ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի հուլիսի 6
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1839 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը բավական հագեցած կլինի: Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելն ու դատարկ բաների վրա շատ ժամանակ չծախսելը: Հնարավոր են անհաջող զուգադիպություններ, ցավալի պատահարներ, մանր-մունր խնդիրներ, որոնց լուծումը պիտի ինքնուրույն տաք: Մի կորցրեք հաջողության հանդեպ վստահությունը, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Այսօր շատ բան միայն ձեզանից է կախված լինելու:

Լավ է չշտապեք գնումների և գործարքների հարցում: Գումարին վերաբերող հարցերում իրավիճակը ճիշտ գնահատելը դժվար կլինի: Այստեղ օգտակար կլինի այն մարդկանց փորձը, որոնց վաղուց եք վստահում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին ինքնատիրապետումը պահպանելը հեշտ չի լինի: Դուք տպավորվող կլինեք, սրտին մոտ կընդունեք այն, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Աշխատեք փոքրիկ տհաճությունների համար չանհանգստանալ: Իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի:

Օրվա երկրորդ կեսին կարևոր կլինի շրջապատողների հետ հարաբերություններին ուշադրություն դարձնելը: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա կկարողանաք վերականգնել հին կապերը, հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Հաճելի անակնկալներ են սպասվում կարևոր հանդիպումների գնացած Ցուլերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հրաշալի օր է նոր նախաձեռնությունների համար: Դրանց հաջողությունը կուղեկցի: Ձեզ հաճույքով կօգնեն հին ծանոթները, մարդիկ, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել: Հեշտությամբ կտրվի ուսումը: Դուք արագ կմտապահեք այն ամենն, ինչ պետք է, օգտակար բաներ կիմանաք:

Օրը հարմար կլինի գործնական բանակցությունների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց հետ կուզենայիք համագործակցել: Դժվար չի լինի լավ տպավորություն թողնելը. ձեր լավագույն հատկանիշներին անմիջապես ուշադրություն կդարձնեն: Լավ կանցնեն աշխատանքային ուղևորությունները: Դուք ոչ միայն հրաշալի արդյունքների կհասնեք, այլև լավ ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբն առանց հուզումների չի անցնի, բայց այդ հատվածում լուրջ խնդիրներ չեն առաջանա: Չանհանգստանաք, եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա. շուտով կկարողանաք իրավիճակը վերահսկողության տակ առնել, եթե պահպանեք ինքնատիրապետումը: Օրվա կեսը բարենպաստ կլինի աշխատանքի համար: Դուք բարդ առաջադրանքներ կլուծեք, գլուխ կհանեք նրանից, ինչը մյուսների մոտ չի ստացվել: Կհարթվեն ղեկավարության ու գործընկերների հետ հարաբերությունները:

Օրվա երկրորդ կեսը շատ Խեցգետինների կուրախացնի հաճելի հանդիպումներով: Չեն բացառվում ծանոթություններն անսովոր, բոլորից տարբերվող մարդկանց հետ: Հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար: Այդ հատվածը հարմար կլինի ծրագրերը քննարկելու, ապագայի մասին զրուցելու համար: Ձեզ անսպասելիորեն կաջակցեն մարդիկ, որոնք նախկինում կասկածում էին ձեր գաղափարների ճշմարտացիությանը: Չեն բացառվում աշխատանքի, երկարաժամկետ համագործակցության հետ կապված հետաքրքիր առաջարկները:

Ավելի ուշ անհանգիստ շրջան կգա, պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, ուղղեք ուրիշների սխալները: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, չնայած՝ հեշտ չի լինելու: Երեկոյի համար ոչ մի հոգնեցնող բան մի ծրագրեք, հանգստացեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է կարևոր զրույցների համար: Դրանց համար հետաքրքիր ու լուրջ թեմաներ շատ կլինեն: Մի շտապեք ստանձնել գործերը, քանի դեռ հստակ չգիտեք՝ ինչպես հաջողության հասնել: Սպասեք, ավելի շատ ինֆորմացիա հավաքեք, խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց վստահում եք: Այդ ամենը թույլ կտա խուսափել տհաճ պահերից:

Օրվա առաջին կեսին լարված հուզական դաշտը ժամ առ ժամ ավելի ներդաշնակ կդառնա: Երեկոն բարենպաստ ժամանակ կլինի մտերիմների հետ շփվելու համար: Փոխհասկացողության հասնելը դժվար չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկզբին խառնաշփոթից ու շտապողականությունից խուսափելը, մեկ կոնկրետ գործի վրա կենտրոնանալը դժվար կլինի: Դա անհանգիստ, բայց արդյունավետ ժամանակ է լինելու, երբ օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Հավանական են աշխատանքի հետ կապված լավ նորություններ, արագ եկամուտ խոստացող առաջարկներ:

