Աստղագուշակ․ 2022 թվականի հունիսի 13
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2322 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հարմար կլինի շփումների համար: Դուք լավ կհասկանաք նրանց, ում հետ առաջ հաշտ չէիք: Նախկինում լարված հարաբերությունները ավելի ջերմ ու հաճելի կդառնան: Կուզենաք ավելի շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ, և նման հնարավորություն կունենաք: Սիրելին բոլոր հարցերում ընդառաջ կգա ձեզ, իսկ դա կուրախացնի: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Խոյեր եկամուտների նոր աղբյուր կգտնեն: Նշանի մյուս ներկայացուցիչներին էլ կառաջարկեն մի աշխատանք, որը նրանք շուտով հաճույքով կստանձնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Այսօր դուք պիտի գործ ունենաք ամենատարբեր մարդկանց հետ, և յուրաքանչյուրին պիտի մոտեցում գտնեք: Չի կարելի ասել, որ դա հեշտ է լինելու, բայց դուք գլուխ կհանեք: Կօգնի փորձը: Հավանական են ուղևորություններ, ընդ որում՝ որոշ Ցուլեր պիտի շատ արագ ճամփա ընկնեն: Ամեն ինչ հաջող կդասավորվի, դուք չեք զղջա, որ ճամփա եք ընկել: Մտերիմներն այսօր սովորականից հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով: Իրավիճակը հանգիստ գնահատելու, պրովոկացիաներին չտրվելու ունակությունը կօգնի ձեզ խուսափել սխալներից: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան գործերը քննարկելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Մի տաքացեք: Այսօր ձեզ շատ պետք կգա ինքնատիրապետումը պահպանելու և կշռադատված որոշումներ ընդունելու ունակությունը: Շրջապատողները ամեն անգամ չեն հասկանա ձեր վարքի դրդապատճառները: Հազիվ թե կարողանաք խուսափել երկար բացատրություններից: Ցանկացած գործ սկսելիս պատրաստ եղեք, որ այն ժամանակատար է լինելու: Դա վերաբերում է նաև հանդիպումներին ու բանակցություններին, որոնք կարող են ձգձգվել: Այնպես որ՝ օրվա համար շատ բան մի ծրագրեք, պատրաստ եղեք ձգձգումների ու մտածածը կիսատ մի թողեք: Համառությունը թույլ կտա հասնել ամենակարևոր նպատակներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Եթե այսօր լուրջ գործեր ստանձնեք, պատրաստ եղեք, որ հաջողության հասնել արագ ու հեշտ չի ստացվելու: Ինչ-որ բան կարող է անհաջող դասավորվել, հավանական է խախտվեն հին պայմանավորվածությունները, չեն բացառվում ցավալի պատահարները, որոնց պատճառով պիտի վերամշակեք ծրագրերը: Բայց դուք կհասնեք ձեր ուզածին, եթե սկսածը կիսատ չթողնեք: Մտածեք, թե ում կարող եք դիմել օգնության խնդրանքով: Շատ տեղին կլինի ընկերների աջակցությունը, բացի այդ, նրանց հետ հրաշալի ժամանակ կանցկացնեք: Օրը հարմար կլինի ընտանեկան գործերի համար, որոնցից արագ գլուխ կհանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկիզբը հետաքրքիր ու ոգեշնչող կլինի: Հավանական են անսովոր ու հաճելի իրադարձություններ, հաջող զուգադիպություններ, ինչպես նաև հանդիպումներ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Նշված հատվածը հարմար կլինի բարդ ու մասշտաբային գործեր ստանձնելու համար, որոնցում հաջողության կհասնեք: Օրվա երկրորդ կեսին կարևոր կլինի պատրանքներ չկառուցելը, իրավիճակն իրատեսորեն գնահատելը: Դա թույլ կտա խուսափել զուր հույսերից ու հիասթափություններից. դուք նպատակին հասնելու ամենակարճ ուղին կգտնեք: Արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Մի շտապեք գործարքների ու գնումների հարցում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հարմար օր է լուրջ հարցերը և ապագայի ծրագրերը քննարկելու, ինչպես նաև այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք կիսում են ձեր գործնական հետաքրքրություններն ու մասնագիտական նպատակները: Աշխատանքի մասին զրույցները կարելի է վարել ոչ ֆորմալ միջավայրում, չի բացառվում ձեզ հետաքրքիր մի բան առաջարկեն կամ հրաշալի խորհուրդներ տան: Լավ կանցնեն ուղևորությունները և կարևոր չէ՝ ճամփա կընկնեք գործով, թե պարզապես լավ ժամանակ անցկացնելու համար: Տանից հեռու հնարավոր են հաճելի ծանոթություններ: Դրանցից կարող է և՛ ընկերություն, և՛ սիրային պատմություն սկսվել: Կարող եք գնումներ անել: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Դուք շատ բան կհասցնեք անել, ընդ որում՝ ոչ միայն ձեզ համար: Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդուն, աջակցել մտերիմներից մեկին: Հաջողությամբ կլուծվեն այն հարցերը, որոնց պատճառով վերջին ժամանակներս անհանգստանում էիք: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում. տարաձայնությունները կքչանան, շատ բաների մասին կհաջողվի պայմանավորվել: Օրը հարմար կլինի ուսման համար: Դուք արագ կմտապահեք ամենն, ինչ պետք է, կիրառում կգտնեք նոր գիտելիքներին: Շատ Կշեռքների այսօր պետք կգա ամենատարբեր մարդկանց արագ մոտեցում գտնելու ունակությունը: Նշանի ներկայացուցիչները կծանոթանան նրանց հետ, ովքեր ավելի ուշ իրենց կարևոր ծառայություններ կմատուցեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ձեզ անհանգիստ օր է սպասվում: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, ուղղեք ուրիշների սխալները, ավարտեք այն, ինչ ժամանակին ուրիշներն են սկսել: Ստիպված եք լինելու հուզվել, բայց ամեն ինչ կհաղթահարեք: Լավ գաղափարներ կունենաք, նոր ձև կգտնեք լուծելու այն առաջադրանքները, որոնք նախկինում շատերին փակուղու առաջ են կանգնեցրել: Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ, որոնցից երկարատև ընկերություն կսկսվի: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Նույնիսկ այն մարդիկ, որոնք սովորաբար ուրիշի թերություններն են նկատում, ուշադրություն կդարձնեն ձեր լավագույն հատկանիշներին և ուժեղ կողմերին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Աշխատեք ապրումներ չունենալ փոքրիկ թյուրիմացությունների ու տհաճությունների պատճառով, որոնք կարող են տեղի ունենալ օրվա սկզբին: Նույնիսկ եթե ամեն ինչ ծրագրի համաձայն չընթանա, դուք կգտնեք լուրջ խնդիրներից խուսափելու և իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը: Հաճույքով օգնության կհասնեն նոր ծանոթները, և ընդհանուր գործերը ձեզ շատ կմտերմացնեն: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր հանդիպումների ու կարևոր զրույցների ժամանակ կլինի: Ուշադիր եղեք, քանի որ հնարավոր է օգտակար բաներ իմանաք, ինֆորմացիա ստանաք, որը կօգնի կարևոր գործում հաջողության հասնել: Նոր ծրագրեր կհայտնվեն, որոնք կապված կլինեն ընտանեկան ունեցվածքի կամ նախագծերի հետ, որոնք վաղուց էիք պատրաստվում իրագործել հարազատների հետ միասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը բավական հոգնեցնող կլինի: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, ընդ որում՝ ինչ-որ բան հետաձգելու հնարավորություն չի լինի: Հեշտ չի լինելու, բայց դուք գլուխ կհանեք. կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Հավանական են անսպասելի ուղևորություններ: Որոշ Այծեղջյուրներ հնարավորություն կունենան լինել վայրերում, որոնց մասին շատ են լսել: Հավանական են փոքրիկ ընտանեկան թյուրիմացություններ: Կենցաղային խնդիրների լուծումը ծախսեր կպահանջի, բայց դրանք նկատելի չեն լինի: Երեկոն լավը կլինի ռոմանտիկ ժամադրության, ինչպես նաև մի մարդու հետ հանդիպելու համար, որի վրա կուզենայիք բարենպաստ տպավորություն թողնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրն արժե սկսել լավ ծանոթ գործերից ու առաջադրանքներից: Դուք արագ դրանցից գլուխ կհանեք, դժվարություններ չեն առաջանա, և ավելի ուշ կկարողանաք կենտրոնանալ ավելի հետաքրքիր մի բանի վրա: Պետք կգա երևակայությունը, ինչպես նաև ուրիշների չնկատածը տեսնելու ունակությունը: Աշխատեք ստեղծագործաբար մոտենալ ստանձնած ամեն ինչին: Հենց այդպես կկարողանաք հասնել մեծ հաջողությունների: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի գումարի և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Այդ հատվածը հաջող կլինի գործարար Ջրհոսների համար, որոնք շահավետ գործարքներ կկնքեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկիզբը կարող է լարված լինել: Դա հեշտ ժամանակահատված չի լինելու շփումների տեսանկյունից. դժվարությամբ կհասկանաք շրջապատողներին, նրանց խոսքերը կարող են վիրավորական թվալ: Կարևոր կլինի կոնֆլիկտ թույլ չտալը: Հարաբերություններում ներդաշնակությունը շուտով կվերականգնվի, եթե ձեզ հանգիստ ու բարեհամբույր պահեք: Դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա, դրական փոփոխություններն էլ չեն ուշանա: Օրվա երկրորդ կեսը հաճելի լուրեր ու հաջող զուգադիպություններ է խոստանում: Շատ Ձկներ այդ հատվածում պատասխաններ կգտնեն այն հարցերին, որոնց շուրջ երկար մտորել են: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|