ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի հունիսի 14
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1927 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մի շտապեք վստահել նոր ծանոթներին: Այսօր դուք պիտի ամենատարբեր մարդկանց հետ շփվեք, և նրանք միշտ չէ, որ ազնիվ ու անկեղծ կլինեն: Ինչ-որ մեկը կարող է փորձել շահել ձեր համակրանքը՝ ղեկավարվելով ոչ այնքան բարի մտադրություններով: Իսկ ահա հին համախոհները կրկին կաջակցեն, արագ օգնության կհասնեն, եթե դրա կարիքը լինի:

Օգտակար կլինի հին նախասիրության մասին հիշելը, կրկին զբաղվեք նրանով, ինչը ձեզ վառ հույզեր է պարգևել: Տրամադրությունը միանգամից կլավանա, հետաքրքիր գաղափարներ կհայտնվեն: Երեկոն հարմար ժամանակ կլինի ուսման, ինչպես նաև մանրուքներին ուշադրություն ու կենտրոնացվածություն պահանջող գործերի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին ուշադիր եղեք: Դա կարևոր ժամանակ է լինելու հատկապես գործնական տեսանկյունից: Եթե հանդիպումներ կամ բանակցություններ եք ծրագրել, դրանց լուրջ նախապատրաստվեք, հույս մի դրեք իմպրովիզներ անելու և արագ անհրաժեշտ բառերը գտնելու ունակության վրա: Նոր ծանոթների հետ լեզու գտնելը նույնիսկ ավելի հեշտ կլինի, քան հների. նրանք միանգամից ճիշտ տպավորություն կկազմեն:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Այդ հատվածում շատերին կես խոսքից կհասկանաք, իսկ դա կօգնի գործերում: Նույնիսկ եթե հոգսեր սովորականից շատ լինեն, դուք հոգնածություն չեք զգա, ամեն ինչից գլուխ կհանեք, անպայման ուրախանալու, մտերիմների հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հաջող գործարքներ, դրամական մուտքեր, ֆինանսական հարցերի՝ ձեզ համար բարենպաստ լուծում է խոստանում: Կկարողանաք հաջողությունների հասնել աշխատանքի մեջ: Դուք կուղղեք ավելի վաղ գործած սխալները, լավ գլուխ կհանեք բարդ գործից: Հին գործնական կապերը վերականգնելու և նոր համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք:

Չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ: Որոշ Երկվորյակների այսօր դժվար կլինի այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ սովորաբար հաշտ են եղել: Բայց ամեն ինչ կհարթվի, եթե չհամառեք, ոչ մեծ զիջումների գնաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աշխատեք ցանկացած գործի լուրջ մոտենալ և հույս մի ունեցեք, որ ամեն հարցում հաջողակ եք լինելու: Չի բացառվում՝ օրվա առաջին կեսին ստիպված լինեք բախվել փոքրիկ դժվարությունների: Նոր առաջադրանքներ կհայտնվեն, և միանգամից պարզ չի լինի, թե ինչպես կարելի է դրանք լուծել:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք ձեզ ավելի առույգ և էներգիայով լի կզգաք, ոգևորությամբ կստանձնեք բարդ գործն ու նրանում հաջողության կհասնեք: Հաջող զուգադիպությունը թույլ կտա շփվել այն մարդկանց հետ, որոնց վերջին ժամանակներս շատ էիք կարոտում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Գործել է պետք: Այսօր դուք շատ բաներից լավ գլուխ կհանեք, եթե կենտրոնանաք կարևոր գործերի վրա ու դատարկ բաների վրա չշեղվեք: Հավանական են անսպասելի բացահայտումներ, լուրեր, որոնք կազդեն ձեր ծրագրերի վրա: Հնարավորություն կունենաք զբաղվել ձեզ միշտ հետաքրքրող գործով:

Օրը հարմար կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց հանդեպ անտարբեր չեք: Դուք լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ ամեն դատարկ բանի պատճառով վիճում էիք: Երեկոյան հնարավոր են ուղևորություններ: Դրանք լավ կդասավորվեն, եթե ճամփա ընկնեք մտերիմ մարդու հետ միասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հանգստություն պահպանելն այսօր հեշտ չի լինի: Դուք կարող եք սուր արձագանքել աննշան իրադարձություններին, սրտին մոտ ընդունել այն, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը:

Աշխատեք չհոգնել և ձեզանից անհնարինը չպահանջել: Երեկոյի համար բարդ գործեր կամ հեռավոր ուղևորություններ մի ծրագրեք: Մի փոքր հանգստացեք և ձեզ միանգամից ավելի լավ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Չարժե վստահել նոր ծանոթների մասին առաջին տպավորությանը. նրանք կարող են ձեզ մոլորության մեջ գցել: Խոստումներ տալուց, լուրջ պարտավորություններով կապվելուց առաջ երկար մտածեք: Ձեզ համար օգտակար կլինի ավելի վաղ ձեռք բերած փորձին դիմելը. դա թույլ կտա խուսափել հին սխալների կրկնությունից:

Օրվա առաջին կեսը հարմար կլինի ուղևորությունների, ինչպես նաև հեռվից եկած մարդկանց հետ հանդիպելու համար: Ավելի ուշ կգա գործարքներ կնքելու, գնումների համար հարմար ժամանակը: Չեն բացառվում անսպասելի նվերները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հարմար կլինի բարդ առաջադրանքները լուծելու, կարևոր հարցերին պատասխաններ փնտրելու համար: Ձեր մտքին կգա մի բան, որը նախկինում ոչ ոք չէր մտածել: Կկարողանաք հաջողության հասնել մի գործում, որը դեռ վերջերս լրիվ անհույս էր թվում: Սակայն հույս մի ունեցեք, որ ամեն ինչից հեշտությամբ գլուխ եք հանելու: Պիտի ջանքեր գործադրեք. պատրաստ եղեք դրան:

Այն ամենով, ինչը ուշադրություն ու կենտրոնացվածություն է պահանջում, լավ է զբաղվեք օրվա առաջին կեսին: Ավելի ուշ ձեզ կսկսեն հաճախ շեղել, դրա պատճառով կարող եք սխալվել, ինչ-որ բան աչքաթող անել: Երեկոն կուրախացնի մի մարդու հետ հանդիպումով, որի հետ շփումների կարիքը շատ էիք զգում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Չարժե հավատալ այն ամենին, ինչ ասում են շրջապատողներն ու տրվել պահի ցանկություններին: Դուք այսօր շատ բանի կհասնեք, եթե լուրջ, ուշադիր ու զգույշ լինեք: Պարտադիր չէ բոլոր գործերից մենակ գլուխ հանեք, բայց օգնականներին ուշադիր է պետք ընտրել: Հույս դրեք նրանց վրա, ում լավ եք ճանաչում:

Օրը հարմար կլինի ոչ մեծ գնումների համար, դուք անսխալ կընտրեք անհրաժեշտ իրերն ու շատ չեք ծախսի: Երեկոյան կհաջողվի լուծել կենցաղային խնդիրները: Հավանական են անսպասելի այցեր, որոնց համար ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Գործերում զգույշ է պետք լինել: Այսօր դուք կարող եք օդային ամրոցներ կառուցել ու ցանկալին իրականության տեղ ընդունել: Չի բացառվում՝ ինչ-որ մեկը փորձի դրանից օգտվել: Արժե լսել մտերիմների խորհուրդները. նրանք կփորձեն ձեզ հետ պահել սխալներից ու չմտածված արարքներից:

Օրը հարմար կլինի ստեղծագործ զբաղմունքների համար: Այնտեղ, որտեղ հնարամտության ու երևակայության կարիք կլինի, ձեզ հավասարը չի լինի: Երեկոն հանդիպումներ է խոստանում: Դրանք երկար կհիշվեն: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք կարող են սիրային շարունակություն ստանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ռիսկի մի դիմեք այնտեղ, որտեղ դրանից կարելի է խուսափել: Զգույշ գործելով դուք ավելի արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքներին, հատկապես՝ աշխատանքի մեջ: Այստեղ պետք կգա փորձը, որի շնորհիվ դուք մյուսներից շուտ կկողմնորոշվեք ոչ միանշանակ իրավիճակում, ցույց կտաք, թե ինչի եք ունակ: Չի բացառվում՝ շուտով համագործակցության առաջարկներ ստանաք:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ապագայի մասին զրուցելու, ծրագրերը քննարկելու համար: Տարաձայնություններ չեն առաջանա, վեճերի համար էլ առիթներ չեն լինի: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում սիրահարված Ջրհոսներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա առաջին կեսին թյուրիմացություններից ու վեճերից խուսափել չի ստացվի: Տարաձայնություններ կարող են առաջանալ դատարկ բաների պատճառով, դուք ամեն ինչ հարթելու համար պիտի ջանքեր գործադրեք: Մարդիկ, որոնց հետ նախկինում կարող էիք ամեն ինչի մասին պայմանավորվել, այսօր համառ կլինեն, նույնիսկ փոքրիկ զիջումների չեն գնա: Բայց դա ձեր տրամադրությունը չի փչացնի:

Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կզգաք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում: Գործնական ոլորտում նոր հնարավորություններ կբացվեն, դուք սպասվածից մեծ հաջողությունների կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1927 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0