ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Շտապելու կարիք չկա: Օրը բավական հաջող կդասավորվի, եթե իրադարձությունները չշտապեցնեք, չփորձեք անհապաղ հասնել դրված բոլոր նպատակներին: Չի բացառվում՝ օգտակար լինի ծրագրած գործերը հետաձգելն ու վերջերս առաջ եկած խնդիրների լուծման վրա կենտրոնանալը:
Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի հանդիպումներով: Հնարավորություն կունենաք շփվել այն մարդկանց հետ, որոնց մասին շատ եք լսել: Արագ ընդհանուր լեզու կգտնեք, համարյա միանգամից կընկերանաք: Հնարավոր է ռոմանտիկ տարվածություն: Նոր հարաբերությունները արագ չեն զարգանա, բայց վառ հույզեր կպարգևեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրը վառ ու հագեցած կլինի, նրա բոլոր իրադարձությունները հաճելիորեն կզարմացնեն ձեզ: Լրիվ անսպասելի մի բան տեղի կունենա: Դա կազդի ձեր ծրագրերի վրա. դուք կարող եք զբաղվել ձեզ հետաքրքրող բանով, ձանձրալի ու միապաղաղ գործերն են հանգիստ հետաձգել:
Հավանական են դրամական մուտքեր: Դրանք նշանակալի չեն լինի, բայց թույլ կտան չծրագրված գնումներ անել, ուրախացնել մտերիմներին, ընտանեկան միջոցառումներ կազմակերպել: Աշխատեք երեկոյի համար ոչ մի հոգնեցնող բան չծրագրել: Ամենայն հավանականությամբ, այդ հատվածում կուզենաք վերականգնել ուժերը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Չանհանգստանաք, եթե ինչ-որ բան սպասվածի նման չընթանա, իսկ գործեր նախատեսվածից շատ լինեն: Դուք անպայման բոլոր դժվարություններից գլուխ կհանեք, եթե հանգստություն պահպանեք ու մի խնդրից մյուսը չնետվեք: Ինչ-որ բան կարելի է պարզապես հետաձգել. ինտուիցիան անպայման կհուշի, թե կոնկրետ ինչ:
Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով ու լավ նորություններով: Այն հարմար կլինի ուղևորությունների համար, որոնք վառ հույզեր կպարգևեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը հազիվ թե առանց անակնկալների անցնի: Ամենայն հավանականությամբ նախկինում կառուցած ծրագրերից պիտի հրաժարվեք: Դա կուրախացնի, քանի որ հնարավորություն կունենաք իրագործել այն, ինչ վաղուց էիք մտածել: Եթե դժվարություններ առաջանան, դրանց հետ մենակ չեք մնա, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա կկարողանաք հույս դնել:
Ինչ-որ օգտակար բան իմանալու, մյուսներից վաղ կարևոր տեղեկատվություն ստանալու հնարավորություն կունենաք: Դուք ուշադրություն կդարձնեք նրան, ինչն ուրիշները չեն նկատել, և դա թույլ կտա խուսափել սխալներից, որոնց համար ավելի ուշ ստիպված էիք լինելու զղջալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Կարևոր կլինի օրը լավ սկսելը. առավոտը որոշիչ կլինի իրադարձությունների հետագա զարգացման համար: Խաղաղասիրաբար տրամադրվեք, աշխատեք ոչ մեկի հետ չվիճել, կենտրոնացեք փոխզիջումներ փնտրելու վրա: Ավելի ուշ ինքներդ ձեզ շնորհակալ կլինեք, որ ձեր ու մյուսների համար խնդիրներ չեք ստեղծել:
Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու, օրինակ՝ համակրելի մարդուն ժամադրության կանչելու համար: Բացի այդ, կարող եք հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք. դա ավելի հեշտ կլինի, քան նախկինում էր թվում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Հրաշալի օր է ընկերների և մյուս հոգեհարազատ մարդկանց հետ շփվելու համար: Կիսվեք գաղափարներով, քննարկեք ծրագրերը, միասին երազեք. այդ ամենը ոգեշնչող ու օգտակար կլինի: Հեշտությամբ կտրվի տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու հետ կապված ամեն ինչ: Եթե պետք է բարդ հարցից գլուխ հանեք կամ պատրաստվեք քննության, արժե դա այսօր անել:
Օրը պիտանի ծանոթություններ է խոստանում այն Կույսերին, որոնք հիմա կենտրոնացած են իրենց կարիերայի կամ սեփական բիզնեսի զարգացման վրա: Հնարավորություն կունենաք ոչ ֆորմալ միջավայրում շփվել այն մարդկանց հետ, որոնց փորձը ձեզ անպայման պետք կգա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրը հաստատ հարմար չի լինելու կարևոր որոշումներ ընդունելու համար: Հեշտությամբ ցանկալին իրականության տեղ կընդունեք, սխալ կգնահատեք իրավիճակը, կխճճվեք: Բացի այդ, շրջապատողները կարող են անկախ իրենց կամքից մոլորության մեջ գցել ձեզ, այնպես որ՝ ցանկացած տեղեկատվություն ուշադիր ստուգեք:
