ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի հունիսի 18
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1923 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Չի բացառվում՝ այսօր ձեզ վերադարձնեն հին պարտքը կամ վարձատրեն վաղուց կատարած աշխատանքի դիմաց: Հավանական են նաև նվերներ: Ամենայն հավանականությամբ դուք կստանաք այն իրերը, որոնք վաղուց էիք ուզում ունենալ:

Արժե մտածել ապագայի ծրագրերի շուրջ. պարզ կդառնա, թե ինչի կարելի է հասնել և ինչ է պետք դրա համար նախաձեռնել: Հեշտությամբ օգնականներ կգտնեք, եթե կարևոր մի բան մտածեք: Նոր ծանոթություններն օգտակար կլինեն գործնական տեսանկյունից, ձեր առաջ գրավիչ մասնագիտական հեռանկարներ կբացեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին հոգեկան հավասարակշռությունը պահպանելը հեշտ չի լինի: Մանր-մունր պատահարները այդ հատվածում նշանակալի կթվան: Բայց շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իսկ տրամադրությունը կլավանա: Բացի այդ, ընկերների հայտնած նորությունները լավատեսություն կհաղորդեն:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ուղևորությունների համար: Ճամփա ընկեք մտերիմների հետ միասին. դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք, շատ բաների մասին կզրուցեք: Չարժե մերժել նոր ծանոթներին, եթե նրանք ուզենան միանալ ձեզ: Հավանական են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հրաշալի օր է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Այսօր հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք, ձեզ պետք եղած կողմերով ցույց կտաք: Ձեր հմայքը անտարբեր չի թողնի նույնիսկ այն մարդկանց, որոնք սովորաբար ուրիշների թերություններն են միայն նկատում: Վերջին շրջանում լարված հարաբերությունները ավելի ներդաշնակ ու անկաշկանդ կդառնան:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Չեն բացառվում թանկարժեք նվերները: Գնումների հարցում լավ է չշտապեք. ճիշտ ընտրություն միանգամից անել չի ստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը շատ արդյունավետ կանցնի: Արժե զբաղվել այն գործերով, որոնք երկար ժամանակ հետաձգել եք. այսօր դրանցից արագ գլուխ կհանեք, լուրջ դժվարություններ էլ չեն առաջանա: Հին ծանոթները հրաշալի խորհուրդներ կտան: Լսեք նրանց ու կկարողանաք խուսափել ցավալի թյուրիմացություններից:

Գումարին վերաբերող հարցերում արժե հույս դնել ինտուիցիայի վրա: Հնարավոր են շատ հաջող գնումներ ու գործարքներ, բայց պետք չէ խուճապի մատնվել, պետք է ժամանակին գործել: Կուրախացնեն հին ծանոթների հետ շփումները: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, դուք կզարմանաք, թե ինչ լավ եք իրար հասկանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ժամանակը զուր վատնել չեք ուզենա, դուք բազում օգտակար բաներ կանեք ձեր և մյուսների համար: Կարող եք վերադառնալ ավելի վաղ սկսածին կամ լրիվ նոր բան ստանձնել: Բոլոր դեպքերում հաջողությունը կուղեկցի ձեզ: Անսպասելի օգնություն կառաջարկեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Նման դեպքերում լավ է չհրաժարվեք. ընդհանուր գործերն օգուտ կտան հարաբերություններին:

Օրը հարմար կլինի խոշոր գնումների մասին մտածելու և դրանք մտերիմների հետ քննարկելու, ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Նույնիսկ եթե տարաձայնություններ առաջանան, կհաջողվի արագ լուծում գտնել, որը բոլորին դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Խուսափեք ավելորդ ապրումներից: Հուզական դաշտն այսօր կարող է լարված լինել: Մտածեք, թե ինչը կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը: Ընկերների հետ հանդիպումները, հետաքրքիր գործերը, ուղևորություններն ու զբոսանքները կօգնեն պահի հույզերին չտրվել, պահպանել լավատեսությունը:

Օրվա առաջին կեսին կարելի է կենտրոնանալ տնային գործերի վրա, լուծել կենցաղային խնդիրները. դրա հետ կապված խնդիրներ չեն լինի: Ավելի ուշ կգա ստեղծագործ զբաղմունքների համար հարմար ժամանակը, որոնցում ձեզ հաճույքով կօգնեն ընկերները: Չեն բացառվում ծանոթությունները: Դուք դրանց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատեք ոչ մեկի հետ չվիճել: Շփումների տեսանկյունից սա ամենաթեթև ու հաճելի օրը չի լինելու: Շրջապատողների հետ լեզու գտնելու համար պիտի ջանքեր գործադրեք. նրանց ձեր արարքների մոտիվներն ամեն անգամ հասկանալի չեն լինի: Ցանկացած կարևոր հարցի քննարկում արժե հետաձգել օրվա երկրորդ կեսի համար. այդ հատվածում պայմանավորվելը ավելի հեշտ կլինի:

