Աստղագուշակ․ 2022 թվականի հուլիսի 7
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1972 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Դրական տրամադրվեք. այսօր դա կարևոր կլինի գործերում հաջողության հասնելու համար: Օրվա առաջին կեսին արժե կենտրոնանալ ամենալուրջ առաջադրանքների վրա: Դրանցից սպասվածից արագ գլուխ կհանեք, հատկապես եթե ինքնուրույն գործեք, ոչ մեկից հավանության խոսքեր կամ աջակցություն չսպասեք: Օրվա երկրորդ կեսին հուզական դաշտը առավել բարենպաստ կդառնա, ձեզ համար ավելի հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Շատ Խոյեր կկարողանան հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էին, կվերականգնեն հին կապերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկզբին խուսափեք վեճերից: Այդ հատվածը հարմար չի լինի կարևոր հարցերը քննարկելու համար, հատկապես այնպիսիք, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ շատ են եղել: Ձեր ճշմարտացիությունն ապացուցելիս հնարավոր է անկախ ձեր կամքից նեղացնեք զրուցակիցներից մեկին, երկար ժամանակով փչացնեք ձեր հարաբերությունները: Արժե կենտրոնանալ արդեն ծանոթ գործերի վրա: Դրանցից արագ գլուխ կհանեք, հրաշալի արդյունքների կհասնեք: Օրվա երկրորդ կեսին շատ Ցուլերի համար օգտակար կլինի մենակ մնալը: Նշանի ներկայացուցիչները կկարողանան գլուխ հանել սեփական զգացմունքներից, ինքնավստահություն ու հանգստություն ձեռք կբերեն, որոնց կարիքը վերջերս շատ էին զգում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Կենտրոնացեք աշխատանքային խնդիրները լուծելու վրա: Դուք դրանցից լավ գլուխ կհանեք ու կամրապնդեք ձեր մասնագիտական դիրքերը, իսկ շուտով նաև կստանաք այն առաջարկները, որոնց մասին վաղուց էիք երազում: Ամենագործունյա Երկվորյակներին արագ մասնագիտական աճ է սպասվում, բայց միայն այն դեպքում, եթե այսօր նրանք ժամանակը զուր չվատնեն: Հոգեկան հավասարակշռությունը պահպանել բոլորի մոտ չի ստացվի: Քանի որ օրը հագեցած կլինի, դուք կարող եք անհանգստանալ նրա մասին, թե արդյոք կհասցնեք անել ծրագրածը, արդյոք օգնականները ձեզ հուսախաբ չեն անի: Լավատեսորեն տրամադրվեք. այսօր աստղերը ձեր կողմից կլինեն, և շատ բան լավ կստացվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ինչքան էլ բարդ լինեն այն խնդիրները, որոնք կբերի այս օրը, աշխատեք դրանք ինքնուրույն լուծել: Առաջին հերթին՝ դա մեկ ուրիշի մոտ ձեզանից լավ չի ստացվի, երկրորդ՝ ամեն ինչից ավելի արագ գլուխ կհանեք, եթե ժամանակը քննարկումների ու այն վեճերի վրա չծախսեք, թե ով ինչ պիտի անի: Օրը հրաշալի կլինի ոչ ֆորմալ միջավայրում շփումների համար: Եթե ուզում եք հանդիպել հին ընկերներին կամ սիրելիի հետ ժամանակ անցկացնել, ապա ինքներդ ձեզ մի զրկեք այդ հաճույքից: Աստղերը խոստանում են, որ դրական հույզեր եք ստանալու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Վատ մի զգացեք ձեզ վրա ուշադրություն հրավիրելուց և առաջատարի որակները դրսևորելուց: Այսօր շատերը ուշադրություն կդարձնեն ձեր ուժեղ կողմերին, կնկատեն այն տաղանդները, որոնց մասին նախկինում չէին էլ կռահում: Կուզենան ընկերանալ նրանք, ովքեր նախկինում իրենց սառն էին պահում ու տհաճությամբ էին կապի դուրս գալիս, իսկ հակակրանքին փոխարինելու կգա համակրանքը կամ ռոմանտիկ հետաքրքրությունը: Օրը հարմար կլինի ուսման, հետազոտական աշխատանքի, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու հետ կապված ցանկացած զբաղմունքի համար: Առավել բարդ կլինի այնտեղ, որտեղ երևակայության ու ստեղծագործ մոտեցման կարիք կլինի: Բայց այստեղ ձեզ կօգնեն ընկերներն ու լավ ծանոթները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շտապեք. ինչքան շուտ ստանձնեք գործերը, այնքան շատ բան կհասցնեք: Չի բացառվում՝ պետք լինի լուծել ուրիշների խնդիրները, բայց դա ձեր օգտին կլինի. փորձը, որը ձեռք կբերեք, շուտով անպայման պետք կգա: Հավանական են հաջող գնումներ ու գործարքներ: Գումարին վերաբերող հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը չի հիասթափեցնի: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք կօգնեն ձեզ նորովի նայել սովորական դարձած