ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի հունիսի 11
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2217 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ անհանգիստ օր է սպասվում: Հազիվ թե կարողանաք ծրագրած ամեն ինչ անել. հավանական են անսպասելի իրադարձություններ, նորություններ, որոնց պատճառով պիտի լրիվ նոր բանի անցնեք: Հնարավոր են ոչ մեծ ընտանեկան տարաձայնություններ, բայց լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա, դուք կգտնեք արագ ամեն ինչ հարթելու ձևը:

Աշխատեք չհոգնել: Ձեզ համար օգտակար կլինի հոգսերից շեղվելը, հանգստանալը, իսկ դա անելու հնարավորություն կընձեռվի օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածը հարմար կլինի նաև ոչ մեծ գնումների համար. դրանք հաջող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այսօր նպատակներին հասնելը հեշտ չի լինի, բայց ամեն ինչ կհաջողվի, եթե դուք կիսատ չթողնեք սկսածը: Հիմա շատ կարևոր կլինի հույզերին չտրվելն ու շտապողական որոշումներ չընդունելը, հատկապես եթե խոսքը ընտանեկան գործերի կամ ոչ միայն ձեզ հետաքրքրող հարցերի մասին լինի: Օրվա կեսին շատ լուրջ բաներ կհաջողվի հանգիստ քննարկել, պարզ կդառնա՝ ինչպես է պետք գործել:

Երեկոյան կարևոր կդառնան մտերիմների հետ շփումները: Չի բացառվում՝ աջակցության կարիք ունենաք: Հաճելի կլինի նաև պարզապես զգալը, որ ձեզ հասկանում են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Գործերը լավ է չհետաձգեք: Օրվա առաջին կեսը արդյունավետ կլինի: Դուք շատ բան կհասցնեք, եթե ժամանակը զուր չվատնեք: Օգտակար կլինի հին ծանոթների խորհուրդները լսելը: Նման մարդիկ կօգնեն արագ կողմնորոշվել նոր իրավիճակում:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, հանդիպումներ, որոնց համար շատ կուրախանաք: Որոշ Երկվորյակներ հնարավորություն կունենան վերականգնել հին կապերը, հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էին: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ավագ հարազատների հետ, նրանք շատ հարցերում կաջակցեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը կուրախացնի: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, հաճելի լուրեր, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Պարզ կդառնա, որ եկել է վաղուց մտածածն իրագործելու պահը, և դուք ժամանակը զուր չեք վատնի: Օգնականներ ու համախոհներ կգտնվեն: Չի բացառվում՝ նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցներն ուզենան ձեր կողմն անցնել:

Ուշադրություն դարձրեք ֆինանսական գործերին: Այսօր հնարավոր են չծրագրված ծախսեր, գործարքներ, որոնք չեն արդարացնի ձեր ակնկալիքները: Ցանկալի չէ պարտքով գումար տալը: Սպոնտան գնումներից էլ լավ է հետ կանգնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը բավական անհանգիստ կանցնի, բայց կասկած չկա, որ դուք բոլոր դժվարությունները կհաղթահարեք: Կօգնի դիտողունակությունը. դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում ոչ ոք չի նկատել, անսպասելի ելք կգտնեք բարդ իրավիճակից: Ձեր հնարամտությունը հաճելիորեն կզարմացնի շրջապատողներին: Շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ:

Անսովոր միջոցառումներին մասնակցելու, հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կունենաք: Դուք սովորականից հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք և դրանից հաճույք կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը կուրախացնի: Դա լավագույն ժամանակ է լինելու շփումների համար. շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ կլինի, դուք կհասկանաք, թե ինչն է անհանգստացնում հին ծանոթներին և ինչ են ձեզանից սպասում նորերը: Հավանական են հաջող զուգադիպություններ, ինչպես նաև անսպասելի իրադարձություններ, որոնք ձեզ շատ հետաքրքիր մտքեր կտան: Չի բացառվում նոր մասնագիտական ծրագրեր հայտնվեն:

Օրվա երկրորդ կեսին մտքերը հավաքելը բարդ կլինի: Կշեղեն զրույցները, հարցերն ու անտեղի խորհուրդները: Դա կարող է ցավալի սխալների հանգեցնել: Բայց դուք ժամանակին կնկատեք ձեր թերացումներն ու արագ ամեն ինչ կուղղեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հազիվ թե առանց ապրումների ու հուզումների անցնի: Հուզական դաշտն անկայուն կլինի, իսկ դուք շատ բան սրտին մոտ կընդունեք: Շրջապատողների հետ հարաբերությունները ժամանակավորապես կլարվեն փոխադարձ դժգոհությունների պատճառով, հին վիրավորանքներն էլ կարող են անտեղի հիշվել: Սակայն լուրջ խնդիրներ չեն առաջանա: Դուք կփորձեք հարթել բոլոր սուր անկյունները, և դա ձեզ մոտ անպայման կստացվի:

Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու, գործարքներ կնքելու համար: Գումարին վերաբերող հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Նրա հուշումները հստակ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը կարող է բարդ լինել: Հազիվ թե այդ հատվածում կարողանաք խուսափել խառնաշփոթից, ապրումներից ու հուզումներից: Ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա, և դուք չեք կարողանա միանգամից կողմնորոշվել նոր իրավիճակում: Սակայն ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կզգաք աստղերի աջակցությունը, կտեսնեք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում:

Երեկոն հաջող կդասավորվի: Չի բացառվում պատահական հանդիպումը մի մարդու հետ, որին վերջին ժամանակներս շատ էիք կարոտում: Եթե խուճապի չմատնվեք ու ձեզ ճիշտ պահեք, ապա հաջորդ հանդիպմանը շատ սպասելու կարիք չի լինի, ընդ որում՝ այդ հանդիպումն ամենառոմանտիկ մթնոլորտում կանցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Լավ է օրվա առաջին կեսի համար ոչ մի կարևոր բան չծրագրեք: Հանգստացեք, քանի որ դրա կարիքն այսօր կունենաք: Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, միապաղաղությունից շեղվելը, նոր վայրերում լինելը: Տրամադրությունը կլավանա, եթե հանդիպեք հին ընկերներին:

Օրվա երկրորդ կեսն առանց խառնաշփոթի չի անցնի, բայց այն բավական արդյունավետ կանցնի: Դուք կկենտրոնանաք կարևորի վրա ու մանրուքների վրա չեք շեղվի, այդ իսկ պատճառով արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքի: Հավանական են դրամական մուտքեր, ինչպես նաև հաջող գնումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Վստահեք ինտուիցիային. այսօր այն կօգնի ձեզ հասնել դրված նպատակներին, հաջողություն ունենալ շատ գործերում: Այսօր լավ է նախապատրաստվեք մասշտաբային ու բարդ գործերին, որոնցով ծրագրում եք զբաղվել մոտ ժամանակներս: Ինֆորմացիա հավաքեք, ուսումնասիրեք փաստաթղթերը, շփվեք այն մարդկանց հետ, որոնք կարող են հետաքրքիր մի բան պատմել. այդ ամենն օգտակար կլինի:

Կարևոր կլինի չհոգնելը: Հոգնածությունն այսօր վատ կանդրադառնա և՛ տրամադրության, և՛ ինքնազգացողության վրա: Կենսական ուժերի պաշարը լրացնելու և դրական տրամադրվելու համար շատ ժամանակ պետք չի գա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հրաշալի օր է նոր ծանոթների հետ շփվելու համար: Դուք բոլորին դուր կգաք, հեշտությամբ կընկերանաք այն մարդկանց հետ, որոնց համակրում եք: Հավանական են հետաքրքիր առաջարկներ, որոնք մերժել չեք ուզենա: Որոշ Ջրհոսներ անսովոր միջոցառումների այցելելու և այն մարդկանց հետ հանդիպելու հնարավորությունը կունենան, որոնց մասին նախկինում շատ են լսել:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ նոր աղբյուրներից, ինչպես նաև արժեքավոր նվերներ: Չեն բացառվում ուշադրության նշանները, որոնց վաղուց էիք սպասում: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը վառ ու հագեցած կլինի: Չի բացառվում՝ ծրագրված գործերին ավելանան լրիվ նորերը: Դուք դրանց ոգևորությամբ կանցնեք, ժամանակը զուր չեք վատնի: Պետք կգա ցանկացած առաջադրանքի լուծման ստեղծագործաբար մոտենալու ունակությունը: Դրա շնորհիվ դուք գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների մոտ չի ստացվել:

Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին: Նրանք լավագույն մտադրություններով կառաջնորդվեն, բայց դուք դա միանգամից չեք հասկանա: Ինչ-որ մեկի խորհուրդներին հետևելուց առաջ ինքներդ էլ մտածեք իրավիճակի շուրջ: Հավանական է կռահեք, թե ինչպես է պետք գործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2217 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0