Աստղագուշակ․ 2022 թվականի հունիսի 12
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1995 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հրաշալի օր է գաղափարներով կիսվելու և նախաձեռնող լինելու համար: Ձեր գաղափարները շատերի սրտով կլինեն: Դրանք կգնահատեն նույնիսկ այն մարդիկ, որոնք նախկինում ձեզ չէին համակրում: Կուզենան ընկերանալ նրանք, ովքեր ոչ մեկի հետ նախկինում լեզու չէին գտնում: Ինտուիցիան կօգնի ձեզ բոլորի հետ ճիշտ վարվել: Արժե զգույշ լինել ֆինանսական գործերում: Մի շտապեք որոշումների հարցում, աշխատեք շատ չծախսել: Ոչ այնքան անհրաժեշտ գնումներ անելուց առաջ երկար մտածեք: Հնարավոր է՝ հասկանաք, որ կարելի է որոշ բաներից հրաժարվել ու գումարն ավելի կարևոր բանի համար օգտագործել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Եթե այսօրվա համար կարևոր բան եք ծրագրել, պատրաստ եղեք համառություն դրսևորել: Ամեն ինչ չէ, որ միանգամից ուզածի նման կդասավորվի: Երբեմն սկսածը կիսատ թողնելու գայթակղությունը մեծ կլինի, բայց ավելի ուշ դուք ձեզ շատ շնորհակալ կլինեք, որ չեք տրվել այդ գայթակղությանը: Հնարավորություն կունենաք գլուխ հանել նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Որոշ Ցուլեր սպասվածից լավ արդյունքների կհասնեն: Օրը բարենպաստ կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Այստեղ դուք չեք սխալվի, գումարը ճիշտ կտնօրինեք: Օգտակար կլինի աշխատանքի մասին մտածելը: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչ է պետք նախաձեռնել մոտ ժամանակներս կարևոր մասնագիտական հաղթանակներ տոնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Դուք օգտակար բաներ կհասցնեք անել: Աստղերը ձեզ կաջակցեն ու լավ կստացվի նույնիսկ այն, ինչը նախկինում չափազանց բարդ է թվացել: Օրը հարմար կլինի ուղևորությունների համար. դրանք թեթև ու չհոգնեցնող կլինեն, կարդարացնեն ձեր ակնկալիքները, հաճելի հուշեր կթողնեն: Կարող եք ճամփա գնալ սիրելիի հետ միասին: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք, շատ բաների մասին կզրուցեք, իրար ավելի լավ կճանաչեք: Օրը բարենպաստ կլինի ստեղծագործ զբաղմունքների և ուսման համար: Դուք հեշտությամբ կմտապահեք նոր ինֆորմացիան, դրանից ճիշտ եզրահանգումներ կանեք: Որոշ Երկվորյակներ կծանոթանան մարդկանց հետ, որոնց փորձը շուտով օգտակար կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Անսովոր գաղափարներ ու նոր ծրագրեր կհայտնվեն: Հույս դրեք ինտուիցիայի վրա. այն կհուշի, թե ինչպես պիտի ձեզ պահեք, ինչի վրա կենտրոնանաք առաջին հերթին: Դիտողունակությունն ու մանրուքները նկատելու ունակությունը ձեզ շատ պետք կգան օրվա կեսին: Դրա շնորհիվ դուք ինքներդ սխալներ չեք անի, մյուսներին էլ կօգնեք խուսափել դրանցից: Օրը հարմար կլինի կարևոր գործերի մասին զրուցելու համար: Կհաջողվի հանգիստ քննարկել այն, ինչի պատճառով նախկինում վեճեր շատ են եղել: Դուք կհասկանաք, թե ինչ են ձեզանից սպասում շրջապատողները, ինչի հույս ունեն և ինչի մասին են երազում: Լրիվ պարզ կդառնա այն, ինչի մասին նախկինում միայն կռահում էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Նախկինում ծագած շատ խնդիրներ այսօր անսպասելի հեշտ կլուծվեն: Դուք կհասկանաք՝ ինչպես է պետք գործել, նպատակին տանող ամենակարճ ճամփան կգտնեք: Հնարավորություն կունենաք իրագործել հին ծրագրերը կամ հաջողությամբ ավարտել այն գործը, որին մեծ ուժեր եք նվիրել: Ձեզ հաճույքով կաջակցեն ծանոթները. դուք կաշխատեք պարտքի տակ չմնալ: Արժե ուշադիր լսել ինտուիցիայի հուշումները. այսօր այն կօգնի պատասխաններ ստանալ կարևոր հարցերին: Մինչև օրվա վերջ ընդունած որոշումները ճիշտ կլինեն: Ավելի ուշ շրջապատողները կզարմանան ձեր շրջահայացության ու խորաթափանցության վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շրջապատողների հետ ձեր հարաբերությունները կարող են նկատելիորեն փոխվել: Դուք չեք ուզենա թաքցնել ձեր տեսակետը, այնպես որ՝ կարող եք ինչ-որ մեկին վիրավորել կտրուկ արտահայտություններով: Բայց ձեր խոսքերին այսօր բոլորը շատ ուշադիր կլինեն: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ թերագնահատել են, կհասկանան, թե որքան են սխալվել: Չի բացառվում՝ հակակրանքին փոխարինեն համակրանքն ու փոխադարձ հետաքրքրությունը: Հնարավոր է անսովոր ու գրավիչ սիրային պատմության սկիզբ: Արժե ուշադիր լինել գումարի հետ կապված