Կարող եք կենտրոնանալ ուսման կամ տեղեկատվություն փնտրելու հետ կապված ցանկացած գործի վրա: Դուք օգտակար բաներ կիմանաք, հեշտությամբ կմտապահեք այն ամենն, ինչ պետք է, արագ կիրառում կգտնեք ձեր գիտելիքներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հետաքրքիր ու հագեցած կլինի, եթե այն սկսեք օգտակար գործերից: Կարող եք կենտրոնանալ նրա վրա, ինչին երկար ժամանակ չէիք կարողանում անցնել. ամեն ինչ ավելի հեշտ կլինի, քան սպասում էիք: Օգտակար կլինի մտերիմների հետ ընդհանուր ծրագրերը քննարկելը. արագ պարզ կդառնա, թե ինչպես է պետք գործել, որպեսզի բոլորը գոհ մնան:

Օրվա երկրորդ կեսին լավ է ոչ մի հոգնեցնող ու բարդ բան չծրագրեք: Լավ է զբաղվեք նրանով, ինչը ձեզ ուրախացնում ու ոգեշնչում է: Մտերիմ մարդը հաճույքով կընկերակցի ձեզ, ժամանակը շատ հաճելի կանցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հագեցած կլինի և հազիվ թե կարողանաք մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, ուղղեք ուրիշների գործած սխալները: Դուք հրաշալի գլուխ կհանեք, բայց ջանքերի գնով: Դադար վերցրեք, երբ նման հնարավորություն ընձեռվի. հանգիստը ձեզ հաստատ չի խանգարի:

Օգտակար գնումներ անելու, պիտանի իրեր ձեռք բերելու հնարավորություն կլինի: Դուք չեք շտապի ֆինանսական հարցերի լուծման մեջ ու ճիշտ էլ կվարվեք: Կհաջողվի խուսափել զուր ծախսերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հրաշալի կլինի կարևոր մարդկանց հետ հանդիպելու և լուրջ զրույցներ վարելու համար: Կարող եք դրանք ոչ ֆորմալ միջավայրում անցկացնել, դա ոչ մի ձևով չի խանգարի ճիշտ տոն ընտրել, գտնել անհրաժեշտ բառերն ու ամենաբարենպաստ տպավորությունը թողնել: Նրանք, ովքեր ձեզ նախկինում թերագնահատել են, կհասկանան, թե որքան են սխալվել:

Բայց հանգստի համար էլ օրը բարենպաստ կլինի: Պայմանները փոխելու, ընկերների հետ միասին հետաքրքիր վայրեր այցելելու հնարավորություն կլինի: Որոշ Այծեղջյուրներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին էլ կասկածում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր դուք շատ բան նոր լույսի ներքո կտեսնեք: Հետաքրքիր գաղափարներ կհայտնվեն, պատասխաններ կգտնվեն նախկինում ոչ միայն ձեզ փակուղու առաջ կանգնեցրած հարցերին: Խոստումնալից գործ ստանձնելու հնարավորություն կլինի, նրանում հաջողությունը ձեր առաջ նոր հեռանկարներ կբացի: Հավանական են ծանոթություններ, որոնցից ընկերական կամ ռոմանտիկ հարաբերություններ կսկսվեն:

Սակայն կարևոր կլինի ընթացիկ գործերի մասին չմոռանալը: Ամենայն հավանականությամբ դրանք իրենց մասին կհիշեցնեն օրվա երկրորդ կեսին: Դրանց լուրջ վերաբերվեք. դա թույլ կտա խուսափել ցավալի սխալներից, ֆինանսական կորուստներից և այլ տհաճություններից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հրաշալի կլինի օգտակար գործերով զբաղվելու համար: Դուք գլուխ կհանեք նրանից, ինչի համար առաջ ժամանակ չէր մնում, կլուծեք վաղուց ուշադրություն պահանջող հարցերը: Մտերիմներին օգնելու հնարավորություն կլինի, և դուք այն չեք կորցնի: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները, հարազատների շրջանում հանգիստն էլ կբարձրացնի ձեր տրամադրությունը:

Հավանական են հեռվից նորություններ: Իրենց մասին կարող են հիշեցնել ծանոթները, որոնց հետ երկար ժամանակ չեք հանդիպել. շփումները կուրախացնեն: Չեն բացառվում դրամական մուտքերն անսպասելի աղբյուրներից: Ամենայն հավանականությամբ խոսքը ոչ մեծ գումարի մասին կլինի, բայց դա էլ շատ տեղին կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1923 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0