բաներին: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել: Դուք հեշտությամբ կընկերանաք այն մարդկանց հետ, որոնք դուր կգան ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Կիսվեք գաղափարներով, քննարկեք ծրագրերը, պատմեք նրա մասին, ինչով իսկապես հետաքրքրվում եք: Հենց այդպես այսօր կկարողանաք ընկերներ ու համախոհներ գտնել, կծանոթանաք մարդկանց հետ, որոնք շուտով կօգնեն ձեզ հասնել կարևոր նպատակներին: Չեն բացառվում գործնական առաջարկները, որոնք եկամուտների շուտափույթ աճ կխոստանան: Այստեղ արժե իրատես լինել, լսել միայն նրանց, ում փորձը արժանի է վստահության: Օրը բարենպաստ կլինի ղեկավարության ու գործընկերների հետ շփվելու համար: Հիշեք, որ ցանկացած աշխատանքային հարց կարելի է քննարկել ոչ ֆորմալ միջավայրում. այդպես ավելի արդյունավետ ու հեշտ կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Պատրաստ եղեք միաժամանակ մի քանի գործով զբաղվելուն: Դա այնքան էլ բարդ չի լինի. դուք արագ կհասկանաք՝ ինչն է անհապաղ ուշադրություն պահանջում, իսկ ինչը կարող է սպասել, չափազանց շատ ժամանակ չեք ծախսի դատարկ բաների վրա: Բացի այդ, ինտուիցիան կհուշի՝ ինչպես ավելի արագ հասնել նպատակին, այնպես որ՝ մի մոռացեք հետևել նրան: Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր հեշտ կլինի: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, իսկ մտերիմների հետ բազում հարցեր կքննարկեք՝ խուսափելով տարաձայնություններից ու վեճերից: Երեկոն հրաշալի կլինի սիրելիի հետ միասին ծրագրեր կառուցելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Մի փորձեք մենակ գլուխ հանել բոլոր այն գործերից, որոնք այսօր կհայտնվեն. լավ է մտածեք, թե ով կարող է ձեզ օգնել: Կողքին կգտնվեն մարդիկ, որոնց հետ հեշտությամբ կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին: Չի բացառվում՝ ձեր ծրագրերի իրագործմանն ուզենան մասնակցել շատ հայտնի և ազդեցիկ անձինք: Հավանական են հաջող զուգադիպություններ ու լավ նորություններ: Հիշեք, որ այսօր պետք է արագ գործեք, հնարավորինս քիչ ժամանակ ծախսեք մտորումների վրա: Ինտուիցիայի հստակ ու ժամանակին հուշումները կօգնեն դրանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Աշխատեք ձեզ առավելագույնս բարեհամբույր պահել. այսօր դա շատ կօգնի աշխատանքի մեջ: Գործնական բնույթի շատ հարցեր օգտակար կլինի ոչ ֆորմալ միջավայրում քննարկելը, ձևականությունները մի կողմ դնելը: Ամենատարբեր մարդկանց հետ արագ լեզու գտնելու ունակության շնորհիվ դուք կհաղթահարեք բյուրոկրատական արգելքները, կկարողանաք խուսափել տհաճ պահերից: Օրը հարմար կլինի ոչ մեծ գնումների համար: Դուք գումարը միայն օգտակար իրերի վրա կծախսեք ու արագ կընտրեք այն, ինչը կուրախացնի և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Այսօր շատ կարևոր կլինի պրովոկացիաներին չտրվելն ու բարյացակամությունը, լավատեսական տրամադրությունը պահպանելը, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Ամենայն հավանականությամբ պիտի գործ ունենաք մարդկանց հետ, որոնց մոտեցում գտնելը բարդ է: Հազիվ թե մեկ ուրիշը դրանից ձեզանից լավ գլուխ հաներ: Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ աշխատավայրում ու տանը, բայց դուք արագ կհասկանաք՝ ինչպես հարթել սուր անկյունները: Մտերիմներին ուրախացնելու հնարավորություն կլինի: Մի մոռացեք նրանց հետ կիսվել լավ նորություններով: Չի բացառվում՝ ընտանեկան տոնի համար առիթ լինի, որը շատ լավ կանցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրն սկսեք ամենակարևոր գործերից: Նրա առաջին կեսին աստղերը ձեր հանդեպ բարյացակամ կլինեն, և դուք հրաշալի գլուխ կհանեք նույնիսկ նրանից, ինչը մեկ ուրիշ ժամանակ դժվարությամբ կտրվեր: Կօգնեն նոր ծանոթները: Նրանց գիտելիքների ու փորձի շնորհիվ դուք կկարողանաք խուսափել լուրջ խնդիրներից, ցավալի թյուրիմացություններից: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ընկերական բնույթ կստանան, եթե նախաձեռնող լինեք: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Չեն բացառվում նվերները: Որոշ Ձկներ կստանան այն, ինչի մասին վաղուց էին երազում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|