ինչպես պետք է ու ամենահաջող ձևով կավարտվեն: Որոշ Խոյեր աշխատանքի հետ կապված առաջարկներ կստանան: Նշանի մյուս ներկայացուցիչները եկամուտների նոր աղբյուր կգտնեն կամ կհասկանան՝ ինչպես կարելի է սեփական նախասիրությունը բիզնեսի վերածել: Օրվա առաջին կեսը կուրախացնի լավ նորություններով: Գաղափարներ կհայտնվեն, որոնց իրագործմանը մեծ ոգևորությամբ կանցնեք: Ավելի ուշ հուզական դաշտը կլարվի: Օգտակար կլինի միապաղաղությունից շեղվելը: Նոր ու հետաքրքիր զբաղմունքը կբարձրացնի ձեր տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Գործեր շատ կլինեն, անհապաղ լուծում պահանջող առաջադրանքներ կհայտնվեն: Սակայն աշխատեք ամեն ինչով միանգամից չզբաղվել: Դուք ավելի արագ հաջողության կհասնեք, եթե հետևողականորեն գործեք: Բացի այդ, դա թույլ կտա խուսափել խառնաշփոթից և ավելորդ ապրումներից: Չեն բացառվում տարաձայնություններն աշխատավայրում: Գործընկերների և ղեկավարության հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ կլինի, բայց դուք դրանից գլուխ կհանեք: Արժե զգույշ լինել ֆինանսական գործերում: Մի շտապեք գործարքների ու գնումների հարցում, հատկապես եթե զգում եք, որ ինչ-որ մեկը համառորեն փորձում է ձեզ հետաքրքրել անսովոր առաջարկներով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ինչպես էլ դասավորվեն պայմանները, դուք չեք կորցնի ձեր նախաձեռնությունների հաջողության հանդեպ վստահությունը: Դա կօգնի գլուխ հանել դժվարություններից, լուծել ուրիշների ուժերից վեր հարցերը: Մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը շատ պետք կգա աշխատանքի մեջ. դրա շնորհիվ դուք նոր համախոհներ կգտնեք, արագ կլուծեք կազմակերպչական հարցերը: Կհաջողվի զինաթափել թշնամիներին, իսկ ոչ վաղ անցյալի մրցակիցներին ձեր կողմը գրավել: Կուրախացնի օրվա երկրորդ կեսը: Այն հրաշալի կլինի հին ընկերոջ կամ սիրելիի հետ հանդիպելու համար: Հաճելի անակնկալներ են սպասվում այն Երկվորյակներին, որոնք վերջին ժամանակներս նոր ու անսովոր մի բան էին ուզում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Աշխատանքի կամ ձեր բիզնես-նախագծերի հետ կապված ցանկացած կարևոր հարց այսօր արժե քննարկել ոչ ֆորմալ միջավայրում: Այդպես ավելի հեշտ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, զրուցակիցներին կհետաքրքրեք ձեր գաղափարներով, կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին: Հնարավոր է՝ շուտով ընկերանաք այն մարդկանց հետ, որոնց հետ այսօր կծանոթանաք: Ընտանեկան գործերի, հարազատների խնդիրների մասին զրույցներն այսօր ձեզանից նրբանկատություն են պահանջելու: Աշխատեք տպավորվող մարդկանց չխոցել, նրանք ձեզ դրա համար շատ շնորհակալ կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ձեզ հագեցած օր է սպասվում: Հոգսեր սպասվածից շատ կլինեն, պիտի միաժամանակ մի քանի հարց լուծեք: Ընդ որում՝ շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին՝ երբեմն նյարդայնություն առաջացնելով: Չնայած այս ամենին՝ դուք կպահպանեք և՛ լավ տրամադրությունը, և՛ բարյացակամությունը: Եվ դա կօգնի հաջողության հասնել: Օրը հաճելի լուրեր կբերի: Դրանք կարող են վերաբերել ձեզ անձնապես կամ ամենամտերիմներից մեկին: Չի բացառվում՝ ուզենաք փոխել ծրագրերը: Դուք կհասկանաք, որ հնարավորություն ունեք հասնելու նրան, ինչը նախկինում անհնարին է թվացել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Որոշումների հարցում մի շտապեք ու հիշեք, որ կարևոր հարցերին ճիշտ պատասխաններն ամեն անգամ մակերեսին դրված չեն: Չի բացառվում՝ այսօր ստիպված լինեք միայնակ զբաղվել բարդ գործերով, ուղղել ուրիշների սխալները: Դա հաստատակամություն է պահանջելու: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, բայց ոչ միանգամից: Կարևոր կլինի ռիսկային փորձարկումներով չտարվելը: Հաճախ լավ է գործեք փորձված մեթոդներով, քան փորձեք նոր բան հնարել: Պետք է ուշադրություն հատկացնել մտերիմներին. այսօր ձեր աջակցությունը նրանց համար յուրահատուկ կարևոր կլինի: Աշխատեք լուրջ վերաբերվել ընտանեկան ու տնային գործերին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Դուք շատ գործերից արագ գլուխ կհանեք, քանի որ կնախընտրեք ձեր ձևով գործել, այլ ոչ թե հետևել ուրիշի օրինակին: Շատ Կշեռքներ իրենց հնարամտության շնորհիվ գլուխ կհանեն այն գործերից, որոնք մյուսներին անհույս են թվացել: Հավանական են անսովոր հանդիպումներ, հաճելի ծանոթություններ: Հեշտությամբ կընկերանաք այն մարդկանց հետ, որոնք հոգեհարազատ են ձեզ: Օրը բարենպաստ կլինի ուղևորությունների համար: Կարևոր չէ՝ ճամփա կընկնեք գործերով, թե պարզապես ցրվելու և միջավայրը փոխելու նպատակով: Ամեն ինչ հաջող կդասավորվի: Բայց ուրախության շատ առիթներ կունենան նաև նրանք, ովքեր կորոշեն տանը մնալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Այսօր շրջապատողները ձեզ շատ ուշադիր կլսեն: Դա կօգնի գործերում. կհաջողվի խուսափել վեճերից ու երկար բացատրություններից: Ձեզ համար դժվար չի լինի սեփական գաղափարներով հին ու նոր ծանոթներին հետաքրքրելը: Հնարավոր են համագործակցության անսովոր առաջարկներ: Մի շտապեք ընդունել դրանք. սկզբում ինչպես հարկն է ուսումնասիրեք բոլոր պայմանները: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ու շահավետ գործարքներ: Որոշ Կարիճներ կհասկանան՝ ինչպես կարելի է մեծացնել եկամուտները: Գնումների հարցում լավ է չշտապեք, հատկապես եթե խոսքը այնպիսի իրերի մասին է, որոնց կարիքն առանձնապես չունեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Աշխատեք խուսափել վեճերից այնտեղ, որտեղ դա հնարավոր է: Դրանք այսօր հազիվ թե օգուտ տան, իսկ ահա տրամադրությունը կարող են երկար ժամանակով փչացնել: Հավանական են տարաձայնություններ մարդկանց հետ, որոնց հետ առաջ հրաշալի լեզու էիք գտնում: Անտեղի կհիշվեն հին վիրավորանքները, անցյալի տհաճ իրադարձությունները: Կենտրոնացեք հիմա տեղի ունեցողի վրա. դա կհեշտացնի ձեր կյանքն ու կօգնի նկատել այն բոլոր հնարավորությունները, որոնք օրն անպայման կընձեռի: Հավանական են անսպասելի նվերներ, ուշադրության նշաններ ու ռոմանտիկ անակնկալներ: Երեկոն հարմար կլինի սիրելիի հետ հանդիպելու համար. դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Այսօր ձեզ համար հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը, հասկանալը, թե ինչ կա նոր ծանոթների և այն մարդկանց հոգում, որոնց միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Օրը հարմար կլինի աշխատանքի մասին զրուցելու համար: Դուք և՛ խելամիտ խորհուրդներ, և՛ հետաքրքիր առաջարկներ կստանաք: Հավանական են դրամական մուտքեր ու հաջող գործարքներ: Օրվա առաջին կեսը հանգիստ կանցնի, իսկ երկրորդին հազիվ թե կարողանաք խուսափել խառնաշփոթից ու շտապողականությունից: Ամեն ինչ չէ, որ հարթ կդասավորվի, բայց դուք կպահպանեք հանգստությունն ու արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, ամեն ինչ ճիշտ կանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հազիվ թե լուրջ խնդիրներ բերի: Ինչ-ինչ դժվարություններ հնարավոր են, բայց դուք դրանք արագ կհաղթահարեք: Այնպիսի առաջադրանքներ չեն լինի, որոնք չկարողանաք լուծել, չեն լինի նաև հարցեր, որոնց չկարողանաք պատասխաններ գտնել: Հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց փորձը ձեզ օգտակար կլինի: Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ: Բայց դուք կկարողանաք հարթել բոլոր սուր անկունները, հարաբերություններում էլ վերականգնել ներդաշնակությունը: Երեկոն կուրախացնի այն մարդու հետ հանդիպումով, որը յուրահատուկ թանկ է ձեզ համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Սա ամենահասարակ օրը չի լինելու շփումների տեսանկյունից: Ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա, և նույնիսկ ամենահասարակ բաները պիտի նորից ու նորից բացատրեք: Բայց դուք կպահպանեք հանգստությունն ու ոչ մեկի վրա չեք բարկանա: Օրվա կեսին պարզ կդառնա՝ ինչպես լեզու գտնել այն մարդկանց հետ, որոնք տհաճությամբ էին կապի դուրս գալիս: Օրը բարենպաստ կլինի ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, արագ կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ: Երեկոն հրաշալի կլինի ծրագրեր կառուցելու և մտածելու համար, թե ինչով եք զբաղվելու մոտ ժամանակներս: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|