Աստղագուշակ․ 2022 թվականի հունիսի 10
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2274 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շատ բաների մասին պիտի խոսեք: Այսօր կարող եք ընդհանուր լեզու գտնել այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում հաշտ չէիք: Մարդիկ, որոնք առաջ ձեր կարծիքով չէին հետաքրքրվում, այսօր ուշադիր կլսեն ձեզ: Հնարավոր է՝ դուք նույնիսկ նրանց հետ պայմանավորվեք համագործակցության մասին: Հավանական են շահավետ գործարքներ ու գնումներ: Գումարի հետ կապված հարցերում հույս դրեք ինտուիցիայի վրա, որը չի հիասթափեցնի: Երեկոն հարմար կլինի մտերիմների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների ու տոների համար: Սիրահարված Խոյերին այդ հատվածը հաճելի անակնկալներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը կարևոր գործերից սկսել չարժե: Նրա առաջին կեսն ավելի հարմար կլինի առօրյա խնդիրները, մանր-մունր հարցերը լուծելու համար, որոնց համար սովորաբար ժամանակ չի մնում: Բացի այդ, կհաջողվի կարգուկանոն հաստատել, ազատվել անպիտանից: Դա հեշտությամբ կտրվի, իսկ ստացված արդյունքը կբարձրացնի ձեր տրամադրությունը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Ե՛վ գործնական բանակցությունները, և՛ մտերիմների հետ հանդիպումները բացառապես լավ կանցնեն: Դուք հեշտությամբ դուր կգաք նոր ծանոթներին, նրանք կուզենան ընկերանալ: Հնարավոր է ռոմանտիկ պատմության սկիզբ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Չանհանգստանաք, եթե օրվա առաջին կեսին ինչ-որ բան անհաջող դասավորվի, ծրագրի համաձայն չընթանա: Դա ամենաթեթև ժամանակահատվածը չի լինելու, սակայն լուրջ դժվարություններ էլ չի բերի: Հնարավոր է՝ դուք փոքրիկ սխալներ անեք, բայց ձեզ կհաջողվի անմիջապես ուղղել դրանք: Կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն արագ օգնության հասնել, եթե դրա կարիքը լինի: Դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա, շուտով՝ կեսօրից հետո, դուք դրական փոփոխություններ կնկատեք: Կգա և՛ գործնական, և՛ ընկերական հանդիպումների համար հարմար ժամանակը: Երեկոն հարմար կլինի սիրելիի հետ ոչ մեծ ուղևորության մեկնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Այսօր դուք սովորականից հաճախ պիտի շեղվեք գործերից: Ինչ-որ մեկն օգնության կամ խորհրդի կարիք կունենա, ինչ-որ մեկն էլ պարզապես կուզենա զրուցել ձեզ հետ կամ խորհուրդ տալ, որը չեք խնդրել: Հեշտ չի լինի նոր ծանոթների հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը, իսկ ահա փորձված համախոհները հուսախաբ չեն անի, սպասվածից ավելին կանեն: Օրը բարենպաստ կլինի ուսման ու ստեղծագործելու համար: Լավ գաղափարներ շատ կունենաք, ձեզ կհաջողվի նորովի նայել այն բաներին, որոնք բոլորին սովորական են թվում: Հավանական են հաջող գնումներ, գործարքներ, որոնք եկամուտ կբերեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Կարևոր կլինի գործնական ու անձնական հարաբերությունները չխառնելը: Դուք պիտի աշխատանքի հետ կապված կարևոր որոշումներ ընդունեք: Այստեղ կարևոր կլինի բացառապես մասնագիտական հետաքրքրություններով ղեկավարվելը, այլ ոչ թե համակրանք-հակակրանքով: Աշխատեք ձեզ հանգիստ ու զուսպ պահել: Սա հաստատ ամենահարմար օրը չի լինելու ավանդույթներն ու ընդունված կանոնները խախտելու, էքստրավագանտ արարքներ գործելու համար: Ընդհանրապես, ինչքան քիչ ուշադրություն հրավիրեք ձեզ վրա, այնքան հեշտ կլինի դրված նպատակներին հասնելը: Խոսքը կյանքի բոլոր ոլորտներին է վերաբերում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Խաղաղասիրաբար տրամադրվեք: Օրը բացարձակապես հարմար չի լինի ինչ-որ մեկի հետ վիճելու, հարաբերություններ պարզելու, դժգոհություններ հայտնելու համար: Շատ բան կհեշտանա, եթե ներողամիտ լինեք ուրիշների թուլությունների հանդեպ: Մի շտապեք կապվել պարտավորություններով. դրանք կատարելը մտածածից բարդ կլինի: Օրը բարենպաստ կլինի ֆինանսների տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Հնարավոր են նաև գործնական առաջարկներ, որոնք եկամուտների շուտափույթ աճ կխոստանան: Լավ կանցնեն ուղևորությունները, նոր տպավորություններն էլ հաճելի կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը հարմար կլինի հին ընկերոջ, մտերիմ մարդու հետ հանդիպելու համար, որը լավ գիտի, թե ինչ է կատարվում ձեր կյանքում, կարող է աջակցել ու լավ խորհուրդ տալ: Կհաջողվի զրուցել լուրջ բաների մասին, հանգիստ քննարկել այն, ինչի պատճառով վերջին ժամանակներս տարաձայնություններ շատ են եղել: Չի բացառվում՝ կարևոր մի բան իմանաք: Օգտակար կլինի հին գործերին ու այն հարցերին վերադառնալը, որոնք երկար ժամանակ չլուծված են մնացել: Դուք գլուխ կհանեք նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Դրանում կարող են օգնել նոր ծանոթները: Ինտուիցիան կհուշի, թե ում կարելի է վստահել, իսկ ում հետ է պետք զգոն լինել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Զգոն եղեք: Օրը նոր հնարավորություններ կբացի: Աշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Անսպասելի կիրառում կգտնվի ձեր գիտելիքներին ու տաղանդներին: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատել են ձեզ, կհասկանան, թե որքան են սխալվել: Նրանց հետ հարաբերությունները դեպի լավը կփոխվեն, և դուք դրա համար ուրախ կլինեք: Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Ծանոթները հրաշալի խորհուրդներ կտան: Դուք չեք զղջա, եթե հետևեք դրանց: Ավելի ուշ կգա կենտրոնացվածություն և մանրուքներին ուշադրություն պահանջող զբաղմունքների համար հարմար ժամանակը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Կարևոր հարցերը չարժե լուծել օրվա սկզբին: Այդ հատվածում դժվար կլինի մտքերը հավաքելը, մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալը: Շրջապատողները սովորականից հաճախ կշեղեն ձեզ հարցերով ու զրույցներով, երբեմն դա շատ կնյարդայնացնի: Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք դրական փոփոխություններ կնկատեք: Օրվա երկրորդ կեսը հաջող ու արդյունավետ կլինի: Այն հարմար կլինի և՛ ինքնուրույն գործողությունների, և՛ համախոհների հետ միանալու համար: Դուք շատ ուշադիր կլինեք շրջապատողների հանդեպ ու կսկսեք նրանց ավելի լավ հասկանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի. հնարավոր են թյուրիմացություններ, վեճեր դատարկ բաների պատճառով: Նույնիսկ ամենամտերիմները երբեմն ձեզ սխալ կհասկանան: Բայց լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա: Եթե համբերատար և ուշադիր լինեք ուրիշների հանդեպ, ապա կպահպանեք լավ հարաբերությունները բոլորի հետ: Օրը հարմար կլինի գիտական աշխատանքի, հետազոտությունների, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Այսօր դուք շատ ուշադիր կլինեք մանրուքների հանդեպ, կնկատեք կարևոր մասերը, սխալներ չեք անի: Օրվա երկրորդ կեսին ֆինանսների հետ կապված որոշումներ կընդունեք: Դրանք ճիշտ կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Լավ օր է գործերում նախաձեռնող լինելու համար: Եթե հետաքրքիր գաղափարներ ունեք, կիսվեք դրանցով այն մարդկանց հետ, որոնց վստահում եք: Ամենայն հավանականությամբ ձեզ կհուշեն՝ ինչպես է լավ գործել, ինչ նախաձեռնել ավելի արագ մտածածը կյանքի կոչելու համար: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնք ձեր առաջ բազում հնարավորություններ կբացեն մասնագիտական ոլորտում: Ակտիվ հանգիստն ու ուղևորությունները կբարձրացնեն ձեր տրամադրությունն ու էներգիա կհաղորդեն. դուք միանգամից ձեզ ավելի առույգ կզգաք: Մտերիմները հաճույքով կընկերակցեն ձեզ, ձեզ բազում վառ տպավորություններ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հանգստացեք. դա ձեզ չի խանգարի: Եթե կարելի է հետաձգել գործերն ու դրանցից ժամանակավորապես շեղվել, ապա հենց այդպես էլ արժե վարվել: Եթե պայմանները դա թույլ չեն տալիս, մտածեք, թե ում կարող եք դիմել օգնության խնդրանքով: Օրը ավելի հարմար կլինի թիմով աշխատելու, քան ինքնուրույն գործողությունների համար: Մի շտապեք լուծել ֆինանսական հարցերը, նույնիսկ եթե դրանք հասարակ են թվում: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք ամեն ինչից գլուխ հանելու համար: Լավ է դա ինքնուրույն անեք, հույս չդնեք ուրիշի փորձի վրա: Շրջապատողները հաճույքով խորհուրդներ կտան, բայց դրանք ամեն անգամ օգտակար չեն լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|