Օրվա երկրորդ կեսին պիտի կենտրոնանաք ընտանեկան գործերի վրա, մտերիմներից մեկը ձեր օգնության կարիքը կունենա: Արժե հանգիստ քննարկել բոլորի համար կարևոր հարցերը: Ամենայն հավանականությամբ որոշում կգտնվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Մի տաքացեք: Այսօր կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելն ու պրովոկացիաներին չտրվելը: Օրը բազում նոր հնարավորություններ կբացի, բայց դրանցից օգտվելու համար ինքնատիրապետման ու սառնասրտության կարիք կլինի: Արժե ընտրողաբար մոտենալ գործնական կապերին, բոլորին գաղտնիքները չպատմել:

Աշխատանքի մեջ նկատելի հաջողությունների կհասնեն այն Կարիճները, որոնք հուսալի համախոհների վրա են հենվում, չեն փորձում ամեն ինչից ինքնուրույն գլուխ հանել: Կարող եք զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ. այստեղ դժվարություններ չեն առաջանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կենտրոնացեք աշխատանքի վրա, այսօր դուք բարդ առաջադրանքները լուծելու, ձեր մասնագիտական դիրքերն ամրապնդելու շանս կունենաք: Եթե ինչ-որ մեկի հետ կիսվեք ձեր գաղափարներով, դրանք անպայման աջակցություն կստանան: Կարող է երկար ու արդյունավետ համագործակցություն սկսվել: Որոշ Աղեղնավորներ կընկերանան այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում աշխատել են:

Այսօր դուք մի քանի աղբյուրից հետաքրքիր տեղեկատվություն կստանաք: Հիշեք, որ այն պետք է ստուգել: Ցավոք, բոլորը չէ, որ այսօր ճիշտը կասեն: Ինչ-որ մեկը դա հատուկ կանի, իսկ ինչ-որ մեկն էլ ինքը մոլորության մեջ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր շատերը կդիմեն ձեզ աջակցության ու խորհրդի խնդրանքով: Դուք ինքնատիրապետումը չեք կորցնի, նույնիսկ եթե բացարձակապես ամեն ինչ ծրագրի համաձայն չընթանա, պրովոկացիաներին էլ չեք տրվի, ցանկացած բարդ իրավիճակում ճիշտ որոշում կընդունեք:

Հնարավորություն կունենաք ավարտել բարդ գործը, որին մեծ ուժեր եք նվիրել: Չի բացառվում՝ դրանում օգնեն մարդիկ, որոնք նախկինում բազմիցս աջակցել են ձեր անսովոր գաղափարները: Ընդհանուր հոգսերը շատ կմտերմացնեն, դուք կընկերանաք այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում միայն աշխատանքային հարաբերությունների մեջ էիք: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շտապելու կարիք չկա: Դուք հաջողության կհասնեք, եթե հետևողականորեն գործեք, խուսափեք ավելորդ խառնաշփոթից: Ինքնուրույն որոշեք, թե ինչի վրա եք կենտրոնանալու հիմա, իսկ ինչն եք հետաձգելու: Ծանոթների խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն, իսկ ահա շեղել, ցավոք, կարող են:

Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Երբեմն կթվա, թե նրանք հատուկ են փորձում ձեր համբերությունը, աշխատում են հանել ձեզ հավասարակշռությունից: Բայց եթե դուք շարունակեք բարեհամբույր լինել, պահպանեք հումորի զգացումը, սուր պահերից ու կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հրաշալի օր է գործնական շփումների համար: Լավ կանցնեն պոտենցիալ գործընկերների ու գործատուների հետ հանդիպումները, բանակցությունները ձեր ուզած ձևով կավարտվեն: Հաջողությամբ կլուծվեն նաև ֆինանսական հարցերը: Որոշ Ձկներ կկարողանան եկամուտների նկատելի աճի հասնել:

Հեշտությամբ կտրվի ուսումը: Դուք արագ կմտապահեք ամենն, ինչ պետք է, գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ բարդ է թվացել: Ձեզ հետ հաճույքով իրենց փորձով կկիսվեն և՛ հին, և՛ նոր ծանոթները: Լավ կանցնեն և՛ ծրագրված, և՛ այն ուղևորությունները, որոնց մասին որոշումը վերջին պահին եք ընդունել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1839 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0