հարցերում: Հնարավոր են սխալներ հաշվարկների մեջ, որոնք ավելորդ ծախսերի պատճառ կդառնան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը շատ անհանգիստ կանցնի: Այսօր հազիվ թե կարողանաք ծրագրի համաձայն գործել: Հավանական են անսպասելի իրադարձություններ, լուրեր, որոնց պատճառով պիտի զբաղվեք լրիվ նոր բանով: Հավանական են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: Սպոնտան գնումներն էլ հաջող կլինեն: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Լավ կանցնեն ամենատարբեր մարդկանց հետ հանդիպումները. դուք լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ովքեր նախկինում տհաճությամբ են կապի դուրս եկել: Ընկերների հետ հանդիպումը վառ տպավորություններ կպարգևի, սիրային ժամադրությունն էլ երկար կհիշվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Աշխատեք նույնիսկ առօրյա ու լավ ծանոթ, երբեք դժվարություններ չառաջացրած գործերին թեթևամտորեն չվերաբերվել: Լուրջ մոտեցումն այսօր անհրաժեշտ կլինի հաջողության համար, հենց դրա շնորհիվ դուք կհաղթահարեք ճանապարհին առաջ եկած խոչընդոտները: Ամենայն հավանականությամբ դուք օրվա առաջին կեսին պիտի ինքնուրույն գործեք: Օգնություն ավելի ուշ կստանաք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի կարևոր հարցերը քննարկելու համար: Կպարզվի, որ շատերն աջակցում են ձեզ, չնայած՝ նախկինում երբեք չեն խոսել դրա մասին: Հավանական է անսպասելի, բայց շատ գրավիչ գործնական առաջարկ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Աշխատեք մանրուքների պատճառով չանհանգստանալ: Այսօր ամեն ինչ չէ, որ հարթ կընթանա, բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա: Հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտել այն գործերը, որոնց մեծ ուժեր եք նվիրել: Որոշ Աղեղնավորներ լեզու կգտնեն այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ շատ են վիճել ու նոր ընկերներ կգտնեն: Լավ է չշտապեք գնումների հարցում, հատկապես եթե դրանք նախապես չէիք ծրագրել: Հիմա դուք կարող եք մեծ գումար ծախսել այնպիսի բաների վրա, որոնց կարիքն առանձնապես չունեք: Ավելի ուշ կզղջաք նման ծախսերի համար: Չարժե խոստումներ տալ՝ առանց համոզվելու, որ կարողանալու եք դրանք կատարել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դուք շատ բան կհասցնեք: Ինտուիցիան կհուշի՝ ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին, իսկ ինչը՝ հետաձգել: Դուք ուժերը զուր չեք վատնի, մանրուքների վրա չեք շեղվի: Նման մոտեցումը շատ դուր կգա շրջապատողներին, նրանք իրենց օգնությունը կառաջարկեն: Մի հրաժարվեք դրանից. ընդհանուր գործից կարող է երկարատև ընկերություն սկսվել: Օրը հարմար կլինի ակտիվ հանգստի, սպորտով զբաղվելու համար: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե դրանք ինքնուրույն ծրագրեք ու աշխատեք բոլոր մանրուքները հաշվի առնել: Մտերիմները հաճույքով կընկերակցեն ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Լավ օր է ընկերների հետ հանդիպելու համար: Նրանց հետ շփումները կբարձրացնեն տրամադրությունն ու հետաքրքիր մտքեր կտան: Հավանական են նոր ծանոթություններ: Դուք ուժեղ տպավորություն կթողնեք նրանց վրա, ում այսօր կհանդիպեք: Ինչ-որ մեկը կարող է առաջին հայացքից սիրահարվել ձեզ: Հնարավոր են հաջող գործարքներ: Չի բացառվում՝ լրացուցիչ եկամուտների աղբյուր կգտնեք, ինչ-որ մեկի հետ պայմանավորվեք համագործակցության մասին: Օրվա երկրորդ կեսի համար ոչ մի բարդ ու հոգնեցնող բան մի ծրագրեք: Այդ հատվածը հարմար կլինի պասիվ հանգստի և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք լավ են հասկանում ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Մի տաքացեք: Այսօր շատ կարևոր կլինի ինքնատիրապետումը և խաղաղ տրամադրվածությունը պահպանելը: Հենց դրանք կօգնեն ձեզ խուսափել լարված պահերից մտերիմների հետ շփումներում, լեզու գտնել նրանց հետ, ովքեր այսօր սուր են արձագանքում ցանկացած դատարկ բանի: Կարևոր հարցերի քննարկումն արժե հետաձգել օրվա երկրորդ կեսի համար. այդ հատվածում պայմանավորվելն ավելի հեշտ կլինի: Օրը հարմար կլինի ապագայի մասին մտորելու և ծրագրեր կառուցելու համար: Դուք կարող եք կռահել, թե ինչպես կզարգանան իրադարձություններն ու ինչ կնախաձեռնեն շրջապատողները, ինչպես կփոխվեն ձեր սեփական նպատակները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|