Փոխարենը օրը բարենպաստ կլինի ակտիվ հանգստի և ուղևորությունների համար: Պայմանների փոփոխությունը շատ Կշեռքների կոգեշնչի, կօգնի նշանի ներկայացուցիչներին դրական տրամադրվել: Երեկոն կուրախացնի հաջող զուգադիպություններով ու անսպասելի հաճելի անակնկալով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Այսօր հեշտությամբ կշահեք նոր ծանոթի համակրանքը կամ դուր կգաք նրան, ով նախկինում չգիտես ինչու չէր կռահել, թե ինչ հրաշալի մարդ եք դուք: Հաճելի կլինի, որ մեծ ջանքեր գործադրել պետք չէ. պարզապես պիտի լինեք այնպիսին, ինչպիսին կաք, ձեզ անկաշկանդ պահեք ու հրաժարվեք կեղծ համեստությունից: Ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը շատ հավանական է, գրավիչ գործնական առաջարկներն էլ չեն բացառվում:
Այսօր ձեզ միայն հանգստությունն ու հոգեկան հավասարակշռությունն են պակասելու: Դուք սուր կարձագանքեք մանրուքներին, սրտին մոտ կընդունեք այն, ինչը մեկ ուրիշ ժամանակ չէիք նկատի: Կարևորն այն է, որ ապրումների մեջ շատ չխորանաք: Շեղվեք հետաքրքիր գործերի վրա. այդպիսիք կգտնվեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա համար կարևոր գործեր ծրագրելուց առաջ մտածեք՝ արդյոք ուզում եք զբաղվել դրանցով: Հեշտությամբ հաջողության կհասնեք ձեզ իսկապես հետաքրքրող ու ոգեշնչող բաներում: Բայց եթե ինչ-որ բան առանց ոգևորության ստանձնեք, դժվարություններ կառաջանան: Ամենաձանձրալի առաջադրանքները կարող եք հին ծանոթներին հանձնարարել. նրանք գլուխ կհանեն:
Դժվար կլինի շտապողականությունից խուսափելը: Դա կնյարդայնացնի այն Աղեղնավորներին, որոնք պատրաստվում էին մի քանի լուրջ հարց միաժամանակ լուծել. ստիպված եք լինելու զբաղվել հիմար թվացող մի բանով: Աշխատեք չփչացնել ձեր և ուրիշների տրամադրությունը: Դա էլ բավարար կլինի, որպեսզի օրը հաջող դասավորվի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Հանգստացեք. դա այսօր ձեզ համար շատ օգտակար կլինի: Հետաձգեք անհետաքրքիր գործերը, աշխատեք չմտածել ձեզ վշտացնող բաների մասին, ձեզ և մյուսներին ուրախացնելու հնարավորություն փնտրեք: Նկատելիորեն դեպի լավը կփոխվեն մտերիմների հետ հարաբերությունները: Ընդհանուր լեզու գտնելը հեշտ կլինի, ընդհանուր գործերի ու ծրագրերի մասին էլ արագ կպայմանավորվեք:
Օրը հարմար կլինի ստեղծագործ զբաղմունքների համար: Լավ գաղափարների պակաս չի լինի, կիրառում կգտնեք ձեր տաղանդներին: Որոշ Այծեղջյուրներ անսպասելի համախոհներ կգտնեն ու կընկերանան նրանց հետ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը կուրախացնի: Առավոտյան կհասկանաք, որ շատ բանի եք ունակ ու չեք սխալվի: Լավ է սկսեք ամենակարևոր ու բարդ գործերից. դուք արագ դրանցից գլուխ կհանեք, միաժամանակ կսովորեք մի բան, որը շուտով պետք կգա: Կարող եք ծրագրեր կառուցել: Դուք արագ կյանքի կկոչեք դրանք, նոր ծանոթներն էլ կօգնեն դրանում:
Հավանական են դրամական մուտքեր, շահավետ գնումներ ու գործարքներ: Որոշ Ջրհոսներ նվեր կստանան մի բան, ինչի մասին վաղուց էին երազում: Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք շփվել մի մարդու հետ, որի կարիքը շատ ունեիք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Բարենպաստ օր է շփումների համար. դուք հեշտությամբ կհասկանաք շրջապատողներին, կկռահեք, թե ինչ կա նույնիսկ ամենագաղտնապահ մարդկանց հոգում: Կարող եք նախաձեռնող լինել, քայլ անել դեպի համակրելի մարդը: Որոշ Ձկներ առաջարկներ կստանան, որոնց մասին վաղուց գաղտնի երազում էին:
Հրաշալի գաղափարներ կունենաք: Ճիշտ է, դրանք միանգամից կյանքի կոչել չի ստացվի, պայմանները դեռ բարենպաստ չեն լինի: Բայց ավելի ուշ դուք անպայման կվերադառնաք այդ մտահղացումներին: Երեկոյան մտերիմներից մեկին օգնելու, բարդ իրավիճակում հայտնված մարդուն աջակցելու հնարավորություն կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: